ԸՆԹԱՑԻԿ ԵՌԱՄՍՅԱԿԻ ՇԱԲԱԹՕՐՅԱ ԴՊՐՈՑԻ ՁԵՌՆԱՐԿԸ

pdf, html, epub
 ֆորմատներով կարող եք ներբեռնել այստեղից 


ՇԱԲԱԹՕՐՅԱ ԴՊՐՈՑԻ ԴԱՍԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԵՐ

Քանի որ ՇԴ դասերի հարցերը ընթացքում ավելացվում են, այդ իսկ պատճառով ուշադրություն դարձրեք ամսաթվերին, որպեսզի դասերը չխառնեք։
      

      

       23 մարտի 2024     

      Դաս 12. ԵՐԲԵՔ ՉԱՎԱՐՏՎՈՂ ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅՈՒՆ

      Հիշելու համարը ՝ Սաղմոս 104.33

1.  Որտե՞ղ կարող ենք երկրպագել Տիրոջը և օրհնություն ստանալ։ Սաղմոս 134

2.  Ըստ ձեզ, ի՞նչ է նշանակում երկրպագելիս նոր երգ երգելը։ Սաղմոս 144.1

3.  Ինչպե՞ս պետք է ներկայանալ Տիրոջ երկրպագությանը։ Սաղմոս 15

4.  Ինչպիսի՞ դրսևորումներ ունի երբեք չավարտվող Տիրոջ երկրպագությունը։ Սաղմոս 96

5.   Ինչպիսի՞ դեր ունեն զոհերը երկրպագության համատեքստում։ Սաղմոս 51.16-19

6.  Ինչպիսի՞ն է իմ երկրպագության էությունը։



      16 մարտի 2024 

      Դաս 11. ՓԱՓԱԳ ԴԵՊԻ ՏԵՐԸ ՍԻՈՆՈՒՄ

      Հիշելու համարը ՝ Սաղմոս 84.2

1.  Ի՞նչ էր գտնվում Սիոնում, որին այդքան փափագում է սաղմոսերգուն։ Սաղմոս 84

2.  Ի՞նչ փափագով է ժողովուրդը գնում դեպի Աստծու տունը։ Սաղմոս 122

3.  Ի՞նչն է Սիոնին այդքան փափագելի և գնահատված վայր դարձնում։ Սաղմոս 87

4.  Ո՞ւմ հետ լինելու փափագն է, որ ձգում է դեպի Սիոն։ Սաղմոս 46

5.   Ինչո՞ւ են դեպի Սիոն փափագողները հույսը դնում Տիրոջ վրա։ Սաղմոս 125 

6.  Փափագո՞ւմ եմ արդյոք դեպի Սիոնի Տերը։




      9 մարտի 2024     

      Դաս 10. ԱՆՑՅԱԼԻ ԴԱՍԵՐԸ

      Հիշելու համարը ՝ Սաղմոս 78.3,4

1.  Ի՞նչ դասեր կարող ենք քաղել Սաղմոս 78-ում ներկայացված անցած երեք պատմական դարաշրջաններից։

2.  Ի՞նչ պատմական իրադարձու­թյուններ եւ դրանցից քաղված դասեր կան 105 Սաղմոսում։ 

3.  Ի՞նչ պատմական իրադարձու­թյուններ եւ դրանցից քաղված դասեր կան 106 Սաղմոսում։

4.  Անցյալից դառը դասեր քաղելուց հետո ի՞նչ ճիշտ ճանապարհով պետք է ընթանա Աստծու ժողովուրդը։ Սաղմոս 80 

5.   Ի՞նչ դասեր է քաղում սաղմոսերգուն անցյալում պատմության մեջ Աստծու գերակայության դրսևորման հետ կապված։  Սաղմոս 135 

6.  Ի՞նչ են սովորեցնում մեզ անցյալի դասերը։




       2 մարտի 2024

      Դաս 9. ՕՐՀՆՅԱԼ Է ՏԻՐՈՋ ԱՆՈՒՆՈՎ ԵԿՈՂԸ

      Հիշելու համարը ՝ Սաղմոս 118.22,23

1.  Ի՞նչ կերպարով է հանդես գալիս Տիրոջ անունով Եկողը Սաղմոս 23-ում։ 

2.  Ինչպիսի՞ տառապանքների գնով է  Տիրոջ անունով Եկողը կատարել մարդկանց փրկությունը։ Սաղմոս 22

3.  Ինչպե՞ս է Տիրոջ անունով Եկողը իրականացնելու Աստծու կողմից տրված ուխտը։ Սաղմոս 132.10-18

4.  Ինչպե՞ս է Տիրոջ անունով Եկողը իրականացնելու Աստծու թագավորության հաստատումը։ Սաղմոս 2

5.  Թագավորի ֆուկցիաները իրականացնելուց բացի էլ ի՞նչ պարտականություններ է կատարում Տիրոջ անունով Եկողը։  Սաղմոս 110

6.  Վայելո՞ւմ եմ արդյոք Տիրոջ անունով Եկողի օրհնությունները։

   

       24 փետրվարի 2024   

      Դաս 8. ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ՝ ԱՐԴԱՐ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ

      Հիշելու համարը ՝ Սաղմոս 90.12

1.  Արդար կյանքով ապրելու համար իմաստությունը որտե՞ղ պետք է փնտրել։ Սաղմոս 119.1-16

2.  Ինչքանո՞վ է իմաստությունը նպաստում արդար կյանքով ապրելուն։ Սաղմոս 90

3.  Ի՞նչը կարող է մեզ իմաստուն դարձնել արդար կյանքով ապրելու համար։ Սաղմոս 105.17-22

4.  Ինչպե՞ս կարող ենք պահպանել իմաստությունը, որն անհրաժեշտ է արդար կյանքով ապրելու համար։ Սաղմոս 141

5.  Որո՞նք են իմաստությամբ արդար կյանքով ապրելու օրհնությունները։  Սաղմոս 112

6.  Ունե՞մ արդյոք արդար կյանքով ապրելու համար անհրաժեշտ բավարար իմաստություն։



     17 փետրվարի 2024 

      Դաս 7. ՔՈ ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ Է ՄԻՆՉԵՎ ԵՐԿԻՆՔ

      Հիշելու համարը ՝ Սաղմոս 57.9,10

1.  Ըստ ձեզ, ի՞նչ գաղափար է փոխանցում եբրայերեն «ողորմություն» բառը։

2.  Ինչպիսի՞ն է Աստծու ողորմությունը։ Սաղմոս 136

3.  Ե՞րբ է ամենից շատ Աստծու ողորմության կարիքն զգացվում։ Սաղմոս 51

4.  Ինչո՞ւմ է դրսևորվում Աստծու ողորմության մեծությունը։ Սաղմոս 130

5.  Ի՞նչ է պետք անել Աստծու ողորմությունը ստանալու համար։  Սաղմոս 123

6.  Ինչպիսի՞ն է մեր արձագանքը Աստծու ողորմությանը։  Սաղմոս 103

7.  Վայելո՞ւմ եմ արդյոք Աստծո մինչև երկինք հասնող ողորմությունը։

     

10 փետրվարի 2024    

      Դաս 6. ՀԵՆՑ ՀԻՄԱ ՊԻՏԻ ՎԵՐ ԿԵՆԱՄ

      Հիշելու համարը ՝ Սաղմոս 12.5

1.  Ի՞նչ են ասում Սաղմոս 18.3-19 համարները Իր ժո­ղովրդին ազատելու Աստծո պատրաստակամության մասին։ 

2.  Ի՞նչ ուղերձ կա Սաղմոս 146.6-10 համարներում ճնշվածների իրավունքների վերականգնման մասին։

3.  Ինչպիսի՞ արդարադատություն է սպասում Աստված մյուս աստվածներից՝ արդարության պատասխանատուներից։ Սաղմոս 82

4.  Ո՞վ է ճակատագրերի դատավորը։ Սաղմոս 83.9-17

5.  Որտե՞ղ է տեղի ունենում Աստծո դատաստանը։ Սաղմոս 96.6–10 

6.  Արդյո՞ք ես արդարության ջատագով եմ Աստծո նման։

     




       3 փետրվարի 2024   

      Դաս 5. ԵՐԳԵԼ ՏԻՐՈՋ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՆ ՕՏԱՐ ԵՐԿՐՈՒՄ

      Հիշելու համարը ՝ Սաղմոս 137.4

1.  Ո՞ր դեպքում է հնարավոր Տիրոջը օրհնություն երգել օտար երկրում։ Սաղմոս 79.5-13

2.  Ի՞նչ վիճակում կարող են հայտնվել մարդիկ օտար երկրում։ Սաղմոս 88.3-12

3.  Ի՞նչ վիճակում է հայտնվում  մարդն առանց Աստծու։ Սաղմոս 102.1-7 

4.  Ի՞նչ փորձառության միջով է անց­նում 77-րդ սաղմոսի հեղինակը։

5.  Ինչպե՞ս է 73-րդ սաղմոսի հեղինակը գտնում անարդարության հարցի լուծումը։ 

6.  Արդյո՞ք Տիրոջն օրհնության երգեր եմ երգում ճնշված իրավիճակներում։

 

     
       27 հունվարի 2024

      Դաս 4. ՏԵՐԸ ԼՍՈՒՄ է ԵՎ ՓՐԿՈՒՄ Է

      Հիշելու համարը ՝ Սաղմոս 34.17

1.  Ինչքանո՞վ է Աստված տեղեկացված մարդու իրավիճակի մասին, որ կարողանա նրան լսել և փրկել։ Սաղմոս 139 

2.  Աստծո հոգատարության (լսելու և փրկելու) ինչպիսի՞ հավաստիացում ենք տեսնում Սաղմոս 121-ում։ 

3.  Ե՞րբ է հատկապես անհրաժեշտ ապավինել Տիրոջը, հավատալով, որ Նա լսում է և փրկում։ Սաղմոս 91.1-7

4.  Ինչպե՞ս է բանաստեղծորեն նկա­րագրված Իսրայել ժողովրդի ազատագրումը (լսելը և փրկելը) Եգիպտոսից։  Սաղմոս 114 

5.  Որտեղի՞ց է Աստված լսում և Իր փրկությունն ուղարկում իր ժողովրդին։ Սաղմոս 20.1-3

6.  Արդյո՞ք Աստված ինձ լսում է և փրկում։

     



20 հունվարի 2024  

      Դաս 3. ՏԵՐԸ ԹԱԳԱՎՈՐ Է

      Հիշելու համարը ՝ Սաղմոս 93.1

1.  Ինչո՞ւ է Աստված մեր Տեր Թագավորը։ Սաղմոս 8

2.  Ինչպիսի՞ն է Տեր Թագավոր Աստծու բնավորությունը։ Սաղմոս 100

3.  Իրավական և բարոյական ի՞նչ իրավունքներով է թագավորում Տեր Աստված։ Սաղմոս 97 

4.  Ինչպիսի՞ փոխհարաբերություններ են հաստատված Տեր Աստված Թագավորի և մյուս 

տերերի և թագավորների միջև։  Սաղմոս  75

5.  Թագավորին վայել ինչպիսի՞ հատկանիշ պետք է ունենա մեր Տեր Աստվածը։ Սաղմոս 105.7-10

6.  Ինչպիսի՞ պահանջներ է ներկայացնում Տեր Աստված իր հպատակներին։ Սաղմոս 119.105,110,161,165

7.  Արդյո՞ք Տերն է թագավորում իմ կյանքում։

 



      13 հունվարի 2024  

      Դաս 2. ՄԵԶ ԱՂՈԹԵԼ ՍՈՎՈՐԵՑՐՈՒ

      Հիշելու համարը ՝ Ղուկաս 11.1

1.  Դիտարկելով Սաղմոս 44-ի աղոթքում Կորխի որդիների հիշողությունը (1-3),  

     վստահությունը (4-8), դժվար իրավիճակը (9-16), Աստծուն չմոռանալը (17-22), 

     աղաչանքն (23-26) ու Աստծո պատասխանը ի՞նչ եզրահանգման եք գալիս։

2.  Ի՞նչ գաղափար է արտահայտում Սաղմոս 22 մեսիանական (և ոչ միայն) աղոթքը։

3.  Ինչպիսի՞ հույսով է Դավիթը աղոթում իր հուսահատության մեջ։ Սաղմոս 13

4.  Ինչպիսի՞ աղոթք է Դավիթը բարձրացնում առ Աստված Սաղմոս 60.1-5-ում։  

5.  Ինչքանո՞վ աղոթել սովորեցիք դիտարկելով վերոնշյալ սաղմոսները։





      
6 հունվարի 2024 

      Դաս 1. ԻՆՉՊԵՍ ԸՆԹԵՐՑԵԼ ՍԱՂՄՈՍՆԵՐԸ

      Հիշելու համարը ՝ Ղուկաս 24.44,45

1.   Ըստ Սաղմոս 105.1-5 համարների ի՞նչ բաղկացուցիչ մասերից է կազմված  երկրպագությունը։

2.    Թվարկեք մի քանի սաղմոսերգուների անունները։ Սաղմոսներ 83-90

3.    Աշխարհի պատմության ո՞ր ժամանակահատվածի համար է կիրառելի Սաղմոս 3-ը։

4.    Ի՞նչ առնչություն ունի սաղմոսը աղոթքի հետ։ Սաղմոս 5.1-8

5.   Ինչպիսի՞ տեղ է զբաղեցնում Աստված սաղմոսներում։ Սաղմոս 24.7-10

6.   Ինչպիսի՞ն է իմ վերաբերմունքը Սաղմոսների նկատմամբ

         


 
 
      30 դեկտեմբերի 2023     

       Դաս 13. ԱՍՏԾՈ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԸ

       Հիշելու համարը ՝ Բ Պետրոս 3.11,12

1.   Հայտնություն 1.1-7 համարներում ի՞նչ ապացույցներ եք տեսնում, որ Հայտնություն գիրքը կենտրոնացած է վերջին օրերում իրակա­նացվող Աստծո առաքելության վրա։

2.    Ինչքանո՞վ է առնչվում Աստծո առաքելության ավարտը մեզ հետ։ Հայտնություն 14.6-12

3.    Ի՞նչ նպատակի Աստված պետք է հասնի ավարտելով Իր առաքելությունը։  Ա Տիմոթեոս 2.4 

4.    Ի՞նչը կարելի է Աստծո առաքելության հաջող ավարտ համարել։ Բ Կորնթացիներին 11.2

5.   Ինչպիսի՞ն կլինի Աստծո առաքելության ավարտի արդյունքը։ Հայտնություն 21.1-4

6.   Առաջադրանք։ Ինչպե՞ս եք արագացնում Քրիստոսի վերադարձը։ Հույսի սերմեր ցանո՞ւմ եք նրանց սրտերում, ովքեր կարիք ունեն լսե­լու բարի լուրը։ «Ջրո՞ւմ եք» նոր հավատացյալներին՝ օգնելով նրանց հասկանալ, թե ինչ է նշանակում ապրել Քրիստոսին հավատարիմ հնազանդությամբ։ Աղոթե՛ք, որպեսզի հնարավորություն ունենաք ձեր ամենօրյա աղոթքի ցուցակում տեղ գտած մարդկանց պատմել նոր երկրի խոստման մասին։ 

7.    Ի՞նչ անել։ Ձեր «աշակերտներից» ոմանք կարող են պատրաստ լի­նել ընդունելու Քրիստոսին, այսինքն միանալ եկեղեցուն։ Ձեր եկեղեցին որքանո՞վ է պատրաստ ընդունե­լու եւ աշակերտելու նոր մարդկանց։ Դուք բա՞ց եք հավատացյալների նոր խմբեր ստեղծելու հնարավորության առաջ։ Աշխատե՛ք ձեր եկեղեցու ղեկավարության հետ՝ իրականացնելու աշակերտներ պատրաստող եկեղեցի դառնալու ծրագիրը։ 

          





       23 դեկտեմբերի 2023   

       Դաս 12. ԵՍԹԵՐ ԵՎ ՄՈՒՐԹՔԵ

       Հիշելու համարը ՝ Եսայի 49.6

1.    Ինչպիսի՞ առաքելության իրականացում էր սպասում Աստված Դանիելից և նրա ընկերներից։ Դանիել 3 և 6 գլուխներ։  

2.    Ինչպիսի՞ առաքելության էր Աստված նախապատրաստում Եսթերին։ Եսթեր 2.1-10, 20

3.    Ինչո՞ւ Մուրթքեն ստիպված եղավ հայտնել իր հավատի մասին իրականացնելով Աստծո առաքելությունը։ Եսթեր 3.1-15

4.    Ըստ Աստծո ծրագրի ինչպիսի՞ն էր Նրա առաքելությունը Եսթերի համար։ Եսթեր 3.1-14

5.   Ինչպիսի՞ն եղավ Եսթերի և Մուրթքեի առաքելության իրականացման արդյունքը։ Եսթեր 9.1-12

6.   Առաջադրանք։ Աղոթեք, որ Աստված ձեզ քաջություն տա կիսվելու ինչ­որ բանով, որը Նա արել է ձեզ համար այս շաբաթ ձեր աղոթքի ցու­ցակում տեղ գտած մարդկանցից մեկի հետ։ 

7.    Ի՞նչ անել։ Սկսեք Աստծո՝ ձեզ համար արած փոքրիկ (կամ մեծ), բայց յուրահատուկ բաների օրագիր պահել։ Աղոթեք, որ Աստված ճիշտ ժամանակին դրանց մասին հիշեցնի ձեզ, որպեսզի կարողանաք դրանցով կիսվել որեւէ մեկի հետ։ 


          16 դեկտեմբերի 2023  

       Դաս 11. ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԲԱՐԻ ԼՈՒՐԸ ԴԵՌԵՎՍ ՉԼՍԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ, Մաս 2

       Հիշելու համարը ՝ Մատթեոս 15.28

1.    Ի՞նչ առաքելությամբ Քրիստոտը աշակերտներին տարավ Իսրայելի սահմաններց դուրս բարի լուրը դեռևս չլսածների մոտ։ Մատթեոս 15.21 

2.    Ի՞նչ ձեռնարկնեց Հիսուսը իր առաքելության շրջանակներում բարի լուրը դեռևս չլսածների համար։ Մատթեոս 9.35-38

3.    Ինչպե՞ս էր Հիսուսը իրականացնում իր առաքելությունը բարի լուրը դեռևս չլսածների համար։ Մատթեոս 15.22-28 

4.    Ինչպիսի՞ առաքելությամբ Պետրոսը այցելեց բարի լուրը դեռևս չլսածներին։ Գործք առաքելոց 10

5.   Արդյո՞ք բարի լուրը դեռևս չլսածները մեր օրերում կարձագանքեն մեր առաքելությանը։ Ղուկաս 18.8

6.   Առաջադրանք։ Աղոթե՛ք ավելի մեծ հավատի համար եւ կիսվեք բա­րի լուրով ձեր մերձավորների եւ ոչ մերձավորների հետ։ 

7.    Ի՞նչ անել։ Ինչպե՞ս գտաք Հիսուսին եւ երեք հրեշտակների թան­կագին պատգամները։ Թվարկե՛ք երեք հոգեւոր օրհնություն, որոնք ստացել եք Հիսուսից ձեր կյանքում։



 

       9 դեկտեմբերի 2023  

       Դաս 10. ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԲԱՐԻ ԼՈՒՐԸ ԴԵՌԵՎՍ ՉԼՍԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ, Մաս 1

       Հիշելու համարը ՝ Գործք առաքելոց 17.24

1.    Ո՞ւմ  համար էր Պողոսը իրականացնում իր առաքելությունը մինչև Աթենք հասնելը։ Գործք 17.1-16 

2.    Ինչպիսի՞ փոփոխություն նկատվեց Պողոսի ունկնդիրների կազմում, երբ նա սկսեց իր առաքելությունն իրականացնել Աթենքում։ Գործք 17.17-21

3.    Ինչպիսի՞ մոտեցում ցուցաբերեց Պողոսը բարի լուրը դեռևս չլսածների համար իր առաքելությունն իրականացնելիս։ Գործք 17.22-23

4.    Ո՞րն էր բարի լուրը դեռևս չլսածների համար իրականացվող Պողոսի առաքելության էությունը։ Գործք 17.24-28

5.    Ինչպիսի՞ արդյունք ունեցավ բարի լուրը դեռևս չլսածներին ուղղված Պողոսի կոչը։  Գործք 17.29-34

6.   Առաջադրանք։ Աղոթքի ժամանակ Աստծուց հատուկ առաջնոր­դություն խնդրեք՝ իմանալու, թե ինչպես լավագույնս վկայություն տալ ձեզ ծանոթ մեկին։ 

7.    Ի՞նչ անել։ Փորձեք պարզել, թե ում կարող եք ներկայացնել Ավետա­րանը՝ օգտագործելով Պողոսի մեթոդը։ 

        

2 դեկտեմբերի 2023   

       Դաս 9. ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

       Հիշելու համարը ՝ Մատթեոս 16.26

1.    Ինչպիսի՞ առաքելություն իրականացվեց իշխանություն ունեցող Նաբուգոդոնոսորի համար։ Դանիել 4 գլ.

2.    Ինչպիսի՞ն էր իշխանություն ունեցող Նեեմանի համար իրականացված առաքելությունը։ Դ Թագավորներին 5.1-19

3.    Ինչպիսի՞ առաքելություն իրականացրեց Հիսուսը իշխանավոր Նիկոդեմոսի համար։ Հովհաննես 3.1-12

4.    Ինչպե՞ս արձագանքեց հարուստ երիտասարդ իշխանավորը Հիսուսի առաքելությանը։ Ղուկաս 18.18-235.   

5.   Ինչպե՞ս արձագանքեց հարուստ իշխանավոր Զաքեոսը Հիսուսի առաքելությանը։ Ղուկաս 19.1-10

6.   Առաջադրանք։ Ձեր ամենօրյա աղոթքի ցուցակում ավելացրեք ազ­դեցիկ մեկին, ով հավատացյալ չէ, եւ ում հետ կարող եք ժամանակ առ ժամանակ շփվել։  

7.    Ի՞նչ անել։ Նամակով դիմեք ազդեցիկ դիրք գրավող ինչ-­որ մեկին, նույնիսկ եթե անձամբ չեք ճանաչում այդ մարդուն, եւ ասեք, որ աղո­թում եք նրա համար։ 


       
       25 նոյեմբերի 2023

       Դաս 8. ԿԱՐԻՔԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐՎՈՂ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

       Հիշելու համարը ՝ Մատթեոս 25.40

1.    Կարիքավորի համար արված ինչպիսի՞ առաքելության օրինակ ունենք Ղուկաս 5.17-26 համարներում։

2.    Ինչպիսի՞ն է Քրիստոսի մեթոդը կարիքավորի համար արվող առաքելության շրջանակներում։ Հովհաննես 5.1-9

3.    Ինչպիսի՞ առաքելության կարիք ուներ Հիսուսը և նրա ընտանիքը որպես փախստական և ներգաղթյալ։ Մատթեոս 2.13-14

4.    Ինչպիսի՞ առաքելության կոչ է անում Քրիստոսը տառապյալների համար։ Մատթեոս 25.34-40

5.    Ո՞րը պետք է լինի դրդիչ ուժը կարիքավորների համար արվող առաքելության։ Հովհաննես 15.13

6.   Առաջադրանք։ Իմացեք ձեր գյուղում կամ քաղաքում ապրող օտա­րերկրացիների կամ ոչ քրիստոնյաների մասին։ Փորձեք պարզել, թե ինչով կարող եք նրանց օգտակար լինել։ 

7.    Ի՞նչ անել։ Ընտրեք մեկին ձեր շփման շրջանակից։ Սկսե՛ք պարբե­րաբար աղոթել այդ մարդու համար հետեւյալ հարցերին պատասխա­նելուց հետո. 

  • Արդյո՞ք այս մարդն իմ ընկերն է՝ ըստ Հիսուսի բարեկամության օրինակի։ 
  • Ես գիտե՞մ նրա կյանքի կարիքները։
  • Ինչպե՞ս կարող եմ նրան առաջնորդել Հիսուսի մոտ՝ բժշկվելու համար։

   


 

      18 նոյեմբերի 2023    

       Դաս 7. ԴՐԱՑՈՒ ՀԱՄԱՐ ԱՐՎՈՂ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

       Ուսումնասիրության համար՝ Ղուկաս 10.25-37

       Հիշելու համարը ՝ Ղուկաս 10.27

1.   Ո՞րն է ամենակարևոր հարցը մարդու համար, որ հնարավոր է մեր դրացին չիմանա դրա պատասխանը։ Ղուկաս 10.25

2.   Որտե՞ղ պետք է փնտրել վերոնշյալ հարցի պատասխանը։ Ղուկաս 10.26

3.    Ո՞րն էր օրենսգետի պատասխանը իր իսկ հարցին։ Ղուկաս 10.27-28

4.    Ի՞նչը կարող է սերը դրսևորելու չափանիշ հանդիսանալ։ Մատթեոս 22.37-40

5.    Ինչպիսի՞ն է դրացու համար արվող առաքելությունը։ Ղուկաս 10.29-37

6.   Առաջադրանք։ Սկսեք ամեն օր աղոթել մեկի համար, ով տարբեր­վում է ձեզանից, կամ նույնիսկ մեկի համար, ում դուք անձամբ չեք սիրում։ 

7.    Ի՞նչ անել։ Նշեք ձեր ծանոթներից առնվազն երեքի անունը (ոչ ադ­վենտիստներ), իմացեք նրանց կարիքները (հուզական, ֆիզիկական, սոցիալական) եւ մտածեք, թե ինչպես կարող եք անձամբ ծառայել այդ կարիքներին։ Ի՞նչ կարող եք գործնականում անել նրանց համար առաջիկա շաբաթվա ընթացքում։ 

           


       11 նոյեմբերի 2023    

       Դաս 6. ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆՆ ՈՒ ԴՐԴՈՒՄ ԴՐԱՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒՆ

       Հիշելու համարը ՝ Ղուկաս 24.44

1.   Ի՞նչը նախապատրաստեց աշակերտներին և նրանց դրդեց առաքելությանը մասնակցել հետագայում։ Ղուկաս 24.1-12

2.   Ո՞րն է առաքելությանը նախապատրաստվելու և դրան մասնակցելու կարևոր դրդապատճառը։ Ղուկաս 24.36-49

3.   Ինչպե՞ս էին աշակերտները նախապատրաստվում առաքելությանը մասնակցելուն։ Գործք առաքելոց 1.12-26

4.    Ինչպե՞ս Սուրբ Հոգին դրդեց աշակերտներին Աստծո առաքելությանը մասնակցել։ Գործք առաքելոց 2.1-41

5.    Ինչպիսի՞ն էր եկեղեցին աշակերտների կողմից Աստծո առաքելությունը իրակականցման արդյունքում։ Գործք առաքելոց 2.42-47

6.   Առաջադրանք։ Մտածեք, թե ձեր ծանոթների շրջապատից ում ամենաշատը կուզեիք, որ հավատացյալ լիներ։ Ամեն օր աղոթեք, որ նա անձնական փորձառություն ունենա Հիսուսի հետ։ 

7.    Ի՞նչ անել։ Ո՞ւմ եք դուք աշակերտում եւ օգնում անձնական փոխհա­րաբերություններ ունենալ Հիսուսի հետ։ Փնտրեք ուղիներ, թե ինչպես կարելի է նրան ընկերակցության մեջ ներգրավել այլ հավատացյալնե­րի հետ։




           

         04 նոյեմբերի 2023     

       Դաս 5. ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

       Հիշելու համարը ՝ Եսայի 6.8

1.   Ըստ ձեզ, ի՞նչ պատճառաբանություն ուներ Հովնանը Աստծո առաքելությունից խուսափելու համար։ Հովնան 1 գլ.

2.   Ինչպե՞ս կարող են սխալ կարծիքները որպես պատճառաբանություն հանդիսանալ առաքելությունից խուսափելու համար։ Հովնան 2 գլ.

3.   Ինչպիսի՞ անհարմարությունները կարող են որպես պատճառաբանություն հանդիսանալ առաքելությունից խուսափելու համար։ Հովնան 3 գլ.

4.    Ինչպիսի՞ տհաճությունները կարող են որպես պատճառաբանություն հանդիսանալ առաքելությունից խուսափելու համար։ Հովնան 4 գլ.

5.    Ո՞ր դեպքում  է, որ Աստծո առաքելությունից խուսափելու  պատճառաբանությունները չեն գործում։ Եսայի 6.1-6

6.    Առաջադրանք։ Տասը անհավատ մարդու անունների ցուցակ կազմեք։ Մինչեւ եռամսյակի ավարտը ամեն օր աղոթեք նրանց համար։ Աղոթեք, որ Տերը ձեզ ընկերացնի նրանց հետ։ Աղոթեք, որ Աստված հոգա նրանց կարիքները եւ դարձի բերի։ 

7.    Ի՞նչ անել։ Ընտրեք երկու քաղաք, մեկը՝ ձեզ մոտ, մյուսը՝ աշխարհի մյուս ծայրում։ Սկսեք աղոթել այս քաղաքներում ապրող ու աշխատող մարդկանց համար։ Խնդրեք, որ Աստված ազդեցիկ ադվենտիստ տա­նի այդ քաղաքներ, ով կկիսի այդ քաղաքի բնակիչների հետ Հիսուսի մոտալուտ գալուստի լուրը։ 

 

      28 հոկտեմբերի 2023   

       Դաս 4.  ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆՔ ԱՍՏԾՈ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ

       Հիշելու համարը ՝ Հովհաննես 13.34-35

 

1.   Աստծո առաքելության մասնակցության ինչպիսի՞ բաղադրիչ է հանդիսանում հյուրընկալությունը։ Ծննդոց 18.1-15

2.   Աստծո առաքելության շրջանակներում ինչպե՞ս Աբրահամը դրսեւորեց իր մեծ սերը մարդկանց նկատմամբ՝ առանց ցեղային կամ ռասայական խտրականություն դնելու։ Ծննդոց 18.16–33

3.    Աստծո առաքելության շրջանակներում ինչպիսի՞ դեր է խաղում բարեխոսական աղոթքը։ Ծննդոց 18.23-32

4.    Ո՞րն էր Աբրահամի հյուրընկալության, սիրո եւ աղոթքի միջոցով դրսևորած առաքելության արդյունքը։ Ծննդոց 19.1–29

5.    Ի՞նչ դեր ունի հնազանդությունը Աստծո առաքելության իրականացման հարցում։ Ծննդոց 12.1–9 

6.    Առաջադրանք։ Խնդրենք Աստծուն միջամտել, որպեսզի քաղաքներում Ավետարանի լուրը տարածելու գործն իրականանա պատշաճորեն եւ արդյունավետորեն։ 

7.    Ի՞նչ անել։ Գտեք մեկին, ում համար կաղոթեք, եւ խնդրեք Աստծուն ցույց տալ ձեզ, թե ինչպես կարող եք օգտակար լինել նրան։ 

    




21 հոկտեմբերի 2023


Դաս 3.  ԱՍՏՎԱԾ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆԸ

Հիշելու համարը ՝ Գործք առաքելոց 1.8


1. Ի՞նչ կատարվեց նրանց հետ, ովքեր չցանկացան դուրս գալ հարմարավետության գոտուց իրենց առաքելությունը կատարելու համար։ Ծննդոց 11.1-9

2. Ո՞րն էր Աբրամի առաքելությունը, որը կատարելու համար Աստ­ված նրան կանչում էր։ Ծննդոց 12.1-3

3. Հե՞շտ է արդյոք առաքելության կատարումը, դիտարկելով Աբրահամի օրինակը։ Ծննդոց 12.10-20

4. Ի՞նչը պատճառ դարձավ, որ վաղ եկեղեցու հավատացյալները դուրս գային իրենց հարմարավետության գոտուց եւ ցրվեին տարբեր վայրեր իրենց առաքելությունը կատարելու համար։ Գործք առաքելոց 8.1–4

5. Առաքելության կատարման  համար ի՞նչ սկզբունք ներկայացրեց Հիսուսը։ Գործք առաքելոց 1.8

6. Առաջադրանք։ Պարզե՛ք, թե ձեր հարեւանությամբ ովքեր են ապ­րում, որ ունեն հատուկ կարիքներ, որոնց հետ եկեղեցին դեռեւս չի աշխատել։ 

7. Ի՞նչ անել։ Աղոթեք մոտ ապագայում հատուկ կարիքներով մարդկանց համար իրականացվելիք առաքելության մեջ ներգրավվելու հա­մար։ 

       




14 հոկտեմբերի 2023    

       Դաս 2.  ԱՍՏԾՈ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶ ՀԱՄԱՐ (Մաս 2)

       Հիշելու համարը ՝ Մատթեոս 28.19

1. Ո՞վ է Աստծո առաքելության հեղինակը։ Հովհաննես 20.21-22

2.    Ո՞րն է Աստծո առաքելության նպատակը։ Մատթեոս 28.16-20

3.    Ո՞րն է Աստծո առաքելության լուրը։ Հայտնություն 14.6-7

4.    Ովքե՞ր են Աստծո առաքելության իրականացնողները։ Բ Օրենք 7-6,11-12

5.    Ո՞րն է Աստծո առաքելության իրականացման դաշտը։ Հայտնություն 7.9-10 

6.    Առաջադրանք։ Այս շաբաթ ամեն օր աղոթեք այն համայնքի հա­մար, որը հաճախում եք։

7.    Ի՞նչ անել։ Ծանոթացեք ձեր տեղանքում ապրող մարդկանց։ Աստծուց խնդրեք ցույց տալ ձեզ, թե ինչպես կարող եք այդ մարդկանց նկատ­մամբ դրսեւորվող Աստծո սիրո միջնորդ դառնալ։


        7 հոկտեմբերի 2023     

       Դաս 1.  ԱՍՏԾՈ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶ ՀԱՄԱՐ (Մաս1)

       Հիշելու համարը ՝ Ծննդոց 3.9

1.    Ի՞նչ պատճառով էր Աստված փրկության Իր առաքելությունը նախատեսել։ Ծննդոց 3.9-15

2.    ԻՆչպե՞ս Աստված շարունակեց մեր փրկության առաքելությունը Աբրահամի և նրա սերունդների միջոցով։ Ծննդոց 12.1-3

3.    Ի՞նչ կատարեց Հիսուսը մեր փրկության առաքելության  շրջանակներում։ Հովհաննես 1.14-18

4.    Ինչպե՞ս մեր փրկության առաքելությունը դարձավ մեր առաքելությունը։ Մատթեոս 28.18-20

5.    Ինչպիսի՞ն է մեր փրկության համար Աստծո առաքելության վերջնական նպատակը։ Հովհաննես 14.1-3 

6.    Առաջադրանք։ Ամեն օր աղոթեք գալիք շաբաթվա ընթացքում, որպես­զի Աստված բացի ձեր սիրտը, որպեսզի դառնաք Նրա առաքելության մասը։ 

7.    Ի՞նչ անել։ Ձեր ծանոթների շրջանակից գտեք մեկին, ում համար կսկսեք աղոթել։




         30 սեպտեմբերի 2023

       Դաս 14.  ԵՓԵՍԱՑԻՆԵՐԸ ՊՈՂՈՍԻ ՍՐՏՈՒՄ

       Ուսումնասիրության համար՝ Եփեսացիներին 1-6 գլուխներ

       Հիշելու համարը ՝ Եփեսացիներին 2.8-10

1.    Ինչպե՞ս է Պողոսը ներկայացնում եփեսացիների օրհնությունը Քրիստոսով։ Եփեսացիներին 1 գլ.

2.    Ո՞ւմ փրկությունը Քրիստոսն ապահովեց իր մահով։ Եփեսացիներին 2 

3.    Ինչո՞ւմ էր Պողոսը տեսնում իր առաքելությունը։ Եփեսացիներին 3

4.    Ինչո՞ւմ էր Պողոսը տեսնում եկեղեցու միաբանության արդյունքը։ Եփեսացիներին 4

5.    Ի՞նչ գործնական խորհուրդներ է տալիս Պողոսը եփեսացիներին։ Եփեսացիներին 5

6.    Ի՞նչ ոլորտներում է Պողոսը խորհուրդ տալիս եփեսացիներին մարտնչել։ Եփեսացիներին 6

7.    Ի՞նչ տվեց քեզ Եփեսացիներին ուղղված ուղերձի ուսումնասիրությունը։







       23 սեպտեմբերի 2023    

       Դաս 13.  ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԱԾԵԼՈՎ

       Ուսումնասիրության համար՝ Եփեսացիներին 6.10-20

       Հիշելու համարը ՝ Եփեսացիներին 6.16-17

1.    Ի՞նչ է անհրաժեշտ խաղաղության հասնելու համար։ Եփեսացիներին 6.10-13

2.    Ինչպիսի՞ երկու զենքեր է քրիստոնյան օգտագործում  հոգևոր պատերազմում խաղաղություն տարածելու համար։ Եփեսացիներին 6.14

3.    Ի՞նչ է անհրաժեշտ խաղաղության ավետարանը քարոզելու համար։ Եփեսացիներին 6.15

4.    Ո՞ր երեք զենքերն են նպաստում խաղաղության տարածմանը։ Եփեսացիներին 6.16-17

5.    Ի՞նչն է նպաստում մարտիկի հաղթանակին։ Եփեսացիներին 6.18-20

6.    Տարածո՞ւմ եմ արդյոք խաղաղություն։





16 սեպտեմբերի 2023

     

       Դաս 12.  ԱՄՈՒՐ ԿԱՆԳՆԵԼՈՒ ԿՈՉ

       Ուսումնասիրության համար՝ Եփեսացիներին 6.10-20

       Հիշելու համարը ՝ Եփեսացիներին 6.10-11

1.    Ի՞նչ է Պողոսը կոչ անում անել ամուր կանգնելու համար։ Եփեսացիներին 6.10-13

2.    Պողոսը ինչպիսի՞ վեց զենքեր է կոչ անում ունենալ հոգևոր պատերազմում ամուր կանգնելու համար։ Եփեսացիներին 6.14-17

3.    Ի՞նչ է Պողոսը կոչ անում անել որպես ամենակարևոր պայման հոգևոր մարտում ամուր կանգնելու համար։ Եփեսացիներին 6.18

4.    Ի՞նչ է խնդրում Պողոսը, որ անեն եփեսացիները, որպեսզի ինքը կարողանա ամուր կանգնել և համարձակությամբ մարտնչել։ Եփեսացիներին 6.19-20

5.    Պասրա՞ստ եմ հոգևոր պատերազմում ամուր կանգնել։

       


9 սեպտեմբերի 2023     

       Դաս 11. ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՆԴԵՊ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ

       Ուսումնասիրության համար՝ Եփեսացիներին 6.1-9

       Հիշելու համարը ՝ Եփեսացիներին 6.9

1.    Ի՞Նչ խորհուրդ է տալիս Պողոսը երեխաներին։ Եփեսացիներին 6.1-3

2.    Ի՞Նչ խորհուրդ է տալիս Պողոսը հայրերին։ Եփեսացիներին 6.4

3.    Ի՞Նչ խորհուրդ է տալիս Պողոսը ծառաներին։ Եփեսացիներին 6.6-8

4.    Ի՞Նչ խորհուրդ է տալիս Պողոսը տերերին։ Եփեսացիներին 6.9

5.    Ի՞նչ խրատ ստացա այս դասից։




       2 սեպտեմբերի 2023   

       Դաս 10.   ԱՄՈՒՍԻՆՆԵՐԸ ԵՎ ԿԱՆԱՅՔ՝ ՄԻԱՍԻՆ ԽԱՉԻ ՄՈՏ

       Ուսումնասիրության համար՝ Եփեսացիներին 5.21-33

       Հիշելու համարը ՝ Եփեսացիներին 5.25-27

1.    Ո՞ւմ է վերաբերում Եփեսացիներին ուղղված նամակի 5.21 համարի հորդորը։

2.    Ինչպե՞ս պետք է վերաբերվեն կանայք իրենց ամուսիններին, հիշելով Քրիստոս-եկեղեցի փոխհարաբերությունները։ Եփեսացիներին 5.22-24

3.    Ինչպե՞ս պետք է վերաբերվեն ամուսինները իրենց կանանց, հիշելով Քրիստոս-եկեղեցի փոխհարաբերությունները։ Եփեսացիներին 5.25-27

4.    Ինչպե՞ս պետք է ամուսինները սիրեն իրենց կանանց։ Եփեսացիներին 5.28-30

5.    Ի՞նչ խորհուրդ է ներկայացնում Պողոսը խոսելով ամուսին-կին և Քրիստոս-եկեղեցի փոխհարաբերությունների մասին։ Եփեսացի­ներ­ին­ 5.31-32

6.    Ամուսիններին և կանանց ուղղված ինչպիսի՞ հորդորով է Պողոսն ավարտում իր խոսքը։  Եփեսացի­ներ­ին­ 5.33

7.    Ի՞նչ խրատ ստացա այս դասից։

  


       26 օգոստոսի 2023   

       Դաս 9.   ԱՊՐԵԼՈՎ ԻՄԱՍՏՈՒՆ ՁԵՎՈՎ

       Ուսումնասիրության համար՝ Եփեսացիներին 5.1-20

       Հիշելու համարը ՝ Եփեսացիներին 5.15-17

1.    Ինչի՞ց է սկսվում իմաստուն ձևով ապրելը։ Եփեսացիներին 5.1-2

2.    Ի՞նչը չի կարող իմաստուն ձևով ապրել նշանակել։ Եփեսացիներին 5.3-5

3.    Ինչպիսի՞ ապրելակերպ կունենա իմաստուն ձևով ապրողը։ Եփեսացիներին 5.6-9

4.    Ինչպիսի՞ դեր ունի կյանքի քննությունն ու բացահայտումը այն իմաստուն ձևով ապրելու համար։ Եփեսացիներին 5.10-14

5.    Ի՞նչ է հորդորում Պողոսը կյանքը իմաստուն ձևով ապրելու համար։ Եփեսացի­ներ­ին­ 5.15-17

6.   Ինչպիսի՞ն է իմաստուն ձևով ապրող մարդու վերաբերմունքը Աստծո նկատմամբ։ Եփեսացիներին 5.18-20

7.    Ապրո՞ւմ եմ արդյոք իմաստուն կյանքով։




      19 օգոստոսի 2023    

       Դաս 8.   ՔՐԻՍՏՈՍՈՎ ԿԵՐՏՎԱԾ ԿՅԱՆՔ  ԵՎ ՀՈԳՈՎ ՆԵՐՇՆՉՎԱԾ ԽՈՍՔ

       Ուսումնասիրության համար՝ Եփեսացիներին 4.17-32

       Հիշելու համարը ՝ Եփեսացիներին 4.22-24

1.    Ինչպիսի՞ն էին հեթանոսները մինչև Քրիստոսով կերտված կյանք ստանալը։ Եփեսացիներին 4.17-19

2.    Ինչպիսի՞ ուսուցում է անհրաժեշտ ստանալ Քրիստոսով կերտված կյանքով ապրելու համար։ Եփեսացիներին 4.20-21

3.    Ինչպիսի՞ նորոգություն պետք է ստանալ Քրիստոսով կերտված կյանքով ապրելու համար։ Եփեսացիներին 4.22-24

4.    Ինչպիսի՞ մեղքերից է խուսափում Քրիստոսով կերտված կյանքով ապրողը։ Եփեսացիներին 4.25-29

5.    Սուրբ Հոգով ներշնչված ինչպիսի՞ հորդոր է կատարում Պողոս առաքյալը։ Եփեսացի­ներ­ին­ 4.30-32

6.    Ապրո՞ւմ եմ արդյոք Քրիստոսով կերտված կյանքով։


    

12 օգոստոսի 2023

     

       Դաս 7.   ՔՐԻՍՏՈՍԻ ՄԻԱՎՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆԸ

       Ուսումնասիրության համար՝ Եփեսացիներին 4.1-16

       Հիշելու համարը ՝ Եփեսացիներին 4.11,12

1.    Որպես Քրիստոսի միավորված մարմնի անդամ ինչպիսի՞ն պետք է լինի մեր կյանքի ընթացքը։ Եփեսացիներին 4.1-3

2.    Ի՞նչ մեկ  բառով է նկարագրվում Քրիստոսի միավորված մարմինը։ Եփեսացիներին 4.4-6

3.    Ինչի՞ շնորհիվ մենք կարող ենք նպաստել Քրիստոսի մարմնի միավորմանը։ Եփեսացիներին 4.7-10

4.    Ի՞նչ նպատակի են ծառայում Քրիստոսի մարմնում առկա պարգևների բազմազանությունը։ Եփեսացիներին 4.11-13

5.    Ինչպե՞ս է տեղի ունենում Քրիստոսի մարմնի միավորման գործընթացը։ Եփեսացի­ներ­ին­ 4.14-16

6.    Ինչպե՞ս եմ ես նպաստում Քրիստոսի մարմնի միավորմանը։

 




       5 օգոստոսի 2023   

       Դաս 6.   ԱՎԵՏԱՐԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

       Ուսումնասիրության համար՝ Եփեսացիներին 3 գլ.

       Հիշելու համարը ՝ Եփեսացիներին 3.20,21

1.    Ինչո՞ւմ է կայանում ավետարանի խորհուրդը։ Եփեսացիներին 3.1-6

2.    Ի՞նչ առնչություն ուներ Պողոսը ավետարանի խորհրդի հետ։ Եփեսացիներին 3.7-11

3.    Ի՞նչ է տալիս ավետարանի խորհրդին հավատալը։ Եփեսացիներին 3.12-13

4.    Ավետարանի խորհրդի համաձայն ինչպիսի՞ նպատակ ունի Աստված հավատացյալների նկատմամբ։ Եփեսացիներին 3.14-19

5.    Ինչո՞ւ է Պողոսը փառաբանում Աստծուն ավետարանի խորհրդի համար։ Եփեսացի­ներ­ին­ 3.20-22

6.    Ի՞նչ է տալիս ինձ ավետարանի խորհուրդը։

      



        29 հուլիսի 2023   

       Դաս 5.   ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ. ԽԱՉՆ ՈՒ ԵԿԵՂԵՑԻՆ

       Ուսումնասիրության համար՝ Եփեսացիներին 2.11-22

       Հիշելու համարը ՝   Եփեսացիներին 2.13-14

1.    Ինչպիսի՞ն էին հեթանոսները մինչև հորիզանական հաշտության պահը։ Եփեսացիներին 2.11-12

2.    Ինչպե՞ս Քրիստոսը հաշտեցրեց բոլոր ազգերին միմյանց հետ։ Եփեսացիներին 2.13-14

3.    Ի՞նչը վերացնելու շնորհիվ հորիզոնական հաշտությունը իրականություն դարձավ։ Եփեսացիներին 2.15-16

4.    Ինչպիսի՞ արտոնություններ տվեց հորիզոնական հաշտեցումը։ Եփեսացիներին 2.17-18

5.    Ինչպե՞ս հորիզոնական հաշտությունը նպաստեց եկեղեցու կազմավորմանը։ Եփեսացի­ներ­ին­ 2.19-22

6.    Ինչպիսի՞ մասնակցություն ունեմ ես հորիզոնական հաշտության գործընթացում։

       


22 հուլիսի 2023

       Դաս 4.   ԻՆՉՊԵՍ Է ԱՍՏՎԱԾ ՓՐԿՈՒՄ ՄԵԶ

       Ուսումնասիրության համար՝ Եփեսացիներին 2.1-10

       Հիշելու համարը ՝   Եփեսացիներին 2.4,5

1.    Ի՞նչ վիճակում էին մենք մինչ փրկություն ստանալը։ Եփեսացիներին 2.1,3

2.    Ո՞վ է այդ վիճակի մեջ մեզ վրա ներգործում։ Եփեսացիներին 2.2

3.    Ինչպե՞ս իրականացավ մեր փրկությունը։ Եփեսացիներին 2.4-5

4.    Ինչպիսի՞ն են մեր փրկության հետևանքները։ Եփեսացիներին 2.6-7

5.    Ինչպիսի՞ն է մեր մասնակցությանը մեր անձնական փրկության գործին։ Եփեսացի­ներ­ին­ 2.8-9

6.    Ի՞նչ նպատակով է Աստված մեր փրկել։ Եփե­սա­ցի­ներ­ին­ 2.10

7.    Փրկե՞լ է արդյոք Աստված ինձ։



       15 հուլիսի 2023 

       Դաս 3.   ԲԱՐՁՐԱՑՎԱԾ ՀԻՍՈՒՍԻ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ

       Ուսումնասիրության համար՝ Եփեսացիներին 1.15-23

       Հիշելու համարը ՝   Եփեսացիներին 1.19,20

1.    Ինչո՞ւ է Պողոսը դիմում բարձրացված Հիսուսի զորությանը։ Եփեսացիներին 1.15-16

2.    Ո՞ր երեք նպատակների համար է Պողոսը հայցում բարձրացված Հիսուսի զորությունը։ Եփեսացիներին 1.17-19

3.    Ինչպե՞ս է արտահայտվում Աստծո զորությունը Հիսուսի հարության և բարձրացման մեջ։ Եփեսացիներին 1.20

4.    Ի՞նչն է վկայում Հիսուսի բարձրացված լինելու մասին։ Եփեսացիներին 1.21-22

5.    Ինչպիսի՞ն է բարձրացված Հիսուսի զորությունը։ Եփե­սա­ցի­ներ­ին­ 1.23

6.    Ի՞նչ առնչություն ունեմ ես բարձրացված Հիսուսի զորության հետ։



        8 հուլիսի 2023

       Դաս 2.   ԱՍՏԾՈ ՄԵԾ, ՔՐԻՍՏՈՍԱԿԵՆՏՐՈՆ ԾՐԱԳԻՐԸ

       Հիշելու համարը ՝   Եփեսացիներին 1.3

1.    Ինչպիսի՞ մեծ, քրիստոսակենտրոն ծրագիր ունի Աստված մարդկանց փրկության համար նախատեսված։ Եփեսացիներին 1.3-6

2.    Ո՞րն է վերոնշյալ ծրագիրն իրականացնելու ուղին։ Եփեսացիներին 1.7-8

3.    Ինչպե՞ս իրականացավ Աստծո քրիստոսակենտրոն ծրագիրը։ Եփեսացիներին 1.9-10

4.    Ի՞նչ է նախասահմանված Աստծո ծրագրի համաձայն ժառանգության տեսանկյունից։ Եփեսացիներին 1.11-12

5.    Ինչպիսի՞ գրավական ունենք, որ Աստծբ ծրագիրե վերջնականապես կիրականանա։ Եփե­սա­ցի­ներ­ին­ 1.13-14

6.    Ի՞նչ եմ ես անում Աստծո քրիստոսակենտրոն ծրագիրն իրականացնելու համար։

 


        1 հուլիսի 2023   

       Դաս 1.   ՊՈՂՈՍՆ ՈՒ ԵՓԵՍԱՑԻՆԵՐԸ

       Հիշելու համարը ՝   Եփեսացիներին 1.9,10

1.    Ի՞նչ է անում Պողոսն իր երկրորդ միսիոներական ճամփորդության վերջում առաջին անգամ Եփեսոս այցելելիս։Գործք­ ա­ռա­քել­ոց­ 18.18–21

2.    Եփեսոսում տեղի ունեցած ի՞նչ տարօրինակ իրադարձություն պատ­ճառ դարձավ այդպիսի լայնածավալ ակնածանքի «Տեր Հիսուսի» նկատմամբ։Գործք­ առաքել­ոց­ 19.13–20

3.    Կարդացե՛ք Գործք առաքելոց 19.21–20.1 համարները։ Ի՞նչ դասեր կարող ենք քաղել այս պատմությունից։ 

4.    Ի՞նչ առանցքային թեմա է ընդգծվում եփեսացիներին ուղղված նամակում։ 

5.    Ինչպե՞ս է Պողոսն սկսում եփեսացի հավատացյալնե­րին ուղղված իր նամակը։ Եփե­սա­ցի­ներ­ին­ 1.1,­ 2

6.    Ինչպե՞ս է Պողոսն ավարտում եփեսացի հավատացյալնե­րին ուղղված իր նամակը։ ­ Ե­փե­սա­ցի­նե­րին ­6.21–24­ 

7.    Ինչպե՞ս է Պողոսը ներկայացնում իր նամակի գլխավոր թեման։ Եփեսա­ցի­նե­րին 1.9,­10

8.    Ի՞նչ դասեր քաղեցիր այսօրվա դասի ուոսւմնասիրությունը։

 

       24 հունիսի 2023  

       Դաս 13.   ԱՍՏԾՈ ՓԱՌՔԻ ՓԱՅԼԻ ՄԵՋ

       Հիշելու համարը ՝   Հայտնություն 18.1

1.    Ինչպե՞ս պետք է նախապատրաստվել Աստծո փառքի հայտնությանը։ Ա Թեսաղոնիկեցիներին 5.1-6

2.    Ո՞վ կարող է ականատես լինել Աստծո փառքի փայլին։ Հովհաննես 8.32

3.    Ինչի՞ շնորհիվ է Աստծո փառքի փայլը հայտնվելու։ Հայտնություն 18.1

4.    Ո՞րն է Աստծո փառքի փայլը։ Ելք 33.18-19

5.    Ո՞ւմ շնորհիվ ենք մենք տեսնելու Աստծո փառքի փայլը։ Հայտնություն 14.1 

6.    Պատրա՞ստ եմ արդյոք Աստծո փառքի մեջ հայտնվելու։

      




17 հունիսի 2023

       Դաս 12.   ԱՍՏԾՈ ԿՆԻՔՆ ՈՒ ԳԱԶԱՆԻ ԴՐՈՇՄԸ,  Մաս 2

       Հիշելու համարը ՝   Հայտնություն 7.2,3

1.    Ինչքա՞ն ժամանակ էր նախկինում տրված գազանին գործելու։ Հայտնություն 13.5

2.    Ինչպե՞ս է նկարագրում գազանին՝ հակաքրիստոսին Պողոս առաքյալը։ Բ Թեսաղոնիկեցիներին 2.3-4, 9-12

3.    Ինչպիսի՞ն է գազանի վերջնական ռազմավարությունը։ Հայտնություն 17.12-14

4.    Պարզաբանեք, թե որն է գազանի դրոշմը։ Հայտնություն 14.9,12

5.    Շաբաթի պատվիրանում Աստծո կնիքի ի՞նչ տարրեր եք գտնում։ Ելք 20.8-11

6.   Բավարար տեղեկացվա՞ծ եմ արդյոք Աստծո կնիքի և գազանի դրոշմի մասին։





       10 հունիսի 2023  

       Դաս 11.   ԱՍՏԾՈ ԿՆԻՔՆ ՈՒ ԳԱԶԱՆԻ ԴՐՈՇՄԸ,  Մաս 1

       Հիշելու համարը ՝   Հայտնություն 7.2,3

1.    Ո՞րն է երրորդ հրեշտակի լուրը։ Հայտնություն 14.9-12

2.    Բնավորության ինչպիսի՞ հատկանիշներ ունի Աստծո կնիքն ընդունող անձը։ Հայտնություն 14.12

3.    Ո՞ւմ է ներկայացնում գազանը։ Հայտնություն 13.1-4

4.    Գազանի ինքնությունը պարզելու ի՞նչ լրացուցիչ նկարագիր է տալիս Հովհաննես առաքյալը։ Հայտնություն 13.5-8

5.    Ի՞նչ միջոցներով է գազանը ձգտելու պարտադրել իր դրոշմն ընդունելը։ Հայտնություն 13.15-17

6.   Ունե՞մ արդյոք Աստծո կնիքը։




          Դաս 10.   ՍԱՏԱՆԱՅԻ ՎԵՐՋԻՆ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

       Հիշելու համարը ՝   Հովհաննես 17.17

1.    Ինչպիսի՞ նախազգուշացում է տրված սատանայի վերջին մոլորություններից խուսափելու համար։ Առակաց 14.12

2.    Ի՞նչ հինավուրց սուտ է կրկնում սատանան ձգտելով վերջին օրերում մոլորեցնել մարդկանց։ Հայտնություն 18.2,23

3.    Ինչպիսի՞ հին մոլորություն է սերմանում սատանան վերջին օրերում երկրպագության հետ կապված։ Եզեկիել 8.16

4.    Ինչպես հնում ի՞նչ է հակադրում Աստված սատանայի վերջին ժամանակի մոլորություններին։ Եզեկիել 20.1-20

5.    Ի՞նչ ճանապարհ է առաջարկում Աստված սատանայի վերջին մոլորություններից խուսափելու համար։ Հայտնություն 18.1-4

6.   Ապահովագրվա՞ծ եմ արդյոք սատանայի վերջին մոլորություններից։

     



       27 մայիսի 2023     

       Դաս 9.   «ՇՓՈԹՈՒԹՅՈՒՆ» ԿՈՉՎՈՂ ՔԱՂԱՔ

       Հիշելու համարը ՝   Հայտնություն 17.14

1.    Ինչպե՞ս է նկարագրվում «Շփոթություն» կոչվող քաղաքը։ Հայտնություն 14.8

2.    Ի՞նչ ծավալների է հասնում այդ քաղաքի ազդեցությունը։ Հայտնություն 17.1-3

3.    Ինչպիսի՞ն է «Շփոթություն» կոչվող քաղաքի բնույթը։ Հայտնություն 17.4- 6

4.    Ինչպիսի՞ մեղքերի մեջ է հանդիմանվում «Շփոթություն» կոչվող քաղաք Բաբելոնը։ Երեմիա 50.33-38 

5.    «Շփոթություն» կոչվող քաղաքի այդ ազդեցությունից խուսափելու
ի՞նչ ճանապարհ է առաջարկում Աստված։ Հայտնություն 18.1-4

6.   Ինչպիսի՞ն է «Շփոթություն» կոչվող քաղաքի ազդեցությունն ինձ վրա։

 


20 մայիսի 2023

       Դաս 8.   ՇԱԲԱԹՆ ՈՒ ՎԵՐՋԸ

       Հիշելու համարը ՝   Եփեսացիներին  3.9

1.    Ինչպե՞ս է Հայտնություն 14.7 համարը հիշեցնում շաբաթի և վերջի մասին։

2.    Ինչպե՞ս ենք շաբաթի մասին պատվիրանի մեջ տեսնում կապը արարչագործության հետ։ Ելք 20.8-11

3.    Արդյոք Աստված հենց վեց օրում ստեղծեց մեր երկիրը, թե դա երկար ժամանակաշրջաններ ի նկատի ունի ինչպես շատերը համարում են վերջին ժամանակներում։ Սաղմոս 33.6,9

4.    Ինչպե՞ս են երեք հրեշտակների լուրերն էլ հիշատակում շաբաթը վերջին ժամանակների հետ կապված չարտասանելով «շաբաթ» և «վերջ» բառերը։ Հայտնություն 14.6-12

5.    Անհրաժե՞շտ կլինի արդյոք շաբաթը աշխարհի վերջից հետո։ Եսայի 66.22-23

6.   Ինչպիսի՞ն է իմ վերաբերմունքը շաբաթին՝ պահելու և ավետելու տեսակետից։

 

       13 մայիսի 2023 

       Դաս 7.  ԵՐԿՐՊԱԳԵԼ ԱՐԱՐՉԻՆ

       Հիշելու համարը ՝   Հայտնություն  4.11

 

1.    Ըստ Ձեզ, ի՞նչ պատճառով էր Հովհաննեսը հայտնվել Պատմոս կղզու աքսորում։ Հայտնություն 1.9

2.    Ո՞րն է առաջին հրեշտակի պատգամի եզրափակիչ կոչը։ Հայտնություն 14.7

3.    Իմանե՞նտ է արդյոք Աստված (այսինքն, Նա մեզ մոտ է գտնվում և հնարավոր է Նրա հետ շփվել), որպեսզի մենք կարողանանք Նրան երկրպագել։ Եսայի 57.15

4.    Ի՞նչ են սովորեցնում մեզ Կողոսացիներին 1.13-17 համարները Հիսուսի մասին՝ որպես Արարչի և Փրկչի՝ երկրպագելու համատեքստում։

5.    Ինչպիսի՞ երկրպագությամբ մենք պետք է արձագանքենք Արարչի սիրո արտահայտմանը։ Հովհաննես 19.16-30

6.   Ինչպիսի՞ն է Արարչին երկրպագելու հարցը իմ անձնական կյանքում։

        


6 մայիսի 2023

       Դաս 6.  ՆՐԱ ԴԱՏԱՍՏԱՆԻ ԺԱՄԸ

       Հիշելու համարը ՝   Հռոմեացիներին 13.11,12

1.    Ի՞նչ հստակ ժամանակացույց է տալիս Դանիել մարգարեն, որով կարող ենք որոշել դատաստանի ժամանակը։ Դանիել 8.14

2.    Դանիել 8-րդ գլխի և 2300 օրերի տեսիլքը ո՞ր ժամանակաշրջանին է վերաբերում։ Դանիել 8.17,19,26

3.    Ի՞նչ բացատրություն է տալիս Գաբրիելը 2300 օրերի տեսիլքին, որն ի վերջո բերելու է դատաստանի ժամը պարզելուն։ Դանիել 9.23-27

4.    Ինչպիսի՞ մեծ ճշմարտություն է բացահայտված Դանիել 9.26 համարում։

5.    Ինչպե՞ս Դանիել 7-9 գլուխների հիման վրա կարելի է պարզել Աստծո դատաստանի ժամը։

6.   Ինչպե՞ս է ինձ վրա անդրադառնում այն հանգամանքը, որ դատաստանի ժամն արդեն եկել է։





     
         
29 ապրիլի 2023   

       Դաս 5.  ԴԱՏԱՍՏԱՆԻ ԲԱՐԻ ԼՈՒՐԸ

       Հիշելու համարը ՝   Հայտնություն 14.7

1.    Ի՞նչ ընդհանուր բան կա հավիտենական ավետիսի՝ բարի լուրի և դատաստանի միջև։ Հայտնություն 14.6,7

2.    Ինչպե՞ս ենք մենք դատվում։ Հայտնություն 20.12

3.    Դատաստանի ինչպիսի՞ նկարագրություն է ներկայացնում Դանիելը։ Դանիել 7.10-13

4.    Դատաստանի ինչպիսի՞ նկարագրություն է ներկայացնում Հովհաննեսը։ Հայտնություն 4.2-4

5.    Ինչպե՞ս է դատաստանի մասին լուրը բարի լուրի վերածվում։ Հայտնություն 5.8-12

6.   Արդյո՞ք դատաստանի մասին լուրը բարի է իմ համար։

 

        22 ապրիլի 2023   

       Դաս 4.  ՎԱԽԵՑԵՔ ԱՍՏԾՈՒՑ ԵՎ ՓԱՌՔ ՏՎԵՔ ՆՐԱՆ

       Հիշելու համարը ՝   Հայտնություն 14.12

1.    Ինչպիսի՞ն պետք է լինի մեր վերաբերմունքն Աստծուն ըստ առաջին հրեշտակի կոչի։ Հայտնություն 14.7

2.    Ի՞նչ ենք հասկանում Աստծուց վախենալ ասելով։ Ժողովող 12.13,14

3.    Ինչպիսի՞ վարքագծով է դրսևորվում Աստծու վախը։ Մատթեոս 6.33

4.    Ինչպե՞ս կարող ենք Աստծուն փառք տալ։ Ա Կորնթացիներին 10.31

5.    Ինչպե՞ս կարող ենք հաղթանակ տանել, որի շրջանակներում կվախենանք Աստծուց և փառք կտանք Նրան։ Հայտնություն 14.12

6.   Վախենո՞ւմ եմ Աստծուց և նրան փառք տալիս։

  

       15 ապրիլի 2023     

       Դաս 3.  ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԱՎԵՏԻՍ

       Հիշելու համարը ՝   Հայտնություն 14.6

 

1.   Ի՞նչ հույս է իր մեջ ներառում Հայտնության հավիտենական ավետիսը։ Հայտնություն 1.1-3

2.   Ինչո՞ւմ է կայանում հավիտենական ավետիսի էությունը։ Ա Կորնթացիներին 15.1-4

3.   Ինչո՞ւ է ավետիսը կոչվում «հավիտենական»։ Ա Պետրոս 1.18-20

4.   Ո՞ւմ համար է նախատեսված հավիտենական ավետիսը։ Հայտնություն 14.6

5.   Ինչպիսի՞ հորդոր ունենք Քրիստոսից հավետենական ավետիսը մարդկանց հասցնելու տեսակետից։ Մատթեոս 28.19,20

6.   Պատրաստակա՞մ եմ հավիտենական ավետիսը քարոզելու։





       8 ապրիլի 2023   

       Դաս 2.  ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՀ

       Հիշելու համարը ՝   Հայտնություն 14.14,15

1.   Ի՞նչ է նախորդելու աշխարհի համար ճակատագրական պահին՝ Քրիստոսի երկրորդ գալուստին։ Հայտնություն 14.6


2.   Քրիստոսի ո՞ր տիտղոսն է, որ քրիստոնյաների համար քաջալերող է լինելու աշխարհի ճակատագրական պահին։ Հայտնություն 14.14

3.   Ի՞նչ են խորհրդանշում Քրիստոսի պսակն ու գերանդին։ Հայտնություն 14.14

4.   Ինչպե՞ս է նկարագրվում փրկվածների համար ամենաճակատագրական պահը։ Հայտնություն 14.15-16

5.   Ինչպե՞ս է նկարագրվում կորչողների համար ամենաճակատագրական պահը։  Հայտնություն 14.17-20

6.   Պատրա՞ստ եմ իմ փրկության առումով աշխարհի ճակատագրական պահին։

   

       1 ապրիլի 2023   

       Դաս 1.  ՀԻՍՈՒՍԸ ՀԱՂԹՈՒՄ Է, ՍԱՏԱՆԱՆ՝ ՊԱՐՏՎՈՒՄ

       Հիշելու համարը ՝   Հայտնություն 12.17

1.   Ովքե՞ր են տիեզերական պատերազմի մասնակիցները ըստ Հովհաննես առաքյալի։ Հայտնություն 12.1-6

2.   Որտե՞ղ է սկսվել այդ պատերազմը։ Հայտնություն 12.7-9

3.   Ինչպե՞ս ավարտվեց այդ պատերազմը։ Հայտնություն 12.10-12

4.   Ի՞նչ ջանքեր է գործադրում հետագայում սատանան պատերազմում պարտություն կրելուց հետո։ Հայտնություն 12.13-16

5.   Ինչպե՞ս է նկարագրվում պատերազմի վերջին փուլը։  Հայտնություն 12.17

6.   Ո՞ւմ կողմն եմ զբաղեցնում  տիերզերական պատերազմում։

       







       25 մարտի 2023

       Դաս 12.  ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԸ

       Հիշելու համարը ՝   Մատթեոս 25.21

1.   Ի՞նչ է խոստացել Աստված հավատարիմ տնտեսներին։ Եբրայեցիներին 11.6

2.   Ի՞նչ է իրենից ներկայացնում հավատարմության վարձը։ Հովհաննես 14.1-3

3.   Հավատարմության վարձի ինչպիսի՞ նկարագրություն է ներկայացնում Հովհաննեսը։ Հայտնություն 21

4.   Հաշիվ տալու ժամանակ ինչպիսի՞ վարձ են ստանալու նրանք, ովքեր հավատարիմ են եղել դրամի և այլ նյութական բարիքների կառավարման մեջ։ Մատթեոս 25.14-23

5.   Ի՞նչ է Պողոսը հորդորում անել տնտեսներին նյութական բարիքները կառավարելու և դրա վարձքը ստանալու հետ կապված։  Ա Տիմոթեոսին 6.6-12

6.   Ինչպիսի՞ն եմ ես որպես տնտես, ով սպասում է հավատարմության վարձին։    




   

      18 մարտի 2023

       Դաս 11.  ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԴԺՎԱՐԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ

       Հիշելու համարը ՝   Սաղմոս 50.14,15

1.  Ռեսուրսների կառավարման ինչպիսի՞ լավագույն ուղի ընտրեց Հոսափատը, երբ Իսրայել  ժողովրդի համար դժվարին ժամանակներ եկան։ Բ Մնացորդաց 20.1-22

2.   Ինչո՞ւմ էր կայանում Դավիթի մեղքը ռեսուրսների կառավարման հետ կապված մարդահամար կազմակերպելիս։ Ա Մնացորդաց 21.1-14

3.   Ինչպիսի՞ն պետք է լինի տնտեսի կողմից ռեսուրսների կառավարումը Քրիստոսի գալստյանը սպասելու ժամանակ։ Բ Պետրոս 3.3-12

4.   Ինչպիսի՞ն պետք է լինեն ռեսուրսների կառավարման առաջնահերթությունները։ Ա Հովհաննդս 2.15-17

5.   Ինչպիսի՞ դժվարին ժամանակներ են սպասվում Աստծո ժողովրդին ռեսուրսների կառավարման հետ կապված։ Հայտնություն 13.11-17

6.   Ինչպե՞ս եմ ինձ դրսևորում ռեսուրսների կառավարման հարցում դժվարին ժամանակներում։





       
11 մարտի 2023     

       Դաս 10.  ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ

       Հիշելու համարը ՝   Հայտնություն 14.13

1.  Ի՞նչը վերադարձնելու մասին է պատմում անմիտ հարուստի մասին պատմությունը։ Ղուկաս 12.16-21

2.   Ի՞նչը մենք չենք կարող վերադարձնել։ Ժողովող 2.18-22

3.   Տնտեսի կողմից ո՞ւմ և ի՞նչ վերադարձնելու մասին է խոսում Առակներ 27.23-27 հատվածը։

4.   Ինչպե՞ս է պետք ծախսել (վերադարձնել) մեր ստացած նյութական բարիքները։ Ա Տիմոթեոսին 6.17-19

5.   Ինչպիսի՞ գաղափարով պետք է առաջնորդվենք մեր նյութական բարիքները վերադարձնելու-չվերադարնելու հարցում։ Սաղմոս 24.1

6.   Ինչպիսի՞ն  է իրավիճակը մեր կտակի հարցում. ո՞ւմ և ի՞նչ ենք պատրաստվում վերադարձնել (Միայն թե չասենք, որ կտակ չունենք)։




       4 մարտի 2023   

       Դաս 9.  ԶԳՈՒՇԱՑԵՔ ԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԻՑ

       Հիշելու համարը ՝   Ղուկաս 12.15

1.  Կարո՞ղ ենք արդյոք ագահությունը համարել տիեզերքի առաջին մեղքը։ Եսայի 14.12-14

2.   Ինչի՞ հետ է նույնացվում ագահությունը։ Եփեսացիս 5.5

3.   Ո՞րն էր Աքարի գործած մեղքի արմատը։ Հեսու 7

4.   Ի՞նչն էր Հուդայի կորստյան պատճառը։ Հովհաննես 12.1-8

5.   Ի՞նչ մեղք գործեցին Անանիան և Սափիրան ագահությունից դրդված։  Գործք առաքելոց 5.1-11

6.   Ինչպե՞ս հաղթահարել ագահությունը։ Ա Կորնթացիներին 10.13

7.  Զգուշանո՞ւմ եմ արդյոք ագահությունից։

       


        25 փետրվարի 2023

       Դաս 8.  ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՏԱՆՈՂ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ

       Հիշելու համարը ՝   Կողոսացիներին 3.24, 25

1.  Հաջողության տանող ինչպիսի՞ պլանավորում է առաջարկում Սողոմոնը։ Ժողովող 12.1

2.   Ի՞նչը մեծ դեր ունի հաջողության տանող պլանավորման մեջ։ Բ Թեսաղոնիկեցիներին 3.8-10

3.   Ո՞ր դեպքում պլանավորումը կարող է հաջողության տանել։ Կողոսացիներին 3.24,25

4.   ԵթԵ հիշենք Հովսեփի հաջողությունը, ապա ինչպիսի՞ն պետք է լինի հաջողության տանող պլանավորումը։ Ծննդոց 39.3-5

5.   Ի՞նչ սկզբունքներ պետք է որդեգրենք հաջողության տանող պլանավորման համար։ Առակներ 3.5-8

6.   Ունե՞մ արդյոք հաջողության տանող պլանավորում։



     18 փետրվարի 2023
   
 
       Դաս 7.  «ԻՄ ԱՅՍ ՓՈՔՐ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՑ ՄԵԿԻՆ»

       Հիշելու համարը ՝   Մատթեոս 25.34

1.  Ինչպե՞ս է Հիսուսի առաքելությունն առնչվում փոքր եղբայրներին։  Ղուկաս 4.16-19

2.   Ինչպե՞ս  է Աստվածաշունչը պատվիրում վարվել փոքր եղբայրների հետ։ Բ Օրենք 15.11

3.   Ինչպիսի՞ն պետք է լինի ունևորների վերաբերմունքը փոքր եղբայրների նկատմամբ։  Մատթեոս 19.16-22

4.   Ինչպիսի՞ն էր հարուստ  Զակքեոսի վերաբերմունքը փոքր եղբայրների նկատմամբ ի տարբերություն հարուստ երիտասարդի։ Ղուկաս 19.1-10

5.   Ինչպիսի՞ն էր հարուստ Հոբի վերաբերմունքը փոքր եղբայրների նկատմամբ։ Հոբ 29.12-16

6.   Ինչպիսի՞ն է իմ վերարերմունքը Հիսուսի փոքր եղբայրների նկատմամբ։


      11 փետրվարի 2023

       Դաս 6.  ԳԱՆՁԵՐ ԴԻԶԵԼՈՎ ԵՐԿՆՔՈՒՄ

       Հիշելու համարը ՝   Մարկոս 8.3-,37

1.  Ի՞նչ է նշանակում գանձեր դիզել երկնքում Նոյի օրինակի հիման վրա։ Ծննդոց 6.5-14

2.   Ինչպե՞ս էր Աբրահամը գանձեր դիզում երկնքում։  Եբրայեցիներին 11.8-13

3.   Ինչպիսի՞ կորուստներ ունեցավ Ղովտը, երբ փորձում էր գանձեր դիզել երկրի վրա։ Ծննդոց 18.15-28

4.   Ի՞նչ հոգեւոր դաս կարող ենք քաղել Հակոբի այս պատ­մությունից երբ սխալ որոշումներ ենք կայացնում գանձերը երկնքում դիզել-չդիզելու հետ կապված։ Ծննդոց 32.22-31

5.   Ինչպիսի՞ ընտրություն կայացրեց Մովսեսը երկրային և երկնային գանձերի միջև։ Եբրայեցիներին 11.24-29 

6.   Ինչպե՞ս եմ ես գանձեր դիզում երկնքում։



      4 փետրվարի 2023    

       Դաս 5.  ՊԱՐՏՔԻ ՀԵՏ ԳՈՐԾ ՈՒՆԵՆԱԼԸ

       Հիշելու համարը ՝   Առակներ 22.7

1.   Ինչպե՞ս է Աստվածաշունչը բնութագրում պարտքի հետ գործ ունենալը։ Բ Օրենք 28.1,2,12

2.   Ի՞նչը կարող է ստիպել գործ ունենալ պարտքի հետ։ Ա Տիմոթեոսին 6.6-9

3.   Ինչո՞ւ կարող է պարտքի հետ գործ ունենալը փոխել մարդու կարգավիճակը դեպի վատը։ Առակներ 22.7

4.   Ի՞նչ է ասում պարտքի երաշխավորության մասին Աստվածաշունչը։ Առակներ 6.1-5

5.   Ի՞նչ կանոն էր գործում պարտքի վերաբերյալ հին Իսրայելում։ Բ Օրենք 15.1-5

6.   Ինչպե՞ս են իմ գործերը պարտքի տեսակետից։



28 հունվարի 2023

       Դաս 4.  ԸՆԾԱՆԵՐ ՀԻՍՈՒՍԻ ՀԱՄԱՐ

       Հիշելու համարը ՝   Սաղմոս 116.12-14

1.  Ի՞նչ է Աստված խոստանում անել մեզ համար, եթե մենք հավատարիմ ենք Հիսուսի համար ընծաներ բերելու հարցում։ Մատթեոս 6.31-34


2.   Ի՞նչ չափանիշ է տալիս Աստված որպես Հիսուսի համար ընծաների հաշվարկի հիմք։ Բ Օրենք 16.17

3.   Ի՞նչ տեղ ունեն Հիսուսի համար ընծաները երկրպագության համատեքստում։   Սաղմոս 96.8-9

4.   Ինչո՞ւ է Աստված Հիսուսի համար նախատեսված ընծաներին ուշադրություն  դարձնում։ Մարկոս 12.41-44

5.   Մինչև ի՞նչ չափի կարող է լինել Հիսուսի համար նախատեսված ընծան։ Մարկոս 14.3-9

6.   Ինչպե՞ս է Հիսուսի համար նախատեսված ընծայի պարագայում իմ  հավատարմության հարցը։



       21 հունվարի 2023    

       Դաս 3.  ՏԱՍԱՆՈՐԴԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

       Հիշելու համարը ՝ Մաղաքիա 3.10

1.   Ի՞նչ պայմանագրի շրջանակներում է հիշատակվում Աստվածաշնչում առաջին անգամ հիշատակվող տասանորդը։ Ծննդոց 14.18-20

2.   Ըստ տասանորդի պայմանագրի ո՞ւր պետք է վերադարձվի տասանորդը։ Մաղաքիա 3.10

3.   Ի՞նչ նպատակի է ծառայում տասանորդը ըստ պայմանագրի։ Թվոց 18.21,24

4.   Դիտարկելով Գ Թագավորների 17.9-16 հատվածը տասանորդի պայմանագրի համատեքստում ի՞նչ եզրակացություն կարող ենք անել։

5.   Ի՞նչ է պահանջվում պայմանագրի կողմ հանդիսացող տնտեսից տասանորդի պայմանագրով։ Ա Կորնթացիներին 4.1,2

6.   Հավատարի՞մ եմ արդյոք Աստծուն տասանորդի պայմանագրի մեջ։

   


       14 հունվարի 2023
     
       Դաս 2. ՄԵԶ ՀԵՏ ԿԱՊԱԾ ԱՍՏԾՈՒ ՈՒԽՏԵՐԸ

       Հիշելու համարը ՝ Բ Օրենք 28.1,2

1.   Ինչպիսի՞ն են Աստծո հետ կապած ուխտի փրկության պայմանները։ Բ Տիմոթեոս 4.6-8

2.   Ի՞նչ է անհրաժեշտ անել Աստծո հետ կապած ուխտի օրհնությունները ստանալու համար։ Բ Օրենք 28.1-14

3.   Ի՞նչ խոստումներ են տրված Առակներ 3.1-10 համարներում Աստծո ուխտի մեջ մնացողներին։ 

4.   Ինչպիսի՞ն է տասանորդի և ընծաների հետ առնչվող Աստծո հետ կապած ուխտը։ Մաղաքիա 3.7-11

5.   Ի՞նչ պետք է անենք Աստծո խոստումները ստանալու համար։ Մատթեոս 6.25-33

6.   Հավատարի՞մ եմ արդյոք Աստծո հետ կապած ուխտի մեջ։



       7 հունվարի 2023 

       Դաս 1. ԱՍՏԾՈՒ ԸՆՏԱՆԻՔԻ ՄԱՍ

       Հիշելու համարը ՝ Ա Հովհաննես 3.1

1.   Ինչպիսի՞ հավաստիացում մենք ունենք, որ Աստծո ընտանիքի մաս ենք կազմում։ Գաղատացիներին 3.26, 29

2.   Ո՞վ է Աստծո ընտանիքի նյութական բարիքների սեփականատերը։ Ա Մնացորդաց 29.13,14

3.   Որտե՞ղ են գտնվում Աստծո ընտանիքին հասանելի ռեսուրսները։ Փիլիպեցիներին 4.19

4.   Ինչպիսի՞ն են Աստծո ընտանիքի մաս կազմող անդամների պարտականությունները։ Մատթեոս 22.37-40

5.   Որտե՞ղ պետք է գտնվեն Աստծո ընտանիքի ռեսուրսները։ Մատթեոս 6.19-21

6.   Ինչպե՞ս եմ կատարում Աստծո ընտանիքի անդամի իմ պարտականությունները։


        31 դեկտեմբերի 2022     

       Դաս 14. ԱՄԵՆ ԲԱՆ ՆՈՐ Է

       Հիշելու համարը ՝ Հայտնություն 21.5

1.   Որտե՞ղ են փրկվածներն անցկացնելու հավիտենական կյանքը։ Եսայի 65.17-25

2.   Որտե՞ղ են փրկվածները հավիտենական կյանքի ընթացքում շփվելու Աստծո հետ։ Հայտնություն 21.3,22

3.   Ինչպիսի՞ն է լինելու փրկվածների շփումը Աստծո հետ։ Հայտնություն 22.3,4

4.   Ինչպիսի՞ն է հավիտանականության մեջ մեղքի և մեղավորի առկայության հարցը։ Հայտնություն 21,4

5.   Ի՞նչ է նշանակում «նրա անունը նրանց ճակատների վրա է լինելու» արտահայտությունը։ Հայտնություն 22.3-5

6.   Ի՞նչ եմ անում ես հավիտենականության մեջ լինելու համար։



        24 դեկտեմբերի 2022

    

       Դաս 13. ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

       Հիշելու համարը ՝ Բ Կորնթացիներին 5.10

1.   Ի՞նչ հարց է լուծում Աստծո վերջնական դատաստանը։ Մատթեոս 25.31-46

2.   Ի՞նչ է հաջորդում յուրաքանչյուր դատական փուլի ավարտին։ Հովհաննես 5.21-29

3.   Մեջբերեք Քրիստոսի երկրորդ գալուստին նախորդող դատաստանը հիմնավորող տեքստեր։

4.   Ինչպիսի՞ն է հազարամյա դատաստանը։ Հայտնություն 20.4-6

5.   Ինչպիսի՞ն է լինելու դատաստանի վերջնական վճռի իրականացումը։ Բ Պետրոս 3.10-13

6.   Ի՞նչ հետևանք է ունենալու դատաստանի վճռի իրականացումը։  Հայտնություն 20.11-15

7.   Ի՞նչ լուր է պարունակում Աստծո դատական գործընթացի յուրաքանչյուր փուլն ինձ համար։

     



       17 դեկտեմբերի 2022 

       Դաս 12. ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՏԵՍԱԿԵՏԸ

      Հիշելու համարը ՝ Ա Թեսաղոնիկեցիներին 5.23

1.   Ինչպե՞ս են ներկայացվում մարդու էության բաղկացուցիչ մասերը Հիսուսի զարգացման մասին պատումի մեջ։ Ղուկաս 2.52

2.  Ի՞նչ մասերից պետք է բաղկացած լինի մեր ծառայությունը ըստ Քրիստոսի օրինակի։ Մատթեոս 4.23

3.   Ինչպիսի՞ն պետք է լինի մեր վերաբերմունքը մեր մարմնի նկատմամբ։ Ա Կորնթացիներին 6.19,20

4.   Ըստ Ձեզ, ի՞նչ է նշանակում Քրիստոսի միտքն ունենալ։ Ա Կորնթացիներին 2.165.   Հնարավո՞ր է արդյոք ձգտել ստանալ Սուրբ Հոգու պարգևը առանց Հոգուց վերածնվելու­։ Գործք առաքելոց 8.4-24

6.   Հետևո՞ւմ եմ արդյոք իմ անձի ամբողջական (հոգևոր, մտավոր, սոցիալական և մարմնավոր) զարգացմանը։  



      10 դեկտեմբերի 2022

       Դաս 11. ՎԵՐՋԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

       Հիշելու համարը ՝ Բ Կորնթացիներին 11.14,15

1.    Ի՞նչ պետք է անել վերջին ժամանակների մոլորություններից՝ մասնավորապես խորհրդապաշտությունից խուսափելու համար։ Մատթեոս 7.21-27

2.   Ինչի՞ մասին պատմեց Ղազարոսը հարություն առնելուց հետո։ Հովհաննես 11.40-44

3.   Ինչպե՞ս կհիմնավորեք, որ վերամարմնավորման (ռեինկարնացիայի) տեսությունը հակասում է աստվածաշնչյան ուսմունքին։ Եբրայեցիներին 9.25-28

4.   Ի՞նչ ­հոգեւոր դասեր կար­ել­ի ­է­ քա­ղել Ա Թագավորների 28.3-25 հատվածից,­ ին­չը խոս­ում­ է­ մահ­ա­ցած­նե­րի ­հետ­ ցանկացած­ տե­սակ­ի­ հա­ղոր­դակ­ցու­թյան­ դեմ։ 

5.   Ինչպիսի՞ն է Աստվածաշնչի վերաբերմունքը մեռելահարցությանն ու նմանատիպ երևույթներին։ Եսայի 8.19-20

6.    Հոգու անմահությանը հավատացողները էլ ի՞նչ մոլորության զոհը կարող են դառնալ։ Բ Կորնթացիներին 11.14,15

7.   Ազա՞տ եմ արդյոք հոգու անմահության հետ կապված մոլորություններից։



       3 դեկտեմբերի 2022   

       Դաս 10. ԴԺՈԽՔԻ ԿՐԱԿՆԵՐԸ

       Հիշելու համարը ՝ Ա Թեսաղոնիկեցիներին 5.21

1.    Ինչպե՞ս հասկանալ արտահայտությունը, որ գեհենում մեղավորներին «ուտող որդը չի մեռնում, ու կրակը չի հանգչում»։ Մարկոս 9.42-48

2.   Ո՞ր արտահայտություններն են ցույց տալիս, որ մեղավորները կրակի մեջ անվերջ չեն տանջվելու։ Մաղաքիա 4.1-3

3.    Ինչպե՞ս է Ժողովող 9.10 համարը բացառում քավարանի գոյությունը։

4.    Որտեղի՞ց գիտենք, որ արդարները մահից հետո անմիջապես երկինք չեն գնում։ Գործք առաքելոց  2.29,34,35

5.    Ինչո՞ւ է Հովհաննես առաքյալը սահմանափակում «հավիտենական կյանքը» միայն մեկ դասակարգի մարդկանցով։ Ա Հովհաննես 5.11-12

6.    Ինչպիսի՞ եզրակացություն ես արեցի ինձ համար այս դասից։



       26 նոյեմբերի 2022

       Դաս 9. ՀԱԿԱՍՈՂ ՏԵՔՍՏԵ՞Ր

       Հիշելու համարը ՝ Հովհաննես 5.39

1.    Ինչպե՞ս կհիմնավորեք, որ հարուստի և Ղազարոսի մասին պատմությունը պատմվել է որպես առակ։ Ղուկաս 16.19-31

2.    Ինչո՞ւ Քրիստոսի խոսքերը հոգու անմահության ապացույց չեն կարող հանդիսանալ։ Ղուկաս 23.43

3.    Ըստ ձեզ, ի՞նչ են նշանակում «Քրիստոսի հետ լինել» խոսքերը այս հատվածում։  Փիլիպպեցիներին 1.21-24

4.    Պատասխանելով ո՞վ, ե՞րբ, ո՞ւմ, ինչպե՞ս հարցերին ներկայացրեք, թե ի՞նչ քարոզության մասին է խոսում Պետրոսը։  Ա Պետրոս 3.18-20

5.    Ինչի՞ մասին են պատմում Հայտնություն 6.9-11 հատվածի խորհրդանիշները։

6.    Չարժե՞ արդյոք նորից ինքնուրույն ուսումնասիրել այս հատվածները դրանք ավելի լավ հասկանալու համար։



     


19 նոյեմբերի 202     

      Դաս 8. ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԻ ՀՈՒՅՍԸ

      Հիշելու համարը ՝ Ա Հովհաննես 5.11-12

1.    Ո՞րն է նոր կտակարանի հույսը։ Ա Կորնթացիներին 15.12-19

2.    Ինչպիսի՞ հույս է տվել Քրիստոսը նորկտակարանյան ժամանակներում ապրողներին։ Հովհաննես 14.1-3

3.    Ինչպե՞ս կիրականանա նոր կտակարանի հույսը։ Հովհաննես 6.26-51

4.    Նոր կտակարանի հույսի իրականացման ինչպիսի՞ մանրամասներ է ներկայացնում Պողոս առաքյալը։ Ա Թեսաղոնիկեցիներին 4.12-18

5.    Ինչպիսի՞ն է նոր կտակարանի հույսի վերջնական հաղթանակը։ Ա Կորնթացիներին 15.51-55

6.    Ապրո՞ւմ եմ արդյոք նոր կտակարանի հույսով։



     12 նոյեմբերի 2022  

      Դաս 7. ՄԱՀՎԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՏԱՐԱԾ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ

      Հիշելու համարը ՝ Հայտնություն 1.18-19

1.    Ինչպիսի՞ միջոցներ ձեռնարկեցին Քրիստոսի թշնամիները մահված նկատմամբ Նրա հաղթանակը կասեցնելու համար։ Մատթեոս 27.62-66

2.    Ինչպե՞ս Քրիստոսը հաղթանակ տարավ մահվան նկատմամբ։ Մատթեոս 28.1-6

3.    Ովքե՞ր իրենք հարություն առնելով Քրիստոսի մահվան նկատմամբ հաղթանակի վառ և համոզիչ վկաները դարձան։ Մատթեոս 27.51-53

4.    Ովքե՞ր հարություն առած Քրիստոսին տեսնելով Նրա մահվան նկատմամբ հաղթանակի վկաները հանդիսացան։ Ա Կորնթացիներին 15.5-8

5.    Ըստ Ձեզ, ինչո՞ւ է Քրիստոսը մահվան նկատմամբ տարած հաղթանակով, այսինքն հարությամբ համարվում մեռելմերից առաջինը (առաջնեկը)։ Ա Կորնթացիներին 15.20

6.    Ի՞նչ նշանակություն ունի ինձ համար Քրիստոսի մահվան նկատմամբ տարած հաղթանակը։

     


      5 նոյեմբերի 2022     

      Դաս 6. ՆԱ ՄԵՌԱՎ ՄԵԶ ՀԱՄԱՐ

      Հիշելու համարը ՝ Հովհաննես 3.14,15

1.    Մեզ հավիտենական կյանք տալու համար ե՞րբ է որոշվել, որ Քրիստոսը պետք է մեռնի մեզ համար։ Հայտնություն 13.8

2.    Ի՞նչ բառերով էր Քրիստոսը հաճախ նախապես ասում իր մահվան մասին։ Մատթեոս 16.21-23։

3.    Կարդալով Հովհաննես 19.1-30 համարները, Քրիստոսի մահվան մասին ի՞նչ կարևորագույն լուր ենք գտնում մեզ համար։

4.    Հանուն ինչի՞ Քրիստոսը գնաց մահվան։ Հովհաննես 3.14-18

5.    Ինչո՞ւ է Քրիստոսի մահվան լուրն այդքան կարևոր նաև այսօր հավիտենական կյանք ժառանգելու տեսակետից։ Ա Կորնթացիներին 1.18-24 

6.    Ինչքանո՞վ է Քրիստոի մահն անձնապես առնչվում իմ փրկության հետ։

 

      29 հոկտեմբերի 2022     

      Դաս 5. ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽՔԱՆ ԽԱՉԸ

      Հիշելու համարը ՝ Հովհաննես 11.25,26

1.    Հուդա 9 և Ղուկաս 28-36 համարներում ի՞նչ ապացույցներ եք գտնում Մովսեսի՝ մարմնով հարություն առնելու մասին։

2.    Կարո՞ղ եք հիշել դեպքեր Հին կտակարանից, երբ մարդիկ են հարություն առել։

3.    Ո՞րն էր Քրիստոսի դրդապատճառը նախքան խաչը Նայինի այրու որդուն հարություն տալը։ Ղուկաս 7.11-17

4.    Ինչպե՞ս է Քրիստոսն արտահայտվում մահվան մասին Հայրոսի դստեր մահվան և հարության հետ կապված։ Մարկոս 5.21-24, 35-43

5.    Ի՞նչ իմաստով Հիսուսը «փառավորվեց» մինչև խաչը Ղազարոսի մահով և հարությամբ։ Հովհաննես 11.1-44

6.    Ի՞նչ օգտակար բան քաղեցի ինձ համար դիտարկելով մինչև խաչը կատարված հարությունների պատումները։




      22 հոկտեմբերի 2022

      Դաս 4. ՀԻՆԿՏԱԿԱՐԱՆՅԱՆ ՀՈՒՅՍԸ

      Հիշելու համարը ՝ Եբրայեցիներին 11.17,19

1.    Ինչպե՞ս է Հոբն արտահայտում հինկտակարանյան հավատացյալների ընդհանուր հույսը հարության վերաբերյալ։ Հոբ 19.25-27

2.    Ինչպե՞ս է Սաղմոս 49.15 համարը արտահայտում հինկտակարանյան սաղմոսերգուի հարության հույսը ի հակադրություն հարստությանն ապավինելու հիմարությանը, որն արտահայտված է ամբողջ սաղմոսում։

3.    Ո՞րն է դեպի ծերություն գնացող հինկտակարանյան մարդու հարության հույսը։ Սաղմոս 71.18-20

4.    Ինչպե՞ս է Եսայի մարգարեն հստակ արտահայտում հինկտակարանյան հույսը հարության վերաբերյալ։ Եսայի 26.14,19

5.    Ինչպե՞ս է Դանիելը նկարագրում հինկտակարանային հույսի՝ հարության իրականացումը։  Դանիել 12.1-3,13

6.  Ինչպիսի՞ ոգեշնչում ստացա հինկտակարանային հարության հույսից։



     
15 հոկտեմբերի 2022   

      Դաս 3. ՀԱՍԿԱՆԱԼՈՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԸ

      Հիշելու համարը ՝ Ծննդոց 2.7

1.    Ի՞նչ է մեզ ասում Ծննդոց 2.7 համարը մարդու բնույթի մասին։

2.    Ինչպե՞ս են Եզեկիել 18.4,20 համարները օգնում հասկանալ մարդկային հոգու բնույթը։

3.    Ի՞նչ է տեղի ունենում մարդու մահվան պահին։ Ժողովող 12.1-7

4.    Ի՞նչ է տեղի ունենում մարդու գիտակցության հետ մահից հետո։ Ժողովող 9.5,10

5.    Իմանալով մարդակային բնույթը, ի՞նչ է սպասվում յուրաքանչյուր մարդու­։ Ծննդոց 25-8 

6.  Հասկանալով մարդկային բնույթը ի՞նչ եզրակացություն արեցի իպնձ համար։   

 


   
8 հոկտեմբերի 2022 

      Դաս 2. ՄԱՐԴԸ ՄԵՂԱՎՈՐ ԱՇԽԱՐՀՈՒՄ

      Հիշելու համարը ՝ Հռոմեացիերին 5.12

1.    Ո՞ր դեպքում մարդը չէր հայտնվի մեղավոր աշխարհում։  Ծննդոց 2.16,17

2.    Ինչպե՞ս մարդը հայտնվեց մեղավոր աշխարհում։ Ծննդոց 3.1-4

3.    Ինչպիսի՞ն էր օձի (սատանայի) դերը աշխարհում մեղքի հայտնվելու գործում։ Ծննդոց 3.1-7

4.    Ըստ ձեզ, ինչպիսի՞ հին մոլորություն է նաև այսօր տարածված մեր մեղավոր աշխարհում։ Ծննդոց 3.4

5.    Ի՞նչ­ հետևանքներ բերեց մեղքը մեր մեղավոր աշխարհ։ Ծննդոց 3.7-19

6.    Ի՞նչ հույս կարող է գտնել մեղավոր աշխարհում գտնվող մարդը ըստ Ծննդոց 3.15,21 համարների։

7.  Ի՞նչ խրատ վերցրեցի այս դասից։   



      1 հոկտեմբերի 2022

      Դաս 1. ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐՅԱԼ ՏԻԵԶԵՐՔՈՒՄ

      Հիշելու համարը ՝ Եսայի 14.12

1.   Աստծո ո՞ր բնութագրիչ հատկանիշն է, որ բնութագրում է նաև Նրա արարչագործության կատարյալ բնույթը։ Ա Հովհաննես 4.8,16 

2.    Ի՞նչ համատեքստում է դրսևորվում կատարյալ ազատությունը։  Ա Հովհաննես 4.7-16

3.    Ինչպիսի՞ ապստամբություն կազմակերպեց կատարյալ էակը կատարյալ տիեզերքում։ Եզեկիել 28.12-19

4.    Ո՞րն էր կատարյալ տիեզերքում Արուսյակի ապստամբության պատճառը։ Եսայի 14.12-15

5.    Ի՞նչ­ է­ սո­վո­րեց­նում­ Հայտնություն 12 գլուխը ապստամբության՝ երկնքից դեպի երկիր տարածվելու մասին։ 

6.   Ի՞նչ խրատ վերցրեցի այս դասից։   

   

      24 սեպտեմբերի 2022

      Դաս 13. ՔՐԻՍՏՈՍԸ ՓՈՐՁՈՒԹՅԱՆ ՀՆՈՑՈՒՄ

      Հիշելու համարը ՝ Մատթեոս 27.46

1.   Ե՞րբ Քրիստոսը առաջին անգամ հայտնվեց փորձության հնոցում։ Մատթեոս 2.1-18

2.  Ինչպիսի՞ հոգեբանական փորձության հնոցում էր գտնվում Քրիստոսը կյանքի ընթացքում։ Ղուկաս 4.21-30


3.    Ե՞րբ Քրիստոսը հայտնվեց փորձության ամենաթեժ հնոցում։ Ղուկաս 22.41-­44 

4.    Ինչպե՞ս Քրիստոսի կողմից արարված բնությունը արձագանքեց Նրա փորձության հնոցում գտնվելու պահին։ Մատթեոս 27.45,51-52

5.    Ի՞նչ առնչություն ունեն Քրիստոսի չարչարանքները փորձության հնոցում մեզ հետ։ Փիլիպպեցիներին 1.29 

6.    Պատրա՞ստ եմ արդյոք Քրիստոսի նման անցնել փորձության հնոցով։



       17 սեպտեմբերի 2022

      Դաս 12. ՄԱՀԱՆԱԼՈՎ ԻՆՉՊԵՍ ՍԵՐՄԸ

      Հիշելու համարը ՝ Հովհաննես 12.24

1.    Տառապանքների հնոցում ինչպիսի՞ սերմ հանդիսացավ Հիսուսի մահը։ Փիլիպպեցիներին 2.5­-9 

2.    Ինչպիսի՞ զոհը կարող է սերմ հանդիսանալ։ Հռոմեացիներին 12.1,2 

3.    Ինչքանո՞վ է կարևոր Աստծո ձայնը լսելու անհրաժեշտությունը հնոցում գտնվելիս։ Ա Թագավորների 2.12–3.18 

4.    Ինչո՞ւ Սավուղը զրկվեց Աստծո օրհնություններից։  Ա Թագավորների 13.1-14 

5.    Ի՞նչ ճանապարհով է Աստված լուծում Իր ժողովրդի խնդիրները։  Զաքարիա 4.6 

6.    Պատրա՞ստ եմ արդյոք ամեն ինչում հնազանդվել Աստծուն նույնիսկ մահվան սպառնալիքի տակ։


      10 սեպտեմբերի 2022

      Դաս 11. ՍՊԱՍԵԼՈՎ ՓՈՐՁՈՒԹՅԱՆ ՀՆՈՑՈՒՄ

      Հիշելու համարը ՝ Գաղատացիներին 5.22

1.    Իր ո՞ր հատկանիշն է Աստված ցանկանում զարգացնել իր հետևորդների մեջ փորձության հնոցում սպասեցնելով։  Հռոմեացիներին 15.3-5

2.    Ինչպիսի՞ ժամկետներ կարող է Աստված սահմանել փորձության հնոցի մեջ գտնվողների համար։ Դանիել 9.24-27

3.    Ո՞ւմ օրինակը կարող է  դասական համարվել փորձության հնոցում սպասելու տեսակետից։ Ա Թագավորների 16-26 գլուխներ

4.    Ինչո՞ւմ էր Եղիայի խնդիրը, երբ նա չկարողացավ սպասել փորձության հնոցում։ Գ թագավորների 18-19 գլուխներ

5.    Ի՞նչ խոստումներ են տրվում փորձության հնոցում Տիրոջն ապավինողներին։ Սաղմոս 37.1-11

6.    Ինչպե՞ս եմ ինձ դրսևորում փորձության հնոցում  սպասելիս։




      3 սեպտեմբերի 2022

      Դաս 10. ՀԵԶՈՒԹՅՈՒՆ ՓՈՐՁՈՒԹՅԱՆ ՀՆՈՑՈՒՄ

      Հիշելու համարը ՝ Մատթեոս 5.5

1.    Ինչպիսի՞ հեզություն դրսևորեց Եզեկիելը փորձության հնոցով անցնելիս։ Եզեկիել 24.15-27 

2.    Ինչպիսի՞ հեզություն դրսևորեց Մովսեսը փորձության հնոցով անցնելիս։  Ելք 32.1-14

3.    Ինչպիսի՞ հեզություն է Հիսուսն առաջարկում դրսևորել փորձության հնոցով անցնելիս։  Մատթեոս 5.43-48

4.    Ո՞ւմ օրինակին պետք է հետևենք փորձության հնոցում հեզություն դրսևորելիս։    Ա Պետրոս 2.18-25

5.    Փորձության հնոցում հեզության դրսևորման հարցում ո՞ւմ պետք է ապավինենք։ Սաղմոս 62.1-8

6.    Դրսևորո՞ւմ եմ արդյոք հեզություն փորձության հնոցում գտնվելիս։





      27 օգոստոսի 2022

   

      Դաս 9. ՓԱՌԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԿՅԱՆՔ

      Հիշելու համարը ՝ Փիլիպեցիներին 4.4

1.    Ի՞նչը կարող է նպաստել փառաբանության կյանքով ապրելուն։ Փիլիպպեցիներին 4.4-7

2.    Ի՞նչ է ի վիճակի անել աղաղակի տեսքով  փառաբանության կյանքը։ Հեսու 5.13-6.20

3.    Ի՞նչ պատճառներ է Դավիթը բերում Աստծուն փառաբանության համար։ Սաղմոս 145

4.    Ինչպե՞ս  կարող է մեր փառաբանության կյանքը վերափոխել մեզ շրջապատողների կյանքը։ Գործք առաքելոց 16.16-34

5.    Ինչպե՞ս փառաբանության շնորհիվ Իսրայել ժողովուրդը հաղթանակ տարավ պատերազմի ժամանակ։ Բ Մնացորդաց 20.1-30

6.    Ինչպիսի՞ն է իմ փառաբանության կյանքը։



      20 օգոստոսի 2022     

      Դաս 8. ՏԵՍՆԵԼՈՎ ԱՆՏԵՍԱՆԵԼԻԻՆ

      Հիշելու համարը ՝ Եբրայեցիներին 11.27

1.   Անտեսանելիին տեսնելու ի՞նչ հնարավորություն ունենք։ Հռոմեացիներին 8.28-39

2.    Անտեսանելիին տեսնելու ի՞նչ ճանապարհ առաջարկեց Հիսուսը։ Հովհաննես 14.1-14

3.    Անտեսանելիի ինչպիսի՞ զորությունը տեսնեելու կարիք ունի քրիստոնյան։  Եփեսացիներին 1.18-23

4.    Իմանալով Անտեսանելիի գոյության մասին ինչպե՞ս պետք է վարվենք մեր անհանգստությունների հետ։  Ա Պետրոս 5.7

5.    Ինչպիսի՞ խոստումների կարող է հավակնել Անտեսանելիին տեսնողը։  Եսայի 40.27-31

6.    Տեսնո՞ւմ եմ արդյոք Անտեսանելիին։





      13 օգոստոսի 2022     

      Դաս 7. ԱՆԽՈՐՏԱԿԵԼԻ ՀՈՒՅՍ 

      Հիշելու համարը ՝ Հռոմեացիներին 5.5

1.  Ինչպե՞ս է Ամբակումը ներկայացնում իր հուսահատ վիճակը։ Ամբակում 1.1-4

2.    Անխորտակելի հույսի ի՞նչ աղբյուր է մատնանշում Աստված Ամբակումին։ Ամբակում 2.2-3

3.    Ինչպիսի՞ անխորտակելի հույս է ձեռք բերում Ամբակումը։ Ամբակում 3.16-19

4.    Ինչպե՞ս  է Հոբը իր տառապանքներից հետո անխորտակելի հույս ձեռք բերում, լսելով Աստծո բազում հարցերը։ Հոբ 38-42

5.    Ապագա ազատագրմանը սպասող ժողովրդի համար անխորտակելի հույսի ի՞նչ հիմքեր կան Եսայի 41.8-14 համարներում։

6.    Անխորտակելի հույսի ի՞նչ պատճառներ են տրված Երեմիա 29.1-10 համարներում։

7.    Ինչպե՞ս կարող են Աստծո զավակները անխորտակելի հույս ձեռք բերել։ Եբրայեցիներին 12.5-13

8.    Ո՞րն է իմ անխորտակելի հույսի աղբյուրը։



       06 օգոստոսի 2022

      Դաս 6.  ՈՂՋ ՈՒԺՈՎ ՊԱՅՔԱՐԵԼՈՎ

      Հիշելու համարը ՝ Կողոսացիներին 1.29

1.    Ողջ ուժով պայքարելու համար ինչպիսի՞ օգնություն խոստացավ Հիսուսը։ Հովհաննես 16.5-15

2.    Ողջ ուժով պայքարելու համար ինչպիսի՞ աստվածային-մարդկային համադրության կարիք կա։ Կողոսացիներին 1.28,29

3.    Ողջ ուժով պայքարելու մեջ ի՞նչ դեր ունի միտքը։ Ա Պետրոս 1.13

4.    Ի՞նչ աստիճանի վճռականության կարիք կա ողջ ուժով պայքարելիս։ Մատթեոս 5.29,30

5.    Ի՞նչ դեր ունի համառալու ունակությունը Հակոբի օրինակով։ Ծննդոց 32

6.    Ունա՞կ եմ արդյոք պայքարել ողջ ուժերս ներդնելով։







      30 հուլիսի 2022

      Դաս 5.  ԾԱՅՐԱՀԵՂ ՇՈԳ

      Հիշելու համարը ՝ Եսայի 53.10

1.     Ինչպիսի՞ ծայրահեղ շոգ հնոցում հայտնվեց Աբրահամը իր փորձության ժամանակ։ Ծննդոց 22 

2.    Ինչպիսի՞ ծայրահեղ շոգ հնոցի մեջ կարող է հայտնվել ժողովուրդը Աստծուն դավաճանելու դեպքում։ Ովսեե 2.1-12

3.    Ինչպե՞ս Աստծուն երկրպագելը կարող է օգնել դիմակայել ծայրահեղ շոգին օրինակ ունենալով Հոբին։ Հոբ 1.6 - 2.10

4.    Ինչո՞ւ է Աստված թույլ տալիս ծայրահեղ շոգ փորձությունները մեր կյանքում։ Բ Կորնթացիներին 1.4-10

5.    Ի՞նչ հավաստիացում է տալիս Աստված ծայրահեղ շոգի՝ կրակի ժամանակների համար։ Եսայի 43.1-7

6.    Ինչպե՞ս եմ անցնում ծայրահեղ շոգի ժամանակաշրջանները իմ կյանքում։

Հ.Գ. Բոլոր նրանց, ովքեր օգտվում են այս հարցերից ՇԴ դասն անցնելիս, խնդրում եմ արձագանքել. անհրաժեշտ է արդյոք շարունակել դրանք կազմել և այստեղ կամ այլ հարթակում ներկայացնելը։ Այդ մասին Պավել Սարգսյանին տեղեկացրեք անձնական նամակի միջոցով։ Համապատասխան արձագանքից է կախված հետագայում հարցերի տեղադրման հարցը։





     
23 հուլիսի 2022     

      Դաս 4.  ՏԵՍՆԵԼՈՎ ՈՍԿԵՐՉԻ ԴԵՄՔԸ

      Հիշելու համարը ՝ Բ Կորնթացիներին 3.18

1.   Ի՞նչ նպատակ է հետապնդում Ոսկերիչը թույլ տալով քրիստոնյաների փորձության հնոցը։ Հռոմեացիներին 8.29

2.    Հոբի օրինակով ի՞նչն է նպաստում, որ ոսկին արտացոլի Ոսկերչի դեմքը։ Հոբ 23.1-10

3.    Ովքե՞ր կարող են փորձություններից ոսկու նման դուրս գալ։ Մատթեոս 25.1-12

4.    Ինչպիսի՞ դժվարին ժամանակներ են սպասվում Աստծո ժողովրդին։ Դանիել 12.1-1Օ

5.    Ինչպիսի՞ն է համայնքի դերը քրիստոնյային կատարյալ մարդ դարձնելու գործում։ Եփեսացիներին 4.11-16

6.    Ինչքանո՞վ են փորձությունները ոսկու նման կերտում իմ բնավորությունը։




      16 հուլիսի 2022   

      Դաս 3.  ԹՌՉՆԱՎԱՆԴԱԿԸ

      Հիշելու համարը ՝ Ա Պետրոս 1.6

1.   Ի՞նչ փորձության միջով Աստված առաջնորդեց իր ժողովրդին դեպի ավետյաց երկիր։ Ելք 14

2.   Ո՞ր հաջորդ փորձությանը առաջնորդեց Աստված Իսրայելին։ Ելք 17.1-7

3.   Ո՞վ Քրիստոսին առաջնորդեց փորձության։ Ղուկաս 4.1-13

4.   Ինչո՞ւմ է կայանում Աստծու կողմից փորձության առաջնորդելու նպատակը։ Ա Պետրոս 1.6-7

5.   Ինչպե՞ս եմ վերաբերվում Աստծո կողմից փորձություններին առաջնորդելու հանգամանքին։


     
      9 հուլիսի 2022

      Դաս 2.  ՀՆՈՑՆԵՐ, ՈՐ ԴԵՌ ԳԱԼՈՒ ԵՆ

      Հիշելու համարը ՝ Ա Պետրոս 4.12,13

 

1.  Ի՞նչը չպետք է հավատացյալի համար տարօրինակ համարվի։ Ա Պետրոս 4.12,13

2.   Ինչպե՞ս կարելի է դիմանալ սատանայի հնոցում։ Ա Պետրոս 5.8-11

3.   Ինչպե՞ս է Պողոսը նկարագրում մեղքի հնոցը։ Հռոմեացիներին 1.21.32

4.   Ինչպե՞ս է Աստված անցկացնում մարդկանց մաքրագործման հնոցի միջով։ Երեմիա 9.7-16

5.   Ինչպիսի՞ հնոցն է հասունացնում քրիստոնյային։ Բ Կորնթացիս 12.7-1Օ

6.   Ինչպիսի՞ հնոցներ են դեռ գալու իմ կյանքում, որոնցով դեռ չեմ անցել։

 

   

 
2 հուլիսի 2022 

      Դաս 1.  ՀՈՎՎԻ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

      Հիշելու համարը ՝ Սաղմոս 23.3

 

1.  Ի՞նչ է մեզ սպասվում փորձության հնոցի մեջ մեր Տեր Հովվի հետ։ Սաղմոս 23.1

2.   Ո՞վ կարող է փորձություններից խուսափելու ուղին ցույց տալ։ Սաղմոս 23.2

3.   Ինչո՞ւմ է կայանում Տեր Հովվի դերը փորձությունների դեմ պայքարում։ Սաղմոս 23.3

4.   Ինչպիսի՞ խոստում ունենք Տեր Հովվի կողմից մահվան փորձությանը հանդիպելիս։ Սաղմոս 23.4

5.   Ինչպիսի՞ օրհնություններ են իրականացվում Հովվի կողմից փորձությունների առկայության դեպքում։ Սաղմոս 23.5

6.   Ինչպիսի՞ նյութական և հոգևոր օրհնություններ կարող ենք ակնկալել Տեր Հովվին ապավինելու պարագայում։ Սաղմոս 23.6

7. Կարո՞ղ եմ վստահությամբ ասել. «Տերն է իմ Հովիվը»։


     

25 հունիսի 2022

      Դաս 13.  ԻՍՐԱՅԵԼԸ ԵԳԻՊՏՈՍՈՒՄ

      Հիշելու համարը ՝ Ծննդոց 47.27

1.  Ինչպե՞ս Իսրայելը հայտնվեց Եգիպտոսում։ Ծննդոց 46

2.   Ինչպե՞ս է Իսրայելը հաստատվում Եգիպտոսում։ Ծննդոց 47

3.   Ո՞ւմ է օրհնում Իսրայելը Եգիպտոսի փարավոնին օրհնելուց հետո։ Ծննդոց  48

4.   Ո՞ւմ է բաժին հասնում Իսրայելի վերջին օրհնությունը Եգիպտոսում։ Ծնն­դոց 49

5.   Ի՞նչ մեծագույն հույս կա Եգիպտոսում գտնվող Իսրայելի համար։ Ծննդոց 49.21-50.21

6.   Ինչպիսի՞ խրատներ վերցրեցի այս դասից։

 

      18 հունիսի 2022

      Դաս 12.  ՀՈՎՍԵՓԸ՝ ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐՔԱՅԱԶՆԸ

      Հիշելու համարը ՝ Ծննդոց 41.41

1.  Ինչպիսի՞ն էր Հովսեփը որպես Եգիպտոսի արքայազն։ Ծննդոց 41.37-57

2.   Ինչպե՞ս է վարվում Եգիպտոսի արքայազն Հովսեփը իրեն չճանաչող եղբայրների հետ։ Ծնն­դոց­  42

3.   Ինչպե՞ս Եգիպտոսի արքայազն Հովսեփը ընդունեց իր եղբայրներին երկրորդ անգամ։ Ծննդոց  43

4.   Ինչպիսի՞ փորձություն է կազմակերպում Եգիպտոսի արքայազն Հովսեփը իր եղբայրների համար Բենիամինի հետ կապված։ Ծնն­դոց 44­

5.   Ինչպե՞ս Եգիպտոսի արքայազն Հովսեփը իրեն բացահայտեց իր եղբայրներին։ Ծննդոց 45

6.   Ինչպիսի՞ խրատներ վերցրեցի այս դասից։

  

   11 հունիսի 2022 

      Դաս 11.  ՀՈՎՍԵՓԸ՝ ԵՐԱԶՆԵՐԻ ՎԱՐՊԵՏԸ

      Հիշելու համարը ՝ Ծննդոց 37.19

1.  Ինչո՞ւ Հովսեփի ընտանիքում խնդիրներ ծագեցին նրա տեսած երազների պատճառով։ Ծննդոց 37.1-11

2.   Ի՞նչ հետևանքներ ունեցան Հովսեփի տեսած երազները ։ Ծնն­դոց­  37.12-36

3.   Ի՞նչ համատեքստում է տեղավորվում Հուդայի և Թամարի պատմությունը։ Ծննդոց  38

4.   Ինչպիսի՞ կարգավիճակում հայտնվեց երազատես Հովսեփը։ Ծնն­դոց 39­

5.   Ինչպիսի՞ հանգամանքներում դրսևորվեց Հովսեփի՝ երազների վարպետի երազ մեկնաբանելու ունակությունը։ Ծննդոց 40

6.  Ինչպե՞ս փոխվեց Հովսեփի՝ երազների վարպետի կարգավիճակը փարավոնի երազները մեկնաբանելու արդյունքում։ Ծննդոց 41

7.   Ինչպիսի՞ խրատներ վերցրեցի այս դասից։



            4 հունիսի 2022

           Դաս 10.  ՀԱԿՈԲ-ԻՍՐԱՅԵԼ

      Հիշելու համարը ՝ Ծննդոց 32.28

1.  Ինչո՞ւ Հակոբը Աստծու հետ գոտեմարտելուց հետո Իսրայել անվանվեց։ Ծննդոց 2.22-31­ 

2.   Ինչպե՞ս Հակոբը Եսավի հետ «գոտեմարտելուց» հետո վերահաստատեց իր Իսրայել անունը։ Ծնն­դոց­ 33 

3.   Ի՞նչ դժբախտություն խաթարեց Հակոբ-Իսրայելի ընտանիքի անդորրը։ Ծնն­դոց 35

4.   Ինչպիսի՞ գործողությամբ է Հակոբը վերահաստատում մեղքի նկատմամբ իր հաղթանակը։ Ծնն­դոց­ 35.1-15

5.   Ինչպիսի՞ կորուստներ ունեցավ Հակոբ-Իսրայելը։ Ծննդոց 35.16-29

6.   Կարո՞ղ եմ արդյոք ես հաղթող անվանվել։





     
28 մայիսի 2022

      Դաս 9.  ՀԱԿՈԲԸ՝ ԽԱԲԵԲԱՆ

      Հիշելու համարը ՝ Ծննդոց 27.36

1.  Ինչո՞ւ է Հակոբը խաբեբա անվանվում։ Ծննդոց ­25.21-34­ 

2.   Ի՞նչ օրհնությունների է հավակնում խաբեբա Հակոբը։ Ծնն­դոց­ 28.10-22 

3.   Ինչպե՞ս խաբվեց խաբեբա Հակոբը։ Ծնն­դոց­ 29.1-30

4.  Ինչպե՞ս է օրհնվում Հակոբի ընտանիքը։ Ծնն­դոց­ 29.31 - 30.24

5.  Ինչպիսի՞ ծառայությունից հետո է Հակոբը Լաբանից հեռանում։ Ծննդոց 30.25-32.21

6.  Ի՞նչ խրատ վերցրեցի խաբեբա Հակոբի պատմությունից։



  
       21 մայիսի 2022   

      Դաս 8.  ԽՈՍՏՈՒՄԸ

      Հիշելու համարը ՝ Ծննդոց 24.1

1.  Ըստ ձեզ, ո՞րն էր Աբրահամի փորձության իմաստը կապված խոստումի հետ։ Ծննդոց ­22.1-12­ 

2.   Ինչպե՞ս Աստված իրականացրեց իր խոստումն այն մասին, որ Նա հոգ կտանի։ Ծնն­դոց­ 22.8, 14, 18 

3.   Ի՞նչ դեր է խաղում Սառայի մահվան ու հուղարկավորւթյան արարողությունը Աբրահամին տրված Աստծո խոստման իրականացման մեջ։ Ծնն­դոց­ 23

4.  Ի՞նչ առնչություն ունի Աբրահամի կողմից Իսահակի ամուսնության կազմակերպումը Աստծո խոստումի հետ։ Ծնն­դոց­ 24

5.  Ի՞նչ եզրակացության ենք հանգում դիտարկելով Աբրահամի ընտանեկան հետագա կյանքը Աստծո խոստումի տեսանկյունից։ Ծննդոց 25.1-8

6.  Ի՞նչ է ինձ խոստացել Աստված իմ ամբողջ կյանքի համար։




      14 մայիսի 2022

      Դաս 7.  ՈՒԽՏՆ ԱԲՐԱՀԱՄԻ ՀԵՏ

      Հիշելու համարը ՝ Ծննդոց 15.2

1.   Ի՞նչ ձևով կնքվեց ուխտը Աբրահամի հետ։ Ծննդոց ­15.1-21­ 

2.   Ո՞ր քայլով Աբրահամը խնդիրներ ստեղծեց ուխտի համատեքստում։ Ծնն­դոց­ 16.1-16 

3.   Ո՞րն էր Աբրահամին տրված ուխտի նշանը։ Ծնն­դոց­ 17.1-19

4.   Աբրահամի ո՞ր քայլը նպաստեց ուխտի վերահաստատմանը։ Ծնն­դոց­ 18.1-15

5.   Քննարկեք Սոդոմի հետ կապված պատմությունը Աբրահամի հետ ուխտի շրջանակներում։ Ծննդոց 18.16 - 19.29

6.   Ի՞նչ կասեք Աստծո հետ ձեր ուխտի մասին։



     
      
7 մայիսի 2022

      Դաս 6.  ԱԲՐԱՀԱՄԻ ԱՐՄԱՏՆԵՐԸ

      Հիշելու համարը ՝ Եբրայեցիներին 11.8

1.   Աստծո կանչին արձագանքելով ինչպիսի՞ արմատներ է գցում Աբրահամը։  Ծննդոց ­12.1–9­ 

2.   Իր մտքին ապավինելով ինչպիսի՞ արմատներ է գցում Աբրահամը։ Ծնն­դոց­ 12.10–20 

3.   Ինչո՞վ էին տարբերվում Աբրահամի և Ղովտի գցած արմատները։ Ծնն­դոց­ 13.1–18 

4.   Ի՞նչ պտուղներ տվեցին Աբրահամի և Ղովտի գցած արմատները։ Ծնն­դոց­ 14.1–17 

5.  Ինչպիսի՞ օրհնություններ ստացավ Աբրահամը իր գցած արմատների շնորհիվ։ Ծննդոց 14.18–24 

6.  Ինչպիսի՞ արմատներ եմ ես գցում։




     
30 ապրիլի 2022 

     Դաս 5.  ԲՈԼՈՐ ԱԶԳԵՐՆ ՈՒ ԲԱԲԵԼՈՆԸ

     Հիշելու համարը ՝ Ծննդոց 11.9

1.  Ինչպե՞ս է ներկայացվում ազգերի տարածումը Քամի անեծքի համատեքստում։  Ծննդոց 9.18-27

2.  Ըստ ձեզ, ո՞րն է Ծննդոց 10 գլխի ծննդաբանությունը ներկայացնելու իմաստը։

3.  Ի՞նչ հատկանշական համարներ կան Ծննդոց 10 գլխում ազգերի տարածման հետ կապված։

4.  Ի՞նչն էր խանգարում ազգերի տարածմանը ամբողջ երկրի վրա։ Ծննդոց 11.1-4

5. Ի՞նչ ձեռնարկեց Աստված այս համատեքստում։ Ծննդոց 11.5-7 

6. Ինչպե՞ս առաջացավ Բաբելոնը։Ծննդոց 11.8-9

7.  Ի՞նչ նշանակություն ունի Բաբելոնի և ազգերի պատմությունը իմ կյանքում։

 

    23 ապրիլի 2022

     Դաս 4.  ՋՐՀԵՂԵՂԸ

     Հիշելու համարը ՝ Մատթեոս 24.37

1.  Ջրհեղեղից փրկվելու համար Աստված  ինչպիսի՞ կառույց պատվիրեց կառուցել Նոյին։  Ծննդոց 6.13 - 7.10

2.  Ինչպիսի՞ նմանություններ և զուգահեռներ կարելի է տեսնել արարչագործության և ջրհեղեղի միջև։ Ծննդոց 7

3.  Ինչպե՞ս է նկարագրվում ջրհեղեղի ավարտը։ Ծննդոց 8.1-4

4.  Տապանից դուրս գալուն պես ի՞նչ արեց Նոյը։ Ծննդոց 8.20

5. Ջրհեղեղն ինչպե՞ս ազդեց մարդու սննդակարգի վրա։ Ծննդոց 9.2-4 

6. Ծիածանը որպես ուխտի նշան ի՞նչ կապ ունի ուխտի մեկ այլ նշանի՝ շաբաթի հետ։Ծննդոց 9.2-4

7.  Որո՞նք են ջրհեղեղի դասերը քեզ համար։




      16 ապրիլի 2022

     Դաս 3.  ԿԱՅԵՆՆ ՈՒ ՆՐԱ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

     Հիշելու համարը ՝ Ծննդոց 4.7

1.  Ինչպե՞ս են ներկայացվում Ադամի երկու որդիների ծնունդները, հատկապես Կայենինը։ Ծննդոց 4.1-2

2.  Ինչո՞վ Կայենը իր գործողությունների մեջ տարբերվեց Աբելից։ Ծննդոց 4.1-5

3.  Ինչո՞վ Կայենը իր չար ժառանգության հիմքը դրեց։ Ծննդոց 4.3-8

4.  Ինչպիսի՞ պատիժ ժառանգեց Կայենը իր մեղքի հետևանքով։ Ծննդոց 4.9-16

5. Ինչպիսի՞ վերջնական չար ժառանգություն ունեցավ Կայենը։ Ծննդոց 4.17-24

6.  Ի՞նչ եմ ես ժառանգելու ինձանից հետո։




     
9 ապրիլի 2022 

     Դաս 2.  ՄԵՂԱՆՉՈՒՄ

     Հիշելու համարը ՝ Ծննդոց 3.15

1.  Ո՞վ է Եվային մեղանչման դրդող օձը։ Ծննդոց 3.1 

2.  Ինչպե՞ս տեղի ունեցավ մեղանչումը։ Ծննդոց 3.1-6

3.  Ի՞նչ կատարվեց մեղանչումից հետո մարդու հետ։ Ծննդոց 2.7-13

4.  Ինչպե՞ս փոխվեց օձի ճակատագիրը մեղանչումից հետո։ Ծննդոց 1.14-15

5.  Ինչպե՞ս փոխվեց մարդու ճակատագիրը մեղանչումից հետո։ Ծննդոց 1.16-24

6.  Ի՞նչ է ինձ անձամբ սովորեցնում Ադամի և Եվայի մեղանչման պատմությունը։






     2 ապրիլի 2022

     Դաս 1.  ԱՐԱՐՈՒՄ

     Հիշելու համարը ՝ Ծննդոց 1.1

1.  Ինչպիսի՞ն է Արարիչ Աստծո անունը Ծննդոց 1-ին գլխում և ինչպիսի՞ն է 2-րդ գլխում։ 

2.  Ըստ ձեզ, արարչագործության պատմության մեջ ո՞րն է «բարի է» արտահայտության յոթ անգամ կրկնության նշանակությունը։ Ծննդոց 1 

3.  Ի՞նչ դաս է պարունակում արարման պատմության եզրահանգումը։ Ծննդոց 2.1-3

4.  Մարդկության արարման երկու պատումները ինչպե՞ս են կապակցված միմյանց հետ։ Ծննդոց 1.26-29 և Ծննդոց 2.7

5.  Որո՞նք են մարդու պարտականությունները արարչագործության և Աստծո նկատմամբ։  Ծննդոց 2.15-17, 24

6.  Ի՞նչ տվեց քեզ արարման մասին տեղեկատվությունը։




     26 մարտի 2022

     Դաս 13.  ԵՂԲԱՅՐԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՂ ՀԱՍՏԱՏ ՄՆԱ

     Հիշելու համարը ՝ Եբրայեցիներին 13.1

1.  Ինչպե՞ս պետք է դրսևորվի եղբայրասիրությունը, որպեսզի այն հաստատ մնա։ Եբրայեցիներին 13.1-3

2.  Եղբայրասիրության էլ ի՞նչ տարբերակներ կան։ Եբրայեցիներին 13.4-6

3.  Ինչպիսի՞ եղբայրասիրություն է պահանջվում դրսևորել առաջնորդների նկատմամբ։   Եբրայեցիներին 13.7, 17

4.  Ի՞նչ է անհրաժեշտ անել եղբայրասիրության մեջ հաստատ մնալու համար։ Եբրայեցիներին 13.8,9

5.  Բանակատեղիից դուրս Հիսուսի չարչարվելը ինչպե՞ս է վկայում Նրա եղբայրասիրության մասին։ Եբրայեցիներին 13.10-14

6.  Ինչպե՞ս է դրսևորվում իմ եղբայրասիրությունը։

 


     19 մարտի 2022

     Դաս 12.  ԸՆԴՈՒՆԵԼՈՎ ԱՆՍԱՍԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

     Հիշելու համարը ՝ Եբրայեցիներին 12.28

1.  Ի՞նչ հնարավորոթյուն է ընձեռել Հիսուսը հավատացյալներին իր զոհաբերությամբ։ Եբրայեցիներին 12.22-24

2.  Ինչպե՞ս եք հասկանում Եբրայեցիներին 12.23 համարը անսասան թագավարությունն ընդունելու համատեքստում։

3.  Թագավորությունը կորցնելու ինչպիսի՞ վտանգից է զգուշացնում առաքյալը։ Եբրայեցիներին 12.25

4.  Ի՞նչ իրադարձությամբ կհաստատվի Աստծո անսասան թագավորությունը։ Եբրայեցիներին 12.26-27

5.  Ի՞նչը անսասան (անշարժ) կլինի Աստծո թագավորության մեջ։ Եբրայեցիներին 12.27-29

6.  Ընդունե՞լ եմ արդյոք Աստծո անսասան թագավորությունն այսօր։





     
12 մարտի 2022

     Դաս 11.  ՀԻՍՈՒՍԸ՝ ՄԵՐ ՀԱՎԱՏԻ ԶՈՐԱԳԼՈՒԽՆ ՈՒ ԿԱՏԱՐՈՂԸ

     Հիշելու համարը ՝ Եբրայեցիներին 12.2

1.  Ի՞նչը կարող է մեզ Հիսուսի՝ մեր հավատի Զորագլխի և Կատարողի հետ հանդիպմանը նախապատրաստել։ Եբրայեցիներին 10.35-39

2.  Ինչպիսի՞ հավատ էին դրսևորում հատվածում թվարկված հերոսները, հատկապես Աբրահամը, մեր հավատի Զորագլխի և Կատարողի՝ Հիսուսի նկատմամբ։ Եբրայեցիներին  11.1-19

3.  Ի՞նչ գործերով էին Հիսուսի՝ մեր հավատի Զորագլխի և Կատարողի նկատմամբ դրսևորվում Իսահակի, Հակոբի, Հովսեփի և Մովսեսի հավատը։ Եբրայեցիներին 11.20-28

4.  Ի՞նչ դասակարգի մարդկանց հավատը նույնպես կարող է ընդունվել Հիսուսի՝ Մեր հավատի Զորագլխի և Կատարողի կողմից։ Եբրայեցիներին 11.3

5.  Ի՞նչ կարող է տալ մեզ Հիսուսի՝ մեր հավատի Զորագլխի և Կատարողի հետ մեր հաղորդակցությունը։ Եբրայեցիներին 12.1-3

6.  Արդյո՞ք Հիսուսը իմ հավատի Զորագլուխն ու Կատարողն է։



     5 մարտի 2022

     Դաս 10.  ՀԻՍՈՒՍԸ ԲԱՑՈՒՄ Է ՃԱՆԱՊԱՐՀԸ ՎԱՐԱԳՈՒՅՐԻ ՄԻՋՈՎ

     Հիշելու համարը ՝ Եբրայեցիներին 9.24

1.  Ինչպե՞ս Հիսուսը ճանապարհ բացեց դեպի երկնային սրբարան։ Եբրայեցիներին 9.24

2.  Ինչպիսի՞ խոչընդոտներ կարող են խանգարել դեպի Աստծուն գնալուն, որոնք վերացնելով Հիսուսը բացեց ճանապարհը։ Երայեցիներին 12.18-21

3.  Դեպի ո՞ւ ր է Հիսուսը բացում ճանապարհը վարագուրի միջով։ Եբրայեցիներին 10.19-22

4.  Ո՞րն էր Հիսուսի բացած ճանապարհի վերջնանպատակը, որ նա բացեց վարագուրի միջով։ Եբրայեցիներին 12. 22-24

5.  Ի՞նչ է մեզ հաար ապահովել Հիսուսը վարագույրի միջով ճանապարհ բացելով։ Եբրայեցիներին 4.14,16

6.  Արդյո՞ք գնում եմ Հիսուսի  բացած ճանապարհով։



       26 փետրվարի 2022 

     Դաս 9.  ՀԻՍՈՒՍԸ՝ ԿԱՏԱՐՅԱԼ ԶՈՀԸ

     Հիշելու համարը ՝ Եբրայեցիներին 10.14

1.  Ի՞նչ դեր ունի զոհը ուխտի մեջ։ Ծննդոց 15.6-21

2.  Ինչպե՞ս էին կատարյալ Զոհ Հիսուսին խորհրդանշում Ղևտական 1-7 գլուխներում նկարագրված զոհերը։ 

3.  Ինչո՞ւ էր Հիսուսի զոհը կատարյալ։ Եբրայեցիներին 7.23-28

4.  Որտե՞ղ ներկայացվեց Հիսուսի կատարյալ զոհը։ Եբրայեցիներին 9.22-26

5.  Ի՞նչ իրավունքներ է ձեռք բերում Հիսուսը Իր կատարյալ զոհի շնորհիվ։ Եբրայեցիներին 9.27-28

6.  Արդյո՞ք Հիսուսը ինձ համար կատարյալ զոհ է հանդիսանում։


     19 փետրվարի 2022

      Դաս 8.  ՀԻՍՈՒՍԸ՝ ՆՈՐ ՈՒԽՏԻ ՄԻՋՆՈՐԴԸ

     Հիշելու համարը ՝ Եբրայեցիներին 8.6

1.  Ինչո՞ւ էր նոր ուխտի Միջնորդ անհրաժեշտ։ Եբրայեցիներին 7.11-19 

2.  Ինչպիսի՞ն է նոր ուխտի Միջնորդի գործունեության բնույթը։ Եբրայեցիներին 8.10-12

3.  Ի՞նչ առումով է Հիսուսը նոր ուխտի ավելի լավ Միջնորդ։ Եբրայեցիներին 8.1-6 

4.  Որո՞նք հին և նոր ուխտի միջնորդների նմանություններն ու տարբերությունները։ Եբրայեցիներին 10.5-10

5.  Ինչպե՞ս է նոր ուխտի Միջնորդը լուծում սրտի խնդիրը։ Եզեկիել 36.26-27

6.  Արդյո՞ք Հիսուսը նոր ուխտի իմ Միջնորդն է։



     12 փետրվարի 2022

     Դաս 7.  ՀԻՍՈՒՍԸ՝ ՀՈԳՈՒ ԽԱՐԻՍԽԸ

     Հիշելու համարը ՝ Եբրայեցիներին 6.19, 20

1.  Ո՞ր դեպքում Հիսուսը՝ հույսի խարիսխը կարող է մեզ ետ պահել անկումից։ Եբրայեցիներին 6.4-6 

2.  Ինչպիսի՞ ճակատագիր է սպասվում նրան, ով մերժում է Հիսուսին՝ հոգու խարսխին։ Եբրայեցիներին 10.26-29

3.  Ե՞րբ կարող ենք Հիսուսի՝ հոգու խարսխի վրա հաստատուն մնալ։ Եբրայեցիներին 6.7-8 

4.  Ինչպիսի՞ դրսևորում է ունենում անհատը, ով հուսացած է Հիսուսին՝ հոգու խարսխին։  Եբրայեցիներին 6.9-12

5.  Ինչի՞ հիման վրա է մեր հոգու Խարիսխը՝ Հիսուսը մեզ պահում անկումից։ Եբրայեցիներին 6.13-16

6.   Ինչպե՞ս է Հիսուսը՝ հոգու խարիսխ հանդիսանում։ Եբրայեցիներին 6.17-20

7.   Արդյո՞ք Հիսուսը իմ հոգու խարիսխն է։



     Դաս 6.  ՀԻՍՈՒՍԸ՝ ՀԱՎԱՏԱՐԻՄ ՔԱՀԱՆԱՆ

     Հիշելու համարը ՝ Եբրայեցիներին 7.26

1.   Ի՞նչ ընդհանրություններ և տարբերություններ կան երկրային քահանաների և Հիսուս՝ հավատարիմ քահանայի միջև։ Եբրայեցիներին 5.1-10  

2.   Ի՞նչ է նշանակում Հիսուսի քահանայությունը Մելքիսեդեկի կարգի պես։  Եբրայեցիներին 7.1-3

3.   Ինչո՞ւ Հիսուսը Ահարոնի կարգի պես քահանայությունը փոխարինեց Մելքիսեդեկի կարգի պես Իր քահանայությամբ։  Եբրայեցիներին 4.1-3

4.   Ինչպիսի՞ քահանա է Հիսուսը ժամանակի տեսակետից։ Եբրայեցիներին 7.16, 22

5.   Ինչպիսի՞ քահանա է Հիսուսը բնավորության տեսակետից։ Եբրայեցիներին 7.26

6.   Ի՞նչ է փոխվում մեր կյանքում, երբ իմանում ենք, որ Հիսուսը մեր հավատարիմ  քահանան է։





     29 հունվարի, 2022 

     Դաս 5.  ՀԻՍՈՒՍԸ՝ ՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՐԳԵՎՈՂԸ

     Հիշելու համարը ՝ Եբրայեցիներին 4.9

1.   Ի՞նչ պատվիրան է նախատեսել Հիսուսը հանգստություն պարգևելու համար։   

      Ելք 20.8-11

2.   Ի՞նչ է անհրաժեշտ անել Հիսուսի պարգևած հանգիստը ստանալու համար։    

      Եբրայեցիներին 3.12-19

3.   Ըստ ձեզ, ի՞նչ հանգստի մասին է խոսում Եբրայեցիներին 4.1-3 հատվածը։

4.   Հիսուսը քանի՞ տեսակի հանգիստ է պարգևում։ Եբրայեցիներին 4.4-8

5.   Ի՞նչ է հորդորում անել առաքյալը Հիսուսի պարգևած հանգիստը ընդունելու 

      համար։ Եբրայեցիներին 4.9-11

6.   Ինչպե՞ս եմ Հիսուսի պարգևած հանգիստը ստանում։

      


22 հունվարի, 2022 

     Դաս 4.  ՀԻՍՈՒՍԸ՝ ՄԵՐ ՀԱՎԱՏԱՐԻՄ ԵՂԲԱՅՐԸ

     Հիշելու համարը ՝ Եբրայեցիներին 2.14

1.   Ինչպիսի՞ն էր մեր հավատարիմ եղբայր Հիսուսի դերը մեր փրկության հարցում։  Եբրայեցիներին 2.14-16

2.   Ինչի՞ է դրդում մեր հավատարիմ եղբայր Հիսուսի օրինակը։ Եբրայեցիներին 13.12-15

3.   Արդյո՞ք մեր հավատարիմ եղբայր Հիսուսը ուներ նույն մարմինը, որ ունեն բոլոր մարդիկ։ Եբրայեցիներին 2.17-18

4.   Ո՞րն էր չարչարանքի գործառույթը մեր հավատարիմ եղբայր Հիսուսի կյանքում։ Եբրայեցիներին 5.8-9

5.   Ի՞Նչ հարցում է մեր հավատարիմ եղբայր Հիսուսը մեզ համար օրինակ հանդիսանում։ Եբրայեցիներին 12.1-4

6.   Ի՞նչ է տալիս ինձ այն միտքը, որ Հիսուսը մեր հավատարիմ եղբայրն է։




   
     15 հունվարի, 2022 

     Դաս 3.  ՀԻՍՈՒՍԸ՝ ԽՈՍՏԱՑՎԱԾ ՈՐԴԻՆ

     Հիշելու համարը ՝ Եբրայեցիներին 1.2,3

1.   Ըստ ձեզ, ի՞նչ իմաստով է օգտագործվում «վերջին օրեր» արտահայտությունը Եբրայեցիներին ուղղված նամակի 1.2 համարում Որդու հետ կապված։

2.   Ո՞րն է Եբրայեցիներին ուղղված նամակի 1.1-4 հատվածի հիմնական գաղափարը։

3.   Ի՞նչ իմաստով է Հիսուսը՝ խոստացված Որդին Աստծո փառքի լույսը հանդիսանում։ Եբրայեցիներին 1.2-4

4.   Հիսուսը՝ խոստացված Որդին ի՞նչ առնչություն ունի ստեղծագործության հետ։ Եբրայեցիներին 1.2-4

5.   Ըստ ձեզ, ի՞նչ է նշանակում Հիսուսի՝ խոստացված Որդու «ծնվելը»։ Եբրայեցիներին 1.5

6.   Ի՞նչ է տալիս ինձ այն միտքը, որ Հիսուսը խոստացված Որդին է։





     8 հունվարի, 2022 

     Դաս 2.  ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԹՂԹԻ ԼՈՒՐԸ

     Հիշելու համարը ՝ Եբրայեցիներին 8.1

1.   Ո՞վ է Քրիստոսը, եթե այս հարցը դիտարկենք համեմատության մեջ։ Եբրայեցիներին 1.5-14

2.   Լինելով իսրայելացի ինչպիսի՞ կարգավիճակ ուներ Հիսուսը։ Ելք 4.22-23

3.   Ինչպե՞ս Քրիստոսը իրականացրեց Պահապանի գործառույթը։ Եբրայեցիներին 2.14-16

4.   Որպես Քահանայապետ ի՞նչ գործառույթ է իրականացնում Քրիստոսը։ Եբրայեցիներին 5.1-4

5.   Ինչպիսի՞ն է Քրիստոսի գործառույթը նոր ուխտի շրջանակներում։ Եբրայեցիներին 8.8-12

6.   Ինչպե՞ս կարող եմ այսօրվա ստացած լուրը կիրառել իմ կյանքում։






     1  հունվարի, 2022 

     Դաս 1.  ՆԱՄԱԿ՝ ՄԵԶ ԵՎ ՀՐԵԱՆԵՐԻՆ

     Հիշելու համարը ՝ Եբրայեցիներին 10.36

1.  Ինչպե՞ս հրեաներին հասավ Աստծո նամակը։  Եբրայեցիներին 2.3,4

2.  Ինչպիսի՞ պայքարի մեջ մտան Աստծո խոսքն ընդունած հրեաները։ Եբրայեցիներին 10.32-34

3.   Ինչպիսի՞ քաջալերական խոսքերով է առաքյալը դիմում պայքարից տկարացած հրեաներին։ Եբրայեցիներին 12.3, 12, 13

4.   Ի՞նչը կարող է օգնել կյանքի դժվարությունները հաղթահարել։ Եբրայեցիներին 10.19-25

5.   Ինչքանո՞վ են առաքյալի հորդորները վերաբերում վերջին օրերին։ Եբրայեցիներին 10.36-38

6.   Ի՞նչ չափով են առաքյալի հորդորները անձամբ ինձ վերաբերում։





      25 դեկտեմբերի, 2021 

     Դաս 13.  ՄՈՎՍԵՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ

     Հիշելու համարը ՝ Հուդա 9

1.  Ինչո՞ւմ էր կայանում Մովսեսի մեղքը։ Թվեր 20.1-13

2.  Ինչպե՞ս պատժվեց Մովսեսը իր մեղքի պատճառով։ Թվեր 20.8-13

3.   Ինչպե՞ս են նկարագրվում Մովսեսի մահվան հանգամանքները։ Բ Օրենք 34.1-12

4.   Ի՞նչ կատարվեց Մովսեսի մահացած մարմնի հետ։ Հուդա 9

5.   Ինչպե՞ս կկատարվի մեր բոլորի հարությունը։ Ա Կորնթացիներին 15.13-22

6.   Ես ի՞նչ եմ անում, որ հարության հույսն ունենամ։







      18 դեկտեմբերի, 2021

      Դաս 12.   Բ ՕՐԵՆՔԻ ԳԻՐՔԸ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆՈՒՄ

       Հիշելու համարը՝ Մատթեոս 4.4


1.  Ինչպե՞ս է ներկայացված Բ Օրենքի գիրքը Քրիստոսի փորձությունները նկարագրող ավետարանական դրվագում։ Մատթեոս 4.1-11

2.  Ինչպե՞ս է Ա Պետրոս 1.17 տեքստը կիրառում Բ Օրենք 10.17 համարը։

3. Ի՞նչ եզրակացության ենք գալիս համեմատելով Բ Օրենք 21.22,23 և Գաղատացիներին 3.1-14 համարները։

4. Ինչպե՞ս իրականացավ Բ Օրենք 18.15-18 համարներում Մովսեսին տրված մարգարեությունը։ Գործք առաքելոց 7.37

5. Եբրայեցիներին 10.35-36 համարներում Պողոսի շարադրած միտքը ինչպե՞ս է հիմնվում Բ Օրենք 32.35-36 համարների վրա։

6.  Ես ի՞նչ խրատ վերցրեցի այս դասից։



   
     11 դեկտեմբերի, 2021 

     Դաս 11.  Բ ՕՐԵՆՔ ԳԻՐՔՆ ՈՒՇ ԳՐՎԱԾՔՆԵՐՈՒՄ

     Հիշելու համարը ՝ Բ Օրենք 4.29

1.  Ի՞նչ դեր կատարեց Բ «օրենքի գիրքը» (Դ Թագավորների 22.8), որ գտնվեց Հովսիա թագավորի օրերում։ Դ Թագավորների 22

2.  Համեմատելով նշված երկու համարները Բ Օրենք գրքի  ինչպիսի՞ ազդեցություն ենք տեսնում։ Բ Օրենք 10.12-15 և Գ Թագավորների 8.27 

3.  Ի՞նչ եզրակացության ենք գալիս համեմատելով նշված համարները։  Բ Օրենք 4.23-29 և Երեմիա 29.13

4.  Ինչպիսի՞ն է Բ Օրենքի գրքի ազդեցությունը Միքիա մարգարեի վրա։ Համեմատեք համարները  Բ Օրենք 10.12-13 և Միքիա 6.8։

5.  Ինչպե՞ս է Դանիելի աղոթքը արտահայտում Բ Օրենք գրքի գաղափարները։ Դանիել 9.1-19

6.  Ես ինչքա՞ն հաճախ եմ մեջբերումներ կատարում Բ Օրենք գրքից։






     4 դեկտեմբերի, 2021 

     Դաս 10.  ՀԻՇԻ՛Ր, ՄԻ՛ ՄՈՌԱՑԻՐ

     Հիշելու համարը ՝ Բ Օրենք 9.7

1.  Ինչի՞ կապակցությամբ է Աստվածաշնչում առաջին անգամ հիշատակվում «հիշել» բառը։ 

     Ծննդոց 9.8-17

2.  Ի՞նչ նպատակ է հետապնդում Աստծու կողմից ժողովրդին տրվող «հիշի՛ր» հորդորը։ 

     Բ Օրենք 4.32-40 

3.  Ի՞նչ դրական արդյունք կարող է տալ Աստծու գործերը հիշելը։ 

     Բ Օրենք 4.9,23

4.  Ինչպիսի՞ վտանգ է առկա Աստծու օրհնությունները ստանալու պարագայում։

     Բ Օրենք 18.7-18

5.  ԻՆչո՞ւ Աստծու ժողովուրդը պետք է հիշեր Եգիպտոսում գտնված ժամանակ իր    

     կարգավիճակը։ Բ Օրենք 24.18,22

6.  Ես իմ կյանքում ի՞նչ եմ հիշում և ի՞նչ մոռանում։





     27 նոյեմբերի, 2021
 

     Դաս 9.  ՇՐՋԵԼ ԻՐԵՆՑ ՍՐՏԵՐԸ

     Հիշելու համարը ՝ Բ Օրենք 4.29

1.  Ի՞նչ բառերով է Աստված արտահայտում իր ցանկությունը, որ տեսնի իր ժողովրդի սիրտը շրջված, այսինքն ապաշխարած։ Բ Օրենք 5.22-29

2.  Ի՞նչ կլինի ժողովրդի հետ, եթե նրանք իրենց սիրտը շրջեն Աստծուց։ Բ Օրենք 4.25-28 

3.  Ի՞նչ կլինի ժողովրդի հետ, եթե նրանք իրենց սիրտը շրջեն առ Աստված։ Բ Օրենք 4.29-31

4.  Ի՞նչ միտք է արտահայտում «դառնալ» բառը նշված հատվածում սրտերն առ Աստված շրջելու տեսանկյունից։ Բ Օրենք 30.1-10

5.  Նույն հատվածը ինչպիսի՞ օրհնություններ է ներկայացնում, եթե ժողովուրդը շրջեր իր սիրտն առ Աստված Բ Օրենք 30.1-10

6.  Սրտերը շրջելու գաղափարը ի՞նչ եզրույթով է արտահայտվում Նոր կտակարանում։ Մատթեոս 3.1-8

7.  Շրջվա՞ծ է արդյոք իմ սիրտը առ Աստված։





      20 նոյեմբերի, 2021 

     Դաս 8.  ԸՆՏՐԻՐ ԿՅԱՆՔԸ

     Հիշելու համարը ՝ Բ Օրենք 30.19

1.  Կյանքն ընտրելու ինչպիսի՞ հնարավորություն տվեց Աստված հենց ստեղծագործության սկզբում։ Ծննդոց 2.8,9

2.  Քանի՞ այլընտրանք ունի մարդը կյանքն ընտրելու հարցում։ Հովհաննես 3.16

3.  Կյանքն ընտրելու հետ կապված ինչպիսի՞ հորդոր և կոչ է ներկայացված Բ Օրենք 30.15-20 համարներում։

4.  Կյանքի օրհնության ինչպիսի՞ պայմաններ է ներկայացնում Աստված։ Բ Օրենք 30.1-14

5.  Ի՞նչը կարող է պատճառ հանդիսանալ կյանքի կորստին։ Բ Օրենք 8.19 

6.  Ինչի՞ց կարելի է եզրակացել, որ ես ընտրել եմ կյանքը։







      13 նոյեմբերի, 2021 

     Դաս 7.  ՕՐԵՆՔ ԵՎ ՇՆՈՐՀ

     Հիշելու համարը ՝ Գաղատացիներին 2.21

1.  Ինչի՞ց կարելի է ենթադրել, որ երկնքում էլ ի սկզբանե կար բարոյական օրենքը։ Եզեկիել 28.15,16

2.  Ի՞նչ նպատակ էր հետապնդում օրենքի ներկայացումը ժողովրդին։ Բ Օրենք 32.12

3.  Ի՞նչ է պահանջում Աստված Իր օրենքը տալով։ Բ Օրենք 10.1-15

4.  Ինչպե՞ս է շնորհը ներկայացվում օրենքի՝ տասը պատվիրանների միջոցով։ Բ Օրենք 5.6-22

5.  Ի՞նչ ձևով է Աստված հստակորեն ներկայացնում շնորհը Իր ժողովրդին։ Բ Օրենք 9.1-6

6.  Ի՞նչ դերն են կատարում օրենքը և շնորհը իմ կյանքում։






     6 նոյեմբերի, 2021 

     Դաս 6.  ԵՎ ԱՅԴ Ո՞Ր ՄԵԾ ԱԶԳՆ Է

     Հիշելու համարը ՝ Բ Օրենք 4.8

1.  Ի՞նչը կարող է ազգին մեծ դարձնել։ Բ Օրենք 4.1-3

2.  Ինչո՞ւ այդ մեծ ազգի մի ստվար զանգված կործանվեց։ Թվեր 25.1-15

3.  Իսրայել ազգից ո՞վ խուսափեց կործանումից։ Բ Օրենք 4.4

4.  Ինչի՞ց պետք է զգուշանար Իսրայել ժողովուրդը որպեսզի պահպաներ իր մեծ ազգ լինելը։  Բ Օրենք 4.5-9

5.  Ինչի՞ շնորհիվ էր Իսրայելը մեծ ազգ հանդիսանում։ Բ Օրենք 4.32-35

6.  Ինչո՞ւմ է կայանում մեծ ազգի մեծությունը։ Բ Օրենք 4.6

7.  Կարո՞ղ Աստված ինձ համար ասել, որ մեծ եմ ես Նրա տեսակետից։





     30 հոկտեմբերի, 2021 

     Դաս 5.  ՔՈ ԴՌԱՆ ՊԱՆԴՈՒԽՏԸ

     Հիշելու համարը ՝ Բ Օրենք 10.19

 

1.  Բացի Աստծուն սիրելու առաջին պատվիրանից էլ ի՞նչ է պահանջում Աստված։ Բ Օրենք 10.12-16

2.  Ինչպե՞ս է հնչում երկրորդ պատվիրանի մասնավոր տարբերակը։։ Բ Օրենք 10.17-19

3.  Ի՞նչը կարող էր դրդել իսրայելացիներին պանդուխտին սիրել։ Բ Օրենք 10.19

4.  Ինչպե՞ս պետք էր վարվել պանդուխտի հետ։ Բ Օրենք 27.19

5.  Ինչպիսի՞ն պետք է լինի վերաբերմունքը մերձավորի նկատմամբ։ Բ Օրենք 24.10-15

6.  Ինչպիսի՞ն է իմ վերաբերմունքը իմ մերձավորի նկատմամբ։




     23 հոկտեմբերի, 2021 

     Դաս 4.   ՍԻՐԻՐ ՔՈ ՏԵՐ ԱՍՏԾՈՒՆ

     Հիշելու համարը ՝ Բ Օրենք 6.5

1.  Ինչո՞ւմ է կայանում Աստծո տված պատվիրանների հիմնական էությունը։ Բ Օրենք 6.1-9

2.  Բացի Աստծուն սիրելուց էլ ինչպիսի՞ վերաբերմունք պետք է ունենա Նրան հավատացողը։ Բ Օրենք 10.12

3.  Ինչի՞ց ելնելով Աստված սիրեց Իր ժողովրդին։ Բ Օրենք 7.7-13

4.  Ինչպե՞ս է դրսևորվում Աստծո նկատմամբ սերը։ Բ Օրենք 11.1

5. Ո՞րն է ամենակարևոր և ամենամեծ պատվիրանը։ Բ Օրենք 6.4-5

6.  Ինչպե՞ս եմ ես կատարում «Սիրիր քո Տեր Աստծուն» պատվիրանը։

  




     16 հոկտեմբերի, 2021

     Դաս 3.   ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ՈՒԽՏԸ

     Հիշելու համարը ՝ Ծննդոց 17.7

1.  Ինչո՞ւ Աբրամի ուխտն Աստծո հետ կարելի է հավիտենական համարել։ Ծննդոց 15.5-18

2.  Ինչո՞ւ Իսրայելի հետ Աստված հաստատեց հավիտենական ուխտը։ Բ Օրենք 9.5

3.  Ինչպիսի՞ն են հավիտենական ուխտի մեջ մտնողի պարտավորությունները։ Բ Օենք 5.1-21

4.  Ի՞նչ էր նշանակում Իսրայելի համար գտնվել հավիտենական ուխտի մեջ։ Բ Օրենք 26.16-19

5.  Հավիտենական ուխտը ի՞նչ կերպարով է ներկայացվում։ Բ Օրենք 32.18-20

6.  Ի՞նչ առնչություն ունի հավիտենական ուխտը ինձ հետ։






    9 հոկտեմբերի, 2021 

     Դաս 1.   ՄՈՎՍԵՍԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԸ

     Հիշելու համարը ՝ Ա Կորնթացիներին 10.3,4

1.  Ինչո՞ւ Աստված կարողացավ օգտագործել Մովսեսին Իր գործում։ Ելք 32.29-32

2.  Ինչպիսի՞ մարգարեական խոսքերով Մովսեսը սկսեց իր խոսքը, որն ուղղված էր խոստացված երկրի սահմաններին մոտ գտնվող ժողովրդին։ Բ Օրենք 1.1-8

3.  Ըստ Մովսեսի խոսքի, ինչի՞ց էր կախված ժողովրդի պատիժը և օրհնությունը։ Բ Օրենք 1.9-18 

4.  Ի՞նչ դաս պետք է քաղեր ժողովուրդը Կադես-Բարնեայում տեղի ունեցած իրադարձություններից։ Բ Օրենք 1.19-46

5.  Ըստ ձեզ, ի՞նչ նպատակ էր հետապնդում Մովսեսը Իսրայելի հետագա պատմությունը շարադրելիս։ Բ Օրենք 2-3 գլ.

6.  Ինչպիսի՞ դասեր եմ ես քաղում անցյալից։







     2 հոկտեմբերի, 2021 

     Դաս 1.   Բ ՕՐԵՆՔ ԳՐՔԻ ՆԱԽԱԲԱՆ

     Հիշելու համարը ՝ Ա Հովհաննես 4.8

 

1.  Ինչպե՞ս եք հասկանում «Աստված սեր է» արտահայտությունը։ Ա Հովհաննես 4.8

2.  Ինչպե՞ս են Ծննդոց 3.1-7 համարները բացահայտում սիրուն հատուկ ազատության մասին ճշմարտությունը։ 

3.  Ինչպե՞ս է Աստծո սիրո մասին վկայում Աբրահամի կանչվելը։ Ծննդոց 12.1-3

4.  Ինչո՞ւ Աստված Իսրայել ժողովրդին դուրս հանեց Եգիպտոսից։ Ելք 19.4-8

5.  Ինչպիսի՞ն էր Աստծո արձագանքը Իսրայել ժողովրդի կողմից անհնազանդությանը։ Թվեր 14.28-35 

6.  Ինչպիսի՞ն են իմ և Աստծո փոխհարաբերությունները։






     25 սեպտեմբերի, 2021 

     Դաս 13.   ՎԵՐՋՆԱԿԱՆ ՀԱՆԳԻՍՏ

     Հիշելու համարը ՝ Ա Կորնթացիներին 2.9

1.  Ի՞նչ ճանապարհով վախճանի տեսիլքը հանգստություն բերեց Հովհաննես առաքյալին։ Հայտնություն 1.9-19

2.  Ի՞նչ իրադարձություն կնպաստի վերջնական հանգիստը հաստատելուն։ Մատթեոս 24.4-8, 23-31

3.  Ի՞նչ առնչություն ունի երեք հրեշտակների լուրը վերջնական հանգստի հետ։ Հայտնություն 14.6-12

4.  Ե՞րբ են մարդիկ ստանում վերջնական հանգիստը։ Եբրայեցիներին 11.13-16

5.  Ի՞նչ ճանապարհով մենք կարող ենք արդեն այսօր, այստեղ կանխավայելել վերջնական հանգիստը։ Փիլիպպեցիներին 4.4-6

6.  Ինչպե՞ս եմ պատրաստվում վերջնական հանգիստը ստանալ։






    18 սեպտեմբերի, 2021 

     Դաս 12.  ԱՆՀԱՆԳԻՍՏ ՄԱՐԳԱՐԵՆ

     Հիշելու համարը ՝ Հովնան 4.11

1.  Ի՞նչ է ձեռնարկում մարգարեն, փորձելով հանգիստ և խաղաղություն գտնել։ Հովնան 1

2. Որտե՞ղ «հանգստացավ» մարգարեն կարճ ժամանակով։ Հովնան 2

3.  Ինչպե՞ս նինվեցիները կարողացան հանգիստ գտնել։ Հովնան 3

4.  Հաջող ավետարանչությունից հետո ինչո՞ւ Հովնանը հանգիստ չէր գտնում։ Հովնան 4

5.  Ինչպիսի՞ խորհուրդ կարելի է տալ անհանգիստ մարգարեին։ Հուդա 20-23

6.  Ինչպիսի՞ հարցերում եմ ես առանձնահատուկ անհանգիստ։






    11 սեպտեմբերի, 2021 

    Դաս 11.  ՁԳՏԵԼՈՎ ԱՎԵԼԻԻՆ

     Հիշելու համարը ՝ Ա Կորնթացիներին 10.6

1. Քրիստոսով հանգիստը ավելի պատկերավոր ներկայացնելու համար ինչպիսի՞ օրինակներ է բերում Պողոսը Իսրայելի պատմությունից։ Ա Կորնթացիներին 10.1-11

2. Ինչպե՞ս է Հին կտակարանը մեղքից հանգստի (խաղաղության) նախապայմանները ներկայացնում։ Ղևտական 4.32-35


3.  Ինչպիսի՞ մտորումներ է ներկայացնում Եբրայեցիներին ուղղված գրքի հեղինակը Քրիստոսով հանգստի հետ կապված։ Եբրայեցիներին 4.1-11

4. Ինչպիսի՞ վտանգ է պարունակում Քրիստոսի հանգիստը մերժելը։ Եբրայեցիներին 4.4-7

5.  Քանի՞ հանգիստների մասին է խոսում Եբրայեցիներին ուղղված գրքի 4-րդ գլուխը։

6.  Ձգտո՞ւմ եմ արդյոք Քրիստոսով երկնային հանգստին։



      4 սեպտեմբերի, 2021 

     Դաս 10.  ՇԱԲԱԹՕՐՅԱ ՀԱՆԳԻՍՏ

     Հիշելու համարը ՝ Ղևտական 23.3

 

1. Ինչպե՞ս է շաբաթօրյա հանգստի սկիզբը դրվել։ Ծննդոց 1 և 2 գլ.

2. Ինչպե՞ս է շաբաթօրյա հանգիստը մեղքից ազատության տոն հանդիսանում։ Հռոմեացիներին 6.1-7

3.  Ինչպե՞ս է շաբաթօրյա հանգիստը օրհնություն հանդիսանում նաև հյուրերի համար։ Ելք 23.12

4.  Շաբաթօրյա հանգիստը ինչպե՞ս է բժշկություն և հանգիստ տալիս հիվանդներին։ Հովհաննես 5.8-16

5.  Ինչի՞ նշան է հանդիսանում շաբաթօրյա հանգիստը։ Ելք 31.13,16,17

6.  Ի՞նչ հանգիստ է տալիս ինձ շաբաթօրյա հանգիստը։



      28 օգոստոսի, 2021 

     Դաս 9.  ՀԱՆԳՍՏԻ ՌԻԹՄԵՐԸ

     Հիշելու համարը ՝ Ծննդոց 2.3

 

   1. Որտեղի՞ց են սկիզբ առնում հանգստի ռիթմերը։ Ծննդոց 1.1-31
  
   2. Ինչպիսի՞ պատվերներ ենք հանդիպում շաբաթի հանգստի ռիմթի հետ կապված։ Ելք 20.8-11

    3.  Նոր հանգամանքների ի հայտ գալու հետ կապված Աստված ինչպե՞ս է հիշեցնում շաբաթի հանգստի ռիթմի մասին։ Ելք 16.14-31

    4.  Շաբաթի հանգստի ռիմթի հետ կապված ի՞նչ առաջին պառճառ է մատնանշվում։ Ելք 20.8-11

    5.  Շաբաթի հանգստի ռիմթի հետ կապված ի՞նչ երկրորդ պառճառ է մատնանշվում։ Բ Օրենք 5.12-15

    6.  Ինչպե՞ս է ավելի ճիշտ հետևել շաբաթի հանգստի ռիմթին։ Եսայի 58.13

    7.  Հետևո՞ւմ եմ արդյոք հանգստի ռիթմերին։






     14 օգոստոսի, 2021 

     Դաս 7.  ՀԱՆԳԻՍՏ, ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ

     Հիշելու համարը ՝ Ծննդոց 45.5

1. Անցյալի ինչպիսի՞ փոխհարաբերությունները հանգիստ չէին տալիս Հովսեփին և նրա եղբայրներին։ Ծննդոց 42.7-20

2. Ինչպե՞ս էին Հովսեփն ու եղբայրները աստիճանաբար նորոգում իրենց փոխհարաբերությունները։ Ծննդոց 42.21-24


3. Ի՞նչ է ստանում մարդը, եթե նա ուրիշներին ներում է։ Մատթեոս 18.21-35


4. Հանգստություն ունենալու համար ինչպե՞ս պետք է վերաբերվենք մեզ վիրավորողներին։ Մատթեոս 5.44 

5. Ինչպե՞ս Հովսեփի  եղբայրները հանգիստ գտան նրա ներումից հետո։ Ծննդոց 50.15-21

6. Հանգի՞ստ է արդյոք իմ կյանքը փոխհարաբերությունների տեսակետից։










     7 օգոստոսի, 2021 

     Դաս 6.  ՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ ԳՏՆԵԼ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

     Հիշելու համարը ՝ Բ Պետրոս 3.17,18

1.  Հնարավո՞ր էր հանգստություն գտնել ընտանեկան հարաբերություններում Հակոբի անբարենպաստ ընտանիքում Ծննդոց 34 գլխի միջադեպի օրինակի հիման վրա։ 

2.  Ո՞ր դեպքը ավելի խորացրեց Հակոբի ընտանիքում անհանգստությունը հարաբերությունների տեսակետից։ Ծննդոց 37

3.  Գերության վաճառված Հովսեփը ինչպե՞ս հանգստություն գտավ նոր ընտանիքում։ Ծննդոց 39.1-6

4.   ԻՆչպե՞ս խաթարվեց Հովսեփի հանգստությունը Պետափրեսի կնոջ պատճառով։ Ծննդոց 39.7-20

5.   Որտե՞ղ էր Հովսեփը գտնում իր հանգստությունը նույնիսկ իր ընտանիքում չգտնվելով։ Ծննդոց 39.21-23

6.   Հանգստություն գտնո՞ւմ եմ արդյոք ընտանեկան հարաբերություններում։


   

     31 հուլիսի, 2021 

     Դաս 5.  «ԻՆՁ ՄՈՏ ԵԿԵՔ…»

     Հիշելու համարը ՝ Մատթեոս 11.28

1.   Ի՞նչ համատեքստում է հնչում Քրիստոսի հանգստի հրավերը։ Մատթեոս 11.20-28

2.   Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ հոգու հանգիստը ստանալու համար։ Մատթեոս 11.29

3.   Բնավորության ո՞ր հատկանիշն է ապահովում հանգիստը։ Մատթեոս 11.29

4.   Ըստ ձեզ, ի՞նչ է նշանակում «քաղցր լուծը» հանգստի համատեքստում։ Մատթեոս 11.30

5.   Ըստ ձեզ, ի՞նչ է նշանակում «բեռը» հանգստի համատեքստում։ Մատթեոս 11.30

6.   Ունե՞մ արդյոք Քրիստոսի պարգևած հանգիստը։

 




     24 հուլիսի, 2021 

     Դաս 4.  ՀԱՆԳՍՏԻ ԳԻՆԸ

     Հիշելու համարը ՝ Սաղմոս 51.10

1.  Ի՞նչ հանգամանքներ Դավիթին բերեցին այն վիճակին, որ նա իր անհանգստության համար հետագայում պետք է մեծ գին վճարեր։ Բ Թագավորների 11.1-5

2.   Ինչպե՞ս էր Դավիթը փորձում լուծել իրեն անհանգստացնող խնդիրը։ Բ Թագավորների 11.6-27

3.   Ինչպե՞ս Դավիթը հասկացավ, թե որն է իր հանգստության գինը։ Բ Թագավորների 12.1-14

4.   Ինչի՞ կարիք ուներ Դավիթը հանգիստ գտնելու համար։ Սաղմոս 51.1-6

5.   Ինչպիսի՞ն էր պատկերացնում Դավիթը լիակատար հանգստի վիճակը։ Սաղմոս 51.7-12

6.   Ինչպիսի՞ գին ենք մենք հաճախ վճարում մեր ներքին հանգստի համար։

        17 հուլիսի, 2021

     Դաս 3.  ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՏՆԵՐԸ

     Հիշելու համարը ՝ Հակոբոս 3.16

1. Ի՞նչը կարող է անհանգստության արմատ հանդիսանալ։ Մատթեոս 10.34-39

2.   Ի՞նչը կարող է անհանգստության հիմքում լինել նյութական բարիքների հետ կապված։ Ղուկաս 12.13-21 

3.   Ինչպե՞ս  փառասիրությունը կարող է անհանգստության պատճառ հանդիսանալ։ Ղուկաս 22.24-30

4.   Ինչպե՞ս է կեղծավորությունն առնչվում անհանգստության հետ։ Մատթեոս 23.1-13

5.   Եթե անհանգստանում ենք, ի՞նչ կարող ենք անել, որ մեր սրտերը չտագնապեն։ Հովհաննես 14.1-3

6.   Ինչպիսի՞ արմատներ կան իմ սրտում, որ անհանգստություն են պատճառում։ 

      10 հուլիսի, 2021 

 

     Դաս 2.  ԱՆՀԱՆԳԻՍՏ ԵՎ ԽՌՈՎԱՐԱՐ  

     Հիշելու համարը ՝ Ա Կորնթացիներին 10.11

1. Ինչի՞ կապակցությամբ Իսրայելացիները անհանգստացան և խռովություն բաձրացրին։ Թվոց 11.1-15

 

2. Ի՞նչ պատճառով Մարիամն ու Ահարոնը անհանգստացան և խռովություն բարձրացրին Մովսեսի դեմ։ Թվոց 12.1-13

 

3. Ինչպիսի՞ անհանգստությունը ժողովրդին տարավ ապստամբության։ Թվոց 13.1 - 14.10

 

4. Ինչի՞ց է անհանգստանում Մովսեսը և ընդվզում Աստծո դեմ։ Թվոց 14.11-25

 

5. Ինչի՞ բացակայությունը նոր անհանգստության և անհնազանդության պատճառ դարձավ։ Թվոց 14.26-45

 

6. Հաճա՞խ է իմ կյանքում անհանգստությունը խռովության կամ ապստամբության պատճառ հանդիսանում։

 

 

 

        3 հուլիսի, 2021 

 

     Դաս 1.  ԱՊՐԵԼՈՎ 24/7 ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ  

     Հիշելու համարը ՝ Սաղմոս 84.2

 

1.  24/7 հասարակությունում սպառված և հոգնատանջ մարդկանց համար հանգստության ի՞նչ պատվիրան է տվել Աստված։ Ծննդոց 2.1-3

 

2.   Ինչպիսի՞ մոտեցումը կարող է մարդուն հանգստություն պարգևել։ Երեմիա 45.1-5

 

3.   Վերհիշեք և թվարկեք, թե Հին կտակարանում «հանգիստ» բառը ի՞նչ իմաստներով է հանդիպում։

 

4.   Ինչո՞ւ Հիսուսը աշակերտներին պատվիրեց հանգստանալ։ Մարկոս 6.30-32

 

5.   Ի՞նչը Կայենին անհանգիստ թափառական դարձրեց երկրի վրա։ Ծննդոց 4.8-12

 

6.   Ինչպիսի՞ն է իմ հանգստի հարցը 24/7 հասարակությունում։

 

 

     26 հունիսի, 2021 

 

     Դաս 13.  ՆՈՐ ՈՒԽՏԻ ԿՅԱՆՔ  

 

     Հիշելու համարը ՝ Հովհաննես 10.10

 

1.   Ի՞նչն է կազմում նոր ուխտի կյանքի անբաժանելի մասը։ Ա Հովհաննես 1.4

2.   Ինչի՞ց է ազատ նոր ուխտի կյանքով ապրող անձնավորությունը։ Հռոմեացիներին 8.1

3.   Ինչո՞վ է լեցուն նոր ուխտի կյանքը։ Եփեսացիներին 3.17-19

4.   Ի՞նչ արդյունքների կբերի նոր ուխտի կյանքը։ Հովհաննես 11.25,26

5.   Ինչպիսի՞ առաքելություն ունի նոր ուխտի կյանքով ապրողը։ Մատթեոս 28.19,20

6.   Ինչպիսի՞ն է նոր ուխտի իմ կյանքը։

 




    

     19 հունիսի, 2021 

 

     Դաս 12.  ՈՒԽՏԻ ՀԱՎԱՏ  

     Հիշելու համարը ՝ Գաղատացիներին 3.11

 

1.   Աստծո հետ ուխտի մեջ մտնելով ինչի՞ վրա է հիմնվում ուխտավորի հավատը։ Գաղատացիներին 6.14

2.   Ի՞նչ հետևանքների է բերում հավատի առկայությունը կամ բացակայությունը։ Հռոմեացիներին 6.23

3.   Ի՞նչ է տալիս վերոնշյալ հավատը։ Ա Հովհաննես 5.11,13

4.   Ըստ Ձեզ, ի՞նչ է նշանակում «համարվեց» արտահայտությունը Ծննդոց 15.6 համարում։

5.   Ինչպե՞ս է Պողոսը Աբրահամի օրինակով ներկայացնում ուխտի հավատը։ Հռոմեացիներին 4.1-5

6.  Ինչպիսի՞ն է ուխտի  հավատով արդարացման արդյունքը։ Հռոմեացիներին 5.1

7.  Ինչպիսի՞ն է Աստծո հետ ուխտի իմ հավատը։




     12 հունիսի, 2021 

     Դաս 11.  ՆՈՐ ՈՒԽՏԻ ՍՐԲԱՐԱՆ  

     Հիշելու համարը ՝ Եբրայեցինեյին 9.15

1.  Ինչպե՞ս է ուխտի սրբարանը ապահովում փոխհարաբերությունները Աստծո հետ։ Ղևտական 26.11,12

2.  Ի՞նչ նշանակություն ունի արյունը Նոր ուխտի սրբարանի ծառայության մեջ։ Եբրայեցիներին 9.18-22

3.  Ինչպե՞ս Քրիստոսը իրականացրեց Նոր ուխտի սրբարանի Միջնորդի դերը։ Եբրայեցիներին 9.11-15

4.  Ո՞վ է Նոր ուխտի սրբարանի Քահանայապետը։ Եբրայեցիներին 8.1-6

5.  Որտե՞ղ է գտնվում Նոր ուխտի սրբարանն այսօր։ Եբրայեցիներին 9.23-24

6.  Օգտվո՞ւմ եմ արդյոք Նոր ուխտի սրբարանի ընձեռած հնարավորություններից։



        5 հունիսի, 2021 

 

     Դաս 10.  ՆՈՐ ՈՒԽՏԸ  

 

     Հիշելու համարը ՝ Երեմիա 31.31

 

1.  Ինչպիսի՞ն է նոր ուխտի բնույթը։  Երեմիա 31.31-34

 

2.  Ինչպիսի՞ զգացմունքային երանգավորում ունի նոր ուխտը։ Ովսեե 2.18-20

 

3.  Հին և նոր ուխտերի միջև ի՞նչ տարբերություններ կային ազգային տեսանկյունից։ Եսայի 56.3-7

 

4.  Ո՞վ է նոր ուխտի Միջնորդ-Քահանան։ Եբրայեցիներին 8.1-5

 

5.  Ի՞նչ տեսակետից է նոր ուխտը ավելի լավը, քան հին ուխտը։ Եբրայեցիներին 8.6-13

 

6.  Ինչպիսի՞ն է իմ առնչությունը նոր ուխտին։

 

 



     29 մայիսի, 2021 

     Դաս 9.  ՈՒԽՏԻ ՆՇԱՆ  

     Հիշելու համարը ՝ Ելք 31.16

1.  Ինչպիսի՞ ծագում ունի ուխտի նշան շաբաթը։  Ծննդոց 2.2-3

2.  Ի՞նչ տեղեկատվություն կարող ենք ստանալ շաբաթի մասին որպես ուխտի նշանի Ելք 16.23-28 համարների մեջ։

3.  Ի՞նչն է վկայում այն մասին, որ մենք Աստծո հետ ուխտի մեջ ենք գտնվում։ Ելք 31.15,16

4.  Շաբաթը որպես ուխտի նշան ի՞նչ նպատակների է ծառայում։ Ելք 31.13

5.  Ըստ ձեզ, ինչո՞ւ է Աստված պատվիրում հիշել ուխտի նշանը՝ շաբաթը։ Ելք 20.8

6.  Տեսանելի՞ է արդյոք ուխտի նշանը՝ շաբաթը իմ կյանքում։



      22 մայիսի, 2021 

     Դաս 8.  ՈՒԽՏԻ ՕՐԵՆՔԸ  

 

     Հիշելու համարը ՝ Բ Օրենք 7.9

 

1. Ի՞նչն էր պատճառը, որ Տերը ընտրեց Իսրայելին նրա հետ ուխտ կապելու համար։  Բ Օրենք 7.7 

2. Ինչի՞ հետ էր սերտ կապված ուխտը։ Բ Օրենք 4.13

3. Ի՞նչ էր պահանջում Աստված Իսրայելից ուխտի շրջանակներում։ Բ Օրենք 10.12,13

4. Աստծո օրենքի առկայությունն ուխտի հարաբերություններում ի՞նչ ճշմարտություն է սովորեցնում մեզ Աստծո, ինչպես նաև Նրա բնույթի մասին։ Մաղաքիա 3.6

5. Ի՞նչ է սովորեցնում «եթե» բառը ուխտի բնույթի մասին Ելք 19.5 համարում։

6. Ինչպիսի՞ն է իմ վերաբերմունքը Աստծո ուխտի օրենքին։





     15 մայիսի, 2021 

 

     Դաս 7.  ՍԻՆԱՅԻ ՈՒԽՏԸ  

 

     Հիշելու համարը ՝ Ելից 19.4

1. Իսրայելի հետ Սինայի ուխտը ուխտի ո՞ր նիստն է առանձնահատուկ ընդգծում։  2 Օրինաց 32.10-12

2. Ի՞նչ Աստված կատարեց Իսրայելի համար Սինայի ուխտը կնքելուց առաջ։ Ելից 6.6-7

3. Ո՞ւմ հետ կնքվեց Սինայի ուխտը։ 2 Օրինաց 29.10-13

4. Ի՞նչ նպատակ էր հետապնդում Սինայի ուխտը։ Ելից 19.4-6

5. Ինչպիսի՞ն էր Իսրայել ժողովրդի արձագանքը Սինայի ուխտի մեջ մտնելու առաջարկին։ Ելից 19.8

6. Ի՞նչ տվեց ինձ Սինայի ուխտի ուսումնասիրությունը։






     8 մայիսի, 2021 

     Դաս 6.  ԱԲՐԱՀԱՄԻ ՍԵՐՈՒՆԴԸ  

 

     Հիշելու համարը ՝ Ա Պետրոս 2.9

1.  Ինչպիսի՞ կարգավիճակ ձեռք բերեց Աբրահամի սերունդը Աստծո հետ ուխտ կապելու արդյունքում։  2 Օրինաց 7.6

2.  Աբրահամի սերունդի հետ ինչպիսի՞ գործարք կնքեց Աստված։ Ծննդոց 35.12

3.  Ինչպիսի՞ բացասական հետևանքների հանդիպեց Աբրահամի սերունդը՝ Իսրայելը Աստծո ուխտը խախտելու հետևանքով։ Երեմիա 11.8

4. Ինչպե՞ս է մշտապես անվանվել Աբրահամի սերունդի այն մասը, որը ուխտին հավատարիմ էր։ Եսայիա 4.3

5.  Ո՞վ է ժառանգելու ուխտի միջոցով Աբրահամի սերունդին խոստացված ժառանգությունը։ Գաղատացիս 3.26-29

6.  Ինչո՞վ է հիմնավորված Աբրահամի սերունդ համարվելու իմ կարգավիճակը։

 

 




     1 մայիս
ի, 2021

 

    Դաս 5.  ԽՈՍՏՄԱՆ ԶԱՎԱԿՆԵՐ  

 

    Հիշելու համարը ՝ Մատթեոս 28.20

 

     1. Ըստ ձեզ, ինչո՞ւ է Աստված խոստանում լինել ուխտի զավակի՝Աբրահամի Վահանը։ Ծննդոց 15.1-3

     2. Ովքե՞ր պետք է դառնային  ուխտի խոստման զավակները։ Ծննդոց 28.14

     3. Ինչպե՞ս կարող ենք հավակնել և դառնալ ուխտի խոստման զավակներ։ Գաղատացիս 3.29     

     4. Ի՞նչ նպատակով Աստված ուխտի խոստման զավակներին պետք է մեծ և հզոր ազգ դարձներ։ Ելից 19.5-6

     5. Աստծո մասին վկայելու ինչպիսի՞ հնարավորություններ ունեին ուխտի խոստման զավակները։ 2 Օրինաց 4.6-8

     6. Ինչո՞ւմ է կայանում ուխտի խոստման զավակների կողմից Աստծո մասին վկայելու էությունը։ Եսայիա 60.1-3

     7. Ըստ ձեզ, ինչո՞ւ էր Աստված խոստանում Իր ուխտի խոստման զավակ Աբրահամի անունը մեծացնել։ Ծննդոց 12.2

     8. Ինչպիսի՞ն է իմ կյանքը որպես ուխտի խոստման զավակ։



          24 ապրիլի, 2021

 

    Դաս 4.  ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ՈՒԽՏԸ   

 

    Հիշելու համարը ՝ Ծննդոց 17.7

 

1. Աստծո ո՞ր անունն է շեշտում հավիտենական ուխտի գաղափարը Աբրամին։  
Ծննդոց 15.7։ 

2. Ինչքանո՞վ էր Աբրամի համար կարևոր իմանալ Աստծո ամենակարող (Էլ Շադայ) անունը հավիտենական ուխտի շրջանակներում։ Ծննդոց 17.1-6։ 

3. Ի՞նչ նշանակություն ուներ Աբրամի անվան փոփոխությունը հավիտենական ուխտի շրջանակներում։ Ծննդոց 17.4-5։

4. Ո՞րն է Աբրահամի հետ Աստծո հավիտենական ուխտի 1-ին փուլը։ Ծննդոց 12.1-2։

5. Ո՞րն է Աբրահամի հետ Աստծո հավիտենական ուխտի 2-րդ փուլը։ Ծննդոց 15.7-18։

6. Ո՞րն է Աբրահամի հետ Աստծո հավիտենական ուխտի 3-րդ փուլը։ Ծննդոց 17.1-14։

7. Որո՞նք էին Աբրահամի պարտավորությունները հավիտենական ուխտի մեջ։ Ծննդոց 18.19

8. Գտնվո՞ւմ եմ արդյոք Աստծո հետ հավիտենական ուխտի մեջ։




           17 ապրիլ
ի, 2021

 

       Դաս 3.   «ԲՈԼՈՐ ԱՊԱԳԱ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ»   

 

    Հիշելու համարը ՝ Ծննդոց 6.5

 

1. Ինչպիսի՞ բարոյական վիճակի մեջ էր գտնվում Նոյի օրերի՝ մինչջրհեղեղյան աշխարհի սերունդը։ Ծննդոց 6.5,11

2. Ի՞նչ են նշանակում Նոյին նկարագրող հատկանիշները։ Ծննդոց 6.9

3. Ի՞նչ նպատակ էր հետապնդում Աստված ապագա սերունդների համար Նոյի հետ ուխտ կնքելիս։ Ծննդոց 6.18

4. Ինչի՞ մասին ապագա սերունդներին պետք է հիշեցներ Աստծո ուխտի նշանը։ Ծննդոց 6.12-17

5. Ո՞ր մնացորդը բոլոր ապագա սերունդների համար փրկության պատճառ հանդիսացավ։ Ծննդոց 7.23

6. Ի՞նչ տվեց ինձ Նոյի հետ Աստծո ուխտի ուսումնասիրությունը։


 




            10 ապրիլ
ի, 2021

        Դաս 2.   ՈՒԽՏԻ ԱՅԲԲԵՆԱՐԱՆ   

 

Հիշելու համարը ՝ Ելք 19.5

 

1. Ինչպե՞ս եք հասկանում այս համարում հիշատակված «ուխտ» բառը։ Ծննդոց 17.2

2. Ի՞նչ առանձնահատկություններ ուներ Նոյի հետ Աստծո կապած ուխտը։ Ծննդոց 6.18

3. Ի՞նչն է ուխտի անբաժանելի մասը կազմում։ Ծննդոց 12.1-3

4. Ինչպիսի՞ն էր Մովսեսի միջոցով Իսրայել ժողովրդի հետ հաստատված ուխտը։ Ելք 6.1-3

5. Ինչպիսի՞ն է նոր ուխտի բնույթը։ Երեմիա 31.31-33

6. Ինչպիսի՞ն է իմ ուխտը Աստծո հետ։







           3 ապրիլի, 2021

        Դաս 1.   Ի՞ՆՉ ՊԱՏԱՀԵՑ   

 

Հիշելու համարը ՝ Ծննդոց 1.26,27

 

1. Ի՞նչ պատահեց մեր երկրի պատմության ամենասկզբում։ Ծննդոց 1.1

2. Ի՞նչ պատահեց ստեղծագործության 6-րդ օրը։ Ծննդոց 1.27

3. Ի՞նչ կապ հաստատվեց (Ի՞նչ պատահեց) Աստծո, մարդու և նյութական աշխարհի միջև։ Ծննդոց 1.28,29

4. Ի՞Նչ պատվեր ստացան Ադամն ու Եվան բարու և չարի գիտության ծառի մոտ։ Ծննդոց 2.16,17

5. Ի՞նչ պատահեց Ադամին և Եվային արգելված ծառի պտուղն ուտելուց հետո։։ Ծննդոց 3.1-6

6. Ի՞նչ կատարվեց ձեզ հետ այս նյութն ուսումնասիրելուց հետո։։ 








             27 մարտի, 2021

        Դաս 13.   ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ   

 

Ուսումնասիրության համար՝ Եսայի 65 և 66 գլ. 

Հիշելու համարը ՝ Եսայի 65.17

 

1. Ինչպիսի՞ն կլինի երկիր մոլորակը վերածնունդից հետո։ Եսայի 65.17-25

2. Մինչև երկիր մոլորակի վերածնունդը երկրի վրա ինչպիսի՞ երկու դասակարգ է գոյություն ունենալու։ Եսայի 66.1-14

3. Ի՞նչ իրադարձությամբ է իրականացվելու երկիր մոլորակի վերածնունդը։ Եսայի 66.15-17

4. Ի՞նչ կարևոր ծրագիր պետք է իրականացվի Աստծո կողմից մինչև երկիր մոլորակի վերածնունդը։ Եսայի 66.18-21

5. Ինչպիսի՞ փոփոխություններ կկատարվեն երկիր մոլորակի վերածնունդից հետո։ Եսայի 66.22-24

6. Կլինե՞մ արդյոք վերածնված երկիր մոլորակի վրա։







          20 մարտի, 2021

        Դաս 12  ԱԶԳԵՐԻ ՓԱՓԱԳԸ   

 

Ուսումնասիրության համար՝ Եսայի 59, 60 և 61 գլ. 

Հիշելու համարը ՝ Եսայի 60.3

 

1. Ի՞նչն է, որ ազգերին ստիպում է փափագել և գնալ առ Աստված։ Եսայի 59.1-5

2. Ինչպիսի՞ հետևանքներ է ունենում ազգերի համար Աստծո հետ հաղորդակցվելու փափագի չիրականացումը։  Եսայի 59.6-15

3. Ինչպե՞ս է Աստված արձագանքում ազգերի վերոհիշյալ փափագին։ Եսայի 59.16-21

4. Ինչպե՞ս կիրականանա ազգերի փափագը։ Եսայի 60.1-22

5. Ո՞վ կիրականացնի ազգերի փափագը։ Եսայի 61.1-11

6. Ի՞նչ առնչություն ունի ազգերի փափագը ինձ հետ։





 

          13 մարտի, 2021

        Դաս 11  ԿՇՌԱԴԱՏԵԼՈՎ ՍԵՐԸ   

 

Ուսումնասիրության համար՝ Եսայի 55 և 58 գլ. 

Հիշելու համարը ՝ Եսայի 55.10

 

1. Ելնելով Աստծո խոստումից և կշռադատելով Նրա սերը ի՞նչ եզրակացության ենք հանգում։ Եսայի 55.1-5

2. Ինչպիսի՞ն կլինի Աստծո դրսևորած սիրո արդյունքը եթե մենք այն ընդունենք։ Եսայի 55.6-13

3. Ինչո՞վ է հաճախ Աստծո ժողովուրդը փոխարինում սերը։ Եսայի 58.1-4

4. Կշռադատելով սերը, ինչպիսի՞ գործողությունների պետք է դիմի Աստծո ժողովուրդը։ Եսայի 58.5-7

5. Ինչպիսի՞ օրհնություններ կարող է ստանալ սեր դրսևորող անհատը։ Եսայի 58.8-12

6. Սիրո դրսևորման ինչպիսի՞ հնարավորութուն է տվել Աստված։ Եսայի 58.13-14

7. Ինչպե՞ս է ինձ մոտ կշռադատված սեր դրսևորելու հարցը։






           6 մարտ
ի, 2021

        Դաս 10  ԱՆԵԼՈՎ ԱՆԵՐԵՎԱԿԱՅԵԼԻՆ   

 

Ուսումնասիրության համար՝ Եսայի 50.4-10, 52.13-15, 53 գլ. 

Հիշելու համարը ՝ Եսայի 53.5

 

1. Ի՞նչ աներևակայելի գործեր է կատարում Աստծո ծառան։ Եսայի 50.4-10

2. Անելով աներևակայելին Աստծո ծառան համաշխարհային ի՞նչ հզոր ազդեցություն է թողնում։ Եսայի 52.13-15

3. Անելով աներևակայելին Աստծո ծառան ինչպիսի՞ անարգված վիճակում հայտնվեց։ Եսայի 53.1-3

4. Ինչպիսի՞ աներևակայելի փոխարինող զոհ դարձավ Աստծո ծառան։ Եսայի 53.4-6

5. Ի՞նչ կատարվեց Աստծո ծառայի հետ Նրա կատարած աներևակայելի ընտրության արդյունքում։ Եսայի 53.7-9

6. Ի՞նչ արդյունք ապահովեց Աստծո ծառան կատարելով իր աներևակայելի քայլը։ Եսայի 53.10-12

7. Ո՞րն է իմ կյանքի աներևակայելի գործը։ 


 



             27 փետրվար
ի, 2021

 

        Դաս 9  ԾԱՌԱՅԵԼ ԵՎ ՓՐԿԵԼ   

 


Ուսումնասիրության համար՝ Եսայի 41, 42.1-7, 44.26-45.6, 49.1-12 

Հիշելու համարը ՝ Եսայի 42.1

 

1. Ինչպիսի՞ ծառայություն և փրկություն իրականացնելու համար էր Աստված կանչում իր ծառա ազգին։ Եսայի 41.8-20

2. Ինչպիսի՞ ծառայություն և փրկություն իրականացնելու համար էր Աստված ընտրել իր անանուն անհատ ծառային։ Եսայի 42.1-7

3. Ի՞նչ ծառայություն և փրկություն պետք է իրականացներ պարսից Կյուրոս Աստծո ծառան։ Եսայի 44.26 - 45.6

4. Ո՞վ է Աստծո կարեկից և տառապող ծառան։ Եսայի 49.1-12

5. Աստծո ինչպիսի՞ ծառա եմ ես։







             20 փետրվարի, 2021

 

        Դաս 8     «ՄԽԻԹԱՐԵՔ ԻՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ»

 

Ուսումնասիրության համար՝ Եսայի 40 գլ.


Հիշելու համարը ՝ Եսայի 40.9

 

1. Ինչո՞ւ էր ժողովուրդը մխիթարության կարիք զգում։ Եսայի 40.1-2

2. Ինչպիսի՞ նախապատրաստական աշխատանք է անհրաժեշտ մխիթարելու համար։ Եսայի 40.3-5

3. Ժողովրդին մխիթարելու ինչպիսի՞ հավերժական միջոց գոյություն ունի։ Եսայի 40.6-8

4. Ի՞նչ ճանապարհով մխիթարությունը պետք է հասնի ժողովրդին։ Եսայի 40.9-11

5. Ո՞րն է ժողովրդին մխիթարելու միակ Աղբյուրը։ Եսայի 40.12-17

6. Ինչպիսի՞ եզրակացության ենք գալիս ճշմարիտ Մխիթարիչին մխիթարության այլ աղբյուրների հետ համեմատելիս։ Եսայի 40.18-26

7. Ինչպիսի՞ն է Աստծո մխիթարության արդյունքը։ Եսայի 40.27-31

8. Անհրաժեշտության դեպքում ինչպե՞ս եմ ստանում մխիթարությունը անձնական մակարդակում։ 





        13 փետրվար
ի, 2021


        Դաս 7     ԱՍՈՐԵՍՏԱՆՑԻՆԵՐԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

 

Ուսումնասիրության համար՝ Եսայի 36-39 գլ.

Հիշելու համարը ՝ Եսայի 37.16


1. Ինչպե՞ս ներկայացվեց ասորեստանցիների սպառնալիքը Հուդային և Երուսաղեմին։ Եսայի 36

2. Ի՞նչ քայլեր է ձեռնարկում Եզեկիա թագավորը ասորեստանցիներից պաշտպանվելու համար։ Եսայի 37.1-20

3. Ինչպիսի՞ն էր Աստծո պատասխանը Եսայի մարգարեի միջոցով ասորեստանցիների պարտության հետ կապված։ Եսայի 37.21-35

4. Ինչպե՞ս Աստված իրականացրեց ասորեստանցիների պարտությունը։ Եսայի 37.36-38

5. Ինչպիսի՞ դրական փորձառություն ունեցավ Եզեկիա թագավորը ասորեստանցիների պարտությունից հետո։ Եսայի 38

6. Ինչպիսի՞ բացասական փորձառություն ունեցավ Եզեկիա թագավորը։ Եսայի 39

7. Ի՞նչ խրատ վերցրեցի այսօրվա դասից։







            6 փետրվարի, 2021


        Դաս 6     ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆ ԱՍՏԾՈ ԴԵՐԻՆ 

 

Ուսումնասիրության համար՝ Եսայի 13-14 և 24-27 գլ.

Հիշելու համարը ՝ Եսայի 25.9

1. Ի՞նչ է սպասվում Աստծո դերին հավակնողին։ Եսայի 13

2. Ո՞վ է առաջինը հավակնել Աստծո դերին։ Եսայի 14.12-21

3. Ինչպե՞ս կվարվի Աստված Իր դերին հավակնող մարդկանց և այլ էակների բազմության հետ։ Եսայի 24


4. Ի՞նչ կլինի Աստծո դերին հավակնողների ոչնչացումից հետո։ Եսայի 25

5. Ինչպիսի՞ն է լինելու Աստծո դերին չհավակնող մարդկանց ճակատագիրը։ Եսայի 26

6. Չե՞մ հավակնում արդյոք Աստծո դերին։


 


        30 հունվար
ի, 2021


        Դաս 5     ԽԱՂԱՂՈԻԹՅԱՆ ԱԶՆՎԱԲԱՐՈ ԻՇԽԱՆԸ 

 

Ուսումնասիրության համար՝ Եսայի 9-12 գլ.

Հիշելու համարը ՝ Եսայի 9.6

1. Խաղաղության ազնվաբարո Իշխանի գալուստով ի՞նչ էր կատարվելու Իսրայելի որոշակի հատվածի հետ։ Եսայի 9.1-5

2. Ինչպե՞ս է նկարագրվում խաղաղության ազնվաբարո Իշխանը։ Եսայի 9.6-7

3. Իրական խաղաղություն հաստատելու համար ի՞նչ պետք է աներ խաղաղության ազնվաբարո Իշխանը։ Եսայի 9.8 - 10.34

4. Ինչպե՞ս է Եսայի 11 գլխում նկարագրվում խաղաղության Իշխանի հավերժական թագավորությունը։

5. Ինչպիսի՞ շնորհակալական երգ է հնչում խաղաղության ազնվաբարո Իշխանին Նրա հաստատած հավիտենական խաղաղության համար։ Եսայի 12

6. Ինչպիսի՞ն է իմ վերաբերմունքը խաղաղության ազնվաբարո Իշխանի նկատմամբ։









          23 հունվարի, 2021


        Դաս 4     ԴԺՎԱՐԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ 

Ուսումնասիրության համար՝ Եսայի 7.14-22 և 8 գլ.


Հիշելու համարը ՝ Եսայի 8.17

 

1. Ճգնաժամի հաղթահարման ի՞նչ դժվարին ճանապարհ է առաջարկում Աստված մարգարեի միջոցով։ Եսայի 7.14-16

2. Ինչպիսի՞ դժվարին ճանապարհով Տերը տարավ Իր ժողովրդին։ Եսայի 7.17-25

3. Ինչո՞ւ Տերը Իր մտահղացումը Իր ժողովրդին հասցնելու համար ընտրեց երկու անունների հակադրման դժվարին ճանապարհը։ Եսայի 8.1-10

4. Աստվածային և մարդկային վախերի միջև ընտրություն կատարելիս ո՞րն է դժվարին ճանապարհը։ Եսայի 8.11-15

5. Ինչո՞ւ է ճշմարտությունը գտնելը հաճախ դժվարին ճանապարհ հանդիսանում։ Եսայի 8.16-22

6. Գնո՞ւմ եմ արդյոք Աստծուն վստահելու դժվարին ճանապարհով։




 




        16 հունվար
ի, 2021

        Դաս 3  ԵՐԲ ՁԵՐ ԱՇԽԱՐՀԸ ԿՈՐԾԱՆՎՈՒՄ Է 

 

Ուսումնասիրության համար՝ Եսայի 7.1-14

Հիշելու համարը ՝ Եսայի 7.9

 


1. Ի՞նչ պատճառով Աքազ թագավորի և Նրա ժողովրդի անձնական աշխարհը սկսեց կործանվել։ Եսայի 7.1,2

2. Կործանվող աշխարհը փրկելու ի՞նչ ճանապարհ առաջարկեց Աստված Եսայիայի միջոցով։ Եսայի 7.3-9

3. Աստծո ասածներին վստահելու համար ի՞նչ առաջարկեց Աստված Աքազին։ Եսայի 7.10-13

4. Ի՞նչ նշան տվեց Աստված որպես նրանց կործանումից փրկվելու գրավական։ Եսայի 7.14

5. Ըստ ձեզ, ինչպե՞ս իրականացավ Աստծո խոստումը Էմմանուելի հետ կապված։ Եսայի 7.14

6. Ի՞նչ եմ անում ես երբ կործանվում է իմ աշխարհը։




 

        9 հունվարի, 2021

        Դաս 2  ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄ

 

Ուսումնասիրության համար՝ Եսայի 6 գլուխ

Հիշելու համարը ՝ Եսայի 6.1


1. Ո՞ր դեպքից հետո առաջնորդության ճգնաժամ առաջացավ Իսրայելում։ Եսայի 6.1

2. Ինչպիսի՞ լուծում կարելի էր ակնկալել առաջնորդության ճգնաժամից դուրս գալու։ Եսայի 6.1-4

3. Ճգնաժամի ժամանակ առաջնորդ դառնալու համար ինչպիսի՞ փոփոխության է անհրաժեշտ գնալ։ Եսայի 6.5-7

4. Ինչպե՞ս է լուծվում առաջնորդության ճգնաժամը։ Եսայի 6.8

5. Առաջնորդության ինչպիսի՞ ճգնաժամի պայմաններում պետք է գործեր Եսայիան։ Եսայի 6.9-13

6. Ի՞նչ եմ անում առաջնորդության ճգնաժամը վերացնելու համար։






 
        2 հունվար
ի, 2021

        Դաս 1  ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄ

 

Ուսումնասիրության համար՝ Եսայի 1 և 5 գլուխներ

Հիշելու համարը ՝ Եսայի 1.18


1. Ինչպե՞ս դրսևորվեց Աստծո ժողովրդի ինքնության ճգնաժամը։ Եսայի 1.1-9

2. Ինչպե՞ս Աստծո ժողովրդի ինքնության ճգնաժամը դրսևորվեց երկրպագության մեջ։ Եսայի 1.10-17

3. Կա՞ր արդյոք ելք Իսրայելի համար ինքնության ճգնաժամից դուրս գալու համար։ Եսայի 1.18

4. Ինչպե՞ս ուխտի նորոգումը կօգներ Աստծո ժողովրդին դուրս գալ ինքնության   ճգնաժամից։ Եսայի 1.19-31

5. Ի՞նչ հետևանքներ ունեցավ Աստծո ժողովրդի ինքնության ճգնաժամը։ Եսայի 5.1-7

6. Չի՞ սպառնում արդյոք ինքնության ճգնաժամը նաև ինձ։ 




        26 դեկտեմբեր
ի, 2020

Դաս 13  ԵՐԿԻՆՔԸ, ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հիշելու համարը ՝ Ա Կորնթացիներին 2.9


1. Ինչպե՞ս կարող է քրիստոնեական կրթությունը հավիտենական ուսումնասիրությանը նպաստել։ Հովհաննես 4.14 

2. Նոր երկնքում ինչպիսի՞ փոփոխությունը կնպաստի հավիտենական ուսումնասիրությանը և կրթությանը։ Հայտնություն 21.1-6

3. Ի՞նչ կտա կրթությունը և հավիտենական ուսումնասիրությունը փրկվածներին երկնքում։ Ա Կորնթացիս 13.12

4. Ինչի՞ շնորհիվ հավիտենականության մեջ ոլորտ կբացվի կրթության և ուսումնասիրության համար։ Բ Կորնթացիս 4.17-18

5. Ո՞վ է լինելու երկնքում կրթությունը և ուսումնասիրությունը կազմակերպողը։ Զաքարիա 13.6

6. Ինչպիսի՞ն է իմ առաջադիմությունը ապագայի նախապատրաստության ինստիտուտում (ԱՆԻ)։






        19 դեկտեմբեր
ի, 2020

        Դաս 12  ՇԱԲԱԹ. ԶԳԱԼՈՎ ԵՎ ԱՊՐԵԼՈՎ ԱՍՏԾՈ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

                         (ՇԱԲԱԹԸ ԵՎ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ)        

 

Հիշելու համարը ՝ Մարկոս 2.27,28


1. Ելնելով Ծննդոց 2 գլխի բովանդակությունից, ըստ ձեզ, ի՞նչ զարմանահրաշ կրթություն կարող էին ստանալ առաջին մարդիկ առաջին շաբաթ օրը։

2. Ելք 16.14-29 համարներում ի՞նչ կրթական վերաբացահայտման դասեր կան իսրայելացիների համար շաբաթի և մանանայի հետ կապված։

3. Ինչպե՞ս է շաբաթը օգնում կրթվել և ապրել առաջնայնությունների համապատասխան։ Եսայի 58.1-14

4. Ինչպե՞ս էր Հիսուսը շաբաթը օգտագործում վարքի հավասարակշռությունները ուսուցանելու համար։ Մատթեոս 12.1-13

5. Ինչպե՞ս է շաբաթը նպաստում համայնքային կրթական փորձառությանը։ Գործք առաքելոց 13.14.45

6. Ինչպե՞ս է շաբաթը օգնում իմ քրիստոնեական կրթությանը։

    




            12 դեկտեմբեր
ի, 2020

        Դաս 11  ՔՐԻՍՏՈՆՅԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԸ        

 

Հիշելու համարը ՝ Ա Կորնթացիներին 15.58


1. Ինչպե՞ս պետք է կրթված քրիստոնյան դիտարկի աշխատանքը։

     1) Տեսանկյուն 1. Ժողովող 3.12,13

     2) Տեսանկյուն 2. Ծննդոց 3.19

2.  Ի՞նչ կերպ կարող է քրիստոնյան օգտագործել իր աշխատանքը ուրիշների համար օրհնություն լինելու համար։ Գործք առաքելոց 20.34,35

3. Աստված աշխատանքի ինչպիսի՞ որակ է սպասում քրիստոնյայից։ Ելք 31.1-5

4. Ի՞նչ կապ կա քրիստոնյայի աշխատանքի և հոգևորության միջև։ Գաղատացիներին 5.22-26

5. Ինչպե՞ս է դրսևորվում քրիստոնյայի տնտեսվարությունը աշխատանքի մեջ։ Ժողովող 9.10

6. Ինչպիսի՞ն է իմ վերաբերմունքը աշխատանքի նկատմամբ որպես քրիստոնյա։


  

            5 դեկտեմբերի, 2020

        Դաս 10   ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՎԵՍՏԻ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ        

 

Հիշելու համարը ՝ Սաղմոս 19.1


1. Կրթությունն արվեստի և գիտության մեջ ինչպե՞ս կարող է բերել Աստծո գաղափարին։ Սաղմոս 19.1-6

2. Կրթությունն արվեստի և գիտության մեջ բավարա՞ր է արդյոք Աստծուն ճանաչելու համար։ Հռոմեացիս 1.18-21

3. Կրթությունն արվեստի և գիտության մեջ ինչպե՞ս պետք է ծառայեցնել ճիշտ նպատակին։ Սաղմոս 96.9

4. Կրթությունն արվեստում ի՞նչ ճշմարտություն պետք է բացահայտի։ Առակաց 31.30

5. Ինչպիսի՞ վտանգի հետ է առնչվում կրթությունն արվեստի և գիտության մեջ։ Ա Տիմոթեոսին 6.20

6. Ի՞նչ է սովորեցնում Առակներ 1-ին գլուխը, թե ինչպիսի՞ն պետք է լինի կրթությունն արվեստի և գիտության մեջ։ Առակներ 1.7

7. Ի՞նչ կարևոր ճշմարտության է հանգեցնում կրթությունն արվեստի և գիտության մեջ։ Հոբ 38

8. Ստանո՞ւմ եմ արդյոք ճշմարիտ քրիստոնեական կրթություն արվեստի և գիտության մեջ։



 

           28 նոյեմբերի, 2020

        Դաս 9   ԵԿԵՂԵՑԻՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ        

 

Հիշելու համարը ՝ Ա Թեսաղոնիկեցիներին 2.6-8


1. Ի՞նչը պետք է եկեղեցու ճշմարիտ քրիստոնեական կրթության մաս կազմի։  Ղուկաս 10.30-37

2. Ի՞նչ նպատակ պետք է հետապնդի եկեղեցին աշակերտին քրիստոնեական կրթություն տալով։ Մատթեոս 5.14-16

3. Ինչո՞ւմ է կայանում եկեղեցու քրիստոնեական կրթության դերը աշակերտներ պատրաստելու գործում։ Ղուկաս 4.18-23

4. Ինչպե՞ս պետք է եկեղեցին քրիստոնեական կրթության միջոցով ուղղորդի աշակերտների ճշմարտության որոնման գործընթացները։ Սաղմոս 25.1-5

5. Ի՞նչ դեր ունի եկեղեցական կրթության մեջ կյանքի փորձառությամբ կիսվելը։ Ա Թեսաղոնիկեցիներին 1.6-8

6. Ի՞նչ է ինձ տալիս եկեղեցական կրթությունը։





 

             21 նոյեմբերի, 2020

        Դաս 8   ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՓՐԿԱԳՆՈՒՄԸ        

 

Հիշելու համարը ՝ Բ Տիմոթեոս 3.16


1. Ո՞րն է կրթության նպատակը, հաշվի առնելով Աստծո նախնական նպատակը։ Ծննդոց 1.26,27

2. Ի՞նչ կապ եք տեսնում կրթության և վերջնական փրկագնման միջև։ Եսայի 11.1-9

3. Ինչպե՞ս է ուսուցչի կրթական գործունեությունը կապվում փրկագնման հետ։ Հովհաննես 3.1-3

4. Ի՞նչ դեր ունի Աստվածաշունչը քրիստոնեական կրթության և փրկագնման մեջ։ Բ Տիմոթեոս 3.14-17 

5. Ինչպիսի՞ կրթությամբ մարդիկ կարող են նպաստել մարդկանց փրկության գործին։ Գ Թագավորների 4.29-34

6. Ի՞նչ դեր ունի շարունակական կրթությունը փրկագնման գործում։ Ա Կորնթացիներին 2.1-16

7. Ի՞նչ դեր ես ունեմ Տիրոջ գիտությունն ամբողջ աշխարհում տարածելու գործում։







        14 նոյեմբերի, 2020

        Դաս 7   ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ        

 

Հիշելու համարը ՝ Ա Մնացորդաց 16.29


1. Դանիելի երեք ընկերների փորձառության հիման վրա հիմնավորեք, թե ինչպես է կրթությունը փոխկապակցված երկրպագության հետ։ Դանիել 3 

2. Վերջին օրերի երկրպագության ճգնաժամի ժամանակ ի՞նչ դեր կունենա համապատասխան կրթությունը։ Հայտնություն 14.6-12

3. Ինչպե՞ս երեխաների կրթությունը կարող է նպաստել Աստծո ճշմարիտ երկրպագությանը։ Սաղմոս 78.1-17

4. Ինչպե՞ս Հիսուսը սամարացի կնոջը սովորեցրեց ճշմարիտ երկրպագությունը։ Հովհաննես 4.7-26

5. Ինչպե՞ս հասկանալ «սուրբ հանդես» արտահայտությունը կրթության համատեքստում։ Ա Մնացորդաց 16.29

6. Երկրպագությունը գործնականում ի՞նչ առնչություն ունի կրթության և ուսմունքի մեջ։ Մարկոս 7.1-13

7. Ի՞նչ դեր ունի երկրպագությունը իմ կրթության մեջ։





        7 նոյեմբեր
ի, 2020

        Դաս 6   ԱՎԵԼԻ ՇԱՏ ԴԱՍԵՐ ՎԱՐՊԵՏ-ՈՒՍՈՒՑՉԻՑ        

 

Հիշելու համարը ՝ Մարկոս 10.52

1. Վարպետ-Ուսուցիչը ի՞նչ դաս տվեց Ադամին երբ հարցրեց. «ո՞ւր ես»։ Ծննդոց 3.1-11 

2. Քրիստոնեական կրթության համատեքստում ի՞նչ կարող ենք սովորել Հակոբի պատմությունից այն մասին, թե ինչպես է Վարպետ-Ուսուցիչը փորձում հասնել մեր սրտերին՝ չնայած մեր մեղքերին։ Ծննդոց 28.10-27 

3. Հաշվի առնելով այն փաստը, թե ով էր Հիսուսը ինչո՞ւ է խելամիտ այդ Վարպետ-Ուսուցչից սովորել հոգևոր ճշմարտության ուսուցման լավագույն ճանապարհները։ Հովհաննես 1.1-14, 38

4. Ի՞նչ դաս տվեց Վարպետ-Ուսուցիչը քանանացի կնոջ նկատմամբ իր վերաբերմունքով։ Մատթեոս 15.21-28

5. Ինչպիսի՞ ուսուցիչներ մենք պետք է լինենք սովորելով Վարպետ-Ուսուցչից։ Եբրայեցիս 5.12-14

6. Շա՞տ են արդյոք Վարպետ-Ուսուցչից ստացած մեր դասերը։





            31 հոկտեմբերի, 2020

 

        Դաս 5   ՀԻՍՈՒՍԸ՝ ՈՐՊԵՍ ՎԱՐՊԵՏ-ՈՒՍՈՒՑԻՉ        


Հիշելու համարը ՝ Բ Կորնթացիս 4.6

 


1. Ինչպե՞ս է Հիսուսը որպես Վարպետ-Ուսուցիչ բացահայտում Աստծուն։ Եբրայեցիս 1.1-4

2. Իրեն մարդկանց բացահայտելու համար ի՞նչ միջոցներ է Աստված օգտագործում Հիսուսի՝ Վարպետ-Ուսուցչի միջոցով։ Հովհաննես 1.1-18

3. Հիսուսից՝ Վարպետ-Ուսուցչից ի՞նչ սովորելու բաներ ուենք ըստ Փիլիպեցիս 2.1-11 համարների։

4. Ինչպե՞ս է հաշտեցումն ընկած Քրիստոսի մարմնավորման և որպես Վարպետ-Ուսուցչի Նրա դերի սրտում։ Բ Կորնթացիս 5.16-21

5. Ովքե՞ր էին Վարպետ-Ուսուցչի ամենաառաջին աշակերտները։ Ղուկաս 2.8-20

6. Ո՞ւմ է ավետարանը ներկայացնում որպես Վարպետ-Ուսուցչի հաջորդ աշակերտ։ Մատթեոս 2.1-12

7. Արդյո՞ք Հիսուսը ինձ համար Վարպետ-Ուսուցիչ է։





 

             24 հոկտեմբերի, 2020

        Դաս 4   ԱՍՏԾՈ ԱՉՔԵՐԸ՝ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔ՝ 

 

Դասի նպատակը. Դիտարկել քրիստոնեական կրթության համար անհրաժեշտ աստվածաշնչյան աշխարհայացքի կարևորագույն կետերից մի քանիսը։        

Հիշելու համարը ՝ Առակներ 15.3


1. Վարքի ինչպիսի՞ դրսևորում է ունենում աթեիստական աշխարհայացք ունեցողը։ Սաղմոս 53.1

2. Ինչպիսի՞ն է աստվածաշնչյան աշխարհայացքը ստեղծագործության կապակցությամբ։ Հովհաննես 1.1-4

3. Ո՞րն է աստվածաշնչյան աշխարհայացք ձևավորելու «զտիչը» (ֆիլտրը)։ Եսայի 8.20

4. Ո՞րն է աստվածաշնչյան աշխարհայացքի կենտրոնական գաղափարը։ Հովհաննես 1.1-4

5. Ո՞րն է աստվածաշնչյան աշխարհայացքի մյուս կարևոր կենտրոնը։ Հայտնություն 14.12

6. Աստվածաշնչյան աշխարհայացքի կետեր են. Աստծո գոյությունը, Նրա արարիչ լինելը, Աստվածաշունչը, փրկագնման ծրագիրը և Աստծո օրենքը։

Ինչպե՞ս են դրանք ինձ մոտ աստվածաշնչյան աշխարհայացք ձևավորում։

 



            17 հոկտեմբերի, 2020

        Դաս 3   ՕՐԵՆՔԸ ՈՐՊԵՍ ՈՒՍՈԻՑԻՉ

 

        Հիշելու համարը ՝ 2 Օրինաց 6.5


1. Ի՞նչ նպատակ էր հետապնդում օրենքի ուսուցումը։ 2 Օրինաց 31.9-13 

2. Ո՞րն էր օրենքի ուսուցման 2-րդ նպատակը։ 2 Օրինաց 31.19, 22-27 

3. Ո՞րն էր օրենքի ուսուցման 3-րդ նպատակը։ Հեսու 1.7, 8

4. Ինչպիսի՞ օրինակ ունենք Աստվածաշնչում օրենքի ուսուցման և հաջողության կապի։ 2 Մնացորդաց 31.20-21

5. Ինչպիսի՞ օրինակ է հանդիսանում Քրիստոսը այս հարցում։ Հովհաննես 8.28,29

6. Արդյո՞ք օրենքը ինձ համար ուսուցիչ է։


 

             10 հոկտեմբերի, 2020

        Դաս 2   ԸՆՏԱՆԻՔԸ

 

        Հիշելու համարը ՝ Առակներ 1.8


1. Ինչպե՞ս էր դրված քրիստոնեական կրթության հարցը առաջին ընտանիքում։ Ծննդոց 1-4

2. Ինչպիսի՞ կրթություն ստացավ Հիսուսը ընտանիքում։ Ղուկաս 1.26-55

3. Ինչպիսի՞ հաղորդակցությունը ընտանիքում կարող է նպաստել քրիստոնեական կրթությանը։ Ա Հովհաննես 3.18

4. Ինչպիսի՞ն է ծնողների դերը ընտանեկան կրթության հարցում։ Եփեսացիս 6.4

5. Ինչպե՞ս պետք է ծնողները կրթեն իրենց երեխաներին։ 2 Օրինաց 6.1-9

6. Ինչպե՞ս է դրված քրիստոնեական կրթության հարցը իմ ընտանիքում։




              3 հոկտեմբերի, 2020

         Դաս 1   ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԵԴԵՄԻ ՊԱՐՏԵԶՈՒՄ

 

        Հիշելու համարը ՝ Հոբ 36.22


1. Ինչպե՞ս կբնութագրեք առաջին դպրոցը, որը գտնվում էր Եդեմի պարտեզում։ Ծննդոց 2.7-23

2. Ինչպիսի՞ «կրթությունը» Եդեմի պարտեզում մահվան դատապարտեց առաջին մարդկանց։ Ծննդոց 3.1-6

3. Ինչպիսի՞ կրթության ձգտումը Եվային դրդեց արհամարհել Աստծո տրված կրթությունը։ Ծննդոց 3.4-6

4. Ինչպիսի՞ կրթության միջոցով է հնարավոր վերադարձնել մեր նախահայրերի կորցրածը։ Բ Պետրոս 1.Յ-11

5. Ինչպիսի՞ ոչ եդեմական՝ կեղծ կրթությունից է զգուշացնում Պետրոս առաքյալը։ Բ Պետրոս 2.1-17

6. Ձգտո՞ւմ եմ արդյոք Եդեմի պարտեզի կրթությունը ստանալ։


 

              26 սեպտեմբերի, 2020

         Դաս 13   ՀԱՎԱՏՔՈՎ ԱՐՎԱԾ ՔԱՅԼ

 

        Հիշելու համարը ՝ Փիլիպպեցիս 2.5-7


1. Ինչո՞ւ Հիսուսի ինքնազոհ սերը կարելի է հավատով արված քայլ համարել։ Փիլիպպեցիս 2.5-11

2. Ինչո՞ւ է աշակերտների հանձնառության կանչին արձագանքելը դիտվում որպես հավատով արված քայլ։ Մատթեոս 4.18-20 

3. Պողոսը որպես Աստծո ընտրյալ անոթ ի՞նչ հավատով արված քայլ կատարեց։ Գործք առաքելոց 9.3-6, 10-20

4. Հավատով արված ի՞նչ քայլ կատարեց Պետրոսը Հիսուսից հանձնառություն ստանալիս։ Հովհաննես 21.15-19

5. Ի՞նչ ասաց Հիսուսը Պետրոսին նրա կողմից արված հավատի քայլի գնի մասին։ Հովհաննես 21.18-19

6. Իմ կողմից հավատով արված քայլերը ուղեկցվում են ինքնազոհ սիրո դրսևորմամբ։






 

              19 սեպտեմբերի, 2020

         Դաս 12    ՏԱՐԱԾԵԼՈՒ ԱՐԺԱՆԻ ԼՈՒՐ

 

        Հիշելու համարը ՝ Հայտնություն 14.6,7


1. Ո՞ր լուրը կարող ենք բոլոր դարերի համար ներկա ճշմարտության արժանի լուր համարել։ Բ Պետրոս 1.12,16-21

2. Ո՞րն է Հայտնության գրքի վերջին լուրը։ Հայտնություն 14.6-12

3. Ո՞րն է Հայտնության գրքի հիմնական թեման։ Հայտնություն 14.14-20

4. Ինչպե՞ս է իր ժամանակին իմաստուն Սողոմոնը ձևակերպել վերջին ժամանակում տարածելու արժանի լուրը։ Ժողովող 12.13,14

5. Ճշմարիտ երկրպագությունն ընդգծող ի՞նչ արժանի լուր է ներկայացվում շաբաթի մասին լուրը։ Հայտնություն 14.7,9-11

6. Տարածո՞ւմ եմ արդյոք վերջին ժամանակի արժանի լուրը։


 

 

              12 սեպտեմբերի, 2020

 

         Դաս 11    ՊԱՏՄԵԼՈՎ ՀԻՍՈՒՍԻ ՊԱՏՄՈԹՅՈՒՆԸ

 


        Հիշելու համարը՝  Ա Հովհաննես 5.13

 


1. Ինչո՞ւ է Հիսուսը մեր վկայությունների հիմքը հանդիսանում։ Եփեսացիս 2.1-10 

2. ԻՆչպե՞ս է Հովհաննեսի օրինակը վկայում անձնական վերափոխող զորության մասին։ Ա Հովհաննես 1.1-4

3. Ո՞վ էր առաջին ավետարանիչներից, որ վկայեց Հիսուսի մասին։ Մարկոս 5.1-20

4. Ո՞ր դեպքում մեր վկայությունը ավելի վստահելի կլինի։ Ա Հովհաննես 5.11-13

5. Ի՞նչն է, որի մասին արժե վկայել։ Գաղատացիս 2.20

6. Ինչպե՞ս եմ ես վկայում, պատմելով Հիսուսի պատմությունը։


       

         5 սեպտեմբեր
ի, 2020

         Դաս 10    ՆԵՐԳՐԱՎՎԵԼՈՒ ՈԳԵՎՈՐԻՉ ՄԻՋՈՑ՝ ՓՈՔՐ ԽՈՒՄԲ


        Հիշելու համարը՝  Մատթեոս 9.37,38


1. Ինչպիսի՞ գործունեության մեջ էր ներգրավված Սուրբ գրքում հիշատակվող առաջին փոքր խումբը։ Ծննդոց 1.1,2,26 

2. Ի՞նչ բնագավառում Մովսեսը ծառայողներ ներգրավեց փոքր խմբեր ստեղծելով։ Ելից 18.21-25

3. Ինչպիսի՞ ծառայության մեջ ներգրավելու համար Հիսուսը ընտրեց աշակերտների փոքր խումբը։ Մարկոս 3.13-15

4. Ինչպե՞ս է մարդու մարմնի հետ համեմատությունը բացահայտում փոքր խմբի միջոցով ներգրավվածության գաղափարը։ Ա Կորնթացիս 12.12-25 

5. Նոր կտակարանյան ժամանակներում ի՞նչ դեր էին կատարում փոքր խմբերը։ Գործք առաքելոց 16.11-15

6. Ինչպիսի՞ հարցեր էին լուծվում փոքր խմբերում առաքյալների օրոք։ Գործք առաքելոց 20.17-20

7. Ունե՞ս արդյոք քո փոքր խումբը որպես ավետարանելու և մարդկանց ներգրավելու ոգևորիչ միջոց։



         29 օգոստոս
ի
, 2020

         Դաս 9    ԶԱՐԳԱՑՆԵԼՈՎ ՀԱՂԹԱՆԱԿՈՂ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ


        Հիշելու համարը՝ Ա Պետրոս 3.15


1. Հաղթանակող վերաբերմունք զարգացնելու համար ինչպե՞ս պետք է վարվել տարբեր խավի մարդկանց հետ։ Հովհաննես 4.27-30, 39-42

2. Ինչպե՞ս է Հիսուսի թվացյալ բացասական վերաբերմունքը հաղթանակ զարգացնում քանանացի կնոջ մեջ։ Մատթեոս 15.21-28

3. Ինչպիսի՞ հաղթանակող վերաբերմունք է դրսևորում Պողոսը Թեսաղոնիկեցոների նկատմամբ։ Ա Թեսաղոնիկեցիներին 1.1-4

4. Ինչպիսի՞ հաղթանակող վերաբերմունք պետք է զարգացնենք, որպեսզի այն ընդունված լինելու հիմք ծառայի։ Հռոմեացիներին 15.7

5. Ո՞ր դեպքում մենք կարող ենք հաղթանակող վերաբերմուք դրսևորել մեր հավատի հույսի մասին հարցնողի նկատմամբ։ Ա Պետրոսի 3.15

6. Զարգացնո՞ւմ եմ արդյոք հաղթանակող վերաբերմունք կիսվելով Աստծո առաքելության ուրախությամբ։






          22 օգոստոսի, 2020

         Դաս 8      ԾԱՌԱՅԵԼՈՎ ԻՆՉՊԵՍ ՀԻՍՈՒՍԸ


        Հիշելու համարը՝ Մատթեոս 9.36


1. Ծառայության ինչպիսի՞ երկու ձև է մատնանշում Հիսուսը։ Մատթեոս 5.13-14


2. Ինչպիսի՞ վերաբերմունք էր դրսևորում Հիսուսը մարդկանց ծառայելիս։ Մատթեոս 8.5-10


3. Ի՞նչ նպատակի էր ծառայեցնում Հիսուսը բժշկությունը։ Մատթեոս 9.1-7


4. Ի՞նչ եռակի մոտեցում էր կազմում Հիսուսի ծառայության հիմքը։ Մատթեոս 4.23-25


5. Ի՞նչ պետք է անել Հիսուսի պես ծառայելու համար։ Մատթեոտ 25


6. Ծառայո՞ւմ եմ արդյոք ինչպես Հիսուսը։




          15 օգոստոսի, 2020

         ԴԱՍ 7.  ՏԱՐԱԾԵԼՈՎ ԽՈՍՔԸ

         Հիշելու համարը՝ Եսայիա 55.11


1. Տարածելով Աստծո խոսքը, մենք կիսվում ենք Աստծո առաքելության ուրախությամբ։ Այս նպատակին ծառայելու համար ինչո՞ւ են ընտրվել հետևյալ հինգ խորհրդանիշերը.

    - Ճրագ։ Սաղմոս 119.105
    - Կրակ և մուրճ։ Երեմիա 23.29
    - Սերմ։ Ղուկաս 8.11
    - Հաց (սնունդ)։ Մատթեոս 4.4 

2. Ի՞նչ պատճառով պետք է տարածել Աստծո խոսքը։ Եբրայեցիս 4.12

3. Ի՞նչ օգուտներ կարող է բերել մեր տարածած խոսքը։ Բ Տիմոթեոս 3.14-17

4. Ինչո՞ւ տարածել խոսքը, ի՞նչ է այն տալիս։ Եբրայեցիս 4.1-3

5. Աստծո խոսքը տարածելու ի՞նչ սկզբունք է մեզ տալիս Պողոսը։ Բ Տիմոթեոս 4.2

6. Ինչպե՞ս եմ ես տարածում Աստծո խոսքը։


 

          8 օգոստոսի, 2020

         ԴԱՍ 6.  ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

         Հիշելու համարը՝ Ա Կորնթացիներին 12.11


1. Աստծո առաքելության ուրախությամբ կիսվելու ինչպիսի՞ անսահմանափակ հնարավորություններ է տալիս մեկ մարմին՝ բազում անդամներով եկեղեցին։ Ա Կորնթացիներին 12.12, 13, 18-22

2. Ո՞ր դեպքում մենք կարող ենք լավ օգտագործել անսահմանափակ հնարավորությունները ավետարանման համար։ Մարկոս 13.34

3. Ի՞նչ նպատակի են ծառայում Աստծո շնորհած անսահմանափակ հնարավորությունները։ Եփեսացիս 4.11-16

4. Ինչպիսի՞ անսահմանափակ հնարավորություններ մենք պետք է օգտագործենք Քրիստոսի գալուստից առաջ։ Ա Կորնթացիս 1.4-9

5. Ինչպե՞ս մենք կարող ենք մեծացնել մեզ ընձեռված անսահմանափակ հնարավորությունները։ Մատթեոս 25.14-30

6. Ինչպե՞ս եմ ես օգտագործում ինձ ընձեռված անսահմանափակ հնարավորությունները։




              1 օգոստոս
ի, 2020

         ԴԱՍ 5.  ՀՈԳՈՎ ԶՈՐԱՑԱԾ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ

         Հիշելու համարը՝ Գործք 4.31


1. Ինչո՞ւ է Հոգու հետ առնչվող վկայությունը զորավոր դառնում։ Հովհաննես 15.26-27

2. Հոգով զորացած վկայությունը ինչպիսի՞ արդյունքներ արձանագրեց թվային առումով։ Գործք 2.41,42 

3. Ինչպե՞ս էր Հոգին զորացնում վկայությունը։ Գործք 16.6-10

4. Ինչպե՞ս է Սուրբ Հոգով լցվելը նպաստում զորավոր վկայությանը։ Գործք 4.31

5. Որո՞նք էին Հոգով զորացած վկայության արդյունքները։ Գործք 16.11-15

6. Ինչքանո՞վ է իմ վկայությունը զորացած Հոգով։




         25 հուլիսի, 2020

 

         ԴԱՍ 4.  ԱՂՈԹՔԻ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ. ԲԱՐԵԽՈՍԵԼՈՎ ՈՒՐԻՇՆԵՐԻ ՀԱՄԱՐ

         Հիշելու համարը՝ Հակոբոս 5.16



1. Ի՞նչ հանգամանք է ստիպում մեզ, որ դիմենք աղոթքի զորությանը, բարեխոսելով ուրիշների համար։ Հայտնություն 12.7-9

2. Ինչպիսի՞ օրինակ ունենք Քրիստոսի կյանքից, երբ նա դիմում էր աղոթքի զորությանը ուրիշի համար բարեխոսելով։ Ղուկաս 22.31-34

3. Ինչպիսի՞ բովանդակություն կարող է ունենալ ուրիշների համար բարեխոսական, զորավոր աղոթքը։ Եփեսացիս 1.15-21

4. Ի՞նչ է տեղի ունենում ուրիշի համար բարեխոսական զորավոր աղոթք անելու արդյունքում։ Դանիել 10.10-14

5. Ի՞նչ կարող է համարվել ուրիշների համար զորավոր, բարեխոսական աղոթք չանելը։ Ա Թագավորների 12.22-24

6. Ըստ ձեզ, ի՞նչ առնչություն ունի ուրիշների համար բարեխոսական զորավոր աղոթք անելը Աստծո առաքելության ուրախությամբ կիսվելու հետ։
 
7. Ինչպե՞ս է իմ կյանքում ուրիշների համար բարեխոսական, զորավոր աղոթքներ անելու հարցը։

 

         18 հուլիսի, 2020

 

         ԴԱՍ 3.  ՄԱՐԴԿԱՆՑ ՏԵՍՆԵԼ ՀԻՍՈՒՍԻ ԱՉՔԵՐՈՎ

 

         Հիշելու համարը՝ Մատթեոս 4.19


1. Կույրին երկու փուլով բժշկելու հանգամանքը ինչպե՞ս է ապացուցում, որ նրան Հիսուսի մոտ բերողները մարդկանց տեսնում էին Հիսուսի աչքերով։ Մարկոս 8.22-26

2. Ինչո՞ւ աշակերտները չկարողացան սամարացի կնոջը տեսնել Հիսուսի աչքերով։ Հովհաննես 4.3-34

3. Ի՞նչ դեպք կարող ենք հիշել Անդրեասի կյանքից, երբ նա տեսավ մարդկանց պոտենցիալը, նրանց տեսնելով Հիսուսի աչքերով։(Հովհաննես 1.40-41, 6.5-11, 12.20-26)

4. Ինչպիսի՞ ապագա տեսավ Հիսուսը խաչից կախված չարագործի մեջ։ Ղուկաս 23.39-43 

5. Ո՞վ կարող է մեզ օգնել, որ մարդկանց կարողանանք տեսնել Հիսուսի աչքերով։ Գործք առաքելոց 8.26-38

6. Տեսնո՞ւմ եմ արդյոք մարդկանց Հիսուսի աչքերով Աստծո առաքելության ուրախությամբ կիսվելու համար։

 

 

         11 հուլիսի, 2020

         ԴԱՍ 2.  ԱՆՁՆԱԿԱՆ ՎԿԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ

         Հիշելու համարը՝ Գործք առաքելոց 4.20


1. Անձնական վկայության ի՞նչ զորություն կարող էր ունենալ նախկին դիվահարը։ Մարկոս 5.15-20 

2. Ե՞րբ է հնարավոր, որ անձնական վկայության զորությունը ժամանակավորապես չդրսևորվի հարկ եղած ձևով։ Մարկոս 16.1-11

3. Ինչպիսի՞ զորավոր ազդեցություն ունեցավ անուսում Պետրոսի և Հովհաննեսի անձնական վկայությունը։ Գործք առաքելոց 4.1-20

4. Ե՞րբ անձնական վկայությունը կարող է զորավոր լինել։ Ա Հովհաննես 1.1-3

5. Ինչո՞ւ էր Պողոսի անձնական վկայությունը զորավոր։ Գործք առաքելոց 26.1-32

6.  Զորավո՞ր է արդյոք իմ անձնական վկայությունը։





        27 հունիսի, 2020

         ԴԱՍ 13.  ԱՊՐԵԼՈՎ ԱՍՏԾՈ ԽՈՍՔՈՎ

         Հիշելու համարը՝ Հակոբոս 1.22


1. Ըստ Փիլիպեցիս 2.12-16 համարների ի՞նչ է նշանակում ապրել Աստծո խոսքով։

2. Ինչպե՞ս է Քրիստոսի օրինակը մեզ սովորեցնում, թե ինչպես ապրել Աստծո խոսքով։ Ղուկաս 4.4, 8, 10-12

3. Ըստ Քրիստոսի Հին Կտակարանը նույնպե՞ս Աստծո անհրաժեշտ խոսքն է, որպեսզի նրանով ապրենք։ Հովհաննես 5.45-47

4. Ինչպե՞ս մենք կարող ենք բառի բուն իմաստով ապրել Աստծո խոսքով։ Սաղմոս 46.10

5. Աստծո խոսքի անգիր իմացությունը ինչպե՞ս է օգնում ապրել այդ խոսքով։ Սաղմոս 119.11

6. Ինչպե՞ս կարող է Աստծո խոսքը բնակվել մեր մեջ նպաստելով նրա համաձայն ապրելուն։ Կողոսացիս 3.16

7. Ապրո՞ւմ եմ արդյոք Աստծո խոսքով։







              20 հունիս
ի, 2020


         ԴԱՍ 12.  ԳՈՐԾ ՈՒՆԵՆԱԼՈՎ ԲԱՐԴ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՀԵՏ

         Հիշելու համարը՝ Բ Պետրոս 3.15,16


1. Ի՞նչը կարող է լինել հակասությունների պատճառ Աստվածաշունչն ուսումնասիրելիս։ Բ Տիմոթեոս 2.10-15

2. Աստվածաշնչի բարդ հատվածների դժվարությունների հետ ինչպե՞ս պետք է վարվել։ Ա Մնացորդաց 29.17     

3. Ինչպե՞ս պետք է վարվել Աստվածաշնչի բարդ հատվածների հետ։ Ա Տիմոթեոս 4.16

4. Ո՞րն է Աստվածաշնչի բարդ հատվածների հետ վարվելու հաջորդ մոտեցումը։ Հակոբոս 4.6-10

5. Ի՞նչ պետք է դրսևորել, եթե Աստվածաշնչի բարդ հատվածի լուծումը չի գտնվում։ Գաղատացիս 6.9 

6. Որտե՞ղ պետք է փնտրել Աստվածաշնչի բարդ հատվածի խնդրի լուծումը։ Գործ առաքելոց 17.11

7. Ինչպե՞ս եմ լուծում Աստվածաշնչի բարդ հատվածների խնդիրները։




              13 հունիսի, 2020

         ԴԱՍ 11.  ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ՈՒ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆԸ

         Հիշելու համարը՝ Դանիել 8.14


1. Դանիել 2.17-45 համարներում զետեղված մարգարեության մեկնաբանության համար ի՞նչ մեթոդից պետք է օգտվել այն հասկանալու համար։ 

2. Ի՞նչ հիմնավորում ունի օր-տարի սկզբունքը աստվածաշնչյան մարգարեության մեկնաբանման մեջ։ Եզեկիել 4.6

3. Ինչպե՞ս է աստվածաշնչյան մարգարեությունը ներկայացնում պապության առկայությունը պատմության մեջ։ Դանիել 7.7-8, 15-25

4. Ի՞նչ տեսարան է բացվում երկնքում փոքր եղջյուրի (պապության) գործունեությունից հետո։ Դանիել 7.9-14

5. Բացատրեք, թե ինչպես է տիպաբանությունը հանդես գալիս որպես մարգարեություն։ Ա Կորնթացիս 10.1-13

6. Որքանո՞վ եմ լավ հասկանում Աստվածաշնչի բազմաբնույթ մարգարեությունները։



 

            6 հունիսի, 2020

         ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՈՐՊԵՍ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

         Հիշելու համարը՝ Ելից 20.2

1. Ըստ ձեզ, Դավիթի և Սողոմոնի միապետությունը ինչպե՞ս է պատմականորեն հաստատվում։ 

2. Ինչպիսի՞ պատմական հաստատում կա Եսայիայի, Եզեկիայի և Սենեքերիմի պատմության։ Եսայիա 36.1-3 

3. Ինչպե՞ս են պատմության մեջ ներկայացված Դանիելը, Նաբուգոդոնոսորը և Բաբելոնը։ Դանիել 1 և 5

4. Ի՞նչ պատմական տեղեկատվություն ունենք քահայանապետ Կայիափայի մասին։ Մատթեոս 26.57-67

5. Ի՞նչ պատմական տեղեկատվություն ունենք Պիղատոսի մասին։ Հովհաննես 18.29-31 

6. Ի՞նչ են վկայում որոշ պատմիչներ Քրիստոսի մասին։

7. Ենթադրո՞ւմ է արդյոք հավատի առկայության անհրաժեշտությունը պատմությանը վերաբերող հարցերում։ Եբրայեցիս 11.39-40

8. Ինչպե՞ս եմ ես ազդում պատմության ընթացքի վրա։




              30 մայիսի, 2020

         ԱՐԱՐՈՒՄ. ԾՆՆԴՈՑԸ ՈՐՊԵՍ ՀԻՄՔ, Մաս 2

         Հիշելու համարը՝ Սաղմոս 19.1

1. Ի՞նչ մարմնի տեսքով է Աստված արարել երկիրը։ Եսայիա 40.22։

2. Ըստ ձեզ, ինչպե՞ս է Ծննդոց 1 և 2 գլուխների արարման պատմությունը արտահայտված հին աշխարհի գրականության մեջ։ 

3. Ի տարբերություն հեթանոսական գաղափարների ինչպիսի՞ գործառույթներ են վերագրվում արևին և լուսնին։ Ծննդոց 1.14-16

4. Ի տարբերություն Մերձավոր Արևելքի առասպելների ինչպիսի՞ գործառույթներ են վերագրվում մարդուն։ Ծննդոց 2.7, 18-24

5. Կարդալով Ծննդոց 5 և 11 գլուխները ի՞նչ եզրահանգման ենք գալիս արարման և ժամանակի հետ կապված։

6. Ի՞նչ դեր ունի Ծննդոց 1-11 գլուխների արարման մասին պատումը, որ վկայակոչվում է Նոր կտակարանի հեղինակների կողմից։ 

7. Ի՞նչ խրատ վերցրեցի այս դասից։



 

               23 մայիսի, 2020

         ԱՐԱՐՈՒՄ. ԾՆՆԴՈՑԸ ՈՐՊԵՍ ՀԻՄՔ, Մաս 1

         Հիշելու համարը՝ Հովհաննես 1.1-4

1. Արարման հետ կապված ի՞նչ խորը ճշմարտություններ են բացահայտված Ծննդոցի ներքոհիշյալ համարում։ Ծննդոց 1.1 

2. Ըստ ձեզ, ինչի՞ց կարող ենք եզրակացնել, որ Ծննդոցի արարման օրերը բառացի օրեր են։ Ծննդոց 1.3-5

3. Ի՞նչը հաստատվեց որպես արարչագործության հուշարձան Ծննդոցում։ Ծննդոց 2.1-3

4. Ի՞նչի հիմքը դրվեց արարչագործության ժամանակ։ Ծննդոց 2.18, 21-24

5. Ինչպե՞ս խարխլվեց արարչագործության ժամանակ դրված հիմքը։ Ծննդոց 3.1-7

6. Ի՞նչ նախատեսեց Աստված արարչագործության ժամանակ քանդված հիմքերը վերականգնելու համար։ Ծննդոց 3.15

7. Աստվածաշունչը մեկնաբանելիս կարողանո՞ւմ եմ հաշվի առնել արարչագործությամբ Ծննդոցում ներկայացված հիմքերը։

 



           16 մայիս
ի, 2020


           Դաս 7  ԼԵԶՈՒՆ, ՏԵՔՍՏԸ ԵՎ ՀԱՄԱՏԵՔՍՏԸ

           Հիշելու համար՝ 2 Օրինաց 31.26

1.  Ի՞նչ կարևորություն ունի աստվածաշնչյան լեզուն հասկանալը։ Ա Կորնթացիս 14.6 

2. Ըստ ձեզ, ո՞ր լեզուներով է գրվել Աստվածաշունչը։

3. Հինկտակարանյան «չեսեդ (ողորմություն)», «շալոմ (խաղաղություն)» և նորկտակարանյան «խարիս (շնորհ)» բառերի հիման վրա ցույց տվեք բառերի բազմիմաստությունը։

4. Ըստ ձեզ, ինչո՞ւ են նշված համարներում որոշ բառեր մի քանի անգամ կրկնվում։ Ծննդոց 1.26,27, Եսայիա 6.1-3

5. Ինչպե՞ս է փոխվում «Ադամ» բառի իմաստը նշված երեք հատվածներում։ Ծննդոց 1.27, 2.7, Ա Կորնթացիս 15.45

6. Բառի համար քանի՞ համատեքստ կարող եք նշել։

7. Ո՞րն է որոշակի գրքի՝ Ծննդոցի իմաստն ու լուրը։ 

8. Աստվածաշունչը մեկնաբանելիս կարողանո՞ւմ եմ հաշվի առնել լեզուն, բառերի իմաստը, համատեքսը և հիմնական լուրը։





 

            9 մայիսի, 2020

       Դաս 6  ԻՆՉՈ՞Ւ Է ՀԱՐԿԱՎՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

           Հիշելու համար՝ Եբրայեցիս 11.6

1.  Ինչո՞ւ է հարկավոր Աստվածաշնչի մեկնաբանությունը։ Ղուկաս 24.36-45

2. Ինչո՞ւ էր հարկավոր Հովհաննեսի մեկնաբանությունը։ Հովհաննես 1.38,41,42

3. Աստվածաշնչյան ճշմարտությունները ի՞նչ մեկնաբանություն են ստանում մշակութային համատեքստում։ Գործք առաքելոց 17.16-32

4. Ինչո՞ւ է հարկավոր մեկնաբանությունը հաշվի առնելով մարդու էությունը։ Հովհաննես 9.39-41

5. Ինչո՞ւ է մեկնաբանություն անելը կարևոր։ Նեեմիա 8.1-3,8

6. Կարողանո՞ւմ եմ մեկնաբանել Աստվածաշունչը աստվածաշնչյան սկզբունքների համաձայն։







            2 մայիսի, 2020

       Դաս 5  ՄԻԱՅՆ ՍՈՒՐԲ ԳԻՐՔ՝ ՍՈԼԱ ՍԿՐԻՊՏՈՒՐԱ

           Հիշելու համար՝ Եբրայեցիս 4.12 

1. «Միայն Սուրբ Գիրք՝ Սոլա սկրիպտուրա» սկզբունքը մեր կյանքի ո՞ր ոլորտները պետք է համակարգի։ Ա Կորնթացիս 4.1-6

2. Ինչպե՞ս էին բերիացիները կիրառում Աստվածաշնչի գերակայության սկզբունքը։ Գործք առաքելոց 17.10,11

3. Ինչպե՞ս է Պողոսը կիրառում «Միայն Սուրբ գիրք» սկզբունքի շարունակությունը հանդիսացող «Բոլոր Սուրբ գիրքը» (Տոտա սկրիպտուրա) սկզբունքը։ Հռոմեացիս 3.10-18

4. Բավարա՞ր է արդյոք «Միայն սուրբ գիրք՝ Սոլա սկրիպտուրա» սկզբունքը Աստվածաշունչը հստակ հասկանալու համար։ Մատթեոս 12.3,5

5. Քրիստոսի օրինակով ինչպե՞ս է տեսանելի «Միայն Սուրբ գիրք» սկզբունքի կիրառությունը։ Ղուկաս 24.27,44,45

6. Ինչպե՞ս է կիրառվում «Միայն Սուրբ գիրք՝ Սոլա սկրիպտուրա» սկզբունքը այն մարգարեների նկատմամբ, ովքեր չեն ներառվել աստվածաշնչյան կանոնում։ Եսայիա 8.20

7. Ինչպե՞ս եմ ես կիրառում «Միայն Սուրբ Գիրք՝ Սոլա սկրիպտուրա» սկզբունքն իմ կյանքում։


 

 

           25 ապրիլի, 2020

       Դաս 4  ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ՝ ՄԵՐ ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԱՂԲՅՈՒՐԸ

 

           Հիշելու համար՝ Եսայիա 8.20 

 

1. Ինչպիսի՞ն պետք է լինի մեր վերաբերմունքը Աստծո խոսքին և ավանդությանը որպես աստվածաբանության հեղինակավոր աղբյուր։  Մարկոս 7.1-13

2. Ի՞նչ դեր ունի անձնական փորձառությունը հեղինակավոր աղբյուր լինելու տեսակետից։ Հռոմեացիս 2.4

3. Ինչպիսի՞ն պետք է լինի վերաբերմունքը մշակույթին որպես աստվածաբանության հեղինակավոր աղբյուր։ Ա Հովհաննես 2.15-17

4. Ի՞նչ դեր ունի բանականությունը աստվածաբանության հեղինակավոր աղբյուր լինելու տեսակետից։ Բ Կորնթացիս 10.5-6

5. Ո՞րն է աստվածաբանության հեղինակավոր աղբյուրը։ Հովհաննես 5.46,47

6. Արդյո՞ք Աստվածաշունչը ինձ համար հանդիսանում է աստվածաբանության հեղինակավոր աղբյուր։




           18 ապրիլ
ի, 2020


           Դաս 3  ՀԻՍՈՒՍԻ ԵՎ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՏԵՍԱԿԵՏՆ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

           Հիշելու համար՝ Մատթեոս 4.4 

 

1. Ինչպե՞ս Հիսուսը փորձության ժամանակ ապավինելով Աստվածաշնչին հաղթեց սատանային։ Մատթեոս 4.1-11

2. Ինչպե՞ս Հիսուսը Իր Լեռան քարոզում հաստատեց Աստծո Խոսքի անփոփոխելիությունը։ Մատթեոս 5.17-20

3. Ինչպե՞ս է Հիսուսն օգտագործում ամբողջ Սուրբ Գիրքը աշակետներին ուսուցանելու համար։ Ղուկաս 24.27, 44, 45

4. Հիշեք որևէ մեջբերում, որ Հիսուսը կատարել է Հին Կտակարանից։

5. Ինչպիսի՞ արտահայտություններն են ցույց տալիս, որ աշակերտներն ընդունում էին Սուրբ Գրքի հեղինակությունը։ Հռոմեացիս 9.17 

6. Ի՞նչ եզրակացություն կարող եմ ես անել, տեսնելով Հիսուսի և աշակերտների տեսակետը Աստվածաչնչի վերաբերյալ։



           11 ապրիլի, 2020

           Դաս 2  ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԲՆՈՒՅԹՆ ՈՒ ԾԱԳՈՒՄԸ

           Հիշելու համար՝ Ա Թեսաղոնիկեցիս 2.13 

 

1. Ինչպիսի՞ բնույթ ունի Աստվածաշունչը։ Բ Պետրոս 1.19-21

2. Ինչպե՞ս է ծագել աստվածային բնույթ ունեցող Աստվածաշունչը։ Բ Տիմոթեոս 3.16

3. Ըստ ձեզ, ինչքանո՞վ է կարևոր, որ Աստվածաշունչը լինի հենց գրավոր տեսքով։ Ելից 34.27

4. Ինչպիսի՞ զուգահեռներ եք տեսնում Քրիստոսի բնույթի և Աստվածաշնչի բնույթի միջև։ Հովհաննես 1.14

5. Իմանալով Աստվածաշնչի աստվածային բնույթն ու ծագումը, ի՞նչ է մեզ անհրաժեշտ այն հասկանալու համար։ Եբրայեցիս 11.3,6

6. Գիտակցելով Աստվածաշնչի աստվածային բնույթն ու ծագումը, ինչի՞ է այն ինձ դրդում։





                  21 մարտի, 2020

           Դաս 12  ՀՅՈՒՍԻՍԻՑ ԵՎ ՀԱՐԱՎԻՑ ԴԵՊԻ ԳԵՂԵՑԻԿ ԵՐԿԻՐ

           Ուսումնասիրության համար՝ Դանիել 11

           Հիշելու համար՝ Դանիել 11.35

 

1. Ինչպե՞ս են ներկայացված Պարսկաստանն ու Հունաստանը Դանիել 11.1-4 համարներում։

2. Ինչպե՞ս են ներկայացված Սիրիան (հյուսիս) ու Եգիպտոսը (հարավ) Դանիել 11.5-15 համարներում։

3. Դանիել 11.16-28 համարների ո՞ր գաղափարների հիման վրա կարող ենք պնդել, որ հյուսիսի տվյալ իշխանությունը հեթանոսական Հռոմն է։

4. Բերեք մի քանի հիմնավորումներ, որ թույլ են տալիս եզրակացնել, որ հյուսիսի հաջորդ իշխանությունը պապական Հռոմն է։ Դանիել 11.29-39

5.  Ինչպե՞ս է ավարտվելու հյուսիս-հարավ հակամարտությունը։ Դանիել 11.40-45

6. Ի՞նչ հոգևոր լիցք հաղորդեց ինձ պատմության ավելի, քան 2500 տարվա մարգարեական վերլուծությունը։


 

                 14  մարտի, 2020

           Դաս 11   ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻՑ ՀԱՂԹԱՆԱԿ

           Ուսումնասիրության համար՝ Դանիել 10

           Հիշելու համար՝ Դանիել 10.19

 

1. Ճակատամարտում հաղթանակ տանելու համար ի՞նչ միջոցների է դիմում Դանիելը։ Դանիել 10.1-3

2. Ինչպե՞ս է ներկայացված այն Անձը, Ով ճակատամարտում հաղթանակ տանողն է։ Դանիել 10.4-9

3. Ինչպե՞ս է Դանիելը ճակատամարտում հասնում հաղթանակի։ Դանիել 10.10-19

4. Ինչպե՞ս է ճակատամարտում հաղթող Անձի անունը։ Դանիել 10.20-21

5. Ինչպե՞ս եմ ես հաղթանակ տանում։







               7  մարտի, 2020

           Դաս 1Օ   ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԽԻԹԱՐՈՒԹՅՈՒՆ

           Ուսումնասիրության համար՝ Դանիել 9

           Հիշելու համար՝ Դանիել 9.19

 

1. Ի՞նչը Դանիելին խոստովանության դրդեց։ Դանիել 9.1-2

2. Ինչպե՞ս Դանիելի խոստովանությունը նպաստեց նրա մխիթարությանը։ Դանիել 9.3-19

3. Ինչպե՞ս Դանիելը մխիթարություն ստացավ։ Դանիել 9.20-23

4. Ինչպե՞ս Գաբրիելի կողմից տեսիլքի մեկնաբանությունը վերջնականապես մխիթարեց Դանիելին։ Դանիել 9.24-27

5. Ինչպե՞ս եք հասկանում Դանիել 9.24-27 համարները։
 
6.  Ինչպե՞ս եմ ես գտնում իմ հարցերի պատասխանները։


                 29  փետրվար
ի, 2020


           Դաս 9   ԱՂՏՈՏՈՒՄԻՑ՝ ՄԱՔՐԱԳՈՐԾՈՒՄ

           Ուսումնասիրության համար՝ Դանիել 8

           Հիշելու համար՝ Դանիել 8.14

 

1. Դանիելի տեսած տեսիլքում ի՞նչ խորհրդանիշի միջոցով է ներկայացվում առաջին իշխանությունը։ Դանիել 8.1-4

2. Ի՞նչ խորհրդանիշի միջոցով է ներկայացվում երկրորդ իշխանությունը։ Դանիել 8.5-8

3. Ի՞նչ գործունեությամբ է աչքի ընկնում երրորդ իշխանությունը։ Դանիել 8.9-12

4. Ի՞նչ է ներկայացվում տեսիլքի վերջնամասում՝ գագաթնակետում։Դանիել 8.13-14

5. Ի՞նչ նպատակ էր հետապնդւոմ տեսիլքը։ Դանիել 8.15-19

6. Ինչպե՞ս է մեկնաբանվում տեսիլքը։ Դանիել 8.20-27

7. Ի՞նչ տվեց ձեզ տեսիլքի ուսումնասիրությունը։





           22  փետրվարի, 2020

           Դաս 8   ՓՈԹՈՐԿՈՒՆ ԾՈՎԻՑ ԴԵՊԻ ԵՐԿՆՔԻ ԱՄՊԵՐԸ

           Ուսումնասիրության համար՝ Դանիել 7

           Հիշելու համար՝ Դանիել 7.27

1. Ըստ ձեզ, ո՞ւմ են ներկայացնում Դանիել 7.1-7 համարներում ներկայացված գազանները։

2. Ինչպիսի՞ իշխանություն է հաջորդում 4-րդ գազանին։։ Դանիել 7.8

3. Ի՞նչ է տեղի ունենում փոքր եղջյուրի իշխանության ժամանակահատվածից հետո։ Դանիել 7.9-14

4. Ո՞ւր է տեղափոխվում մարդի Որդին։ Դանիել 7.13-14

5. Ինչպիսի՞ն է տեսիլքի գագաթնակետը։ Դանիել 7.15-18

6. Ինչպիսի՞ մանրամասն նկարագրություն է տրվում փոքր եղջյուրի տեսքով ներկայացված իշխանությանը։ Դանիել 7.19-25

7. Ինչպիսի՞ իշխանություն են ստանում Բարձրյալի սուրբերը։ Դանիել 7.26-28

8. Հավակնո՞ւմ եմ լինել Բարձրյալի սուրբերի շարքում։ 






                 15  փետրվար
ի, 2020

           Դաս 7   ԱՌՅՈՒԾՆԵՐԻ ԳՈՒԲԻՑ՝ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ԲՆԱԿԱՎԱՅՐ

           Ուսումնասիրության համար՝ Դանիել 6

 

           Հիշելու համար՝ Դանիել 6.4

1. Ի՞նչը դրդեց Դանիելի գործընկերներին նրա դեմ դավեր նյութել։ Դանիել 6.1-5

2. Ինչպիսի՞ դավադրություն են կազմակերպում Դանիելի դեմ նրան չկամեցողները։  Դանիել 6.6-9

3. Ինչպե՞ս է այս ամենին արձագանքում Դանիելը։ Դանիել 6.10

4. Ինչո՞ւ առյուծների գուբը վերածվեց հրեշտակների բնակավայրի։։ Դանիել 6.11-23

5. Ի՞նչ հետևանքներ ունեցավ այս պատմությունը։ Դանիել 6.24-28

6. Ի՞նչ խրատ ստացա այս պատմությունից։



 

               1  փետրվարի, 2020

           Դաս 5   ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆ

           Ուսումնասիրության համար՝ Դանիել 4

 

           Հիշելու համար՝ Դանիել 4.3

1. Ի՞նչ ձեռնարկեց Աստված Նաբուգոդոնոսորին հպարտությունից նախազգուշացնելու համար։ Դանիել 4.4-9

2. Ի՞նչ էր ասում երազի բովանդակությունը Նաբուգոդոնոսորին հպարտության և խոնարհության համատեքստում։ Դանիել 4.10-18

3. Ի՞նչ խորհուրդ տվեց Դանիելը արքային երազը մեկնաբանելուն զուգընթաց։  Դանիել 4.19-27

4. Ինչպե՞ս իրականացավ երազը հպարտության ակնհայտ դրսևորման պատճառով։ Դանիել 4.28-33

5. Ինչպե՞ս Նաբուգոդոնոսորը հպարտությունը թողնելով խոնարհություն ձեռք բերեց։Դանիել 4.34-37

6. Ո՞րն է գերակշռում իմ կյանքում. հպարտությո՞ւնը, թե՞ խոնարհությունը։




                25  հունվարի, 2020

           Դաս 4   ՀՆՈՑԻՑ՝ ՊԱԼԱՏ

           Ուսումնասիրության համար՝ Դանիել 3

 

           Հիշելու համար՝ Դանիել 3.17

 

1. Ինչպիսի՞ մեծ միջոցառում էր կազմակերպել Նաբուգոդոնոսորը։ Դանիել 3.1-7

2. Ինչպիսի՞ խնդիր առաջացավ Դանիելի ընկերների համար այդ միջոցառման ժամանակ։ Դանիել 3.8-15

3. Ինչպիսի՞ն էր նրանց պատասխանը թագավորի սպառնալիքին։ Դանիել 3.16-18

4. Ի՞նչ պատիժ փորձեցին իրականացնել երեք երիտասարդների նկատմամբ նրանց անհնազանդությանն ի պատասխան։ Դանիել 3.19-23

5. Ինչպե՞ս ավարտվեց այս պատմությունը։ Դանիել 3.24-27

6. Ինչպիսի՞ն էր Նաբուգոդոնոսորի արձագանքը։ Դանիել 3.28-30

7. Ի՞նչ կարևոր դաս քաղեցի այս պատմությունից։








            18  հունվար
ի, 2020


           Դաս 3   ԱՌԵՂԾՎԱԾԻՑ՝ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ

           Ուսումնասիրության համար՝ Դանիել 2

           Հիշելու համար՝ Դանիել 2.20

1. Մինչև հայտնություն դառնալը ի՞նչ առեղծված է ճգնաժամի պատճառ դառնում։ Դանիել 2.1-16

2. Ինչի՞ շնորհիվ առեղծվածը հայտնություն դարձավ։ Դանիել 2.17-23

3. Ինչպե՞ս Դանիելը առեղծվածը հայտնեց թագավորին։ Դանիել 2.24-30

4. Ինչպիսի՞ առեծվածային երազ էր տեսել Նաբուգոդոնոսորը։ Դանիել 2.31-36

5. Ի՞նչ մեկնաբանություն է տալիս Դանիելը առեղծվածը ներկայացնելու համար։ Դանիել 2.37-49

6. ԻՆչպե՞ս է ներկայացված աշխարհի պատմությունը արձանի տեսքով։ Դանիել 2.37-49

7. Ի՞նչ դաս քաղեցի այս ուսումնասիրությունից։ 





                 11  հունվարի, 2020

           Դաս 2   ԵՐՈՒՍԱՂԵՄԻՑ ԲԱԲԵԼՈՆ

           Ուսումնասիրության համար՝ Դանիել 1

           Հիշելու համար՝ Դանիել 1.17

1. Ինչո՞ւ Աստծո տան անոթները Երուսաղեմից Բաբելոն տեղափոխվեցին։ Դանիել 1.1-2

2. Ովքե՞ր էին առանձնացվում Երուսաղեմից Բաբելոն տեղափոխված գերիների մեջ։ Դանիել 1.3-7

3. Ի՞նչ խնդրի բախվեցին Դանիելն ու իր 3 ընկերները Բաբելոնում։ Դանիել 1.8-10

4. Ինչպե՞ս լուծվեց վերոնշյալ խնդիրը։ Դանիել 1.11-16

5. Ինչպե՞ս դասավորվեց Երուսաղեմից Բաբելոն տեղափոխված 4 երիտասարդների հետագա կյանքը։ Դանիել 1.17-21

6. Ինչպե՞ս եմ դիմակայում իմ առջև ծառացած խնդիրներին։




                  4  հունվար
ի, 2020


           Դաս 1   ԿԱՐԴԱԼ ԵՎ ՀԱՍԿԱՆԱԼ

           Ուսումնասիրության համար.
              1. Դանիլի գիրք,
              2. Տվյալ դասի հարցերին պատասխանելու համար անհրաժեշտ է ուշադիր կարդալ Շաբաթօրյա դպրոցի ձեռնարկը։
Դրա ներբեռնման հնարավորությունը կարող եք տեսնել վերևում։

           Հիշելու համար՝ Գործք 8.30

1. Ցույց տվեք, թե ինչպես է Քրիստոսը ներկայացված Դանիելի գրքի 1-12 գլուխներում։

2. Ինչպե՞ս եք պատկերացնում Դանիելի գրքի կառուցվածքը տարբեր տեսանկյուններից։ 

3. Համեմատելով Դանիել գրքի մարգարեությունները մյուս դասական մարգարեությունների հետ ի՞նչ տարբերություններ եք տեսնում։

4. Որո՞նք են մարգարեությունների մեկնաբանման պրետերիստական, ֆուտուրիստական, իդեալիստական մոտեցումների տարբերությունները պատմական մոտեցումից։

5. Ի՞նչ է ներկայացնում մարգարեության մեջ «օրը»։ Եզեկիել 4.6

6. Մատնանշեք երեք ոլորտ, որոնք ցույց են տալիս, որ Դանիելի գիրքը արդիական է մեր դարում։

7. Կարդալով Դանիելի գիրքը հասկանո՞ւմ ես արդյոք կարդացածդ։



                

            28  դեկտ
եմբերի, 2019


            Դաս 13   ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ


            Հիշելու համար՝ Նեեմիա 8.12

1. Հիշեք վատ առաջնորդների օրինակներ Աստվածաշնչից։

2. Հիշեք լավ առաջնորդների օրինակներ Աստվածաշնչից։

3. Ինչպե՞ս դրսևորվեց Իսրայելի առաջնորդներից Նեեմիայի քաջության հատկանիշը։ Նեեմիա 4.7-23

4. Ինչպե՞ս է տեսանելի Իսրայելի առաջնորդ Նեեմիայի նպատակադրման ունակությունը Նեեմիա 2.1-10 համարներում։

5. Իսրայելի մեկ այլ առաջնորդ Եզրասը ի՞նչ հարցերում էր դրսևորում առաջնորդին յուրահատուկ եռանդը։ Եզրաս 7.8-10

6. Ինչպե՞ս Եզրասը և ժողովուրդը խոնարհություն դրսևորեցին, որը յուրահատուկ է լավ առաջնորդին։ Եզրաս 8.21-23, 31-32

7. Իսկ ինչպե՞ս Նեեմիան նմանատիպ խոնարհություն դրսևորեց։ Նեեմիա 5.14-19

8. Ունե՞մ արդյոք լավ առաջնորդին հատուկ հատկանիշները։




            21  դեկտ
եմբերի, 2019

            Դաս 12   ԲԱԽՎԵԼՈՎ ՎԱՏ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ


            Հիշելու համար՝ Եզրաս 9.6

1. Ինչպիսի՞ արձագանք ունեցավ Նեեմիան բախվելով ժողովրդի վատ որոշումներին։ Նեեմիա 13.23-25 

2. Ի՞նչ օրինակ մատնանշեց Նեեմիան հանդիմանելով ժողովրդի վատ որոշումները։ Նեեմիա 13.26-27

3. Ինչպիսի՞ն էր Եզրասի արձագանքը ամուսնությունների հարցում վատ որոշումներին բախվելիս։ Եզրաս 9

4. Ամուսնությունների հարցում վատ որոշումներին բախվելիս ի՞նչ գործողություններ կատարեց Եզրասը։ Եզրաս 10

5. Ինչպիսի՞ որոշումներ պետք է կայացվեն խառնամուսնությունների պարագայում Նոր կտակարանի լույսի ներքո։ Ա Կորնթացիս 7.10-17

6. Ինչպիսի՞ն է իմ որոշումը կամ արձագանքը երբ հարցը վերաբերվում է խառնամուսնություններին։




         14  դեկտ
եմբերի, 2019

Դաս 11 ՀԱՎԱՏՈՒՐԱՑ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ

Ուսումնասիրության համար՝ Նեեմիա 13.1-22

Հիշելու համար՝ Նեեմիա 13.22

1. Ինչպիսի՞ հավատուրացության դրսևորում էր ունեցել ժողովուրդը Նեեմիայի բացակայության ընթացքում։ Նեեմիա 13.1-9

2. Ինչպե՞ս էր դրսևորվել ժողովրդի հավատուրացությունը եկեղեցական հարցերում։ Նեեմիա 13.10-14

3. Ի՞նչ կապ կա տասանորդ և ընծա չվերադարձնելու և ժողովրդի հավատուրացության միջև։ Մաղաքիա 3.7-10

4. Ինչպիսի՞ հավատուրացություն դրսևորեց ժողովուրդը շաբաթի հարցում։ Նեեմիա 13.15,16

5. Ինչպե՞ս է Նեեմիան լուծում շաբաթի հարցում ժողովրդի հավատուրացության խնդիրը։ Նեեմիա 13.17-22

6. Կա՞ արդյոք որևէ հարց, որտեղ ես հավատուրացություն եմ դրսևորում։

 


         7  դեկտ
եմբերի, 2019

       Դաս 10  ԵՐԿՐՊԱԳԵԼՈՎ ՏԻՐՈՋԸ


       Ուսումնասիրության համար՝ Նեեմիա 12.27-47

       Հիշելու համարը՝ Եզրաս 3.11

1. Ի՞նչն էր կազմում Տիրոջ երկրպագության հիմնական մասը։ Նեեմիա 12.27-29

2. Ո՞րն էր Տիրոջը երկրպագության նպատակը։ Նեեմիա 12.30

3. Ինչպե՞ս էր կազմակերպված Տիրոջ երկրպագության երաժշտական մասը։ Նեեմիա 12.31-42

4. Ի՞նչ ազդեցություն էին թողնում Տիրոջ երկրպագության մասը կազմող զոհաբերությունները։ Նեեմիա 12.43

5. Ֆինանսական ինչպիսի՞ միջոցներով էր ապահովվում Տիրոջ երկրպագությունը։ Նեեմիա 12.44-47

6. Ի՞նչ դեր ունեն երաժշտությունն ու զոհաբերությունը Տիրոջը իմ անձնական երկրպագության մեջ։



            

            30  նոյեմբերի, 2019

       Դաս 9  ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՆԵՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՑՈՒՑԱԿՆԵՐ


       Հիշելու համարը՝ Նեեմիա 10.29

1. Ինչպե՞ս է Աստված ներկայացնում պատմության մանրամասները։ Համեմատեք Եզրաս 1.1-9-ը և Դանիել 1.1-2-ը։

2. Ի՞նչ դաս պետք է պատմությունից քաղեր Բաղդասարը, ով դա չարեց։ Դանիել 5 գլ.

3. Համեմատեք Եզրաս 2 և Երեմիա 7 գլուխները։ Ի՞նչ եզրակացության եկաք։

4. Փորձությունների և նեղությունների պատճառով ովքե՞ր էին բացակայում կազմված ցուցակներից։ Եզրաս 8.1-15

5. Ինչպե՞ս լուծվեցին ցուցակների ռեսուրսների հետ կապված փորձությունների և նեղությունների առաջացրած մարտահրավերները։ Եզրաս 8.16-23

6. Ինչո՞ւ վիճակ գցելու կարիք առաջացավ Երուսաղեմում բնակեցնելու համար։ Նեեմիա 11.1,2 

7. Ինչպիսի՞ փորձություններ և նեղություններ են մեզ հաճախ ստիպում, որ մեր անունները չհայտնվեն կարևոր ցուցակներում։




          23  
նոյեմբերի, 2019

       Դաս 8  ԱՍՏՎԱԾ ԵՎ ՈՒԽՏԸ



       Հիշելու համարը՝ Նեեմիա 9.38, 10.39

1. Ովքե՞ր Իսրայելում Աստծո հետ ուխտի մեջ մտան։ Նեեմիա 10.1-29

2. Նոր ուխտի (Երեմիա 31.31-34) օրինակի վրա ցույց տվեք ուխտի 4 բաղադրիչները՝ սրբագործումը, հաշտեցումը, առաքելությունը և արդարացումը։

3. Ինչպիսի՞ն էր ուխտի կառուցվածքը ըստ Հեսու 24 գլխի։


4. Ի՞նչ չորս բաներ իսրայելացիների երդվեցին անել որպես վերանացված ուխտի մի մաս։ Նեեմիա 10.30-39

5. Ուխտի մեջ ի՞նչ տեղ ունեին տաճարի նկատմամբ պարտավորությունները։Նեեմիա 30.32-39

6. Ի՞նչ բովանդակություն ունի Աստծո հետ իմ կնքած ուխտը։


    

            16  նոյեմբերի, 2019

 

       Դաս 7  ՄԵՐ ՆԵՐՈՂ ԱՍՏՎԱԾԸ

 

       Ուսումնասիրության համար՝ Նեեմիա 9

       Հիշելու համարը՝ Առակաց 28.13

1. Աստծուց ներում հայցելու ի՞նչ նախապայման կատարեցին հրեաները։ Նեեմիա 9.1-3

2. Ինչպիսի՞ բովանդակություն ուներ ժողովրդի և ծառայողների ներում հայցող աղոթքի սկիզբը։ Նեեմիա 9.4-8

3. Իսրայելացիների հայրերի օրերում ինչպիսի՞ն էր Աստծո շնորհի դրսևորումը և ժողովրդի արձագանքը դրան։ Նեեմիա 9.9-22

4. Ինչպե՞ս են նկարագրվում Աստծո և իսրայելացիների փոխհարաբերությունները հետագա դարերում։ Նեեմիա 9.23-31

5. Ինչպիսի՞ն էր ներող Աստծուն ուղղված աղոթքի եզրափակիչ խնդրանքը։ Նեեմիա 9.32-38

6. Ինչպիսի՞ն են մեր փոխհարաբերությունները մեր ներող Աստծո հետ։


 

       9  նոյեմբերի, 2019

       ԴասԽՈՍՔԸ ԿԱՐԴԱԼԸ

       Հիշելու համարը՝ Նեեմիա 8.8

1. Ինչպիսի՞ տրամադրվածություն կար ժողովրդի մոտ Աստծո խոսքը կարդալու նկատմամբ։ Նեեմիա 8.1-2

2. Ովքե՞
ր էին հավաքվել Աստծո խոսքը ունկնդրելու համար։ Նեեմիա 8.3

3. Ինչպե՞ս
էր իրականացվում Աստծո խոսքի ընթերցումը։ Նեեմիա 8.4-8

4. Ինչպիսի՞
զգացմունքներ պետք է ուղեկցեն Աստծո խոսքի ընթերցմանը։ Նեեմիա 8.9-12

5. Ինչպիսի՞ պայմաններ են անհրաժեշտ Աստծո խոսքը ավելի խորությամբ ընթերցելու համար։ Նեեմիա 8.13-18

6. Ինչպիսի՞ն է իրավիճակը ինձ մոտ Աստծո խոսքը ընթերցելու տեսակետից։

 



        2  նոյեմբերի, 2019

       Դաս 5  ԽԱԽՏԵԼՈՎ ՕՐԵՆՔԻ ՀՈԳԻՆ

 

       Հիշելու համարը՝ Նեեմիա 5.11

1. 
Ինչպե՞ս ժողովուրդը բողոքեց օրենքի հոգին խախտելու  դեմ։ Նեեմիա 5.1-5

2. Ինչո՞ւմ էր կայանում օրենքի հոգին խախտելու էությունը։ Նեեմիա 5.6-8

3. Ի՞նչ խորհուրդ է տալիս Նեեմիան օրենքի հոգին խախտելու հետևանքները վերացնելու կապակցությամբ։ Նեեմիա 5.7-12 

4. Ի՞նչ կտրուկ քայլեր է կատարում Նեեմիան խախտված օրենքի հետևանքները վերացնելու կապակցությամբ։ Նեեմիա 5.12-13

5. Ինչպիսի՞ն էին խախտված օրենքի հետևանքների վերացման հետևանքները։ Նեեմիա 5.14-19

6. Ինչպիսի՞ն է իրավիճակն ինձ մոտ օրենքի հոգին խախտելու տեսակետից։



        26  հոկտեմբերի, 2019

       Դաս 4  ԲԱԽՎԵԼՈՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ

 

       Հիշելու համարը՝ Եզրաս 5.5

1. 
Ի՞նչ ձևով դրսևորեց իրեն Աստծո ժողովրդի ընդդիմությունը։ Եզրաս 4.1-5

2. Ո՞ր մարգարեները խրախուսեցին Աստծո ժողովրդին չընկրկել ընդդիմության առջև։ Եզրաս 5.1-5

3. Ինչպե՞ս է Անգե մարգարեն խրախուսում ժողովրդին չտրվել ընդդիմության ազդեցությանը և կառուցել Աստծո տունն ու պարիսպները։ Անգե 1

4. Ինչպե՞ս ընդդիմությանը հաջողվեց կասեցնել շինարարությունը։ Եզրաս 4.6-24

5. Ի՞նչ արեցին հրեաները Նեեմիայի առաջնորդության ներքո ընդդիմությանը դիմակայելու համար։ Նեեմիա 4

6. Ի՞նչ կարևոր փաստարկ է ներկայացնում Նեեմիան ընդդիմության ներկայացրած պահանջներին։ Նեեմիա 6.1-13

7. Ինչպե՞ս եմ ես պայքարում, երբ ընդդիմություն է լինում Աստծո գործը կատարելիս։

 





         19  հոկտեմբերի, 2019

 

       Դաս 3  ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

 

       Հիշելու համարը՝ Եզրաս 7.27

1. 
Ինչո՞ւ կանչվեց և ընտրվեց Եզրասը։ Եզրաս 7.10

2. Ինչո՞ւ կանչվեց և ընտրվեց Նեեմիան։ Նեեմիա 1.1-11

3. 
Եզրասը ե՞րբ կանչվեց ծառայության։ Դանիել 9.24-27

4. Ելնելով Դանիել 8 գլխի մարգարեությունից մեկնաբանեք Դանիել 9.24-27 համարները։

5. Ինչի՞ համար է Աստված մեզ ընտրում։ Հռոմեացիս 8.28-30

6. Ի՞նչ է տեղի ունենում, երբ Աստված որոշակի առաջադրանքի համար կանչում է մարդուն։ Ելից 3 և 4

7. Ինչպե՞ս եմ արձագանքում Աստծո կանչին։

 




           12  
հոկտեմբերի, 2019

 

       Դաս 2  ՆԵԵՄԻԱ

 

       Հիշելու համարը՝ Նեեմիա 1.4,5

 

1. Ինչպե՞ս արձագանքեց Նեեմիան իր ստացած վատ լուրին։ Նեեմիա 1.1-4

2. Ի՞նչ բնույթ ուներ Նեեմիայի աղոթքը։ Նեեմիա 1.5-11

3. Ինչպե՞ս պատասխանվեց Նեեմիայի աղոթքը։ Նեեմիա 2.1-8

4. Ո՞ւմ դուր չեկավ Նեեմիայի հաջողությունը։ Նեեմիա 2.9-10

5. Որո՞նք էին Նեեմիայի գործողությունները վերականգնման աշխատանքների հետ կապված։ Նեեմիա 2.11-20

6. Ի՞նչ հարցում Նեեմիան ինձ համար օրինակ հանդիսացավ։






            հոկտեմբերի, 2019

 

       ԴասՄԵԿՆԱԲԱՆԵԼՈՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ՝ ԶՈՐԱԲԱԲԵԼ ԵՎ ԵԶՐԱՍ

 

       Հիշելու համարը՝ Եզրաս 1.2

 

1. Ե՞րբ տեղի ունեցավ Իսրայելի գերեվարների առաջին վերադարձը։ Երեմիա 29.10

 

2. Թագավորների ի՞նչ հերթականություն է նշվում Եզրաս 4.1-7 համարներում։

 

3.  Ե՞րբ տեղի ունեցավ Իսրայելի գերեվարների երկրորդ վերադարձը։ Եզրաս 29.10

 

4. Որո՞նք են Արտաշեսի վերադարձի հրամանագրի բաղադրիչները։ Եզրաս 7.11-28

 

5. Ի՞նչ է Եզրաս 10 գլուխը սովորեցնում պատշաճ կրոնական դաստիարակության կարևորության մասին։

 

6. Ինչպիսի՞ խրատներ վերցրեցի այս դասից։

 

           

         28  սեպտեմբերի, 2019


       Դաս 13  ԾԱՌԱՆԵՐԻ ՀԱՄԱՅՆՔ

 

       Հիշելու համարը՝ Եբրայեցիս 10.23-24

1. Ինչո՞ւմ է կայանում ծառաների համայնքի յուրաքանչյուր անդամի դերը։ Բ Կորնթացիս 4.14-16

2. Ինչպիսի՞ բնութագիր ունի ծառաների համայնքի ծառայող մնացորդը։ Հայտնություն 12.17

3. Ինչպե՞ս ծառաների համայնքի անդամը կարող է հասնել ժողովրդին։ Փիլիպեցիս 2.15

4. Ըստ ձեզ, ինչպիսի՞ն է Աստծո ընտանիքը ծառաների համայնք լինելու համար։ Եփեսացիս 2.19

5. Ինչո՞ւ ծառաների համայնքի անդամները պետք է միմյանց խրախուսեն բարի գործեր գործել։ Եբրայեցիս 10.23-25

6. Ինչպիսի՞ բարի գործեր եմ ես կատարում որպես ծառաների համայնքի ներկայացուցիչ։




21  սեպտեմբերի, 2019


       Դաս 12  ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԵԼ

 

       Հիշելու համարը՝ Սաղմոս 112.4,5

1. Ինչպե՞ս է Հիսուսը հիմնավորում, որ ողորմություն սիրելը թագավորական առաջնահերթություններից է։ Մատթեոս 6.25-33

2. Ի՞նչը կարող է օգնել, որ չհոգնենք և շարունակենք ողորմություն սիրել։ Հակոբոս 1.5-8

3. Ողորմություն սիրելը ինչպե՞ս կարող է դրսևորվել առատաձեռնության տեսքով։ Սաղմոս 112

4. Էլ ինչպե՞ս է դրսևորվում ողորմություն սիրելը։ Մատթեոս 5.9

5. Ինչպե՞ս կարող է ձայնազուրկների համար ձայնի բարձրացումը լինել ողորմություն սիրելու դրսևորում։ Եսայիա 58.1-10

6. Սիրո՞ւմ եմ արդյոք ողորմությունը։






            14  սեպտեմբերի, 2019


       Դաս 11  ԱՊՐԵԼՈՎ ԳԱԼԻՔ ՀՈՒՅՍՈՎ

 

       Հիշելու համարը՝ Ա Կորնթացիս 15.58

1. Ի՞նչ  է անում գալիք հույսով ապրողը։ Ղուկաս 18.1-8

2. Հիսուսի վերադարձի խոստումն ու հույսն ինչպե՞ս կարող է և պետք է ազդի մեր ներկայիս կյանքի վրա, հատկապես կարիքավորներին օգնելու համատեքստում։ Մատթեոս 24 և 25

3. Ինչպե՞ս է գալիք հարության հույսով ապրողի կյանքը փոխվում։ Ա Կորնթացիս 15.12-19

4. Ինչպե՞ս է գալիք դատաստանի հույսը մարդուն դրդում բարեգործության։ Ժողովող 12.13,14

5. Ապրելով գալիք հույսով ինչպիսի՞ ապագա ենք մենք պատկերացնւոմ բարեգործության տեսակետից։ Հայտնություն 21.1-5

6. Ինչպիսի՞ կյանքով եմ ապրում ունենալով գալիք հույսը։





          7  սեպտեմբերի, 2019


       Դաս 10  ԱՊՐԵԼՈՎ ԱՎԵՏԱՐԱՆԸ

 

       Հիշելու համարը՝ Եփեսացիս 2.8-10

1. Ո՞րն է ավետարանը, որը պետք է ապրենք։ Հովհաննես 3.16,17

2. Ի՞նչ զգացմունք է ունենում ավետարանը ապրող մարդը։ Մատթեոս 9.36

3. Ինչպիսի՞ն են շնորհով ավետարանը ապրող քրիստոնյայի գործերը։ Եփեսացիս 2.8-10

4. Ավետարանը ապրող քրիստոնյայի համար ո՞րն է նրա ծառայության թիրախը։ Գաղատացիս 3.26-29

5. Ինչպե՞ս են Հայտնություն 14.6,7 համարներում ներկայացված դատաստանը, երկրպագությունը և արարումը առնչվում ավետարանը ապրելու հետ։

6. Ապրո՞ւմ եմ արդյոք Ավետարանը։






       31  օգոստոսի, 2019


       Դաս 9  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԻ ԵԿԵՂԵՑՈՒՄ

 

       Հիշելու համարը՝ Հակոբոս 1.27

1. Ինչպե՞ս կարող ենք նկարագրել ծառայությունը նոր կտակարանի եկեղեցում ըստ Գործք 2.42-47 համարների։

2. Ինչպե՞ս էր ծառայությունը Նոդ կտակարանում առնչվում բարեգործության հետ։ Գործք 4.32-37

3. Նոր կտակարանի եկեղեցում Այծեմնիկի ծառայությունը ինչպիսի՞ վկայություն հանդիսացավ։ Գործք 9.36-42

4. Ինչպե՞ս է Պողոսը հիմնավորում, որ Նոր կտակարանում տալը ծառայության ձև է։ Բ Կորնթացիս 8.7-15

5. Ծառայությունը Նոր կտակարանի եկեղեցում ինչպիսի՞ գործնական կիրառություն պետք է ունենա։ Հռոմեացիս 12

6. Ինչպիսի՞ տարրերն են խորթ Նոր կտակարանի եկեղեցու ծառայությանը։ Հակոբոս 2.1-9

7. Ինչպիսի՞ն է իմ ծառայությունը Նոր կտակարանի եկեղեցում։

 



       24 օգոստոսի, 2019


       Դաս 8  
ԱՄԵՆԱՓՈՔՐԵՐԻՑ ՄԵԿԸ

 

       Հիշելու համարը՝ Մատթեոս 25.40

1. Ինչո՞ւմ էր Հիսուսը տեսնում ամենափոքրերից մեկի, այսինքն ամենակարիքավորի հիմնական կարիքը և դրա բավարարումը։ Մատթեոս 5.2-16

2. Ինչպիսի՞ խորհուրդ է տալիս Հիսուսը անարդարացի վերաբերմունքի արժանացած ամենափոքրին։ Մատթեոս 5.38-48

3. Ի՞նչ կոչ է անում Հիսուսը ֆիզիկապես օգնության կարիք ունեցողի հետ վարվելու տեսակետից։  Ղուկաս 10.25-37

4. Ինչո՞ւ աղքատը կարող է ամենափոքր համարվել։ Ղուկաս 16.19-31

5. Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ամենափոքրերի կարիքները հաշվի առնելը կամ չառնելը։ Մատթեոս 25.31-46

6. Ինչպե՞ս եմ վարվում ամենափոքրերի հետ։





           17 օգոստոսի, 2019


       Դաս 6  
ՀԻՍՈՒՍՆ ՈՒ ԿԱՐԻՔԱՎՈՐՆԵՐԸ

 

       Հիշելու համարը՝ Ղուկաս 4.18,19

1. Ի՞նչ է ասվում կարիքավորների մասին Հիսուսի մասին մարգարեության մեջ։ Ղուկաս 1.46-55

2. Քրիստոսի աոաքելությունը ինչպե՞ս է առնչվում կարիքավորների հետ։ Ղուկաս 4.18,19

3. 
Քրիստոսի բժշկական ծառայությունը և կարիքավորերը ինչպե՞ս են ներկայացված Մատթեոս 12.12-21 համարներում։

4. Կարիքավորների հետ կապված ի՞նչ գործողություն կատարեց Հիսուսը տաճարում։ Մատթեոս 21.12-16

5. Ինչպե՞ս Քրիստոսի զոհը ծառայեց կարիքավորների կարիքները լրացնելուն։ Եսայիա 53.3-6

6. 
Ի՞նչ է սովորեցնում ինձ Հիսուսի կարիքավորներին ծառայելու առաքելության մասին ուսումնասիրությունը։



         10 օգոստոսի, 2019


       Դաս 6   ԵՐԿՐՊԱԳԵՔ ԱՐԱՐՉԻՆ

 

Հիշելու համարը՝ Եսայիա 58.6,7

 

1. Ի՞նչ կապ կա Արարչին երկրպագության և բարեգործության միջև։ Սաղմոս 115

2. Արարչին երկրպագելու ի՞նչ դրդապատճառ է նշվում Սաղմոս 146.5-10 համարներում։

3. Ի՞նչ է պահանջում Աստված Արարչին ձևական երկրպագության փոխարեն։ Եսայիա 1.10-17

4. Արարչին երկրպագության ի՞նչ ձև է հակադրում Եսայիան ձևական երկրպագության փոխարեն։ Եսայիա 58

5. Ո՞ր դեպքում չի ընդունվում Արարչին երկրպագությունը։ Մատթեոս 23.13-23

6. Կարողանո՞ւմ եմ երկրպագել Արարչին բարեգործության միջոցով։

         

       3 օգոստոսի, 2019


       Դաս 5   ՄԱՐԳԱՐԵՆԵՐԻ ԱՂԱՂԱԿԸ

 

Հիշելու համարը՝ Միքիա 6.8

 

1. Ի՞նչ աղաղակի մասին էր մարգարեանում և աղաղակում Սամվել մարգարեն։ Ա Թագավորաց 8.10-18

2. Ի՞նչ հարցերի կապակցությամբ է աղաղակում Ամովս մարգարեն։ Ամովս 5.10-15

3. Մինչ հիշելու համարի կոչը հնչեցնելը ի՞նչ իրավիճակի հետ կապված է աղաղակում Միքիա մարգարեն։ Միքիա 6.8

4. Ի՞նչն է Եզեկիել մարգարեն սոդոմական մեղք համարում։ Եզեկիել 16.49,50

5. Իսրայելի առաջնորդների ո՞ր մեղքերն է Եզեկիել մարգարեն բարձրագոչ հանդիմանում։ Եզեկիել 34.1-16

6. Ինչի՞ հետ է կապված Եսայիա մարգարեի բարձր աղաղակը, որն ուղղված էր Իսրայել ժողովրդին։ Եսայիա 58

7. Ի՞նչ դաս քաղեցի մարգարեների աղաղակից։


 

      27 հուլիսի, 2019


       Դաս 4   ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՂՄՈՍ ԵՎ ԱՌԱԿԱՑ ԳՐՔԵՐՈՒՄ

 

Հիշելու համարը՝ Սաղմոս 82.3,4

 

1. Ինչպե՞ս է ներկայացված ողորմությունն ու արդարությոնը Սաղմոս 9.7-20-ում։

2. Ո՞րն է Սաղմոս 82-ի մեզ ուղղված լուրը ողորմության և արդարության համատեքստում։

3. Ի՞նչ կարևոր խորհուրդ կարող ենք քաղել մեզ համար Սաղմոս 101-ից ողորմության և արդարության տեսակետից։

4. Ինչպիսի՞ն պետք է լինի մեր արձագանքը, երբ տեսնում ենք Աստծո ողորմության ու արդարության գործերը։ Սաղմոս 146

5. Ինչպե՞ս հասկանալ Սաղմոս 30.7-9 համարները ողորմության և արդարության համատեքստում։

6. Ինչպե՞ս է ողորմության և արդարության հարցը իմ կյանքում։

            20 հուլիսի, 2019


        Դաս 3   ՇԱԲԱԹ՝ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Օ
Ր

 

Հիշելու համարը՝ Մարկոս 2.27

 

1. Շաբաթ օրը ինչի՞ց պետք է ազատ լինի կերակուրի հարցում։ Ելից 16.16-31

2. Շաբաթը ինչպիսի՞ ազատության օր է ըստ Ելից 20.8-11 համարների։

3. Շաբաթը ինչպիսի՞ ազատության օր է ըստ 2 Օրինաց 5.12-15 համարների։

4. Ինչպե՞ս է Ելից 20.8-11 համարներում ձևակերպված պատվիրանը ընդգծում բոլոր մարդկանց ազատության և հավասարության գաղափարը։

5. Ո՞ր հանգամանքն է շեշտում այն գաղափարը, որ շաբաթը հիվանդությունից ազատագրման օր է։ Հովհաննես 9.1-16

6. Ինչպիսի՞ ազատություններ էին ազդարարվում շաբաթ տարիներին։ Ղևտացիս 25.1-7

7. Ինչպե՞ս է շաբաթը իմ կյանքում ծառայում իմ և մյուսների ազատությանը։



  

          13 հուլիսի, 2019


        Դաս 2   
ԱՎԵԼԻ ԼԱՎ ԱՇԽԱՐՀԻ ԾՐԱԳԻՐ

 

Հիշելու համարը՝ Ղևտացիս 19.18

 

1. Աստծո բնավորության ո՞ր հատկանիշն է կարևոր ավելի լավ աշխարհի ծրագրի իրականացման համար։ Ելից 3.7,16,17

2. Ավելի լավ աշխարհի ծրագրի իրականացման համար ի՞նչ դեր ունեն Աստծո սահմանած 10 պատվիրանները։ Ելից 20.1-17

3. Ավելի լավ աշխարհի ծրագրի իրականացման շրջանակներում էլ ի՞նչ լրացուցիչ պատվերներ տվեց Աստված։ Ելից 22.21-23

4. Ավելի լավ աշխարհի ծրագրը մեջ ի՞նչ դեր ունի տասանորդը, հատկապես 2-րդ տասանորդը։ 2 Օրինաց 14.22-29

5. Հոբելյան տարին ինչպե՞ս էր նպաստում ավելի լավ աշխարհի ծրագիրը իրականացնելուն։ Ղևտացիս 25.8-23

6. Ի՞նչ եմ անում ես ավելի լավ աշխարհի ծրագրի իրականացման համար։



        6 հուլիսի, 2019


        Դաս 1   
ԱՍՏՎԱԾ ՍՏԵՂԾԵՑ…

 

Հիշելու համարը՝ Առակաց 14.31

 

1. Ծննդոց 1.26-31 համարներում ներկայացված առաջին մարդկանց արարման պատմությունը ի՞նչ կարևոր բան է ասում Աստծո և մարդկանց փոխհարաբերությունների մասին։

2. Ըստ Ձեզ, ի՞նչ իմաստ են պարունակում «Եվ Աստված տեսավ, որ բարի է» կրկնվող բառերը Ծննդոց 1 գլխում։

3. Ինչո՞ւմ էր կայանում մարդու դերը նոր ստեղծված երկրի վրա։ Ծննդոց 1.28, 2.15

4. Ինչպե՞ս խախտվեցին մարդու փոխհարաբերությունները Աստծո, մարդկանց և բնության միջև։ Ծննդոց 3.1-19

5. Ի՞նչ է ասում մեզ այն փաստը, որ բոլոր մարդկանց Արարիչը Աստված է։ Առակաց 22.2

6. Աստծո կողմից արարված լինելու հանգամանքը ինչպե՞ս է ազդում մարդկանց հետ իմ փոխհարաբերությունների վրա։

 



        29 հունիսի, 2019


        Դաս 13   
ՍՐՏԵՐԻ ԴԱՐՁԻ ԳԱԼԸ ՎԵՐՋԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ

 

Հիշելու համարը՝ Մաղաքիա 4.5,6

 

1. Ինչպիսի՞ մարգարեություն կա ընտանիքում սրտերի դարձի գալու մասին։ Մաղաքիա 4.5,6

 

2. Ի՞նչ դեր ունեցավ Եղիան ընտանիքի վերամիավորման գործում։ Գ Թագավորաց 16.29-17.24

 

3. Ինչպե՞ս Եղիան նպաստեց մեծ ընտանիքի՝ Իսրայելի սրտերի դարձի գալուն։ Գ Թագավորաց 18.20-39

 

4. Ինչպե՞ս  է Հովհաննես Մկրտիչը Եղիայի Հոգով Հորդանանի մոտ սրտերի դարձի գալու կոչ անում։ Մատթեոս 3.2,8

 

5. Ինչպիսի՞ կիրառություն կարող է ունենալ մեր օրերում Հովհաննես Մկրտչի մասին ասված մարգարեությունը։ Ղուկաս 1.17

 

6. Ի՞նչ մասնակցություն ունեմ սրտերի դարձի գալու գործընթացում վերջին ժամանակներում։




        22 հունիս
ի, 2019

     Դաս 12

     Ի՞ՆՉ ՏԵՍԱՆ ՆՐԱՆՔ ՔՈ ՏԱՆԸ  

     Հիշելու համարը՝ Ա Պետրոս 2.9

 

1. Ինչպիսի՞ փորձառություն ունեցավ Եզեկիան, որով կարող էր կիսվել։ Եսայիա 38.1-7

2. Ի՞նչ տեսան Եզեկիայի հյուրերը նրա տանը։ Եսայիա 39.1-8

3. Տնեցիների հետ հավատով կիսվելու ի՞նչ օրինակ ունենք Անդրեասի պարագայում։ Հովհաննես 1.40-42

4. Ի՞նչ կարող ենք սովորել Նոեմիի կողմից տանը դրսևորված ավետարանչական ջանքերից։ Հռութ 1.8-22

5. Ինչպիսի՞ն պետք է լինի անհավատ ամուսնու նկատմամբ հավատացյալ զուգընկերոջ վերաբերմունքը։ Ա Կորնթացիս 7.12-15

6. Ո՞ր խորհուրդը կարող է օգնել, որպեսզի քրիստոնեական ընտանիքը ուրիշների համար լինի քրիստոնեական վկայության վառ օրինակ։ Եբրայեցիս 6.12

7. Ի՞նչը կարող է նպաստել, որպեսզի մարդիկ տեսնեն մեր ընտանիքի օրհնությունները։ Եսայիա 58.6-12

8. Ի՞նչ կերպ է ձեր ընտանեկան կյանքն արտացոլում ձեր սեփական հոգևոր վիճակը։





        15 հունիս
ի, 2019

     Դաս 11

     ՀԱՎԱՏԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐ  

     Հիշելու համարը՝ Եբրայեցիս 12.1,2

 

1. Ինչպե՞ս մշակութային սովորույթները կարող են ազդել ընտանիքի վրա։ Գործք 10.1-34

2. Կարո՞ղ են արդյոք մշակութային սովորությունները իրենց մեջ օգտակար սկզբունքներ պարունակել։ Գործք 15.19-29

3. Ինչպիսի՞ մշակութային սովորություններ են հատուկ հավատի ընտանիքներին։ Ծննդոց 18.19

4. Ինչպե՞ս կարող են մշակութային փոփոխությունները ազդել ընտանեկան կյանքի վրա։ Դանիել 1

5. Ինչպիսի՞ օրինակ ունենք հավատի ընտանիքների ժգնաժամի, երբ մահանում է ավագ սերունդը։ Դատավորաց 2.7-13

6. Հավատի ընտանիքները ինչպիսի՞ լուր ունեն աշխարհին հայտնելու։ Մատթեոս 28.5-7

7. Այն մշակույթը, որում ապրում ենք, ի՞նչ կերպ է դրականորեն ազդում ձեր ընտանեկան կյանքի վրա, և ի՞նչ կերպ է այն բացասական ազդեցություն ունենում։

        8 հունիսի, 2019

     Դաս 10

 

     ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՏՀԱՃՈՒԹՅՈՒՆՆԵՐ  

      Հիշելու համարը՝ Եփեսացիս 4.26

 

1. Ո՞րն է ընդհարումից խուսափելու առաջին սկզբունքը։ Մատթեոս 7.5

2. Ո՞րն է ընդհարումից խուսափելու 2-րդ սկզբունքը։ Առակաց 19.11

3. Ո՞ր երրորդ սկզբունքը պետք է պահպանվի նաև ամուսնության մեջ։ Եփեսացիս 1.7

4. Հռոմեացիս 3.23 համարում ո՞ր 4-րդ սկզբունքի մասին է խոսքը։

5. Ի՞նչ դեր կարող է կատարել բարկությունը ընդհարման ժամանակ։ Եփեսացիս 4.26,27

6. Ի՞նչը կարող է վերացնել ժամանակավոր տհաճությունները։ Ա Հովհաննես 4.7,8

7. Ինչպե՞ս կարելի է կիրառել Մատթեոս 7.12-ի սկզբունքը ընտանիքում։ 

8. Ինչպե՞ս եմ հաղթահարում ժամանակավոր տհաճություններն ընտանիքում։

 

        1 հունիսի, 2019

      Դաս 9

      ԿՈՐՍՏԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ  

      Հիշելու համարը՝ Փիլիպեցիս 3.8

1. Ինչպիսի՞ նկարագիր ունի առողջության կորստի ժամանակաշրջանը։ Մարկոս 5.22-24, 35-43

2. Ի՞նչ բնույթի խնդիրներ է հարուցում վստահության կորստի ժամանակաշրջանը, հատկապես ընտանիքում։ Հակոբոս 5.16

3. Ի՞նչը կարող է պատճառ հանդիսանալ վստահության կորստին։ Ծննդոց 37.17-28

4. Ինչի՞ է բերում ազատության կորուստը։ Հռոմեացիս 6.12-18

5. Կորստի ինչպիսի՞ ժամանակ է մահը։ Ա Կորնթացիս 15.52-57

6. Ինչպե՞ս եմ հաղթահարում կորստի ժամանակները։






25 մայիսի, 2019

      Դաս 8

 

      ԾՆՈՂԱԿԱՆ ԿՈՉՄԱՆ ՎԵՀՈՒԹՅՈՒՆԸ  

 

      Հիշելու համարը՝ Սաղմոս 127.3

 


1. Ի՞նչը կարող է խանգարել ծնողական կոչման վեհությունը զգալուն։ Ա Թագավորաց 1.1-8

2. Հիշեք պատմություն Աստվածաշնչից, երբ խոսք է գնում միայնակ ծնողի դաստիարակության մասին։

3. Ինչպե՞ս է Սաղմոս 127-ը ներկայացնում ծնող լինելու բերկրանքն ու պատասխանատվությունը։

4. Ո՞րն է հայրերի որպես ծնողի դաստիարակության նպատակակետը։ Ծննդոց 18.18, 19

5. Որպես ծնող ի՞նչ խրատներ կարող ենք քաղել անառակ որդու առակից։ Ղուկաս 15.11-32

6. Ինչպե՞ս եմ կատարում կամ պատրաստվում կատարել ծնողական իմ պարտականությունները։


 

         18 մայիսի, 2019

      Դաս 7

      ԸՆՏԱՆԵԿԱՆ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ  

      Հիշելու համարը՝ Հովհաննես 17.21


1. Ի՞նչն է նպաստում միաբանությանը, այդ թվում ընտանեկան։ Եփեսացիս 2.11-22

2. Ինչպե՞ս է սերը նպաստում ընտանեկան միասնությանը։ Ա Կորնթացիս 13.4-8

3. Ի՞նչ ճանապարհ է առաջարկում Պողոսը ընտանեկան միասնությունը խաթարող եսասիրությունից ազատվելու համար։ Փիլիպեցիս 2.3-5

4. Ընտանիքի ո՞ր անդամները պետք է հնազանդություն դրսևորեն միասնությունը պահպանելու համար։ Եփեսացիս 5.21-6.9

5. Ընտանեկան միասնությանը նպաստող ի՞նչ օրինակներ կարող եք հիշել Սուրբ Գրքից ընտանիքի անդամների կողմից դրսևորված. ծնողների և երեխաների, եղբայրների և քույրերի, ամուսինների, ընդհանուր բնույթի։

6. Միասնակա՞ն է արդյոք իմ ընտանիքը. ի՞նչ եմ անում դրա համար։





         11 մայիս
ի, 2019

      Դաս 6

      ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ՍԻՐՈ ԵՐԳԸ  

      (Ամուսնության ժամանակաշրջանները ըստ Երգ Երգոցի)  

      Ուսումնասիրության համար՝ Երգ երգոց

      Հիշելու համարը՝ Երգ Երգոց 8.6


1. Թագավորական սիրո երգի՝ Երգ Երգոցի հիման վրա ինչպե՞ս է նկարագրվում միչամուսնական ժամանակաշրջանը։ Երգ Երգոց 1.1-3.5

2. Ինչպե՞ս է նկարագրվում ամուսնության հաջորդ ժամանակաշրջանը՝ հարսանիքը։ Երգ Երգոց 3.6-4.7

3. Ինչպե՞ս են ամուսնական հարաբերությունները զարգանում և կատարելության հասնում։ Երգ Երգոց 4.8-5.1

4. Ի՞նչ տեղ ունեն հեռացումներն ու բախումները (կոնֆլիկտները) նույնիսկ կատարյալ ամուսնության մեջ։ Երգ Երգոց 5.2-6.3

5. Ինչպե՞ս է նկարագրվում ամուսինների պատասխանատվությունը ամուսնական կյանքի հետագա ամբողջ կյանքի համար։ Երգ Երգոց 6.4-8-14

6. Ի՞նչ զուգահեռներ կարող եմ տանել Երգ Երգոցի ամուսնական ժամանակաշրջանների և իմ կյանքի միջև։

 


         4 մայիսի, 2019

      Դաս 5

      ԻՄԱՍՏՈՒՆ ԽՈՍՔԵՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ     

      Հիշելու համարը՝ Առակաց 3.5,6


1. Ի՞նչ հետևանքներ կունենա ընտանիքի համար իմաստուն խոսքերի արհամարհումը։ Առակաց 5.1-14

2. Ի՞նչ իմաստուն խորհուրդ է տալիս Սողոմոնը հայրերին։ Առակաց 29.17

3. Ի՞նչ նպատակ ունի իմաստուն խրատն ու հանդիմանությունը ընտանիքի համար։ Առակաց 23.13,14

4. Կարո՞ղ է հումորը դիտարկվել որպես իմաստուն միջոց ընտանիքի բարօրության համար։ Առակաց 21.9,19

5. Ինչպիսի՞ իմաստուն խոսքերով է նկարագրված առաքինի կինը ընտանիքում։ Առակաց 31.10-31

6. Ունե՞նք իմաստուն խոսքեր մեր ընտանիքների համար։




         27 ապրիլի, 2019

      Դաս 4

      ԵԹԵ ԴՈՒՔ ՄԻԱՅՆԱԿ ԵՔ…     

      Հիշելու համարը՝ Ծննդոց 2.18


1. Ինչպիսի՞ բնութագիր է տալիս Սողոմոնը միայնակությանը։ Ժողովող 4.9-12

2. Ինչպիսի՞ առավելություններ կարող է ունենալ միայնակ ամուրին։ Ա Կորնթացիս 7.25-34

3. Ի՞նչ պետք է ձեռնարկել ամուսնալուծության միայնակությունից խուսափելու համար։ Ա Կորնթացիս 7.10-17

4. Ինչպե՞ս կարելի է հաղթահարել մոտիկ մարդու մահվամբ առաջացած միայնակության ժամանակաշրջանը։ Ա Թեսաղոնիկեցիս 4.15-17

5. Ի՞նչ քաջալերող բառեր ենք գտնում Եսայիա 54.5 համարում նրանց համար, ովքեր իրենց հոգևորապես միայնակ են զգում։

6. Ի՞նչ եմ անում ես երբ անցնում եմ այս կամ այն միայնակության ժամանակաշրջանի միջով։


 

      20 ապրիլի, 2019

      Դաս 3

      ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ     

 

      Հիշելու համարը՝ Սաղմոս 85.13

1. Ինչպիսի՞ վտանգ է իր մեջ պարունակում փոփոխություններին անպատրաստ լինելը։ Ա Կորնթացիս 10.1-13

2. Ամուսնությանը նախապատրաստությունը ինչպիսի՞ փոփոխություն է ենթադրում։ Ա Կորնթացիս 13.4-8
 
3. Ինչպիսի՞ նախապատրաստական փոփոխություն է անհրաժեշտ ծնող դառնալու համար։ Ղուկաս 1

4. Ի՞նչը կարող է մեզ նախապատրաստել ծերությանը։ Սազմոս 71

5. Ինչպիսի՞ փոփոխություններ է ենթադրում մահվան առկայությունը կամ բացակայությունը։ Ա Կորնթացիս 15.24-26

6. Նախապատրաստվա՞ծ եմ արդյոք բոլոր տեսակի փոփոխություններին։



       13 ապրիլի, 2019

      Դաս 2

      ՄԵՐ ԿԱՏԱՐԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ     

 

      Հիշելու համարը՝ Հեսու 24.15

1. Մատթեոս 22.35-37 համաներն ի՞նչ են ասում մեր կողմից կատարվող ազատ ընտրության մասին։

2. Ի՞նչ պետք է անել, որպեսզի մեր կողմից կատարված ընտրությունը ճիշտ լինի։ Առակած 3.5,6

3. Ընկերներ ընտրելիս ի՞նչը պետք է հաշվի առնենք։ Ա Կորնթացիս 15.33

4. Ո՞ր սկզբունքներին հետևելը ավելի ապահով կդարձնի մեր կատարած ընտրությունը։ Մատթես 7.12

5. Կյանքի ընթացքի ընտրության ինչպիսի՞ օրինակ ունենք։ Ժողովող 2.1-11

6. Ձեր որոշումների մեջ կա՞ն արդյոք այնպիսիները, որոնք կցանկանայիք փոխել։




       6 ապրիլ
ի, 2019

      Դաս 1

      ԿՅԱՆՔԻ ՌԻԹՄԵՐԸ     

 

      Հիշելու համարը՝ Ժողովող 3.1

1. Կյանքի ինչպիսի՞ ռիթմեր են սահմանվել սկզբում՝ ստեղծագործության ժամանակ։ Ծննդոց 1

2. Ինչպիսի՞ համեմատությունների միջոցով է Սողոմոնը ներկայացնում կյանքի ռիթմերը։ Ժողովող 3.1-8

3. Կյանքի ռիթմերի ինչպիսի՞ անսպասելի օրինակ ենք մենք հանդիպում Հոբի կյանքում։ Հոբ 1.13-19, 2.7-9

4. Ինչպե՞ս է Սողոսի կյանքի ռիթմերի փոփոխությունը վկայում, որ դա կարող է բարեփոխում հանդիսանալ։ Գործք 9.1-22

5. Ինչպե՞ս կարող են անձնական փոխհարաբերությունները փոխել կյանքի ռիթմերը։ Մարկոս 4.24,25

6. Նպաստո՞ւմ են արդյոք իմ կյանքի ռիթմերը իմ բնավորության բարեփոխությանը։








        30 մարտ
ի, 2019


      Դաս 13

      «ԱՄԵՆ ԲԱՆ ՆՈՐ ԵՄ ԱՆՈՒՄ»

      Ուսումնասիրության համար՝ Հայտնություն 19-22 գլ.    

      Հիշելու համարը՝ Հայտնություն 21.5

 

1. Ի՞նչ արարողության հետ է համեմատվում «ամեն նոր բանի սկիզբը»։ Հայտնություն 19.1-10։

2. Ինչի՞ հետ է համեմատվում հնին վերջ դնելու և նորի սկիզբը ազդարարող իրադարձությունը։ Հայտնություն 19.11-21

3.  Ո՞ւմ ազդեցության սահմանափակումն է նախադրյալ ստեղծում նորի ստեղծման համար։ Հայտնություն 20.1-3

4.  Ո՞ւմ նկատմամբ դատն ու դատաստանն է վերջնականապես նախապատրաստում «ամեն բանի ստեղծումը»։ Հայտնություն 20.4-15

5.  Ինչպե՞ս է Աստված ամեն բան նոր անում։ Հայտնություն 21.1-8

6.  Ինչպիսի՞ տեսք է ունենալու «ամեն բանի նորը»։ Հայտնություն 21.9-27

7.  Ի՞նչ նպատակի է ծառայելու ամեն ստեղծված նորը։ Հայտնություն 22.1-5

8.  Ինչպիսի՞ հավաստիացում ունենք, որ ամեն բան նոր կլինի։ Հայտնություն 22.6-21

9. Պատրա՞ստ են ամեն նոր բանը ժառանգելու։





      23 մարտ
ի, 2019

      Դաս 12

      ԲԱԲԵԼՈՆԻ ԴԱՏԱՍՏԱՆԸ

      Ուսումնասիրության համար՝ Հայտնություն 17 և 18 գլ.    

      Հիշելու համարը՝ Հայտնություն 18.4

 

1. Ինչպե՞ս է նկարագրված Բաբելոնը Հայտնություն 17.1-6 համարներում։

2. Ինչպե՞ս է նկարագրված Բաբելոնը կրող գազանը։ Հայտնություն 17.7,8

3. Ի՞նչ մանրամասներ են տրված Բաբելոնը կրող գազանի նկարագրության մեջ։ Հայտնություն 17.9-14

4. Ինչպե՞ս է նկարագրված Բաբելոնի անկումը։ Հայտնություն 17.15-18

5. Ի՞նչ կոչ է արվում Աստծո ժողովրդին Բաբելոնի դատաստանի հետ կապված։ Հայտնություն 18.1-4

6. Ինչպե՞ս է նկարագրված Բաբելոնի վերջնական դատաստանը։ Հայտնություն 18.5-24

7. Ինչպե՞ս կարող եմ խուսափել Բաբելոնի դատաստանից։


         16 մարտի, 2019

      Դաս 11

      ՎԵՐՋԻՆ ՅՈԹ ՊԱՏՈՒՀԱՍՆԵՐԸ

      Ուսումնասիրության համար՝ Հայտնություն 15 և 16 գլ.    

      Հիշելու համարը՝ Հայտնություն 15.4

 

1. Ի՞նչ տեսարան է բացվում վերջին յոթ պատուհասներից հետո։ Հայտնություն 15.1-4

2. Ո՞ր իրադարձությունը կնախապատրաստի վերջին յոթ պատուհասների թափմանը։ Հայտնություն 15.5-8

3.  Ի՞նչ բնույթ են կրում վերջին յոթ պատուհասներից առաջին հինգ պատուհասը։ Հայտնություն 16.1-11

4.  Ըստ ձեզ, ի՞նչ է նշանակում 6-րդ պատուհասի ժամանակ Եփրատ գետի ցամաքելը։ Հայտնություն 16.12

5. Որո՞նք են այն 3 պիղծ հոգիները, որ 6-րդ պատուհասի ժամանակ միավորված են Աստծո դեմ պայքարելու համար։ Հայտնություն 16.13,14

6. Ի՞նչ է իրենից ներկայացնում Արմագեդոնի ճակատամարտը վերջին՝ յոթերորդ պատուհասի ժամանակ։ Հայտնություն 16.15-21

7. Պատրա՞ստ են արդյոք վերջին յոթ պատուհասներին։

 

        9 մարտի, 2019

      Դաս 10

      ԱՍՏԾՈ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԱՎԵՏԻՔԸ

      Ուսումնասիրության համար՝ Հայտնություն 14.6-12     

      Հիշելու համարը՝ Հայտնություն 14.12

 

1. Ի՞նչ ձևով է ներկայացվում Աստծո հավիտենական ավետիքը։ Հայտնություն 14.6

2. Որո՞նք են Աստծո հավիտենական ավետիքի բաղկացուցիչ մասերը։ Հայտնություն 14.7

3. Ի՞նչ գործողությունների կոչ է արվում Աստծո հավիտենական ավետիքի մեջ։ Հայտնություն 14.7

4. Ինչո՞ւ է Բաբելոնի մասին նախազգուշացումը Աստծո հավիտենական ավետիք համարվում։ Հայտնություն 14.8

5. Ինչի՞ց է նախազգուշացնում Աստծո հավիտենական ավետիքի երրորդ մասը։ Հայտնություն 14.9-12

6. Ի՞նչ նախազգուշացումներ կային ինձ համար Աստծո հավիտենական ավետիքի մեջ։




       2 մարտի, 2019

      Դաս 9

      ՍԱՏԱՆԱՆ ԵՎ ՆՐԱ ԵՐԿՈՒ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԸ

      Ուսումնասիրության համար՝ Հայտնություն 13     

      Հիշելու համարը՝ Հայտնություն 12.17

 

1. Ինչպե՞ս է Հայտնություն 13.1-4 համարներում ներկայացված սատանայի առաջին դաշնակիցը։

2. Ինչպիսի՞ն է սատանայի առաջին դաշնակցի՝ ծովից դուրս եկող գազանի գործունեությունը։ Հայտնություն 13.5-10

3. Ինչպե՞ս է Հայտնություն 13.11-12 համարներում նկարագրված սատանայի երկրորդ դաշնակիցը՝ երկիրց դուրս եկող գազանը։

4. Սատանայի երկրորդ դաշնակիցը ինչպիսի՞ գործունեությամբ է վերականգնում առաջին դաշնակցի պատկերը։ Հայտնություն 13.13-15

5. Ինչպե՞ս են տարբերվելու սատանայի և նրա երկու դաշնակիցների հետևորդները նրանցից, ովքեր չեն հետևի նրանց։ Հայտնություն 13.16-18

6. Ինչպե՞ս կարող եմ խուսափել սատանայի և նրա երկու դաշնակիցների ազդեցությունից։




        23 
փետրվարի, 2019

      Դաս 8

      ՍԱՏԱՆԱՆ՝ ՊԱՐՏՎԱԾ ԹՇՆԱՄԻ

      Ուսումնասիրության համար՝ Հայտնություն 12     

      Հիշելու համարը՝ Հայտնություն 12.11

 

1. Ո՞ւմ հետ է պայքարում սատանան՝ պարտված թշնամին։ Հայտնություն 12.1-2

2. Հայտնություն 12.3-6 համարներում ինչպե՞ս է ներկայացված պարտված թշնամի սատանան և նրա պայքարի բնույթը։

3. Որտե՞ղ է թշնամի սատանան առաջին պարտությունը կրել։ Հայտնություն 12.7-9

4. 
Ե՞րբ է թշնամի սատանան վերջնականապես վտարվել երկնքից։ Հայտնություն 12.10-12


5. Ինչպիսի՞ հուսահատ ջանքեր է գործադրում պարտված թշնամի սատանան աշխարհի վերջին ժամանակահատվածում։ Հայտնություն 12.13-17

6. Ի՞նչ է տալիս ինձ այն միտքը, որ սատանան պարտված թշնամի է։



       

        16 փետրվարի, 2019

      Դաս 7

      ՅՈԹ ՓՈՂԵՐԸ

      Ուսումնասիրության համար՝ Հայտնություն 8-11 գլ.      

      Հիշելու համարը՝ Հայտնություն 10.7

 

1. Ըստ ձեզ, ինչո՞ւ են յոթ փողերը փչելու տեսարանին նախորդում ոսկե խնկանոցի միջոցով ներկայացված սուրբերի աղոթքները։  Հայտնություն 8.1-6


2.
Ո՞ւմ հետ են առնչվում յոթ փողերը։ Հայտնություն 8.13, 9.4, 20-21


3.
Ի՞նչ են ներկայացնում յոթ փողերը։ Հայտնություն 8-9 գլ.

 

4. Ո՞րն է վեցերորդ և յոթերորդ փողերի միջև միջանկյալ դրվագի իմաստը։ Հայտնություն 10.1-7

 

5. Ինչպիսի՞ առաքելություն պետք է իրականացնի Աստծո ժողովուրդը վերջին փողը փչելուց առաջ։ Հայտնություն 10.8-11

 

6. Ո՞րն է Աստծո ժողովրդի վերոնշյալ առաքելության բովանդակությունը։ Հայտնություն 11.1-2

7. Ի՞նչ միջոցով է Աստծո ժողովուրդը իրականացնում իր առաքելությունը։ Հայտնություն 11.3-6

8.
Ինչպե՞ս է Աստծո հակառակորը փորձում չեզոքացնել փողերի մասին զգուշացնող միջոցը։ Հայտնություն 11.7-13

9.
Ի՞նչ իրադարձություն է տեղի ունենում յոթերորդ փողից հետո։ Հայտնություն 11.15-18

 

10. Ի՞նչ տվեց ձեզ յոթ փողերի ուսումնասիրությունը։

 

 

         9 փետրվարի, 2019

      Դաս 6

      ԱՍՏԾՈ ԿՆՔՎԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ

      Ուսումնասիրության համար՝ Հայտնություն 7 գլ.      
      Հիշելու համարը՝ Հայտնություն 7.14


1. Ի՞նչ նախապատրաստություն է տեսնում Աստված Իր ժողովրդի կնքումն ավարտին հասցնելու համար։ Հայտնություն 7.1-3

2. Ի՞նչ քանակի Աստծո ժողովուրդ է կնքվելու։ Հայտնություն 7.4-8

3. Ի՞նչ առնչություն ունի շատ ժողովուրդը Աստծո կնքված ժողովրդի հետ։ Հայտնություն 7.9-17

4. Ինչպիսի՞ն է Աստծո կնքված ժողովրդի բնութագիրը։ Հայտնություն 14.1-5

5. Ինչպե՞ս եք հասկանում Աստծո կնքված ժողովրդի Հայտնության 14.5 համարի «անարատ» բառի իմաստը։

6. Կարո՞ղ եմ ես ինձ Աստծո կնքված ժողովրդի մաս համարել։





         2 փետրվարի, 2019

      Դաս 5

      ՅՈԹ ԿՆԻՔՆԵՐԸ

      Ուսումնասիրության համար՝ Հայտնություն 6 գլ.      
      Հիշելու համարը՝ Հայտնություն 5.9,10


1. Ի՞նչ է ներկայացվում մեզ առաջին կնիքի բացումից հետո։ Հայտնություն 6.1-2

2. Ի՞նչ է ներկայացվում մեզ երկրորդ կնիքի բացումից հետո։Հայտնություն 6.3-4

3. Ի՞նչ է ներկայացվում մեզ երրորդ կնիքի բացումից հետո։Հայտնություն 6.5-6

4. Ի՞նչ է ներկայացվում մեզ չորրորդ կնիքի բացումից հետո։Հայտնություն 6.7-8

5. Ի՞նչ է ներկայացվում մեզ հինգերորդ կնիքի բացումից հետո։Հայտնություն 6.9-11

6. Ի՞նչ է ներկայացվում մեզ վեցերորդ կնիքի բացումից հետո։Հայտնություն 6.12-17

7. Ի՞նչ արժեքավոր դասեր քաղեցիք յոթ կնիքների բացման տեսարաններից։

  


       26 հունվարի, 2019

      Դաս 4

      ԳԱՌԻ ԳԱՀԱԿԱԼՈՒՄԸ

      Ուսումնասիրության համար՝ Հայտնություն 4 և 5 գլ.     
      Հիշելու համարը՝ Հայտնություն 5.9,10


1. Ինչպե՞ս է նկարագրվում այն գահը և նրա վրա Նստողը, որի վրա պետք է գահակալեր Գառը։ Հայտնություն 4.1-5

2. Ովքե՞ր էին շրջապատում այդ գահը։ Հայտնություն 4.4-8

3. Ինչպե՞ս է տեղի ունենում Գահի վրայի Նստողի երկրպագությունը։ Հայտնություն 4.8-11

4. Ի՞նչ խնդրի հետ է առնչվում Հովհաննեսը Աստծո Գահի առջև։ Հայտնություն 5.1-4

5. Ի՞նչն է Գառին արժանի դարձնում գահակալման համար։ Հայտնություն 5.5-10

6. Ինչպե՞ս է կատարվում գահակալված Գառի երկրպագությունը։ Հայտնություն 5.11-14

7. Ինչպե՞ս է իմ անձնական կյանքում կարգավորված գահի վրա Նստողին և Գառին երկրպագելու հարցը։



      19 հունվարի, 2019

      Դաս 3

      ՀԻՍՈՒՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՅՈԹ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻՆ

      Ուսումնասիրության համար՝ Հայտնություն 2.8-29, 3.1-22
      Հիշելու համարը՝ Հայտնություն 3.22

 

1-6 հարցերի պատասխանները ակնկալվում են հետևյալ սխեմային համապատասխան. եկեղեցու անունը, Քրիստոսի հատկանիշը, եկեղեցու դրական հատկանիշները, եկեղեցու բացասական հատկանիշները, խորհուրդը եկեղեցուն, Սուրբ Հոգու հորդորը և խոստումը հաղթողին։ 

1. Ինչպիսի՞ն էր Զմյուռնիայի եկեղեցուն ուղղված Քրիստոսի լուրը։ Հայտնություն 2.8-11

2. Ինչպիսի՞ն էր Պերգամոնի եկեղեցուն ուղղված Քրիստոսի լուրը։ Հայտնություն 2.12-17

3. Ինչպիսի՞ն էր Թյուատիրայի եկեղեցուն ուղղված Քրիստոսի լուրը։ Հայտնություն 2.18-29

4. Ինչպիսի՞ն էր Սարդեսի եկեղեցուն ուղղված Քրիստոսի լուրը։ Հայտնություն 3.1-6

5. Ինչպիսի՞ն էր Փիլադեփիայի եկեղեցուն ուղղված Քրիստոսի լուրը։ Հայտնություն 3.7-13

6. Ինչպիսի՞ն էր Լաոդիկեի եկեղեցուն ուղղված Քրիստոսի լուրը։ Հայտնություն 3.14-22

7. Ըստ ձեզ, քրիստոնեական եկեղեցու ո՞ր ժամանակաշրջաններն են մատնանշում յոթ եկեղեցիները։

8. Ի՞նչ խրատ վերցրեցիք յոթ եկեղեցիներին ուղղված լուրերն ուսումնասիրելով։





            12 հունվարի, 2019


         Դաս 2

         ՃՐԱԳԱԿԱԼՆԵՐԻ ՄԵՋ

         Ուսումնասիրության համար՝ Հայտնություն 1.9-18, 2.1-7
         Հիշելու համարը՝ Հայտնություն 3.21

 

1. Ինչպիսի՞ հանգամանքներում Հովհաննեսը տեսավ Քրիստոսին 7 ճրագակալների մեջ։ Հայտնություն 1.9

2. Ո՞ր օրը Հովհաննեսը տեսավ Քրիստոսին 7 ճրագակալների մեջ։ Հայտնություն 1.10

3. Ինչպիսի՞ նկարագրությամբ է Քրիստոսը ներկայանում Հովհաննեսին ճրագակալների մեջ։ Հայտնություն 1.12-18

4. Ինչպիսի՞ երեք կիրառություն կարելի է տեսնել ի դեմս 7 ճրագակալների։ Հայտնություն 1.11,19,20

5. Ինչպիսի՞ն է 7 ճրագակալներից առաջինի՝ Եփեսոսին ուղղված լուրը։ Հայտություն 2.1-7

6. Ի՞նչ տվեց Հայտնության այս հատվածի ուսումնասիրությունը անձամբ Ձեզ։



  

         5 հունվարի, 2019


         Դաս 1

         ԱՎԵՏԱՐԱՆԸ ՊԱՏՄՈՍԻՑ

         Հիշելու համարը՝ Հայտնություն 1.3

 

1. Ո՞վ է Պատմոսից տրված ավետարանի հեղինակը։ Հայտնություն 1.1-3

2. Ո՞րն է Պատմոսից տրված ավետարանի նպատակը։ Հայտնություն 1.1-3

3. Ըստ Ձեզ, ի՞նչ իմաստ ումի «սեմաինո» հունարեն բառը Հայտնություն 1.1 համարում։

4. Ինչպե՞ս է ներկայացված Պատմոսից տրված ավետարանի հեղինակը։ Հայտնություն 1.4-6

5. Ինչո՞ւմ է կայանում Պատմոսից տրված ավետարանի և Հայտնություն գրքի վերջնական նպատակը։ Հայտնություն 1.7-8

6. Ավետարա՞ն է արդյոք ինձ համար Հայտնություն գիրքը։



         29 դեկտեմբերի, 2018

         Դաս 13

 

         ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

 

         Հիշելու համարը՝ Բ Պետրոս 3.13

 

1. Ո՞ր իրադարձությամբ սկիզբ կդրվի միաբանության վերջնական վերականգնմանը։ Հովհաննես 14.1-3

 

2. Միաբանության վերջնական վերականգնման ինչպիսի՞ խոստում է տրված Հին կտակարանում։ Եսայիա 11.1-10

 

3. Միաբանության վերջնական վերականգնման ինչպիսի՞ խոստում է տրված Նոր կտակարանում։ Հայտնություն 21.1-5, 22.1-5

 

4. Ի՞նչ դեր է կատարելու հարությունը միաբանության վերջնական վերականգնման հարցում։ Ա Թեսաղոնիկեցիս 4.13-18

 

5. Ի՞նչ են ասում ստորև բերված համարները միաբանության վերջնական վերականգնման մասին։ Հայտնություն 21.2,9-27

 

6. Ինչպե՞ս է նկարագրվում վերջնական վերականգված միաբանությունը նոր երկրում։ Եսայիա 35 և 65.21-25

 

7. Ի՞նչ եմ անում, որ մասնակից լինեմ միաբանության վերջնական վերականգնմանը։






        22 դեկտեմբերի, 2018
    

       Դաս 12

       ԵԿԵՂԵՑՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

       Հիշելու համարը՝ Մատթեոս 20.26,27

 

1. Ո՞վ է եկեղեցու կազմակերպության գլուխը, որ կարող է նպաստել միաբանությանը։ Եփեսացիս 5.23-27

2. Ինչպե՞ս կարող է առաջնորդությունը որպես ծառայություն սկզբունքը նպաստել եկեղեցու միաբանությանը։ Մատթեոս 20.25-28 

3. Եկեղեցական կազմակերպության կողմից հաստատված ինչպիսի՞ ծառայողների գործունեությունը պետք է նպաստի եկեղեցու միաբանությանը։ Բ Տիմոթեոս 2.15

4. Ի՞նչ դեր է կատարում եկեղեցական կազմակերպության կողմից կարգապահությունը պահպանելը միաբանության հարցում։ Մատթեոս 18.15-20

5. Ո՞ր կարևորագույն հարցն է դրված եկեղեցական կազմակերպության վրա եկեղեցու առաքելությունն իրականացնելիս։ Մատթեոս 28.18-20

6. Աջակցո՞ւմ եմ արդյոք եկեղեցու կազմակերպությանը նրա միաբանությունը պահպանելու անկնկալիքով։




 

          15 դեկտեմբերի, 2018    

       Դաս 11

       ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅԱՆ ՄԵՋ

       Հիշելու համարը՝ Հայտնություն 14.6,7

 

1. Ի՞նչ միաբանություն ենք տեսնում երկրպագության մեջ Հայտնություն 4 և 5 գլուխներում։

2. Ինչպիսի՞ միաբանությունն է խաթարում կեղծ երկրպագությունը։ Դանիել 3.8-18

3. Երկրպագության հարցում ի՞նչ առումներով է անհրաժեշտ միաբանություն պահպանել։ Հայտնություն 14.6,7

4. Որո՞նք էին վաղ եկեղեցու երկրպագության չորս տարրերը, որ նպաստում էին միաբանությանը։ Գործք 2.42

5. Ինչպե՞ս է նկարագրվում վաղ եկեղեցու միաբանությունը երկրպագության մեջ։ Գործք 2.46, 47

6. Միաբա՞ն եմ արդյոք ես երկրպագության հարցերում։



 

         8 դեկտեմբերի, 2018    

       Դաս 10

       ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԽԶՎԱԾ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

       Հիշելու համարը՝ Հռոմեացիս 5.10

 

1. Ի՞նչ պատճառով էին խաթարվել միաբանությունը և խզվել հարաբերությունները Պողոսի և Բառնաբասի միջև։ Գործք 15.36-39

2. Ինչի՞ց է երևում, որ վերոնշյալ ճգնաժամը հաղթահարվեց։ Բ Տիմոթեոս 4.11

3. Խզված հարաբերությունների վերականգնման և միաբանության հաստատման ի՞նչ սկզբունքներ են շարադրված Փիլիմոնին ուղղված Պողոսի նամակում։ Փիլիմոն 1-25

4. Ինչպե՞ս կարող են հոգևոր պարգևները նպաստել եկեղեցու միաբանությանը։ Ա Կորնթացիս 12.1-11

5. Ո՞ր հատկանիշն է, որ կարող է մեծ դեր խաղալ խզված հարաբերությունները վերականգնելու և միաբանություն հաստատելու համար։ Հռոմեացիս 5.8-11

6. Ի՞նչ քայլեր է նախանշում Քրիստոսը խզված հարաբերությունները վերականգնելու և միաբանություն հաստատելու համար։ Մատթեոս 18.15.17

7. Ի՞նչ եմ անում ես խզված հարաբերությունները վերականգնելու և միաբանություն հաստատելու համար։


 

       1 դեկտեմբերի, 2018    

       Դաս 9

       ԱՄԵՆԱՀԱՄՈԶԻՉ ԱՊԱՑՈՒՅՑԸ

       Հիշելու համարը՝ Հովհաննես 11.51,52

 

1.  Հիսուսի կյանքի ո՞ր իրադարձությունն է դնում մեր միաբանության հիմքը որպես եկեղեցի։Եփեսացիս 1.7-10

2.  Աստծո կողմից հաշտեցման եռապատիկ (մարդ-Աստված, մարդ-մարդ, երկիր-երկինք ) ծառայությունը ինչպե՞ս է նպաստում միաբանությանը։ Եփեսացիս 2.13-16

3. Ո՞րն է գործնական միաբանության ամենահամոզիչ ապացույցը։ Եփեսացիս 4.25-5.2

4. Ո՞ր դեպքում բազմակարծության առկայությունը միաբանության համոզիչ ապացույց կարող է հանդիսանալ։ Հռոմեացիս 14.1-6

5. Ինչպե՞ս, այսինքն ինչի՞ հետևանքով աշակերտների մոտ միաբանություն դրսևորվեց առաքելության հարցում։ Գործք 2.1,46

6. Ունե՞մ արդյոք ես միաբանության հզոր ապացույցը։



           24 նոյեմբերի, 2018
    

       Դաս 8

       ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՎԱՏՈՒՄ

       Հիշելու համարը՝ Գործք առաքելոց 4.12

 

1.  Քրիստոսով փրկության հարցում ինչպիսի՞ միաբանություն կա ադվենտիստների և մյուս հիմնական հարանվանությունների միջև։ Գործք 4.8-12 

2.  Ի՞նչ տեղ է զբաղեցնում Յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցում Քրիստոսի գալուստի մասին հավատը։ Ա Թեսաղոնիկեցիս 4.13-18

3. Հավատի ո՞ր դրույթն է, որ տարբերում է ադվենտիստներին մյուս բոլոր հարանվանություններից։ Եբրայեցիս 9.23-28

4. Հավատի ո՞ր դրույթն է, որը միաբանում է բոլոր ադվենտիստներին։ Ելից 20.8-11

5. Ինչո՞ւ ադվենտիստները միաբան համաձայն չեն հոգու անմահության գաղափարի հետ։ Ա Կորնթացիս 15.51-54

6. Պահպանո՞ւմ եմ հավատի միաբանությունը, թե՞ տարաձայնություններ ունեմ եկեղեցու հավատի հետ։





           17 նոյեմբերի, 2018
    

       Դաս 7

       ԵՐԲ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԱՌԱՋԱՆՈՒՄ

       Հիշելու համարը՝ Գաղատացիս 3.27,28

 

1. Ինչպիսի՞ էթնիկական նախապաշարումները կարող էին հակամարտություն առաջացնել եկեղեցում։ Գործք 6.1-6

2. Ինչպիսի՞ հակամարտություններ կարող էին առաջանալ եկեղեցում հեթանոսների դարձի գալու հետ կապված։ Գործք 10.1-35

3. Ինչպե՞ս հարթվեցին պոտենցիալ հակամարտությունները Պետրոսի մեկնաբանություններից հետո։ Գործք 11.4-24

4. Ինչպե՞ս հարթվեցին թլփատության և այլ հարցերի հետ կապված հակամարտությունները ընդհանուր քննարկման արդյունքում։ Գործք 15.1-29

5. Ինչպե՞ս ընդունվեց Երուսաղեմի ժողովի որոշումը հակամարտող կողմերից մեկի՝ Անտիոքի եկեղեցու կողմից։ Գործք 15.30-35

6. Ինչպե՞ս ենք մենք լուծում հակամարտությունները, երբ դրանք առաջանում են եկեղեցում։

 

         10 նոյեմբերի, 2018    

       Դաս 6

       ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏԿԵՐՆԵՐ

       Հիշելու համարը՝ Ա Կորնթացիս 12.12

 

1. Ի՞նչ հավաքական պատկեր է օգտագործում Աստվածաշունչը միաբանության գաղափարը ընդգծելու համար։ Ա Պետրոս 2.9

2. Ինչպե՞ս է Աստծո տուն պատկերը ընդգծում եկեղեցու միաբանության գաղափարը։ Եփեսացիս 2.19-22

3. «Դուք (հոգնակի) Աստծո տաճար եք» պատկերը ինչպե՞ս է ներկայացնում միաբանության գաղափարը։ Ա Կորնթացիս 3.16,17

4. Ինչպե՞ս է եկեղեցու միաբանության ամենահայտնի պատկերը ներկայացնում միաբանության անհրաժեշտությունը։ Ա Կորնթացիս 12.12-26

5. Եկեղեցին որպես հոտ պատկերը ինչպե՞ս է արտացոլում միաբանության գաղափարը։ Հովհաննես 10.1-11

6. Բացի վերը նշվածներից կարո՞ղ եք եկեղեցու միաբանության պատկերի ձեր տարբերակը ներկայացնել, որը Ձեզ ավելի հոգեհարազատ է։



               

           3 նոյեմբերի, 2018
    

       Դաս 5

       ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՂ ԵԿԵՂԵՑՈՒՄ

       Հիշելու համարը՝ Գործք 2.42

 

1. Ինչպիսի՞ փորձառությունը հիմք հանդիսացավ վաղ եկեղեցու միաբանության համար։ Գործք 1.12-14

 

2. Բաբելոնի աշտարակաշինության ժամանակներից հետո ինչպե՞ս Աստված լուծեց լեզվական միաբանության հարցը վաղ եկեղեցու համար։ Գործք 2.5-13

 

3. Ո՞ր հարցերում էր միաբան վաղ եկեղեցին։ Գործք 2.42-47

 

4. Ինչպիսի՞ միաբանություն կար վաղ եկեղեցում նյութական հարցերում։ Գործք 4.32-37

 

5. Ինչպե՞ս Աստված մեկուսացրեց վաղ եկեղեցու միաբանությունը խախտող մարդկանց։ Գործք 5.1-11

 

6. Ինչպե՞ս էր միաբանությունը դրսևորվում վաղ եկեղեցում համաշխարհային տարածում գտնելուց հետո էլ։ Բ Կորնթացիս 9.8-15

 

7. Ունե՞մ արդյոք վաղ եկեղեցում դրսևորվող միաբանության պես փորձառություն։

 

                 27 հոկտեմբերի, 2018

           ԴԱՍ 4  ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԼԻՆ

    Հիշելու համարը՝ Եփեսացիս 1.9-10

1. Ընդհանուր միաբանության համար ինչպիսի՞ օրհնություններ տվեց Աստված Քրիստոսի միջոցով։ Եփեսացիս 1.3-14

2. Ո՞ւմ միաբանեց և խաղաղություն տվեց Քրիստոսը իր մահվան միջոցով։ Եփեսացիս 2.11-22

3. Ի՞նչն է նպաստում միաբանությանը։ Եփեսացիս 4.1-6

4. Ի՞նչ ներդրում ունեն եկեղեցու առաջնորդներն ու ծառայողները եկեղեցու միաբանության հարցում։ Եփեսացիս 4.11-16

5. Ի՞նչ դեր ունի ընտանիքի միաբանությունը ընդհանուր միաբանության հարցում։ Եփեսացիս 5.22-6.4

6. Ի՞նչ դեր ունի աշխատանքային միաբանությունը ընդհանուր միաբանության հարցում։Եփեսացիս 6.5-9

7. Ինչպե՞ս եմ ես Քրիստոսով նպաստում եկեղեցու միաբանությանը։

 

 

           20 հոկտեմբերի, 2018

 

           ԴԱՍ 3  «ՈՐ ԱՄԵՆԸ ՄԵԿ ԼԻՆԵՆ»

 

    Հիշելու համարը՝ Հովհաննես 17.20-21

1. Հիսուսի օրինակով ինչպիսի՞ աղոթք պետք է անի միաբանության ձգտող մարդը։ Հովհաննես 17.1-5

2. Ինչպիսի՞ն էր ցանկանում տեսնել աշակերտներին Հիսուսը միաբանության տեսակետից։ Հովհաննես 17.9-19

3. Ի՞նչն է կարևորում Հիսուսը հետագա դարերի հավատացյալների կյանքում։ Հովհաննես 17.20-26

4. Ինչպե՞ս է լուծվելու տարբեր հարանվանությունների և եկեղեցիների միաբանության հարցը։ Հովհաննես 10.16

5. Ի՞նչն է նպաստում միաբանությանը։ Հովհաննես 13.34,35

6. Ի կատարումն Հիսուսի քահանայապետական աղոթքի ի՞նչ քայլեր եմ ես ձեռնարկում եկեղեցու միաբանությանը նպաստելու համար։ 



                 13 հոկտեմբերի, 2018

 

           ԴԱՍ 2  ՊԱՌԱԿՏՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

    Հիշելու համարը՝ Առակաց 9.10

1. Ինչպիսի՞ խոստացված օրհնություններից զրկվեց Իսրայելը, որը և պառակտման պատճառ հանդիսացավ հետագայում։ 2 Օրինաց 28.1-14

2. Ինչպե՞ս է արձագանքում Աստված Իր ժողովրդի պառակտված վիճակը տեսնելով։  Երեմիա 3.14-18

3. Ո՞րն էր դատավորների օրերում Իսրայել ժողովրդի կատարյալ պառակտված վիճակի պատճառը։ Դատավորաց 17.6

4. Ի՞նչը Ռոբովամի օրերում Իսրայելի կատարյալ պառակտման պատճառ հանդիսացավ։ Գ Թագավորաց 12.1-16

5. Ո՞րն էր պառակտման, տարաձայնությունների և վեճերի պատճառը Կորնթոսում։ Ա Կորնթացիս 1.10-17

6. Ո՞րն է հաճախ եկեղեցու ղեկավարների կողմից եկեղեցին պառակտելու պատճառ հանդիսանում։ Գործք առաքելոց 20.25-31

7. Չի՞ պառակտվում արդյոք եկեղեցին իմ պատճառով։



 

           6 հոկտեմբերի, 2018

 

           
           ԴԱՍ 1  ԱՐԱՐՈՒՄ ԵՎ ԱՆԿՈՒՄ

    Հիշելու համարը՝ Ծննդոց 15.5,6

1. Արարչագործության ժամանակ ասված ո՞ր խոսքերն են, որ վկայում են Աստծո և մարդու միաբանության մասին։Ծննդոց 1.26,27

2. Ո՞ր հատկանիշն է միաբանում մարդուն Աստծո և մյուս մարդկանց հետ։ Ա Հովհաննես 4.7,8,16

3. Ինչպե՞ս խախտվեց առաջին մարդկանց միաբանությունը։ Ծննդոց 3.16-19

4. Հետագայում ինչպե՞ս ավելի խորացավ անմիաբանությունը։ Ծննդոց 11.1-9

5. Ի՞նչ առնչություն ունեն Աբրահամի բնավորության հատկանիշները միաբանությունը նպաստելու հետ։ Եբրայեցիս 11.8-19

6. Ինչպե՞ս Աստծո ժողովուրդը՝ Իսրայելը պետք է նպաստեր միաբանությունը։ 2 Օրինաց 7.6-11

7. Ո՞րն է իմ ներդրումը միաբանության հաստատման գործընթացում։




           29 սեպտեմբերի, 2018

           ԴԱՍ 13  ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՀՌՈՄ

    Ուսումնասիրության համար՝ Գործք 27-28

    Հիշելու համարը՝ Գործք 27.24

1. Ինչպիսի՞ նախապատրաստություններ էին ընթանում դեպի Հռոմ՝ Իտալիայի մայրաքաղաք ճամփորդությանն ընդառաջ։ Գործք 27.1-8

2. Ինչպիսի՞ հորդորներ է տալիս Պողոսը ճամփորդության հետ կապված։ Գործք 27.9-26

3. Դեպի Հռոմ ճամփորդության ընթացքում ինչպիսի՞ նավակոծության են հանդիպում ճանապարհորդները։ Գործք 27.27-38

4. Ինչպե՞ս են նավի ուղևորները փրկվում նավաբեկությունից հետո։ Գործք 27.39-44

5. Ինչպիսի՞ իրադարձություններ տեղի ունեցան Մելիտե կղզում։ Գործք 28.1-6

6. Ինչպիսի՞ն էր Պողոսի գործունեությունը մինչև Հռոմ հասնելը։ Գործք 28.7-15

7. Ինչպիսի՞ն էր Պողոսի գործունեությունը Հռոմում։ Գործք 28.16-32

8. Դեպի Հռոմ ճամփորդության ընթացքի ո՞ր մասում դուք կցանկանայիք ընկերակցել Պողոսին։ Ինչո՞ւ։



           22 սեպտեմբերի, 2018

           ԴԱՍ 12  ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՍԱՐԻԱՅՈՒՄ

    Ուսումնասիրության համար՝ Գործք 24-26

    Հիշելու համարը՝ Գործք 26.29


1. Ի՞նչ մեղադրանք առաջադրվեց Պողոսին Կեսարիայում գտնված բանտարկության ժամանակ։ Գործք 24.1-9

2. Ի՞նչ պաշտպանական ճառ ասաց Պողոսը այդ դատական լսման ժամանակ։ Գործք 24.10-21

3. Ինչպիսի՞ն էր Փելիքս կուսակալի դիրքորոշումը Պողոսի գործի նկատմամբ։ Գործք 24.22-27

4. Ինչպե՞ս Փեստոսը ընթացք տվեց Պողոսի դատական գործընթացին։ Գործք 25.1-12

5. Ինչպե՞ս է Փեստոսը ներկայացնում Պողոսի բանտարկության մեջ գտնվելու հանգամանքը թագավոր Ագրիպասին։ Գործք 25.13-27

6. Ինչպե՞ս Պողոսը իր պաշտպանական ճառի մեջ քարոզեց և վկայեց Աստծո մասին Ագրիպասի և մյուսների առաջ։ Գործք 26

7. Կցանկանայի՞ք արդյոք բանտարկվել Հիսուսի անունի և Աստծո խոսքի համար։ Ինչո՞ւ։


 

           15 սեպտեմբերի, 2018

           ԴԱՍ 11  ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ

    Ուսումնասիրության համար՝ Գործք 21-23

    Հիշելու համարը՝ Գործք 23.11


1. Մինչև ձերբակալվելը ինչո՞վ էր զբաղվել Պողոսը Երուսաղեմում։ Գործք 21.15-26

2. Ի՞նչ հանգամանքներում ձերբակալվեց Պողոսը Երուսաղեմում։ Գործք 21.27-40

3. Ինչի՞ մասին էր Պողոսի ելույթը արդեն ձերբակալված վիճակում։ Գործք 22.1-21 

4. Ինչպիսի՞ խնդիրներ ունեցավ Պողոսը ձերբակալված ժամանակ, չնայած նրան, որ Հռոմի քաղաքացի էր։ Գործք 22.22-29 

5. Ո՞րն էր ձերբակալված Պողոսի հաջորդ ելույթի վայրը։ Գործք 22.30, 23.1-5

6. Ինչպե՞ս Պողոսը ատյանում երկպառակություն առաջացրեց։ Գործք 23.6-11 

7. Ձերբակալված Պողոսի կյանքին ինչպիսի՞ սպառնալիք կար։ Գործք 23.12-22

8. Ո՞ւր տեղափոխեցին ձերբակալված Պողոսին։ Գործք 23.23-35

9. Ինչպիսի՞ դասեր քաղեցի Պողոսի ձերբակալության պատմությունից։





           8 սեպտեմբերի, 2018

           ԴԱՍ 10  ԵՐՐՈՐԴ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ

    Ուսումնասիրության համար՝ Գործք 18-21

    Հիշելու համարը՝ Գործք 20.34


1. Ինչպիսի՞ աշխատանքներ էին կատարվում Պողոսի երրորդ ավետարանչական ճամփորդության հիմնական քաղաք Եփեսոսում։ Գործք 18.18-28

2. Ի՞նչ պայմաններում կատարվեց մկրտությունը Եփեսոսում։ Գործք 19.1-7

3. Ի՞նչ աշխատանքներ կատարվեցին Եփեսոսում։ Գործք 19.8-20

4. Ինչպիսի՞ հակազդեցության հանդիպեց Պողոսը Եփեսոսսում։ Գործք 19.21-40

5. Ուշադրության արժանի ինչպիսի՞ դրվագներ կան նկարագրված Տրովադայում՝քարոզության ընթացքում։ Գործք 20.7-12

6. Ինչպիսի՞ կարևոր ժողով հրավիրեց Պողոսը Միլետոսում։ Գործք 20.15-38

7. Տյուրոսում և Կեսարիայում ինչպե՞ս Պողոսը զգուշացվեց հետագա սպառնացող վտանգների մասին։ Գործք 21.1-14

8. Ինչպիսի՞ խրատական դասեր քաղեցիք Պողոսի երրորդ ավետարանչական ճամփորդությունից։



              1 սեպտեմբերի, 2018

           ԴԱՍ 9  ԵՐԿՐՈՐԴ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ

    Ուսումնասիրության համար՝ Գործք 16-18

    Հիշելու համարը՝ Գործք 18.11

1. Ինչպիսի՞ համալրում ստացան Պողոսն ու Շիղան Լյուստրայում երկրորդ ավետարանչական ճամբորդության ընթացքում։ Գործք 16.1-5

2. Ո՞վ էր առաջնորդում նրանց երկրորդ ավետարանչական ճամբորդության ընթացքում։ Գործք 16.6-10

3. Ինչպե՞ս էր կատարվում ծառայությունը Փիլիպեում երկրորդ ավետարանչական ճամբորդության ժամանակ։ Գործք 16.11-15

4. Ո՞ւմ փրկության պատճառ դարձավ առաքյալների բանտարկությունը երկրորդ ավետարանչական ճամբորդության ընթացքում։ Գործք 16.16-40

5. Ինչիսի՞ն էր քարոզության խոսքը Պողոսի երկրորդ ավետարանչական ճամբորդության ժամանակ Թեսաղոնիկեում և Բերիայում։ Գործք 17.1-15

6. ԻՆչպիսի՞ հաջողություն ունեցավ Պողոսը Աթենքում։ Գործք 17.16-34

7. Ո՞ր քաղաքի հիմնավոր ավետարանմամբ ավարտվեց Պողոսի երկրորդ ավետարանչական ճամբորդությունը։ Գործք 18.1-17

8. Ինչպիսի՞ն է Պողոսի երկրորդ ավետարանչական ճամբորդության ուսումնասիրության օրհնությունը ինձ համար։


 

           25 օգոստոսի, 2018

           ԴԱՍ 8  ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

    Ուսումնասիրության համար՝ Գործք 15

    Հիշելու համարը՝ Գործք 15.11


1. Ո՞րն էր եկեղեցում առաջացած խնդիրը, որի պատճառով Երուսաղեմի խորհուրդը գումարելու հարց առաջացավ։ Գործք 15.1-6

2. Ի՞նչ դեր ուներ Պետրոսը Երուսաղեմի խորհրդում։Գործք 15.7-11
 
3. Ո՞րն էր Հակոբոսի առաջարկությունը Երուսաղեմի խորհրդին հարցի լուծման կապակցությամբ։ Գործք 15.12-21

4. Ի՞նչ որոշում կայացրեց Երուսաղեմի խորհուրդը։ Գործք 15.28-29

5. Ինչպե՞ս պետք է Երուսաղեմի խորհրդի կայացրած որոշումը հասցվեր եկեղեցիներին։ Գործք 15.22-29 

6. Ինչպե՞ս արձագանքեց Անտիոքի եկեղեցին Երուսաղեմի խորհրդի որոշմանը։ Գործք 15.30-33

7. Ի՞նչ դաս քաղեցի ինձ համար ծանոթանալով Երուսաղեմի խորհրդի ընթացքին։




                 18 օգոստոսի, 2018


           ԴԱՍ 7  ՊՈՂՈՍԻ ԱՌԱՋԻՆ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ

 

    Ուսումնասիրության համար՝ Գործք 13 և 14

    Հիշելու համարը՝ Գործք 13.38,39

1. Ինպե՞ս Պողոսը սկսեց իր առաջին ավետարանչական ճամփորդությունը։ Գործք 13.1-12

2. Առաջին ավետարանչական ճամփորդության ընթացքում ինչպիսի՞ն էր Պողոսի քարոզը Պիսիդիայի Անտիոքում։ Գործք 13.13-41

3. Ինչպիսի՞ն էր Պողոսի առաջին ավետարանչական ճամփորդության արդյունքը  Պիսիդիայի Անտիոքում։ Գործք 13.42-46 

4. Ինչպիսի՞ն էր Պողոսի առաջին ավետարանչական ճամփորդության արդյունքը  Իկոնիոնում։ Գործք 14.1-7

5. Ինչպիսի՞ն էր Պողոսի առաջին ավետարանչական ճամփորդության արդյունքը  Լյուստրայում և Դերբեում։ Գործք 14.5-19

6. Ի՞նչ տվեց ինձ Պողոսի առաջին ավետարանչական ճամփորդության ուսումնասիրությունը։

                 11 օգոստոսի, 2018

           ԴԱՍ 6  ՊԵՏՐՈՍԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

    Ուսումնասիրության համար՝ Գործք 9.32-43, 10.9-16, 11.1-26, 12.1-18

    Հիշելու համարը՝ Գործք 10.34,35


1. Ի՞նչ ծառայություն կատարեց Պետրոսը Լյուդիայում։ Գործք 9.32-35

2. Ինչո՞վ նշանավորվեց Պետրոսի ծառայությունը Հոպպեում։ Գործք 9.36-43

3. Ինչպե՞ս Աստված նախապատրաստեց Պետրոսին հեթանոսներին ծառայելու համար։ Գործք 10.9-16

4. Իր ծառայության արդյունքում ինչպիսի՞ նախապաշարումներից ազատվեց Պետրոսը։ Գործք 10.28-35

5. Ծառայության ի՞նչ նոր փուլ սկսվեց քրիստոնյաների համար Պետրոսի ծառայությունից հետո։ Գործք 11.1-18

6. Ըստ Ձեզ, ի՞նչ առնչություն ուներ Անտիոքի եկեղեցու կազմավորումը Պետրոսի ծառայության հետ։ Գործք 11.19-26

7. Ինչպե՞ս կասեցվեց Պետրոսի ծառայությանը վերջ դնելու քրիստոնյաների հակառակորդների ջանքերը։Գործք 12.1-18 

8.  Ինչո՞վ էր ինձ համար ուսանելի Պետրոսի ծառայության ուսումնասիրությունը։



           4 օգոստոսի, 2018

           ԴԱՍ 5  ՊՈՂՈՍԻ ԴԱՐՁԻ ԳԱԼԸ

 

    Ուսումնասիրության համար՝ Գործք 9

    Հիշելու համարը՝ Գործք 9.15


1. Ինչպիսի՞ն էր Պողոսը մինչև դարձի գալը։ Գործք 9.1-2

2. Ուշադրության արժանի ինչպիսի՞ պահեր կան Պողոսի դարձի գալու հետ կապված։ Գործք 9.3-9

3. Ինչպիսի՞ դերակատարություն ունեցավ Անանիան Պողոսի կյանքում նրա դարձի գալուց հետո։ Գործք 9.10-19

4. Ինչպիսի՞ ծառայություն էր իրականացնում Պողոսը իր դարձի գալուց անմիջապես հետո։ Գործք 9.20-25

5. Ինչպիսի՞ն էր դարձի եկած Պողոսի գործունեությունը Երուսաղեմում։ Գործք 9.26-30

6. Ի՞նչ տվեց ինձ Պողոսի դարձի գալու պատմության հետ իմ ծանոթությունը։





                                   

               28 հուլիսի, 2018

           ԴԱՍ 4  ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ

 

    Ուսումնասիրության համար՝ Գործք 6-8 գլուխներ

    Հիշելու համարը՝ Գործք 6.7


1. Ինչպե՞ս կնկարագրեք եկեղեցական առաջին առաջնորդների գործառույթները։ Գործք 6.1-7

2. Ի՞նչ ծառայություն էր կատարում եկեղեցական առաջին առաջնորդներից մեկը՝ Ստեփանոսը։ Գործք 6.8-16

3. Ինչպե՞ս կբնութագրեք եկեղեցական առաջին առաջնորդներից Ստեփանոսի ելույթը։ Գործք 7 գլ

4. Ինչպե՞ս է նկարագրվում եկեղեցական առաջին առաջնորդներից Ստեփանոսի մահը։ Գործք 7.57-8.2

5. Ինչպիսի՞ նոր բնույթի գործունեություն ծավալեցին եկեղեցական առաջին առաջնորդները։ Գործք 8

6. Եկեղեցական ո՞ր բնագավառներում եմ ես կատարում առաջնորդության գործառույթներ։






21 հուլիսի, 2018

           ԴԱՍ 3  ԿՅԱՆՔԸ ՎԱՂ ԵԿԵՂԵՑՈՒՄ

 

    Ուսումնասիրության համար՝ Գործք 2-5 գլուխներ

    Հիշելու համարը՝ Գործք 2.46,47


1. Ինչպե՞ս է նկարագրվում վաղ եկեղեցու ներքին կյանքը։ Գործք 2.42-47

2. Ինչպիսի՞ արտառոց դեպքեր էին հաճախ ուղեկցում վաղ եկեղեցու կյանքը, որոնք նպաստում էին ավետարանի քարոզին։ Գործք 3

3. Ինչպիսի՞ ընդդիմության էր հաճախ հանգիպում վաղ եկեղեցին։ Գործք 4.1-22

4. Ինչպե՞ս կասեցվեց վատ օրինակի վատ ազդեցությունը վաղ եկեղեցու կյանքում։ Գործք 5.1-11

5. Ինչպիսի՞ ազդեցություն էր թողնում վաղ եկեղեցու կյանքը բարձրագույն իշխանությունների վրա։ Գործք 5.34-39

6. Ինչպիսի՞ն է իմ կյանքը համեմատած վաղ եկեղեցու կյանքի հետ։






           14 հուլիսի, 2018

           ԴԱՍ ­2  ՊԵՆՏԵԿՈՍՏԵ

 

    Ուսումնասիրության համար՝ Գործք 2 գլուխ

    Հիշելու համարը՝ Գործք 2.32,33


1. Ինչո՞վ նշանավորվեց Պենտեկոստե տոնի սկիզբը։ Գործք 2.1-3

2. Հոգու ո՞ր պարգևը առանձնահատուկ դրսևորվեց Պենտեկոստեի օրը։ Գործք 2.4-13

3. Ո՚րն էր Պենտեկոստեի օրը Պետրոսի կարդացած քարոզի հիմնական բովանդակությունը։ Գործք 2.14-32

4. Ի՞նչ կապ կա Քրիստոսի գահակալման, Պենտեկոստեի և Սուրբ Հոգու հեղման միջև։ Գործք 2.33-36

5. Որո՞նք են Պենտեկոստեի օրը Սուրբ Հոգու հեղման հետևանքները։Գործք 2.37-47

6. Ի՞նչ է նշանակում Պենտեկոստեն ինձ համար։





 7 հուլիսի, 2018

           ԴԱՍ ­1  ԻՄ ՎԿԱՆԵՐԸ ԿԼԻՆԵՔ

 

    Ուսումնասիրության համար՝ Գործք 1 գլուխ

    Հիշելու համարը՝ Գործք 1.8

1. Ինչպե՞ս էր Քրիստոսը աշակերտներին նախապատրաստում վկայության համար։ Գործք 1.1-7
     
2. Քրիստոսը ինչպե՞ս ձևակերպեց աշակերտների առաքելությունը։ Գործք 1.8

3. Ի՞նչ կարևոր հիմք ունի «Իմ վկաները կլինեք» պատվերը։ Գործք 1.9-12

4. Ինչպե՞ս էին աշակերտները նախապատրաստվում վկայությանը։Գործք 1.13-14

5. Ինչպե՞ս ընտրվեց տասներկուերորդ առաքյալը վկայության համար։ Գործք 1.15-26

6. Ի՞նչ վիճակում է ինձ մոտ վկայության հարցը։


              

30 հունիսի, 2018


ԴԱՍ ­13  ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ

 

Հիշելու համարը՝ Մատթեոս 24.27

1. Ինչպե՞ս է Հին կտակարանը նկարագրում Հիսուսի վերադարձի օրը։ Եսայիա 13.6-9

2. Ինչպե՞ս է Նոր կտակարանը նկարագրում Հիսուսի վերադարձի օրը։ Մատթեոս 24.30-31

3. Ի՞նչ խորհրդանիշի միջոցով է Դանիելը նկարագրում Հիսուսի վերադարձը։ Դանիել 2.34-35, 44-45

4. Ինչպե՞ս է Պողոսը անվանում Հիսուսի վերադարձի հույսը։ Տիտոս 2.13

5. Ինչի՞ վրա է հիմնում իր հույսը Պողոսը։ Բ Տիմոթէոս 4.6-8

6. Ինչպիսի՞ն է Հիսուսի վերադարձի բնույթը։ Ա Թեսաղոնիկեցիս 4.12-17

7. Ո՞րն է Հիսուսի վերադարձի հետ կապված մեծագույն հույսը։ Ա Կորնթացիս 15.42-44, 53-55

8. Ի՞նչ է նշանակում ինձ համար մեր Տեր Հիսուսի վերադարձը։





              23 հունիսի, 2018

ԴԱՍ ­12  ԲԱԲԵԼՈՆԸ ԵՎ ԱՐՄԱԳԵԴՈՆԸ

 

Հիշելու համարը՝ Հայտնություն 17.5

1. Ինչպիսի՞ն է լինելու Բաբելոնի ազդեցությունը վերջին օրերում։ Հայտնություն 14.8  

2. Ինչպե՞ս է նկարագրվում Բաբելոնի վերջնական անկումը։ Հայտնություն 18.1-10

3. Ինչպե՞ս է նկարագրվում Արմագեդոնի պատերազմը։ Հայտնություն 16.12-16

4. Ինչպիսի՞ աղերսներ կան Բաբելոնի և Կարմեղոսի միջև։ Գ Թագավորաց 18.1-18

5. Ինչպե՞ս է ավարտվում Աստված-Բաբելոն հակամարտությունը Արմագեդոնում (Կարմեղոսում)։ Գ Թագավորաց 18.19-40

6. Ո՞ւմ կողմում եմ ես այսօր՝ Բաբելոնի, թե՞ Աստծու։



               

            16 հունիսի, 2018

ԴԱՍ ­11  ԱՍՏԾՈ ԿՆԻ՞ՔԸ, ԹԵ ԳԱԶԱՆԻ ԴՐՈՇՄԸ

 

Հիշելու համարը՝ Հայտնություն 15.3

1.  Ո՞րն էր Աստծո ժողովրդի տարբերիչ նշանը Հին կտակարանում։ Ծննդոց 17.9-11

2. Ո՞րն էր արտաքին և հիմնական նշանը Հին կտակարանում, որն իրականում Աստծո կնիքն է հանդիսանում։ Եզեկիել 20.12,20

3. Ի հակադրություն Աստծո կնիքի, ո՞րն է գազանի դրոշմը։ Հայտնություն 14.9-12

4. Ե՞րբ է տրվելու Աստծո կնիքը։ Հայտնություն 7.1-4

5. Շաբաթը որպես Աստծո կնիք ի՞նչ նշանակություն ունի քրիստոնյաների համար։ Եբրայեցիս 4.4-11

6. Ինչպիսի՞ն է իմ վերաբերմունքը Աստծո կնիքի նկատմամբ։ 



 

                      9 հունիսի, 2018

 

ԴԱՍ ­10  ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ԵՎ ԲԱԲԵԼՈՆԸ

 

Հիշելու համարը՝ Դանիել 12.1

1.  Ո՞ր իշխանությունն է, որ ԱՄՆ-ի միջոցով կստեղծի Բաբելոնը։ Հայտնություն 13.1-10

2. Ինչպե՞ս է ԱՄՆ ներկայացված մարգարեության մեջ։ Հայտնություն 13.10-15

3. Ինչպե՞ս է Բաբելոնին երկրպագության հարցը պարտադրվում ԱՄՆ-ի կողմից։ Հայտնություն 13.16-17

4. Ինչպե՞ս է մարգարեության մեջ ներկայացված Բաբելոնը։ Հայտնություն 17.1-5

5. Ինչպիսի՞ նախազգուշացում է տրվում Բաբելոնի  հետ կապված։ Հայտնություն 18.1-4

6. Ինչպիսի՞ն է իմ առնչությունը Բաբելոնի հետ։





 

              2 հունիսի, 2018

ԴԱՍ ­9      ՎԵՐՋԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

 

Հի­շել­ու­ հա­մա­րը. Հայտնություն 12.9


1. Ինչպե՞ս է Հայտնություն 12 գլուխը ժխտում վերջին ժամանակներում տարածված սատանայի չգոյության մոլորությունը։

2. Ո՞ւմ միջոցով կիրականացվեն վերջին ժամանակների մոլորությունները։ Բ Կորնթացիս 11.13-15

3. Ինչպե՞ս է ժխտվում վերջին ժամանակների մոլորությունը հոգու անմահության վերաբերյալ Ժողովող 9.5,6,10 համարների միջոցով։

4. Ինչպե՞ս են Ծննդոց 1-2.3 համարները ժխտում էվոլյուցիոն տեսության մոլորությունը, որը տարածված է վերջին ժամանակներում։

5. Ինչպե՞ս է Հայտնություն 13 գլխում ներկայացված կեղծ երրորդության մոլորությունը, որը յուրահատուկ կլինի վերջին ժամանակներին։

6. Ինչքանո՞վ եմ ազատ վերջին ժամանակների տարածված մոլորություններից։



               26 մայիսի, 2018

ԴԱՍ ­8      ԵՐԿՐՊԱԳԵԼ ԱՐԱՐՉԻՆ 

 

Հի­շել­ու­ հա­մա­րը. Հայտնություն 14.6


1. Ի՞նչ անհրաժեշտ պայման կա Աստծուն ճշմարիտ երկրպագության համար։ Հայտնություն 14.6

2. Ինչպե՞ս են տեսանելի «հավիտենական ավետիք» և Աստծո երկրպագություն գաղափարները խաչի վրայի ավազակի պատմության մեջ։ Ղուկաս 23.32-43

3. Ինչպե՞ս են Աստծուց վախենալու և Նրան փառք տալու գաղափարները համապատասխանում ավետարանին։ Հայտնություն 14.7

4. Ինչպե՞ս է վերոնշյալը առնչվում դատաստանի հետ։ Հայտնություն 14.7

5. Ինչպե՞ս է դրված Աստծուն երկրպագելու հարցը վերջին ժամանակներում։ Հայտնություն 14.6-11

6. Ինչպե՞ս է Աստծո երկրպագության հարցը իմ անձնական կյանքում։




               19 մայիսի, 2018

ԴԱՍ ­7      ՄԱՏԹԵՈՍ­ 24-ՐԴ­ԵՎ­ 25-ՐԴ­ ԳԼՈՒԽՆԵՐ 

Հի­շել­ու­ հա­մա­րը.  Մատ­թեոս­ 24.24

 

1. Ի՞նչ ­համ­ա­պար­փակ­ պատգամ ­ տվեց ­ Հիս­ուսն ­Իր հետեւորդներին ­վերջին ­օրեր­ի մաս­ին: Մատ­թեոս­ 24.1-25

2. Վերջին օրերում փրկությունը ստանալու համար ինչպիսի՞ հատկանիշ պետք է ունենա քրիստոնյան։ Մատ­թեոս­ 24.9-13

3. Ինչպե՞ս հասկանալ «ավերածի պղծություն» արտահայտությունը կապված վերջին ժամանակի հետ։ Մատ­թեոս­ 24.15

4. Ի՞նչ­ է­ Հի­սուսն­ այս­տեղ­ ա­սում,­ ո­րը­ կօգ­նի­ մեզ ­հաս­կա­նալ, ­թե ­ինչպես պատ­րաստ լի­նել­Նրա ­վե­րա­դար­ձին: Մատ­թեոս ­25.1-13

5. ­­Ի՞նչ­ դեր­ ու­նի­ մեր­ տա­ղանդ­ներն ­օգ­տա­գոր­ծել­ը­ Քրիս­տո­սի վերադար­ձին­ պատ­րաստվել­ու ­հար­ցում: Մատ­թեոս­ 25.13-30­

6. Ինչպե՞ս է Քրիստոսի վերադարձին իմ նախապատրաստության հարցը։

 

 


             12 մայիսի, 2018

Դաս 6     ՕՐԵՆՔԻ «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ»

Հիշելու համարը՝ Դանիել 7.25

1. Փոխվե՞լ է արդյոք այն օրենքը, որ գործում է մարդու մեջ։ Հռոմեացիս 7.15-25

2. Ինչպիսի՞ն էր Պողոսի վերաբերմունքը օրենքի նկատմամբ օրենքի փոփոխության տեսակետից։ Հռոմեացիս 7.1-14

3. Ինչպիսի՞ համարներ են այսօր վկայակոչվում որպես «վկայություն» այն բանի, որ շաբաթը փոխարինվել է կիրակիով։

4. Ինչպիսի՞ն էր Քրիստոսի վերաբերմունքը օրենքի նկատմամբ օրենքի փոփոխության տեսակետից։ Ղուկաս 4.14-16

5. Ինչպե՞ս հաստատվեց օրենքի անփոփոխելիությունը նրա մահվան ժամանակ։ Ղուկաս 23.55-56

6. Փոխեցի՞ն արդյոք առաքյալները շաբաթը։ Գործք 13.14,42-44

7. Ո՞վ է փորձել փոխել օրենքը, այսինքն շաբաթը փոխարինել կիրակիով։ Դանիել 7.25

8. Ես ո՞ր օրենքն եմ պահում. Աստծո կողմից տրվածը, թե՞ փոխվածը։ 

 

5 մայիսի, 2018


Դաս 5  ՔՐԻՍՏՈՍԸ ԵՐԿՆԱՅԻՆ ՍՐԲԱՐԱՆՈՒՄ

Հիշելու համարը՝ Փիլիպեցիս 2.9,10

1. Ո՞րն էր Քրիստոսի առաջին գործը երկնային սրբարանում ծառայությունը սկսելիս։ Ղուկաս 9.22
 
2. Ի՞նչ է ասվում Եբրայեցիս 7 գլխում Քրիստոսի մասին երկնային սրբարանի համատեքստում։

3. Ի՞նչ ծառայություն է կատարում Քրիստոսը երկնային սրբարանում մեզ համար։ Եբրայեցիս 7.24-27

4. Ի՞նչ հույս է տալիս երկնային սրբարանում Քրիստոսի ծառայությունը։ Եբրայեցիս 6.18-20

5. Ինչպե՞ս են Եբրայեցիս 9.20-23 համարները փաստում այն, որ Քրիստոսը երկնային սրբարանի երկրորդ մասում կատարելու է Քահանայապետի ծառայությունը։

6. Ի՞նչ է ինձ տալիս այն փաստը, որ Քրիստոսն այսօր բարեխոսում է երկնային սրբարանում։




            28 ապրիլի, 2018


 

Դաս 4   ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՋԻՆ ԺԱՄԱՆԱՔՆԵՐՈՒՄ

 

Հիշելու համարը՝ Ա Հովհաննես 4.16

 

  1. Ի՞նչն է վերջին ժամանկներում փրկության գրավականը։ Հովհաննես 14.9
  1. Ո՞վ իրականացրեց փրկությունը։Փիլիպեցիս 2.5-8
  1. Ի՞նչ դեր ունի Սուրբ Հոգին փրկության գործում։ Հովհաննես 16.8-13
  1. Ինչպե՞ս կարող ենք փրկության վստահություն ունենալ։ Հռոմեացիս 10.9-13
  1. Ինչպե՞ս է վերջին ժամանակներում տարածվում փրկության լուրը։ Հայտնություն 14.6,7
  1. Ինչպե՞ս եմ ես վերապրում և կիսվում հավիտենական լուրով։




             21 ապրիլի, 2018

             Դաս 3 ՀԻՍՈՒՍՆ ՈՒ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ ԳԻՐՔԸ

             Հիշելու համարը՝ Հայտնություն 3.21

1. Հայտնություն 12 գլուխը Հայտնություն գրքի ո՞ր մասին է պատկանում. պատմակա՞ն, թե վախճանաբանական։

2. Ներկայացրեք Հիսուսի տարբեր կերպարներ Հայտնություն գրքից։

3. Ինչպե՞ս է ներկայացված Քրիստոսի ծառայությունը սրբարանում Հայտնություն գրքում։

4. Ինչպե՞ս է ներկայացված Հիսուսը Հայտնություն 1.1-8 համարներում։

5. Ինչպե՞ս է ներկայացված Հիսուսը Հայտնություն 1.10-18 համարներում։

6.  Ինչպիսի՞ն են իմ և Հայտնության գրքի Հիսուսի հետ փոխհարաբերությունները։

 

 

             14  ապրիլի, 2018 

             Դաս 2   ԴԱՆԻԵԼՆ ՈՒ ՎԵՐՋԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ

 

             Հիշելու համարը՝ Դանիել 2.47

1. Դանիելի ո՞ր հատկանիշն է շատ անհրաժեշտ լինելու վերջին ժամանակներում ապրող հավատացյալների համար։ Դանիել 1 գլ.

2. Դանիելի կողմից մեկնաբանված երազը ինչքանո՞վ է առնչվում վերջին ժամանակների հետ։ Դանիել 2

3. Ի՞նչ զուգահեռներ կան Դանիել 3-րդ գլխի և վերջին ժամանակների միջև։ Դանիել 3 գլ.

4. Դանիելի միջոցով Նաբուգոդոնոսորի վերջնական դարձի գալը ինչպիսի՞ նախօրինակ կարող է հանդիսանալ վերջին ժամանակների համար։ Դանիել 4 գլ.

5. Ի՞նչ զուգահեռներ կարող ենք գտնել Դանիելի փորձառության և վերջին ժամանակների իրադարձությունների միջև։ Դանիել 6 գլ.

6. Դանիելի անձը ի՞նչ ոգեշնչող դեր ունի իմ կյանքում, որ ապրում եմ վերջին ժամանակներում։

 

              7  ապրիլի, 2018 

             Դաս
1   
ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ 

 

            Հիշելու համարը.  Հայտնություն 12.17 

1. Ինչպե՞ս է սկսվել տիեզերական հակամարտությունը։ Եզեկիել 28.1,2,11-17

2. 
Ինչպե՞ս է տիեզերական հակամարտությունը տեղափոխվել մեր երկիր։ Ծննդոց 3.1-7

3. 
Ինչպե՞ս է երկնքում սկսված տիեզերական հակամարտությունը շարունակվում երկրի վրա։ Հայտնություն 12.1-17

4.
Ինչպիսի՞ խոստում ունեն տիեզերական հակամարտության մասնակից հավատացյալները։ Մատթեոս 28.20

5. 
Ի՞նչն է լինելու տիեզերական հակամարտության կենտրոնում վերջին ժամանակներում։ Հայտնություն 14.12

6. 
Ինչպիսի՞ն է իմ մասնակցությունը տիեզերական հակամարտությանը։




             31  մարտի, 2018 

             ԴԱՍ 13    ՏՆՏԵՍՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ 

             Հիշելու համարը.  Ա Պետրոս 2.12 

  1. Տնտեսվարության ինչպիսի՞ արդյունքներն են, որ շատ են բացակայում վերջին օրերում։ Բ Տիմոթեոս 3.1-9
  2. Իրերի նկատմամբ վերաբերմունքի ինչպիսի՞ հիմնական արդյունք է տալիս ճիշտ տնտեսվարությունը։ Ա Տիմոթեոս 6.5-8
  3. Իսկ Աստծո նկատմամբ վերաբերմունքի ինչպիսի՞ արդյունք է տալիս ճիշտ տնտեսվարությունը։ Առակաց 3.5-7
  4. Ինչպիսի՞ արդյունք է տալիս ճիշտ տնտեսվարությունը մեր ազդեցության տեսակետից։ Մատթեոս 5.16
  5. Ինչպիսի՞ խոսքեր մենք կլսենք Աստծուց վատ կամ լավ տնտեսվարության դեպքում։ Մատթեոս 7.21-23
  6. Ի՞նչ դրական արդյունքների եմ հասել իմ տնտեսվարության արդյունքում։



             24 մարտի, 2018 

             Դաս 12   ՏՆՏԵՍԻ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

             Հիշելու համարը՝ Սաղմոս 119.9-11

1. Ըստ Մատթեոս 22.37,38 համարների ինչպե՞ս կձևակերպեք տնտեսի ամենակարևոր սովորությունը։

 

2. Քրիստոսի գալստյան հետ կապված ինչպիսի՞ սովորություն պետք է ձևավորի տնտեսը։ Ղուկաս 12.35-48

 

3. Ինչպիսի՞ սովորություն պետք է ձևավորենք ժամանակի կառավարման հետ կապված։ Եփեսացիս 5.15-16

 

4. Ինչպիսի՞ն են ձեր սովորությունները մտքի, մարմնի և հոգու առողջությունը պահպանելու հարցում։

 

5. Ինչպե՞ս է Պողոսը նկարագրում տնտեսի սովորությունը՝ ինքնակարգապահությունը։ Ա Կորնթացիս  9.24-27

 

6. Ի՞նչ սովորություններ ունեմ ես որպես տնտես։




17  մարտի, 2018

 

Դաս 11  ՊԱՐՏՔ՝ ԱՄՆԵՆՕՐՅԱ ՈՐՈՇՈՒՄ

 

Հիշելու համարը՝ Հռոմեացիս 13.7,8

 

1. Ի՞նչ է ասում Աստծո խոսքը պարտքի մասին։ 2 Օրինաց  28.43-45

 

2. Պարտքը, արագ բավարարելով կարիքը, ի՞նչ վտանգ ունի իր մեջ։ Ա Հովհաննես 2.16

 

3. Ի՞նչ պետք է անել պարտքերից խուսափելու համար։ Ղուկաս 14.27-30

 

4. Ինչպե՞ս է պարտք վերցնելու համար երաշխավորության հարցը։ Առակաց 17.18,  22.26

 

5. Ինչպե՞ս կարող է խնայողությունը օգնել խուսափելու պարտք անելուց։ Առակաց 13.11,  21.5

 

6. Ինչպիսի՞ն է իմ ֆինանսական դրությունը պարտքի տեսակետից։  




10  մարտի, 2018 

Դաս 10    ՏՆՏԵՍՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ

Հիշելու համարը՝ Ա Թեսաղոնիկեցիս 4.7

 

 

1. Տնտեսվարության դերն ըմբեռնելու համար ի՞նչ գաղափար պետք է յուրացնել։ Կողոսացիս 1.16-18

2. Ո՞ր վարդապետական գաղափարն է ընկած ամբողջ Աստվածաշնչյան տնտեսվարության հիմքում։ Եբրայեցիս 4.14-16

3. Ինչո՞ւմ է կայանում տնտեսվարության դերը մեր կյանքում ճշմարտության առումով։ Եփեսացիս 4.21-24

4. Ինչո՞ւմ է կայանում 
տնտեսվարության դերը աշխարհին զգուշացնելու հարցում։ Հայտնություն 14.6-12

5. Ինչո՞ւմ է կայանում տնտեսվարության դերը անձնական կյանքում։ Եբրայեցիս 12.14

6. Կատարո՞ւմ է արդյոք տնտեսավորությունը իր դերը իմ կյանքում։





3  մարտի, 2018 

Դաս 9    ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆԾԱՆԵՐ

Հիշելու համարը՝ Հովհաննես 3.16

 

1. Ինչպիսի՞ մտածելակերպի դեպքում կարող ենք երախտագիտության ընծաներ բերել։ Մատթեոս 6.19-21

 

2. Ի՞նչն է դրդում երախտագիտության ընծաներ բերելուն։ Եփեսացիս 2.8-10

 

3. Ինչի՞ն  ի պատասխան ենք մենք բերում երախտագիտության ընծաներ։ Ա Պետրոս 4.10

 

4. Ի՞նչ է սովորեցնում Ղուկաս 7.37-47-ի պատմությունը երախտագիտության ընծաներ բերելու դրդապատճառների մասին։

 

5. Ո՞րը պետք է լինի ճշմարիտ դրդապատճառը երախտագիտության ընծաներ բերելու համար։
Բ Կորնթացիս 8.8-15

 

6. Ի՞նչ դրդապատճառներ են ինձ ստիպում ընծա տալ։



24  փետրվարի, 2018

Դաս 8   ՏԱՍԱՆՈՐԴԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

 

Հիշելու համարը՝  Ա Կորնթացիս  9.13,14

 

1. Բացատրեք «բոլոր տասանորդը» արտահայտությունը տասանորդի ազդեցության համատեքստում։  Մաղաքիա 3.8-10

 

2. Ինչպիսի՞ օրհնաբեր ազդեցություն կարող է ունենալ տասանորդը հաշվի առնելով Պետրոսի խորհուրդը։ Ա Պետրոս 3.8,9

 

3. Ինչպիսի՞ ազդեցություն ունի տասանորդը ավետարանը տարածելու գորրծում։ Ա Կորնթացիս 9.6-14

 

4. Իր ազդեցությունը պահպանելու համար ո՞ւր պետք է վերադարձվի տասանորդը։ Մաղաքիա 3.10

 

5. Ի՞նչ ազդեցություն ունի տասանորդի վերադարձի գործը փրկության հարցում։ Հռոմեացիս 4.1-5

 

6. Ի՞նչ ազդեցություն է գործում տասանորդը իմ կյանքում։



  17  փետրվարի, 2018 

Դաս 7          ԱՆԿԵՂԾՈՒԹՅՈՒՆ ԱՍՏԾՈ ՀԵՏ

Հիշելու համարը՝ Ղուկաս 8.15

 

1.  Ի՞նչ է նշանակում անկեղծ լինել Աստծո հետ տասանորդի հարցում։ Մաղաքիա 3.8-10

2.  Ինչպե՞ս դրսևորվեց Աբրահամի անկեղծությունը Աստծո հետ փոխհարաբերություններում։ Ծննդոց 22.1-22

3. Աստծո հետ անկեղծ զրույցի ընթացքում հավատի ինչպիսի՞ հայտարարություն կատարեց Հակոբը։ Ծննդոց 28.14-22

4. Աբրահամի օրինակի վրա բացատրեք, թե ինչ կապ կա Աստծո հետ անկեղծ լինելու և տասանորդը վերադարձնելու միջև։ Եբրայեցիս 7.2-10

5. Նեեմիա 13 գլխում նկարագրված Աստծո հետ անկեղծ վերածննդի և բարեփոխության արդյունքում ինչպիսի՞ն էր Իսրայել ժողովրդի արձագանքը տասանորդի հարցում։ Նեեմիա 13.12

6. Ինչպե՞ս է Աստծո հետ անկեղծության և տասանորդի հարցը իմ կյանքում։

 

 


    10  փետրվարի, 2018 

Դաս ՏՆՏԵՍԻ ՏԱՐԲԵՐԱԿԻՉ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ

 

Հիշելու համարը՝   Ա Կորնթացիս 4.1,2

 

1. Ինչպե՞ս է տնտեսի առաջին տարբերակիչ հատկանիշը՝ հավատարմությունը ներկայացված Եբրայեցիս 11.8-12, 17-19համարներում։

2. Ինչպե՞ս պետք է դրսևորվի տնտեսի տնտեսի նվիրվածության հատկանիշը։ Մատթեոս 6.24

3. Մաքուր խիղճ ունենալու հատկանիշը ինչքանո՞վ է կարևոր տնտեսի համար։ Եբրայեցիս 9.14

4. Ըստ Ձեզ, ինչո՞ւ է հնազանդությունը տարբերակիչ և անհրաժեշտ հատկանիշ տնտեսի համար։

5. Ինչո՞ւ պետք է տնտեսը վստայության աչժանի լինելու հատկանիշը ունենա։ Ղուկաս 16.10-12

6. Ինչպիսի՞ տարբերակիչ հատկանիշներով օժտված տնտես եմ ես։



                    3  փետրվարի, 2018 

 

Դաս 5     ՏՆՏԵՍՆԵՐ ԵԴԵՄԻՑ ՀԵՏՈ

 

Հիշելու համարը՝ Ա Թեսաղոնիկեցիս 2.4

 

1. Ըստ ձեզ, ի՞նչ իմաստով է օգտագործվում "տնտես" բառը Եդեմից հետո մինչև օրս ընկած ժամանակաշրջանի համար։

2. Ինչո՞ւմ էր կայանում պալատական վերակացու Սեբնայի խնդիրը տնտեսի պարտականությունները կատարելու տեսակետից։ Եսայիա 22.15-18

3. Ինչպիսի՞ պատասխանատվություն ունի տնտեսը ըստ Քրիստոսի ներկայացման։ Ղուկաս 12.35-48

4. Ի՞նչ է հանձնված տնտեսների իրավասությանը։ Ա Կորնթացիս 4.1,2

5. Ի՞նչ է մեզ տրվում Աստծո տնտեսները լինելու համար։ Եփեսացիս 6.13-17

6. Ի՞նչը կարող է նպաստել տնտեսի պատասխանատվությունը ավելի լուրջ պատկերացնելուն։ Բ Կորնթացիս 5.10

7. Ինչպիսի՞ տնտես եմ ես։





               27 հունվարի, 2018

 

Դաս 4     ԵԼՔ ԱՇԽԱՐՀԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՑ

 

Հիշելու համարը՝ Առակաց 11. 4, 28

 

1. Աշխարհի ճանապարհներից ի՞նչ ելք է առաջարկում Պողոսը։ Փիլիպեցիս 4.8

 

2. Ինչպե՞ս Աստծո խոսքի ուսումնասիրությունը կարող է նպաստել աշխարհի չանապարհներից ելքին։ Հովհաննես 5.39

 

3. Ի՞նչ դեր ունի հավատքով աղոթքը աշխարհի ճանապարհներից դուրս գալու համար։ Եբրայեցիս 11.1-6

 

4. Ո՞ր տեսակի իմաստությունն է մեզ անհրաժեշտ աշխարհի ճանապարհներից հեռու մնալու համար։ Ա Կորնթացիս 3.19

 

5. Ի՞նչ զորություն է անհրաժեշտ աշխարհի գայթակղություններին դիմակայելու համար։ Եզեկիել 36.26,27

 

6. Ինչպիսի՞ ճանապաւհներում եմ ես գտնվում։




 20 հունվարի, 2018

 

Դաս 3      ԱՍՏՎԱ՞Ծ, ԹԵ՞ ՄԱՄՈՆԱՆ

 

 

Հիշելու համար՝ Փիլիպեցիս 2.9-11

 

 

1. Ի՞նչ առնչություն ունի մամոնան Աստծո հետ։ Հովհաննես 1.1-3

 

2. Ինչպե՞ս կարող է մամոնան մեզ հեռացնել Աստծուց։ Մատթեոս 19.16-22

 

3. Մամոնայի ինչպիսի՞ դրսևորումից ազատեց մեզ Աստված Քրիստոսի միջոցով։ Եբրայեցիս 2.14,15

 

4. Ինչպե՞ս է Աստված տարբերվում մամոնայից։ Սաղմոս 86.8

 

5. Ինչպե՞ս է Աստծուն և մամոնային միաժամանակ ծառայելու հնարավորությունը։ Մատթեոս 6.24

 

6. Ո՞մ եմ ես ծառայում․ Աստծո՞ւն․ թե՞ մամոնային։

 



        13 հունվարի, 2018

        Դաս 2  ԵՍ ՏԵՍՆՈՒՄ ԵՄ, ԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՄ, ԵՍ ՎԵՐՑՆՈՒՄ ԵՄ

        Հիշելու համարը՝  Մատթեոս 13.22

1. Ի՞նչ են ասում Բ Կորնթացիս 8.1-7 համարները "Ես տեսնում եմ, ես ուզում եմ, ես վերցնում եմ" կարգախոսի հետ կապված։ 

2. Ինչպե՞ս է Քրիստոսը անվանում "Ես տեսնում եմ, ես ուզում եմ, ես վերցնում եմ" կարգախոսը։ Մատթեոս 13.3-7,22

3. Ինչպե՞ս են ներկայացված "Ես տեսնում եմ, ես ուզում եմ, ես վերցնում եմ" գովազդային քայլերը Ծննդոց 3.1-6 համարներում։

4. Ի՞նչը ստիպեց Հուդային, որ հետևի "Ես տեսնում եմ, ես ուզում եմ, ես վերցնում եմ" կարգախոսին։ Մատթեոս 26.14-16

5. Բնավորության ո՞ր հատկանիշը կարող է օգնել "Ես տեսնում եմ, ես ուզում եմ, ես վերցնում եմ" կարգախոսը հաղթահարել։ Գաղատացիս 5.22-25

6. Ի՞նչ քայլեր է մատնանշում Պետրոսը "Ես տեսնում եմ, ես ուզում եմ, ես վերցնում եմ" կարգախոսի ազդեցությունից խուսափելու համար։ Բ Պետրոս 1․5-9

7. Ինչպիսի՞ն է իմ վերաբերմունքը "Ես տեսնում եմ, ես ուզում եմ, ես վերցնում եմ" կարգախոսի նկատմամբ։



           6 հունվարի, 2018

        Դաս 1  ՆՅՈՒԹԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

        Հիշելու համարը՝  Հռոմեացիս 12.2

 

1. Ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ նյութապաշտությունը։ Ա Հովհաննես 2.16,17

 

2. Ինչպիսի՞ ընտրություն պետք է կատարենք նյութապաշտության վնասակար ազդեցությունից խուսափելու համար։ Ղուկաս 14.26-33

 

3. Ի՞նչ օրինակով Քրիստոսը զգուշացրեց նյութապաշտության կործանարար ազդեցությունից։ Ղուկաս 12.15-21

 

4. Ինչպե՞ս է նյութապաշտությունը խաբուսիկ ազդեցություն գործում։ Մատթեոս 6.22-24

 

5. Նյութապաշտության ազդեցությունից խուսափելու համար ի՞նչ ճանապարհ է առաջարկում Պողոս առաքյալը։ Հռոմեացիս 12.2,3

 

6. Ինչպե՞ս է բնութագրում Պողոսը նյութապաշտության ազդեցությունը։ Ա Տիմոթեոս 6.10

 

7. Ո՞րն է նյութապաշտության կործանարար ազդեցությունից խուսափելու միջոցը։ Գաղատացիս 2.20

 

8. Ինչպիսի՞ ազդեցություն է գործում ինձ վրա նյութապաշտությունը։

 

 

 

 


             30 դեկտեմբերի, 2017

 

             Դաս 13  ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՅԱՆՔ

 

             Ուսումնասիրության համար՝ Հռոմեացիս 14-16

 

             Հիշելու համարը՝ Հռոմեացիս 14.10

1. Ո՞րն է քրիստոնեական կյանքի կարևոր սկզբունքներից մեկը։ Հռոմեացիս 14.1-9

2. Ինչպե՞ս է ազդում մեր քրիստոնեական կյանքը մյուսների վրա։ Հռոմեացիս 14.10-14

3. Ի՞նչ դեր է կատարում կերակուրը քրիստոնեական կյանքում։ Հռոմեացիս 14.15-23

4. Ինչպե՞ս է բնութագրվում քրիստոնեական կյանքը Հռոմեացիս 15 գլխում։ Նշեք մի քանի բնութագիր։

5. Քրիստոնեական կյանքի ո՞ր կողմին է անդրադառնում Պողոսը  Հռոմեացիս 16 գլխում։

6. Համապատասխանո՞ւմ է արդյոք իմ քրիստոնեական կյանքը Պողոսի նշած չափանիշներին։


           23 դեկտեմբերի, 2017

 

Դաս 12  ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՎ ՉԱՐԸ ԲԱՐՈՒ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ

 

             Ուսումնասիրության համար՝ Հռոմեացիս 12 + 13

 

             Հիշելու համարը՝ Հռոմեացիս 12.2

1. Բարու օգնությամբ չարը հաղթահարելու համար ինչպիսի՞ նախապայման է անհրաժեշտ։ Հռոմեացիս 12.1-2


2. Ինչպիսի՞ մտածելակերպ է անհրաժեշտ բարու օգնությամբ չարը հաղթահարելու համար։ Հռոմեացիս 12.3-21

3. Բարու օգնությամբ չարը հաղթահարելու համար ինչպիսի՞ն պետք է լինի մեր վերաբերմունքը պետության նկատմամբ։ Հռոմեացիս 13.1-7

4. Ո՞ր սկզբունքով պետք է առաջնորդվել, եթե ցանկանում ենք բարու օգնությամբ չարը հաղթահարել։ Հռոմեացիս 13.8-10

5. Ե՞րբ վերջնականապես Բարու օգնությամբ չարը կհաղթահարվի։ Հռոմեացիս 13.11-14

6. Ինչպե՞ս է ինձ մոտ դրված բարու օգնությամբ չարը հաղթահարելու հարցը։

                 16 դեկտեմբերի, 2017

             Դաս 11    ԸՆՏՐՅԱԼՆԵՐԸ

             Ուսումնասիրության համար՝ Հռոմեացիս 10 + 11

 

             Հիշելու համարը՝ Հռոմեացիս 11.1

1. Երբեմնի ընտրյալ Իսրայելը ո՞ր նպատակին չկարողացավ հասնել։ Հռոմեացիս 10.1-4

2. Պահպանե՞ց արդյոք Իսրայելը իր ընտրված լինելու կարգավիճակը։ Հռոմեացիս 11.1-10

3. Ինչպե՞ս կարող ենք ձեռք բերել կամ կորցնել ընտրված լինելու կարգավիճակը։ Հռոմեացիս 11.11-24

4. Ովքե՞ր են լինելու վերջնական ընտրյալները։ Հռոմեացիս 11.25-27

5. Ո՞րն է Աստծո նպատակը ընտրյալների նկատմամբ։ Հռոմեացիս 11.28-36

6. Գտնվո՞ւմ եմ արդյոք ընտրյալների շարքում։



              9 դեկտեմբերի, 2017

             Դաս 10    ԽՈՍՏՄԱՆ ԶԱՎԱԿՆԵՐ

             Ուսումնասիրության համար՝ Հռոմեացիս 9

             Հիշելու համարը՝ Հռոմեացիս 9.18

1. Ովքե՞ր են խոստման զավակները։ Հռոմեացիս 9.1-12

2. Ինչպե՞ս են ընտրվում խոստման զավակները։ Հռոմեացիս 9.13-16

3. Ի՞նչ սկզբունքով է Աստված կատարում խոստման զավակների ընտրությունը։ Հռոմեացիս 9.17-2

4. Ինչպիսի՞ հիմնավորումներ է բերում Պողոսը խոստման զավակների ընտրության կապակցությամբ։ Հռոմեացիս 9.25-29

5. Ի՞նչ է անհրաժեշտ խոստման զավակ լինելու համար։ Հռոմեացիս 9.30-33

6. Ինչպե՞ս եմ ինձ դրսևորում որպես խոստման զավակ։


                 2 դեկտեմբերի, 2017

 

Դաս 9        ԴԱՏԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

Ուսումնասիրության համար՝ Հռոմեացիս 8.1-17

Հիշելու համարը՝  Հռոմեացիս 8.1

 

1.  Ո՞ր դեպքում է մեղավորը մեղքի դատապարտությունից ազատ լինում։ Հռոմեացիս 8.1

 

2.  Ինչպե՞ս է մարդը ազատվում դատապարտությունից։ Հռոմեացիս 8.2-5

 

3.  Ինչպիսի՞ն է դատապարտության տակ գտնվողի կարգավիճակը։ Հռոմեացիս 8.6-8

 

4.  Ինչպե՞ս է Սուրբ Հոգին իրականացնում դատապարտությունից ազատագրումը։ Հռոմեացիս 8.9-11

 

5.  Ինչո՞ւմ է կայանում Սուրբ Հոգու դերը մեզ դատապարտությունից ազատելու հարցում։ Հռոմեացիս 8.12-17

 

6.  Ազա՞տ եմ արդյոք մեղքի դատապարտությունից։

 

         25 նոյեմբերի, 2017


     Դաս 8   Ո՞Վ Է ՀՌՈՄԵԱՑԻՍ 7-Ի ՄԱՐԴԸ

 

     Ուսումնասիրության համար՝ Հռոմեացիս 7

     Հիշելու համարը՝  Հռոմեացիս 7.6

 

1.  Ո՞վ է Հռոմեացիս 7-ի մարդը օրենքի տեսակետից։ Հռոմեացիս 7.1-6


2.  Ինչպիսի՞ն է օրենքը Հռոմեացիս 7-ի մարդու նկատմամբ։ Հռոմեացիս 7.7-12

3.  Ինչպիսի՞ն է դառնում Հռոմեացիս 7-ի մարդը օրենքը խախտելու դեպքում։ Հռոմեացիս 7.13-17

4.  Ինչպե՞ս է նկարագրվում Հռոմեացիս 7-ի մարդու պայքարը։ Հռոմեացիս 7.18-23

5.  Ի՞նչ եզրակացության է գալիս Հռոմեացիս 7-ի մարդը։ Հռոմեացիս 7.24-25

6.  Ո՞վ է Հռոմեացիս 7-ի մարդը։ Տվեք ամփոփիչ նկարագրությունը։

7.  Նմա՞ն եմ արդյոք Հռոմեացիս 7-ի մարդուն։ 

            18 նոյեմբերի,  2017

     Դաս 7   ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՎ ՄԵՂՔԸ

 

     Ուսումնասիրության համար՝ Հռոմեացիս 6

 

     Հիշելու համարը՝  Հռոմեացիս 6.14

 

1.  Ի՞նչ իրադարձությամբ է սկսվում մեղքի հաղթահարումը։ Հռոմեացիս 6.1-6

2.  Ինչպիսի՞ խորհրդանիշներ է օգտագործում Պողոսը, որպեսզի ցույց տա մեղքի հաղթահարման անհրաժեշտությունը։ Հռոմեացիս 6.7-13

3.  Ինչպե՞ս հասկանալ Հռոմեացիս 6.14 համարը մեղքի հաղթահարման համատեքստում։

4.  Ինչպե՞ս է Պողոսը նկարագրում մեղքի հաղթահարման գործընթացը օգտագործելով հնազանդության և  ծառա լինելու գաղափարները։ Հռոմեացիս 6.15-22

5.  Ինչի՞ կարող ենք հասնել մեղքի հաղթահարման արդյունքում։ Հռոմեացիս 6.23

6. Ինչպե՞ս է ընթանում ինձ մոտ մեղքի հաղթահարման գործընթացը։

 

      11 նոյեմբերի,  2017        


     Դաս 6       ԱԴԱՄՆ ՈՒ ՀԻՍՈՒՍԸ

 

     Ուսումնասիրության համար՝ Հռոմեացիս 5

     Հիշելու համարը՝  Հռոմեացիս 5.1-2

 

1.  Ի՞նչ առնչություն ունի Հռոմեացիս 5.1-5 հատվածը Ադամի և Հիսուսի հետ։

2.  Ինչպիսի՞ն է Ադամի և Հիսուսի դերը մեր փրկության հարցում։ Հռոմեացիս 5.6-11

3.  Ի՞նչ ազդեցություն ունեցավ Ադամը մարդկանց փրկության հարցում։ Հռոմեացիս 5.12-14

4.  Ինչպե՞ս Հիսուսը ապահովեց մարդու փրկությունը։ Հռոմեացիս 5.15-19

5.  Ադամի, թե՞ Հիսուսի ազդեցության տակ են գտնվում մարդիկ։ Հռոմեացիս 5.20-21

6.  Ի՞նչ դեր ունեն Ադամն ու Հիսուսը իմ փրկության հարցում։
         

        4 նոյեմբերի,  2017
        

     Դաս 5               ԱԲՐԱՀԱՄԻ ՀԱՎԱՏԸ

 

     Ուսումնասիրության համար՝ Հռոմեացիս 3.20,31, 4.1-17

     Հիշելու համարը՝  Հռոմեացիս 3.31

 


1.  Ինչպե՞ս է Աբրահամի հավատը ցույց տալիս, որ նույնիսկ Հին Կտակարանում փրկությունը հավատով էր և ոչ թե օրենքի գործերով: Հռոմեացիս 4.1-5

2.  Ինչպե՞ս Դավիթը, Աբրահամի հավատի պես հավատ դրսևորելով հասավ արդարացման երանությանը։ Հռոմեացիս 4.6-8

3.  Ի՞նչ դեր ունի Աբրահամի հավատը հեթանոսների արդարացման գործում։ Հռոմեացիս 4.9-12

4.  Ինչպիսի՞ առնչություն կար օրենքի և Աբրահամի հավատով արդարացման միջև։  Հռոմեացիս 4.13-17

5.  Ինչպիսի՞ն էր Աբրահամի հավատի առնչությունը  Աստծո օրենքի հետ։ Հռոմեացիս 3.20,31

6.  Ինչպիսի՞ դեր ունի Աբրահամի հավատը Աստծո առաջին իմ արդարացման գործում։


         28 հոկտեմբերի,  2017

 

        Դաս 4  ԱՐԴԱՐԱՑՈՒՄ ՀԱՎԱՏՈՎ

 

        Ուսումնասիրության համար՝ Հռոմեացիս 3․19-28
        Հիշելու համարը՝  Հռոմեացիս 3.28


1. Ո՞րն է օրենքի դերը հավատով արդարացման գործում։ Հռոմեացիս 3.19-20

2. Էլ ինչպիսի՞ անվանում է տալիս Պողոսը հավատով արդարացմանը։ Հռոմեացիս 3.21-22

3. Ինչպե՞ս է մեղավոր մարդը հավատով արդարանում։ Հռոմեացիս 3.23-24

4. Ի՞նչ դեր ունի Քրիստոսի զոհը հավատով արդարացման գործում։ Հռոմեացիս 3.25-26

5. Ինչպիսի՞ առնչություն կա օրենքի և հավատով արդարացման միջև։ Հռոմեացիս 3.27-28

6. Արդարացվա՞ծ եմ արդյոք հավատով։

 

        21 հոկտեմբերի,  2017

 

        Դաս 3  ՄԱՐԴԿԱՅԻՆ ՎԻՃԱԿԸ

        Ուսումնասիրության համար՝ Հռոմեացիս 1-3 գլ․

        Հիշելու համարը՝  Հռոմեացիս 3.23


1. Նկարագրեք այն երեք բառերը, որոնք մեծ դեր ունեն մարդկային վիճակում գտնվող հավատացողին փրկելու համար։ Հռոմեացիս 1.16,17

2. Ինչպիսի՞ն է մարդկային վիճակը։ Հռոմեացիս 3.9-23

3. Վերլուծելով Հռոմեացիս 1.22-32 համարները, պատասխանեք հետևյալ հարցին․ Ինչպիսի՞ն էր մարդկային վիճակը Պողոսի օրերում՝ առաջին դարում և մեր օրերում՝ 21-րդ դարում։

4. Ինչպիսի՞ն էր մարդկային վիճակը հեթանոսների և հրեաների մոտ։ Հռոմեացիս 2.1-3, 17-24

5. Ի՞նչ ելք է առաջարկում Պողոսը մարդկային անկում ապրած վիճակից դուրս գալու համար։ Հռոմեացիս 2.4-10

6. Ինչպիսի՞ն է իմ մարդկային վիճակը։



         14 հոկտեմբերի,  2017

 

        Դաս 2  ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ

 

        Հիշելու համարը՝  Հովհաննես 1.17

 

1. Ի՞նչն էր Հռոմում առկա հակամարտության հիմք հանդիսացել։ Եբրայեցիս 8.6

2. Թվարկեք հակամարտության կիզակետում հայտնված հրեական հինգ օրենքները ըստ Ղևտացոց գրքի։

3. Ո՞ր խնդիրն էր հակամարտություն առաջացրել։ Գործք առաքելոց 15.1

4. Ինչպե՞ս այս հակամարտությունը իր լուծումը ստացավ։ Գործք առաքելոց 15.2-11

5. Ինչո՞ւմ էր հակամարտության լուծման էությունը կայանում։  Գործք առաքելոց 15.12-21

6. Ինչպե՞ս եկեղեցուն ներկայացվեցին հակամարտության հետ կապված որոշումները։ Գործք առաքելոց 15.22-29

7. Մինչ Հռոմում հակամարտության առաջացումը, որտե՞ղ էր այն արդեն առաջացել։ Գաղատացիս 1.1-12

8. Ի՞նչ խրատական դաս վերցրեցի ինձ համար։


        7 հոկտեմբերի,  2017

 

        Դաս 1  ՊՈՂՈՍ ԱՌԱՔՅԱԼԸ ՀՌՈՄՈՒՄ

        Հիշելու համարը՝  Հռոմեացիս 1.8


1. Մինչև Պողոս առաքյալի Հռոմ գնալը ի՞նչ է նա ձեռնարկում։ Հռոմեացիս 16.1,2

2. Ինչպիսի՞ ցանկություն ուներ Պողոս առաքյալը Հռոմ այցելելու կապակցությամբ։ Հռոմեացիս 15.20-27

3. Ինչպիսի՞ գործունեություն էր ծավալում Պողոս առաքյալը հետագայում՝ Հռոմում գտնված ժամանակ։ Գործք առաքելոց 28.16-32

4. Ինչպե՞ս է Պողոս առաքյալը դիմում Հռոմի եկեղեցուն։ Հռոմեացիս 1.7

5. Ինչո՞վ էր հայտնի Հռոմի եկեղեցին։ Հռոմեացիս 1.8

6. Հռոմի եկեղեցու ինչպիսի՞ բնութագիր է տալիս Պողոս առաքյալը։ Հռոմեացիս 15.14

7. Անձնապես ի՞նչ դաս քաղեցի այս դասից։
                        

               30  սեպտեմբերի,  2017

 

        Դաս 14  ՊԱՐԾԵՆԱԼ ԽԱՉՈՎ

 

     Ուսումնասիրության համար՝  Գաղատացիս 6.11-18

     Հիշելու համարը՝  Գաղատացիս 6.14


1. Կարո՞ղ ենք Գաղատացիս 6.11-ի գրվածը պարծենալ համարել։

2. Ինչո՞վ էին պարծենում Պողոսի հակառակորդները։ Գաղատացիս 6.12-13

3. Ինչո՞վ էր պարծենում Պողոսը։ Գաղատացիս 6.14

4. Ինչո՞ւ է պետք միայն խաչով պարծենալ։ Գաղատացիս 6.15

5. Ի՞նչ մաղթանքներ է գրում Պողոսը խաչով պարծեցողներին։ Գաղատացիս 6.16,18

6. Խաչով պարծենալու ինչպիսի՞ նշաններ ուներ Պողոսը։ Գաղատացիս 6.17

7. Ինչպե՞ս եմ ես խաչով պարծենում։


                        23  սեպրեմբերի,  2017

 

        Դաս 13  ԱՎԵՏԱՐԱՆՆ ՈՒ ԵԿԵՂԵՑԻՆ

     Ուսումնասիրության համար՝  Գաղատացիս 6.1-10

 

     Հիշելու համարը՝  Գաղատացիս 6.10


1. Ավետարանի եկեղեցում գործնական կիրառության ինչպիսի՞ կոչ է անում Պողոսը։ Գաղատացիս 6.1

2. Ինչպե՞ս ավետարանը լավագույն ձևով կարող է դրսևորվել եկեղեցում։ Գաղատացիս 6.2

3. Ինչպիսի՞ պարտականություն է դնում Ավետարանը եկեղեցու անդամի վրա։ Գաղատացիս 6.3-5

4. Ինչպիսի՞ վերաբերմունք է պահանջում ավետարանը եկեղեցու ուսուցիչների նկատմամբ։ Գաղատացիս 6.6

5. Բնության ո՞րն օրենքն է, որ գործում է ավետարանի և եկեղեցու կապակցությամբ։ Գաղատացիս 6.7-8

6. Ինչի՞ է դրդում ավետարանը եկեղեցու յուրաքանչյուր անդամի։ Գաղատացիս 6.9-10

7. Ինչքանո՞վ է ավետարանը ուղղորդում իմ եկեղեցական կյանքը։


                                   16  սեպտեմբերի, 2017

       Դաս 12  ԱՊՐԵԼ ՀՈԳՈՎ

 

     Ուսումնասիրության համար՝  Գաղատացիս 5.16-26

 

     Հիշելու համարը՝  Գաղատացիս 5.16


1. Ի՞նչ գաղափար է արտահայտում հիշելու համարը Հոգով ապրելու հետ կապված։ Գաղատացիս 5.16

2․ Ի՞նչն է խանգարում Հոգով ապրելուն։ Գաղատացիս 5.17-18

3. Որո՞նք են Հոգով չապրելու հետևանքները։ Գաղատացիս 5.19-21

4. Ո՞րն է Հոգով ապրելու արդյունքը։ Գաղատացիս 5.22-23

5. Ինչպիսի՞ն է Հոգով ապրողների կյանքը։ Գաղատացիս 5.24-26

6. Հոգով ապրելու, թե՞ մարնով ապրելու գործերն են դրսևորվում իմ կյանքում։



                                 9
  սեպտեմբերի, 2017

      Դաս 11  ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՔՐԻՍՏՈՍՈՒՄ

 

     Ուսումնասիրության համար՝  Գաղատացիս 5.1-15

 

     Հիշելու համարը՝  Գաղատացիս 5.13

 

 
1.  Ինչպե՞ս պետք է վերաբերվել Քրիստոսով ազատությանը։  Գաղատացիս 5.1

2.  Ի՞նչը կարող էր վնասել Քրիստոսում ազատությանը։  Գաղատացիս 5.2-3

3.  Ի՞նչն է ճշմարիտ ազատություն տալիս Քրիստոսում։  Գաղատացիս 5.4-6

4.  Հնարավո՞ր է կորցնել ազատությունը Քրիստոսում։  Գաղատացիս 5.7-8

5.  Ինչիսի՞ն է Պողոսի վերաբերմունքը Քրիստոսում ազատության հակառակորդների նկատմամբ։ Գաղատացիս 5.9-12

6.  Ինչո՞ւմ է դրսևորվում ազատությունը Քրիստոսում։ Գաղատացիս 5.13-15

7.  Ո՞ւնեմ արդյոք ազատությունը Քրիստոսում։

 

                                2  սեպտեմբերի, 2017

Դաս 10  ԵՐԿՈՒ ՈՒԽՏ

 

Ուսումնասիրության համար՝  Գաղատացիս 4.21-31

 

Հիշելու համարը՝  Գաղատացիս 4.26

 

 
1.  Ի՞նչ օրինակ է բերում Պողոսը երկու ուխտերը ներկայացնելու համար։ Գաղատացիս 4.21-23

2.  Որո՞նք են այդ ուխտերը։։ Գաղատացիս 4.24-26

3.  Ինչպե՞ս են միմյանցից տարբերվում երկու ուխտերի օրհնությունները։։ Գաղատացիս 4.27-28

4.  Ինչպիսի՞ն են մարմնավոր  և հոգևոր ուխտերի  ներկայացուցիչների փոխհարաբերությունները։ Գաղատացիս 4.29

5.  Ո՞ր ուխտի ժառանգակիցները մենք պետք է լիենք։ Գաղատացիս 4.30-31

6.  Ինչպե՞ս է ուխտի մեջ իմ հավատարմության հարցը։


                                26  օգոստոսի, 2017

Դաս 9  ՊՈՂՈՍԻ ՀՈՎՎԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 

Ուսումնասիրության համար՝  Գաղատացիս 4.12-20

 

Հիշելու համարը՝  Գաղատացիս 4.12

 

1. Ինչպիսի՞ կոչով է սկսվում Պողոսի հովվական հայտարարւթյունը։ Գաղատացիս 4.12

2. Պողոսը որպես գաղատացիների հովիվ ինչպիսի՞ նախկին փորձառության մասին է հիշեցնում։ Գաղատացիս 4.13-15

3. Ինչպիսի՞ն պետք է լինի հովվի՝ իր հոտին ուղղված խոսքը։ Գաղատացիս 4.16

4. Ո՞րն է Պողոսի հովվական կարևոր հորդորը։ Գաղատացիս 4.17-18

5. Ինչպիսի՞ զգացմունքներ է ունենում ճշմարիտ հովիվը հոտի համար։ Գաղատացիս 4.19-20

6. Նմանվո՞ւմ եմ արդյոք Պողոսին նրա հովվական գործունեության տեսակետից։



                             19  օգոստոսի, 2017

Դաս 8   ԾԱՌԱՆԵՐԻՑ ԺԱՌԱՆԳՆԵՐ

 

Ուսումնասիրության համար՝  Գաղատացիս 3.26-4.11

 

Հիշելու համարը՝  Գաղատացիս 4.7

1. Ծառաներից ժառանգներ դառնալու ի՞նչ ճանապարհ կա։ Գաղատացիս 3.26-29

2. Ե՞րբ է ժառանգը ծառայի կարգավիճակից անցնում ժառանգի կարգավիճակին։։ Գաղատացիս 4.1-3

3. Ի՞նչ է անհրաժեշտ ժառանգի կարգավիճակ ձեռք բերելու համար։ Գաղատացիս 4.4-5

4. Ինչպե՞ս է Աստված վարվում ծառայից ժառանգ դարձած որդիների հետ։ Գաղատացիս 4.6-7

5. Ինչպե՞ս կարող է ժառանգը ետ դառնալ և հայտնվել ծառայի նույն կարգավիճակում։ Գաղատացիս 4.8-11

6. Ո՞վ եմ ես․ ծառա, թե՞ ժառանգ։



                                  12 օգոստոսի, 2017

Դաս 7   ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՀԱՎԱՏ

 

Ուսումնասիրության համար՝  Գաղատացիս 3.21-25

 

Հիշելու համարը՝  Գաղատացիս 3.22

 

Հիշեցում՝ Հին կտակարանում օրենք (Թորա) բառը թարգմանվում է  “ճանապարհ“։

1. Ինչպիսի՞ ճանապարհ չի հանդիսանում օրենքը։ Գաղատացիս 3.21

2. Ինչպե՞ս է օրենքը ճանապարհ հանդիսանում դեպի հավատը։ Գաղատացիս 3.22

3. Ի՞նչ դեր է կատարում օրենքը մարդուն հավատի ճանապարհի վրա կանգնեցնելու համար։ Գաղատացիս 3.23

4. Ըստ ձեզ, ո՞ր օրենքն է, որ ճանապարհ (դաստիարակ) է հանդիսանում դեպի Քրիստոսի նկատմամբ հավատով արդարացումը։ Գաղատացիս 3.24

5. Ի՞նչ է սպասվում օրենքին, երբ այն կատարում է իր առաքելությունը։ Գաղատացիս 3.25

6. Ընթանո՞ւմ եմ արդյոք դեպի հավատ տանող ճանապարհով։


                                 
                               5 օգոստոսի, 2017

Դաս 6  ԽՈՍՏՄԱՆ ԱՌԱՋՆԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Ուսումնասիրության համար՝ Գաղատացիս 3.15-20

Հիշելու համարը՝ Գաղատացիս 3.18

 

1. Ինչպիսի՞ ուժ ունի կտակը՝ խոստումը։ Գաղատացիս 3.15

 

2. Ինչո՞ւմ է կայանում Աստծո խոստման առաջնային էությունը։ Գաղատացիս 3.16

 

3. Ի՞նչն է առաջնային՝ խոստումը, թե՞ օրենքը։ Գաղատացիս 3.17

 

4. Ի՞նչ եք հասկանում խոստման առաջնայնություն ասելով ըստ Գաղատացիս 3.18 համարի։

 

5. Ի՞նչ դեր ունի օրենքը խոստման իրականացման հարցում։ Գաղատացիս 3.19

 

6. Ինչպե՞ս եք հասկանում Գաղատացիս 3.20-ը խոստման առաջնայնության համատեքստում։

 

7. Ի՞նչ դաս ես քաղեցի այսօրվա դասից։



                                  29 հուլիսի, 2017

Դաս 5     ՀԻՆԿՏԱԿԱՐԱՆՅԱՆ ՀԱՎԱՏ

 

Ուսումնասիրության համար՝ Գաղատացիս 3.1-14

 

Հիշելու համարը՝ Գաղատացիս 3.13

 

1. Ո՞ր դեպքում հինկտակարանային հավատը կարող է անմտության վերածվել։ Գաղատացիս 3.1-3

 

2. Ինչի՞ վրա էր հիմնված հինկտակարային հավատը։ Գաղատացիս 3.4-5

 

3. Ի՞նչ դեր ուներ Աբրահամի հավատը հինկտակարանային հավատի ձևավորման հարցում։ Գաղատացիս 3.6-9

 

4. Ի՞նչ դեր ունեին օրենքի գործերը հինկտակարանային հավատի մեջ։ Գաղատացիս 3.10-12

 

5. Ի՞նչ դեր ունեցավ Քրիստոսը հիմկտակարանային հավատով մարդկանց փրկության հարցում։ Գաղատացիս 3.13-14

 

6. Ի՞նչ է տալիս մեզ հինկտակարանային հավատը։


                             22 հուլիսի, 2017

Դաս 4    ԱՐԴԱՐԱՑՈՒՄ ՄԻԱՅՆ ՀԱՎԱՏՔՈՎ

 

Ուսումնասիրության համար՝ Գաղատացիս 2.15-21

Հիշելու համարը՝ Գաղատացիս 2.20

 

1. Ըստ ձեզ, ի՞նչ կապ կա ազգային պատկանելության և միայն հավատքով արդարացման միջև։ Գաղատացիս 2.15

2. Ի՞նչ դեր ունեն օրենքի գործերը հավատքով արդարացման հարցում։  Գաղատացիս 2.16

3. Ինչպիսի՞ սխալ եզրակացությունների կարելի է գալ միայն հավատքով արդարացման հարցը սխալ հասկանալու դեպքում։ Գաղատացիս 2.17-19

4. Ինչպիսի՞ կյանքով է ապրում միայն հավատքով արդարացված մարդը։  Գաղատացիս 2.20

5. Եթե արդարացումը միայն հավատքից չէ․ ապա ինչպիսի՞ եզրակացության կարելի է գալ։ Գաղատացիս 2.21

6.Ինչպե՞ս եմ հասկանում միայն հավատքով արդարացման հարցը։

7. Ի՞նչ է տալիս ինձ հավատքով արդարացումը։



                                   15 հուլիսի, 2017

Դաս   ԱՎԵՏԱՐԱՆԻ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Ուսումնասիրության համար՝  Գաղատացիս 2.1-14

 

Հիշելու համարը՝ Փիլիպեցիս 2.2

 

1. Ի՞նչ քայլեր ձեռնարկեց Պողոսը Ավետարանի միասնությունը պահպանելու համար։ Գաղատացիս 2.1-2

 

2.  Ի՞նչն էր սպառնում Ավետարանի միասնությանը։ Գաղատացիս 2.3-5

 

3. Ի՞նչ էր անհրաժեշտ բազմազանության մեջ Ավետարանի միասնությունը պահպանելու համար։ Գաղատացիս 2.1-10

 

4. Ինչպիսի՞ վարքագիծը կարող է վնասել Ավետարանի միասնությանը։ Գաղատացիս 2.11-13

 

5. Ավետարանի միասնության պահպանման մտահոգությունը ինչի՞ դրդեց Պողոսին։ Գաղատացիս 2.14

 

6. Ինչպե՞ս եմ ես նպաստում Ավետարանի միասնությանը։


                                  8 հուլիսի, 2017


Դաս 2  ՊՈՂՈՍԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՎԵՏԱՐԱՆԸ

Ուսումնասիրության համար` Գաղատացիս 1

Հիշելու համարը` Գաղատացիս 1.10


1. Ինչպե՞ս է Գաղատացիս 1.1-5 համարներում համառոտ ներկայացված Պողոսի հեղինակությունն ու ավետարանը։

2. Ո՞վ է հեղինակություն համարվում ավետարանի ճշմարտացիության հարցում։ Գաղատացիս 1.6-10

3. Ո՞
վ է ավետարանի հեղինակության վերջնական ատյանը։ Գաղատացիս 1.11-12


4. Ինչպիսի՞ն էր Պողոսը մինչև ավետարանի հեղինակությունը ընդունելը։ Գաղատացիս 1.13-14

5. Ավետարանի տարածման գործում ինչպիսի՞ հեղինակություն դարձավ Պողոսը։ Գաղատացիս 1.15-16

6. Ինչպիսի՞ հեղինակություն ուներ Պողոսը ավետարանի տարածման գործում դարձի գալուց հետո։ Գաղատացիս 1.17-24

7. Ինչպիսի՞ն է իմ հեղինակությունը ավետարանի տարածման գործում։



                                    1 հուլիսի, 2017

Դաս 1  ՊՈՂՈՍԸ՝ ՀԵԹԱՆՈՍՆԵՐԻ ԱՌԱՔՅԱԼ

 

Հիշելու համարը՝ Գործք առաքելոց 11.18

 

1. Ո՞վ էր Պողոսը մինչև հեթանոսների առաքյալ դառնալը։ Գործք առաքելոց  6.9-15, 7.57

2. Ո՞ր շրջադարձային իրադարձությունը նպաստեց Պողոսի հեթանոսների առաքյալ դառնալուն։  Գործք առաքելոց  9.1-9

3. Որտե՞ղ Պողոսը նախապատրաստվեց հեթանոսների առաքյալ դառնալու համար։ Գործք առաքելոց  9.10-25

4. Ո՞ր հեթանոսական քաղաքը դաձավ հեթանոսների առաքյալ Պողոսի ավետարանչական կենտրոններից մեկը։  Գործք առաքելոց  11.19-26

5. Որպես հեթանոսների առաքյալ ինչպիսի՞ հարցեր պետք է լուծեր Պողոսը։ Գործք առաքելոց  15.1-5

6. Ո՞ւմ առաքյալն եմ ես։


                         24 հունիսի, 2017

Դաս 13   ՊԵՏՐՈՍԻ ԱՌԱՋԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՈՒՂԵՐՁՆԵՐԻ 5 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱՆՐԸ

      Հիշելու համարը՝ Ա Պետրոս 2.24


1. Ո"րն է Պետրոսի ուղերձների առաջին գլխավոր թեման։ Ա Պետրոս 2.22-25

2. Ինչպե՞ս կձևակերպեիք Պետրոսի ուղերձների հաջորդ գլխավոր թեման։ Ա Պետրոս 4.7-11

3. Ինչպե՞ս է Պետրոսը ներկայացնում Քրիստոսի երկրորդ գալուստի թեման։ Բ Պետրոս 3.1-10

4. Ո՞ր բնագավառներում է Պետրոսը ներկայացնում կարգուկանոնի թեման։ Բ Պետրոս 2.11-21

5. Ինչպիսի՞ փաստարկներ է բերում Պետրոսը Սուրբ Գրքի գլխավորությունը հիմնավորելու համար։  Բ Պետրոս 1.16-21

6. Ո"րն էր ամենակարևոր դասը ինձ համար Պետրոսի առաջին և երկրորդ ուղերձներում։


                                 
17 հունիսի, 2017

                            Դաս 12   ՏԻՐՈՋ ՕՐԸ

 

      Ուսումնասիրության համար՝ Բ Պետրոս 3.1-18

 

      Հիշելու համարը՝ Բ Պետրոս 3.11

 

1. Ինչի՞ մասին է հիշեցնում Պետրոսը մինչ կխոսեր Տիրոջ օրվա մասին։ Բ Պետրոս 3.1-2

2. Ինչպիսի՞ն կլինի անհավատների մոտեցումը Տիրոջ օրվա նկատմամբ։ Բ Պետրոս 3.3-7

3. Ինչո՞ւ է ուշանում Տիրոջ օրը։ Բ Պետրոս 3.8-9

4. Ինչպե՞ս կգա Տիրոջ օրը։ Բ Պետրոս 3.10-13

5.Ի՞նչ է պահանջվում մեզանից Տիրոջ օրվա հետ կապված։ Բ Պետրոս 3.10-14

6. Ինչի՞ց է զգուշացնում Պետրոսը Տիրոջ օրվա հետ կապված։ Բ Պետրոս 3.15-16

7. Ի՞նչ մենք պետք է անենք Տիրոջ օրվա նախօրեին։ Բ Պետրոս 3.17-18

8. Պատրա՞ստ եմ արդյոք Տիրոջ օրվան։


                              10 հունիսի, 2017 

                     Դաս 11   ԿԵՂԾ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ

               Ուսումնասիրության համար՝ Բ Պետրոս 2.1-22

               Հիշելու համարը՝ Բ Պետրոս 2.19

 

1.  Ինչպիսի՞ կործանարար հետևանքներ են բերում կեղծ ուսուցիչները։ Բ Պետրոս 2.1-3

2. Ինչպիսի՞ երեք օրինակ է բերում Պետրոսը այն բանի, որ ցանկացած ամբարիշտ իր պատիժը ստանում է։ Բ Պետրոս 2.4-9

3. Ինչպե՞ս է Պետրոսը նկարագրում կեղծ ուսուցիչներին։ Բ Պետրոս 2.10-14

4. Ի՞նչ հարցերում են մոլորվում կեղծ ուսուցիչները։ Բ Պետրոս 2.15-19

5. Ինչի՞ն է հավասարազոր կեղծ ուսուցիչների գործունեությունը։ Բ Պետրոս 2.20-22

6. Կա՞ արդյոք որևէ բան, որ կեղծ ուսուցիչների մոլորության արդյունքն է իմ կյանքում։


                                                  3 հունիսի, 2017



                 Դաս 10   ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՈՒՐԲ ԳՐՔԵՐԸ

 
                 Ուսումնասիրության համար՝  Բ Պետրոս 1.16-21

 
                 Հիշելու համարը՝  Բ Պետրոս 1.19


1. Սուրբ Գրքի ինչպիսի՞ կարևոր մարգարեության մասին է գրում Պետրոսը։ Ա Պետրոս 1.10-12


2. Մարգարեության և Սուրբ Գրքի ճշմարտացիության ինչպիսի՞ ապացույց ուներ Պետրոսը։ Բ Պետրոս 1.16

3. Մարգարեության և Սուրբ Գրքի ճշմարտացիության ինչպիսի՞ փորձատություն է մատնանշում Պետրոսը։  Բ Պետրոս 1.17-18

4. Ի՞նչ դեր ունեն Սուրբ Գրքի մարգարեությունները։  Բ Պետրոս 1,19

5. Ինչպիսի՞ նկարագիր է տալիս Պետրոսը մարգարեությանը և Սուրբ Գրքին։ Բ Պետրոս 1.19-21

6. Ինչպիսի՞ն է իմ վերաբերմունքը մարգարեության և Սուրբ Գրքի նկատմամբ։


                                                        27 մայիսի, 2017



                 Դաս 9    ՊԱՀՊԱՆԻՐ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԴ

                        (Будь самим собой, Be who you are)

                 
                 Ուսումնասիրության համար՝  Բ Պետրոս 1.1-15
 
                 Հիշելու համարը՝  Բ Պետրոս 1.5-7


1. Ինչպե՞ս է Պետրոսը ներկայացնում իր ինքնությունը։ Բ Պետրոս 1.1-2

2. Ո՞ր հինգ բառերն են, որ նկարագրում են քրիստոնյայի ինքնությունը (բնավորությունը)։ Բ Պետրոս 1.3-4
 
3. Որո՞նք են քրիստոնյայի ինքնության զարգացման աստիճանները։ Բ Պետրոս 1.5-7

4. Սեփական ինքնությունը պահպանելու և զարգացնելու համար ինչպիսի՞ քայլեր է անհրաժեշտ կատարել։ Բ Պետրոս 1.8-11

5. Ինչո՞ւմ է Պետրոսը տեսնում իր առաքելությունը իր ունկնդիրների ինքնությունը պահպանելու հարցում։ Բ Պետրոս 1.12-15

6. Ինչպե՞ս եմ ես պահպանում իմ ինքնությունը։


                                                       20 մայիսի, 2017

                 Դաս 8  ՀԻՍՈՒՍԸ ՊԵՏՐՈՍԻ ՈՒՂԵՐՁՆԵՐՈՒՄ

                  Հիշելու համարը՝  Ա Պետրոս 2.24


1. Ինչպե՞ս է ներկայացված Հիսուսը Պետրոսի ուղերձներում։ Ա Պետրոս 1.18,19


2. Ի՞նչ ստիպված եղավ կրել Հիսուսը հանուն մեր փրկության։ Ա Պետրոս 2.21-25

3. Ի՞նչ նշանակություն ունեցավ Հիսուսի հարությունը փրկության համար։ Ա Պետրոս 1.3,4, 3.21

4. Որպես ո՞վ էր ընդունում Պետրոսը Հիսուսին։ Մատթեոս 16.16-17

5. Ի՞նչ է ասում Պետրոսի ուղերձի այս համարը Հիսուսի աստվածային ծագման մասին։ Բ Պետրոս 1.1

6. Ո՞վ է ինձ համար Հիսուսը ըստ Պետրոսի ուղերձների։


                                                        13 մայիսի, 201
7

            Դաս 7  ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

            Ուսումնասիրության համար՝ Ա Պետրոս 5.1-10             

            Հիշելու համարը՝  Ա Պետրոս 5.7

 

  1. Ինչպե՞ս է Պետրոսը անվանում ծառայություն կատարող առաջնորդներին։ Ա Պետրոս 5.1-4
  2. Ինչպե՞ս պետք է ծառայեն առաջնորդները։ Ա Պետրոս 5.2-3
  3. Ինչպիսի՞ հատկանիշ է անհրաժեշտ առաջնորդ ծառայողներին։ Ա Պետրոս 5.5-7
  4. Ի՞նչ հարցում պետք է զգոնություն դրսևորեն առաջնորդությամբ ծառայողները։ Ա Պետրոս 5.8-9
  5. Ի՞նչ աջակցություև է սպասվում առաջնորդությունը որպես ծառայություն իրականացնող մարդկանց։ Ա Պետրոս 5.10
  6. Ինչպե՞ս է «առաջնորդությունը որպես ծառայություն» արտահայտությունը առնչվում ինձ հետ։

 


                                                              6 մայիսի, 201

         Դաս 6  ՉԱՐՉԱՐՎԵԼՈՎ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՄԱՐ

         Հիշելու համարը՝  Ա Պետրոս 2.21

 
     1. Ի՞նչ հույսով պետք է քրիստոնյան առաջնորդվի չարչարվելով Քրիստոսի համար։ Ա Պետրոս 5.10

     2. Չարչարվելով Քրիստոսի համար ինչպիսի՞ վարք պետք է դրսևորի քրիստոնյան։ Ա Պետրոս 3.13-22

     3. Ինչպե՞ս պետք է վերաբերվել Քրիստոսի համար չարչարանքներին։ Ա Պետրոս 4.12-14

     4. Քրիստոսի համար չարչարանքների ինչպիսի՞ բնույթն է ընդունելի։ Ա Պետրոս 4.15-19

     5. Քրիստոսի համար չարչարանքների առկայության դեպքում ի՞նչ պետք է մենք անենք։ Ա Պետրոս 5.8-9

     6. Ինչպե՞ս եմ ինձ դրսևորում չարչարվելով Քրիստոսի համար։ 


                                                              29 ապրիլի, 2017

     Դաս 5  ԿՅԱՆՔ ԱՍՏԾՈ ՀԱՄԱՐ

      Ուսումնասիրության համար՝ Ա Պետրոս 3.8-4.11

      Հիշելու համարը՝ Ա Պետրոս 3.12

 

  1. Ինչպիսի՞ն պետք է լինի քրիստոնյայի կյանքը Աստծո համար։ Ա Պետրոս 3.8-12
  2. Ինչո՞ւ է կյանքը Աստծո համար նկարագրվում «չար» արմատն ունեցող բառերով։ Ա Պետրոս 3.13-17
  3. Ինչպե՞ս է Քրիստոսը ապահովում Իրեն հավատացողների կյանքն Աստծո համար։ Ա Պետրոս 3.18-22
  4. Ինչպե՞ս է տարբերվում կյանքն Աստծո համար ոչ Աստծո համար կյանքից։ Ա Պետրոս 4.1-6
  5. Ինչպիսի՞ գործնական դրսևորում ունի կյանքը Աստծո համար։ Ա Պետրոս 3.4.7-11
  6. Ինչպիսի՞ն է իմ կյանքն Աստծո համար։
                                                        22 ապրիլի, 2017

     Դաս 4      ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

        Ուսումնասիրության համար՝ Ա Պետրոս 2.11-3.7

        Հիշելու համարը՝ Ա Պետրոս 4.8

 
1. Ինչպե՞ս է մեր կենսաձևը ազդում սոցիալական հարաբերությունների վրա։ Ա Պետրոս 2.11-12

2. Սոցիալական հարաբերությունների շրջանակում ինչպիսի՞ն պետք է լինի մեր վերաբերմունքը քաղաքացիական իշխանությունների նկատմամբ։ Ա Պետրոս 2.13-17

3. 
Սոցիալական հարաբերությունների շրջանակում ինչպիսի՞ն պետք է լինի մեր վերաբերմունքը աշխատանքային ղեկավարության նկատմամբ։ Ա Պետրոս 2.18-20

4. 
Ինչպիսի՞ն պետք է լինի մեր վարքը անարդար սոցիալական հարաբերությունների դեպքում։ Ա Պետրոս 2.21-25

5. 
Ինչպիսի՞ն պետք է լինեն ընտանեկան սոցիալական հարաբերությունները։ Ա Պետրոս 3.1-2

6. 
Ինչպիսի՞ զարդարանքն է կարևոր ընտանեկան սոցիալական հարաբերություններում։ Ա Պետրոս  3.3-6

7. 
Ինչպիսի՞ն պետք է լինի ամուսինների վերաբերմունքը կանանց նկատմամբ  ընտանեկան սոցիալական հարաբերություններում։ Ա Պետրոս  3.7

8. 
Ինչպիսի՞ քայլեր պետք է ձեռնարկեմ այս շաբաթվա ընթացքում, որպեսզի հետևեմ Պետրոսի նշած սոցիալական հարաբերությունների ճշմարիտ սկզբունքներին։


                                                     15 ապրիլի, 2017


         Դաս 3     ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ՔԱՀԱՆԱՅՈՒԹՅՈՒՆ

             Ուսումնասիրության համար՝ Ա Պետրոս 2.1-10

             Հիշելու համարը՝ Ա Պետրոս 2.9

1. Աստծո խոսքի մեջ հոգևոր սնունդ որոնելն ինչպե՞ս կարող է օգնել մեզ՝ մի կողմ դնելու այն վատ հատկանիշները, որոնք անհարիր են թագավորական քահանայությանը։ Ա Պետրոս 2.1-2

2. Ի՞նչ պայման կա թագավորական քահանայություն լինելու համար։ Ա Պետրոս 2.3

3. Ինչպե՞ս է կառուցվում թագավորական քահանայությունը։  Ա Պետրոս 2.4-8

4. Ինչո՞ւ է Աստված հիմնել թագավորական քահանայությունը։ Ա Պետրոս 2.9

5. Ո՞վ կարող է թագավորական քահանայության մաս կազմել։ Ա Պետրոս 2.10

6. Արդյո՞ք ես թագավորական քահանայության մաս եմ կազմում։


                                                 8 ապրիլի, 2017

                 Դաս 2    ԱՆԵՂԾ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

                 Ուսումնասիրության համար՝ Ա Պետրոս 1.1-25

                  Հիշելու համարը՝ Ա Պետրոս 1.22

1. Ինչպե՞ս են անվանվում անեղծ ժառանգությունը ստանալու թեկնածուները Պետրոսի ուղերձում։ Ա Պետրոս 1.1,2


2. Ինչպե՞ս կարելի է հասնել անեղծ ժառանգությանը։ Ա Պետրոս 1.3-9

3. 
Ովքե՞ր են առնչվել և հետաքրքրություն դրսևորել անեղծ ժառանգության նկատմամբ։ Ա Պետրոս 1.10-12

4. 
Ի՞նչ է սպասվում նրանցից, ովքեր ձգտում են անեղծ ժառանգությանը։ Ա Պետրոս 3.13-21

5. 
Անեղծ ժառանգությանը ձգտողների սրբության հարցում ի՞նչ դեր ունեն Սուրբ Հոգին և Աստծո խոսքը։ Ա Պետրոս  1.22-25

6. 
Ինչպիսի՞ն է անեղծ ժառանգությանը հասնելու իմ ճանապարհը։


                           2 ապրիլի, 2017

           Դաս 1      ՊԵՏՐՈՍԻ ԱՆՁԸ   
     

            Հիշելու համարը՝ Մատթեոս 14.30-31

 

1. Ինչպիսի՞ կարևոր հանդիպումից հետո Պետրոսը իր անձը նվիրեց Հիսուսին։ Ղուկաս 5.1-11

2. Ի՞նչ դեր ուներ Պետրոսի անձը Քրիստոսի առաքելության մեջ։ Մատթեոս 16.13-17

3. Ո՞ր փորձառությունը ամրապնդեց Պետրոսի հավատը Քրիստոսի նկատմամբ։ Մատթեոս 14.22-33

4. Ո՞ր բացասական փորձառությունը Պետրոսի համար լուրջ դաս հանդիսացավ։ Ղուկաս 22.31-34, 54-62

5. Եկեղեցու ինչպիսի՞ առաջնորդ էր Պետրոսը։ Գաղատացիս 2.9-14

6. Ինչպիսի՞ դասեր քաղեցիք Պետրոսի կյանքից։

 


                                               25 մարտի 2017

               Դաս 12   ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԸ

               Հիշելու համարը՝ Հռոմեացիս 15.13

 

  1. Ի՞նչ պատասխանատու աշխատանք է կատարում մեզ համար Սուրբ Հոգին։ Հովհաննես 16.8-9
  2. Ինչո՞ւմ է կայանում  «արդարության համար» Սուրբ Հոգու աշխատանքը։ Հովհաննես 16.8-9
  3. Ի՞նչ դեր ունի «դատաստանի համար»  Սուրբ  Հոգու կողմից հանդիմանության աշխատանքը։ Հովհաննես 16,8,11
  4. Ինչպե՞ս ենք մենք Սուրբ Հոգու աշխատանքի շնորհիվ ստանում փրկության վստահությունը։  Հռոմեացիս  8.15-17
  5. Ինչպե՞ս է Սուրբ Հոգու աշխատանքը նպաստում հույսի ձեռք բերելուն։ Հռոմեացիս 5․4-5
  6. Ինչպիսի՞ աշխատանք է կատարում Սուրբ Հոգին իմ մեջ։
                                                   
                  18 մարտի 2017

             Դաս 11   ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒՆ ԴԻՄԱԴՐԵԼԸ

 

Հիշելու համարը՝ Եփեսացիս 4.30

 

  1. Ինչպե՞ս են նկարագրվում Սուրբ Հոգուն դիմադրող անձինք։ Գործք առաքելոց 7.51
  2. Ինչպիսի՞ դիմադրությունը կարող է վիրավորել և տրտմեցնել Սուրբ Հոգուն։ Եփեսացիս 4.23-31
  3. Սուրբ Հոգու նկատմամբ ինչպիսի՞ վերաբերմունքի դեպքում Նա չի տրտմի։ Եփեսացիս 4.3-4, 15-16, 32
  4. Ինչպե՞ս է նկարագրվում Սուրբ Հոգուն դիմադրելու ընթացքը։ Ա Թեսաղոնիկեցիս 5.19-21
  5. Ո՞րն է Սուրբ Հոգուն դիմադրելու առավելագույն աստիճանը։ Մատթեոս 12.31,32
  6. Զգուշանո՞ւմ եմ արդյոք Սուրբ Հոգուն դիմադրելուց։

                                                11 մարտի 2017

Դաս 10      ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ, ԽՈՍՔԸ ԵՎ ԱՂՈԹՔԸ

Հիշելու համարը՝  Հռոմեացիս 8.26,27

  1. Ի՞նչ դեր ունի Սուրբ Հոգին աղոթքի կյանքում։ Հռոմեացիս 8.26,27
  2. Ի՞նչ դեր ունի Սուրբ Հոգով ներշնչված խոսքը աղոթքի հարցում։ Հովհաննես 15.7
  3. Ո՞րն է աղոթքի պատասխանը ստանալու առաջին պայմանը։ Մատթեոս 7.7
  4. Ո՞րն է աղոթքի պատասխանը ստանալու երկրորդ պայմանը։ Հակոբոս 1.6-8
  5. Ո՞րն է աղոթքի պատասխանը ստանալու երրորդ պայմանը։  Ա Հովհաննես 5.14,15
  6. Սուրբ Հոգու հետ կապված ո՞րը պետք է լինի մեր ամենակարևոր աղոթքը։ Ղուկաս 11.10-13
  7. Ինչպիսի՞ն է Սուրբ Հոգով իմ աղոթքի կյանքը։


    4 մարտի 2017

Դաս 9           ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ ԵՎ ԵԿԵՂԵՑԻՆ

Հիշելու համարը՝ Եփեսացիս 4.3-5

1.  Ի՞նչ դեր ունեն Քրիստոսն ու Սուրբ Հոգին եկեղեցու շինության գործում։ Եփեսացիս 2.18-22

2․ Ի՞նչ նշանակություն ունի մկրտությունը Սուրբ Հոգու միջոցով եկեղեցու շինության գործում։ Ա Կորնթացիս 12.13

3.  Ինչպիսի՞ն է Աստծո Խոսքի դերը եկեղեցու միաբանության հարցում։ Հովհաննես 17.17-21

4.  Ինչպե՞ս են հավատն ու ուսմունքը նպաստում եկեղեցու միաբանությանը։ Եփեսացիս 4.3-6

5.  Ինչպե՞ս են առաքելությունն ու ծառայությունը նպաստում եկեղեցու միաբանությանը։ Գործք առաքելոց 2.4-11, 16-21, 42-47
6. Արդյոք նպաստում եմ եկեղեցու միաբանությանն ու աճին Սուրբ Հոգու առաջնորդությամբ։    



                                      25 փետրվարի 2017                                                  

Դաս 8   ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ ԵՎ ՀՈԳՈՒ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ

Հիշելու համարը՝  Ա Կորնթացիս 12.4-6

 

1. Ի՞նչ ընդհանրություն կա Սուրբ Հոգու պտուղի և Սուրբ Հոգու պարգևների միջև։ Ա Կորնթացիս 12 և 13

2. Ինչպե՞ս ենք մենք ստանում Սուրբ Հոգու հոգևոր պարգևները։ Ա Կորնթացիս 12.14-31

3.  Ո՞րն է Սուրբ Հոգու պարգևների տրվելու նպատակը։ Եփեսացիս 4.8-12

4. Հիմնավորեք, թե ինչու են անցյալում դրսևորված Սուրբ Հոգու պարգևները անհրաժեշտ նաև մեր օրերում։

5. Ինչքանո՞վ է կարևոր հոգիները տարբերելու Սուրբ Հոգու պարգևի առկայությունը եկեղեցում։ Ա Հովհաննես 4.1-3

6. Սուրբ Հոգու ո՞ր պարգևներն եմ ես գործածում եկեղեցու շինության համար։


18 փետրվարի 2017

Դաս 7   ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ ԵՎ ՀՈԳՈՒ ՊՏՈՒՂԸ

 

Հիշելու համարը՝ Գաղատացիս 5.22,23

 

 

1.  Ո՞րն է Սուրբ Հոգու պտուղը պտղաբերելու պայմանը։ Հովհաննես 15.1-11

 

2. Ինչպե՞ս է դրսևորվում Սուրբ Հոգու պտղի առաջին հատկանիշը։ Ա Կորնթացիս 13

 

3. Ինչպե՞ս են Սուրբ Հոգու պտղի հատկանիշներ ուրախությունը, խաղաղությունը և երկայնամտությունը արտացոլում Սուրբ Հոգու բնավորությունը։ Գաղատացիս  5.22

 

4. Ըստ ձեզ, ինչպե՞ս են դրսևորվում Սուրբ Հոգու պտղի հաջորդ երեք հատկանիշները՝ քացրությունը, բարությունը և հավատը (Գաղատացիս 5.23)։

 

5. Սուրբ Հոգու պտղի վերջին երկու հատկանիշներ՝ հեզությունն ու ժուժկալությունը ի՞նչ գաղափար են փոխանցում ժամանակակից քրիստոնյային։ Գաղատացիս 5.23

 

6. Ինչպե՞ս է աճում իմ մեջ Սուրբ Հոգու պտուղը։

11 փետրվարի 2017

Դաս 6     ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ ԵՎ ՍՈՒՐԲ ԿՅԱՆՔԸ

Հիշելու համարը՝ Ա Թեսաղոնիկեցիս 5.23

 

1. Ի՞նչ աշխատանք է կատարում Սույրբ Հոգին Իրեն հնազանդվողների համար։ Ա Պեռրոս 1.11-23

2. Ինչպե՞ս է Սուրբ Հոգին մեր մեջ ձևավորում սուրբ կյանքը։ Տիտոս 3.5

3. Ինչպե՞ս է ընթանում Սուրբ Հոգու միջոցով սրբագործության ընթացքը։ Գաղատացիս 5.16,17

4. Ի՞նչն է սուրբ կյանքով ապրելու չափանիշ հանդիսանում։  Հռոմեացիս 7.12

5. Ի՞նչ նպատակ է հետապնդում Սուրբ Հոգին մեզ սուրբ կյանքի կոչելով։ Բ Տիմոթեոս 2.21

6. Գործո՞ւմ է արդյոք իմ մեջ Սուրբ Հոգին, որպեսզի տանի դեպի սուրբ կյանք։

 

                                     4 փետրվարի 2017

Դաս 5  Մկրտությունն ու Սուրբ Հոգով լցվելը

Հիշելու համարը՝ Հովհաննես 10.10

 

1. Նվիրաբերման ի՞նչ ծես է ուղեկցում Սուրբ Հոգով մկրտությանը։ Մարկոս 1.8

2.  Ըստ ձեզ, ի՞նչ է նշանակում Սուրբ Հոգով լցվել (Եփեսացիս 5.18)։

3. Ո՞րն է Սուրբ Հոգին ստանալու առաջին պայմանը։ Գործք առաքելոց 2.37,38

4. Ո՞րն է Սուրբ Հոգին ստանալու 2-րդ պայմանը։ Գաղատացիս 3.14

5. Ո՞րն է Սուրբ Հոգին ստանալու 3-րդ պայմանը։ Ղուկաս 11.8-13

6. Ո՞րն է Սուրբ Հոգին ստանալու 4-րդ պայմանը։ Գործ առաքելոց 5.32

7. Թվարկեք եսակենտրոն և Հոգով լեցուն կյանքի տարբերությունները։ Գաղատացիս 5.16-26

8. Ի՞նչ եմ անում ես անձամբ Սուրբ Հոգով մկրտվելու և Սուրբ Հոգով լցվելու համար։


                                            28 հունվարի 2017

Դաս 4  ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ԱՆՁԸ

Հիշելու համարը՝  Հովհաննես 14.26

 

1. Սուրբ Հոգու անձ լինելու ի՞նչ երեք հատկանիշ է մատնանշում Հիսուսը։ Հովհաննես 14.16-18

2. Ինչպե՞ս են նշված համարները հիմնավորում Սուրբ Հոգու անձ լինելը։ Հովհաննես 16.13,14

3. Հիմնավորեք, որ Սուրբ Հոգին ունի անձի տարբերիչ գիծը՝ իմացությունը։ Հռոմեացիս 8.27

4. Հիմնավորեք, որ Սուրբ Հոգին ունի անձի տարբերիչ գիծը՝ զգացմունքները։ Եփեսացիս 4.30

5. Հիմնավորեք, որ Սուրբ Հոգին ունի անձի տարբերիչ գիծը՝ կամքը։ Ա կորնթացիս 12.11

6. Ինչպե՞ս է Սուրբ Հոգին ճշմարտություն անվանելը հաստատում Նրա անձ լինելը։ Հովհաննես 14.17, 16.13

7. Ինչո՞ւ ձեզ համար ավելի մխիթարական է իմանալ, որ Սուրբ Հոգին անձ է, ոչ թե պարզապես զորություն։



                                       21 հունվարի 2017

Դաս 3  ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ

Հիշելու համարը՝ Բ Կորնթացիս 13.13

 

1. Ի՞նչ եզրակացություն կարող ենք անել Սուրբ Հոգու աստվածային էության մասին։ Գործք առաքելոց  5.1-4

2. Թվարկեք համարներ, որոնք ցույց են տալիս Սուրբ Հոգու աստվածային էությունը։

3. Ինչպե՞ս է Պողոսը նույնացնում Աստծուն և Սոււբ Հոգուն։ Ա Կորնթացիս 12.11,28

4. Ինչպիսի՞  աստվածային աշխատանք է կառարում Սուրբ Հոգին։ Տիտոս 3.4-6

5. Ինչո՞ւ է Աստվածաշունչը Հայր Աստծո և Որդի Աստծո հետ միասին հիշատակում Սուրբ Հոգուն օրհնության և մկրտության բանաձևերի մեջ։ Տե՛ս Բ Կորնթացիս 13.13, Մատթեոս 28.19

6. Ինչո՞վ է կարևոր Սուրբ Հոգու աստվածային էությունը ինձ համար։



14 հունվարի 2017

Դաս 2 Սուրբ Հոգու անտեսանելի աշխատանքը

Հիշելու համարը՝ Հովհաննես 16.14



1. Սուրբ Հոգու անտեսանելի աշխատանքը նկարագրելու համար ի՞նչ համեմատություն է կատարում Քրիստոսը։ Հովհաննես 3.3-8

2. Ի՞նչ, առաջին հայացքից, անտեսանելի աշխատանք էր կատարում Սուրբ Հոգին արարման ժամանակ։ Ծննդոց 1.2

3. Ինչպիսի՞ անտեսանելի աշխատանք էր կատարում Սուրբ Հոգին սրբարանը կառուցելիս։ Ելից 31.1-8

4. Ինչպիսի՞ անտեսանելի աշխատանք է կատարում Սուրբ Հոգին Քրիստոսին փառաբանելու գործում։ Հովհաննես 16.13,1

5.Ըստ այս համարների, Սուրբ Հոգին ի՞նչ անտեսանելի աշխատանք է կատարում մարդկանց Քրիստոսին բերելու հարցում։ Ղուկաս 24.44-49

6. Կատարո՞ւմ է Սուրբ Հոգին անտեսանելի աշխատանք իմ մեջ։



7 հունվարի 2017



Դաս 1    ՀՈԳԻՆ ԵՎ ԽՈՍՔԸ

 
 
Հիշելու համարը` Բ Տիմոթեոս 3.16,17
 

 

1. Ի՞նչ դեր է ունեցել Սուրբ Հոգին Աստծո խոսքի հայտնության հարցում։ Բ Պետրոս 1.19-21

 

2. Ի՞նչ է նշանակում Սուրբ Հոգու ներշնչում։ 2 Օրինաց 18.18

 

3. Ի՞նչ է շարադրում Սուրբ Հոգին Աստծո խոսքի մեջ։ Հովհաննես 17.17

 

4. Ի՞նչ դեր ունի Սուրբ Հոգին Աստծո Խոսքի ճշմարտությունը հասկանալու հարցում որպես Ուսուցիչ։ Ա Կորնթացիս 2.13.14

 

5. Ի՞նչ հեղինակություն է ակնարկում Քրիստոսը Աստծո Խոսքի հետ կապված։ Հովհաննես 5.39,46,47

 

6. Ի՞նչ դեր ունեն իմ կյանքում Սուրբ Հոգին և Նրա Խոսքը։

 

31 դեկտեմբերի 2016

       
Դաս 14     

 

ԱՌԱՆՁԻՆ ԴԱՍԵՐ ՀՈԲԻ ԳՐՔԻՑ

 

Հիշելու համարը` Հակոբոս 5.11

 

1. Ի՞նչ դաս կարող ենք քաղել Հոբի գրքից Բ Կորնթացիս 4.18-ում արտահայտված մտքի հիման վրա։

2. Ի՞նչ դաս կարող ենք քաղել Հոբի գրքից չար էակի վերաբերյալ։ Հոբ 1 և 2

3. Ի՞նչ դաս կարող ենք քաղել Հոբի գրքից համեմատելով Հոբի և շնության մեջ բռնված կնոջ պարագաները։ Հովհաննես 8.1-11

4. Ի՞նչ դաս կարող ենք քաղել Հոբի գրքից տառապանքների վերաբերյալ։

5. Ի՞նչ դաս կարող ենք քաղել Հոբի գրքից համեմատելով Հոբի և Հիսուսի փորձառությունները։

6. Ի՞նչ կարևոր դասեր ես քաղեցի ինձ համար Հոբի գրքից։



Դաս 13  ՀՈԲԻ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հիշելու համարը` Հակոբոս 2.22

 

1. Ի՞նչ են ասում այս համարները Հոբի բնավորության չորս կողմերի մասին։ Հոբ 1.1,8

2. Հոբի բնավորության ինչպիսի՞ նկարագրություն է տրված Հոբ 29.8-17 համարներում

3. Ըստ Հոբի ինչպիսի՞ անարատ վարք է ունեցել Հոբը նախկինում։ Հոբ 31.1-2

4. Էլ ի՞նչ ենք իմանում մենք Հոբի բնավորության մասին Հոբ 31.23-34 համարներում։

5. Ի՞նչ ուսանելի բան կար ինձ համար Հոբի բնավորության մեջ։



17 դեկտեմբերի 2016

 

Դաս 12      ՀՈԲԻ ՓՐԿԻՉԸ

 

Հիշելու համարը` Եսայիա 53.4

 

1. Ինչպե՞ս է Հոբը պատկերացնում Իր Փրկչին։ Հոբ 19.25-27

 

2. Հոբը իր Փրկչի ո՞ր հատկանիշների բացակայությունից է բողոքում։ Հոբ 10.4,5

 

3. Ինչպե՞ս Աստված հետագայում պատասխանեց Հոբի բարձրացրած հարցին։ Հովհաննես 1.1-14

 

4. Ի՞նչ ընդհանրություն կար Հոբի և նրա Փրկչի տառապանքների միջև։ Եսայիա 53.1-6

 

5. Մեծ պայքարի համատեքստում ի՞նչ դեր ունեցավ Հոբի Փրկիչը։ Հովհաննես 12.30-32

 

6. Հոբի Փրկիչը արդյո՞ք նաև իմ Փրկիչն է։



10 դեկտեմբերի
,  2016

   Դաս 11    ՓՈԹՈՐԿԻ ՄԻՋԻՑ

 

  ՀԻշելու համարը` Հոբ 38.4

 

  1. Ինչպիսի՞ 7 խորհրդանիշների միջոցով է Աստված Հոբին ներկայացնում չարի գոյությունը։ Հոբ 38

 

  2. Կենդանական աշխարհից վերցրած ինչպիսի՞ 7 խորհրդանիշների միջոցով է Աստված Հոբին ներկայացնում չարի գոյությունը։ Հոբ 39

 

  3. Ինչո՞ւ է Աստված Հոբին առաջարկում լինել Իր տեղում։ Հոբ 40.9-14

 

  4. Ի՞նչ խորհրդանիշի միջոցով է չարը ներկայացված Հոբ 41-ում։

 

  5. Ի՞նչ հասկացավ Հոբը։ Հոբ 42.1-6

 

  6. Հասկանո՞ւմ եմ արդյոք Աստծո դիտավորությունները։


3 դեկտեմբերի,  2016

Դաս 10   ԵՂԻՈՒՍԻ ՑԱՍՈՒՄԸ


Հիշելու համարը`Եսայիա 55.9

 

1. Հոբի և նրա 3 ընկերների ինչպիսի՞ վարքը պատճառ հանդիսացավ Եղիուսի ցասման համար։ Հոբ 32.1-5

 

2. Էլ ի՞նչ հանգամանք էր ստիպում Եղիուսին ցասում դրսևորել։ Հոբ 34.10-15

 

3. Ի՞նչ ռացիոնալ իմաստ կարող ենք գտնել մեղքի և չարի մեջ ըստ Եղիուսի խոսքերի։ Հոբ 32-37

 

4. Ինչո՞ւ էր անտեղի Եղիուսի ցասումը, եթե հաշվի առնենք տիեզերական համատեքստը։ Հոբ 1 և 2

 

5. Ըստ ձեզ, ինչպիսի՞ն էր Աստծո արձագանքը Եղիուսի կողմից ցասման դրսևորմանը։

 

6. Մի՞շտ է արդյոք տեղին լինում իմ դրսևորած ցասումը։



26 նոյեմբերի,  2016

Դաս 9    ՀՈՒՅՍԻ ՇՈՂԵՐ

Հիշելու համարը` Հոբ 13.16 

 

1. Հույսի ի՞նչ շող եք տեսնում Հոբի խոսքի մեջ։ Հոբ 13.1-14

2. Հույսի ինչպիսի՞ շողեր են առկա Հոբի խոսքի մեջ։ Հոբ 13.15-22

3. Ինչպե՞ս են հույսի շողերը հստակ արտահայտված Պողոս առաքյալի խոսքի մեջ։ Ա Կորնթացիս 15.1-20

4. Ինչի՞ց կարելի է եզրակացնել, որ Հոբի հույսի շողերը շողարձակում էին դեռևս դարավոր ժամանակներից առաջ էլ։ Բ Տիմոթեոս 1.8,9

5. Հիշեցեք հույսի շող տվող որևէ համար Աստվածաշնչից։

6. Շողարձակո՞ւմ է արդյոք իմ հույսը։ 




19 նոյեմբերի,  2016

Դաս 8      ԱՆՄԵՂ ԱՐՅՈՒՆԸ

 

Հիշելու համարը` Եբրայեցիս 11.1

 

1. Հոբը իր գրքի 10-րդ գլխում պնդում է, որ ինքը անմեղ տեղն է տանջվում։ Համաձա՞յն եք նրա հետ։

 

2. Ինչպե՞ս եք հասկանում «անմեղ արյուն» արտահայտությունը։ Երեմիա 22.17

 

3. Կա՞ արդյոք անմեղ արյուն, թե միևնույնն է, բոլոր մարդիկ մեղավոր են։ Հոբ 15.14-16

 

4. Ի՞նչ չափով է մեր կյանքում առկա անմեղ արյունը (անարդարությունը)։ Մատթեոս 6.34

 

5. Ինչպե՞ս կարող ենք ընդունել անմեղ արյան գաղափարի առկայությունը մեր կյանքում։ Առակաց 3.5

 

6. Ինչպիսի՞ն է իմ վերաբերմունքը անմեղ արյան առկայության նկատմամբ։



12 նոյեմբերի,  2016

Դաս  7  ՊԱՏԺՈՂ ՊԱՏՈՒՀԱՍ

 

Հիշելու համարը` Հոբ 11.7

 

1. Հոբի երկրորդ ընկերը` Բաղդադը ինչպե՞ս է ներկայացնում պատժող պատուհասը։  Հոբ 8.1-12

 

2. Ըստ Բաղդադի, ինչպիսի՞ պատժող պատուհասներ են սպասվում Աստծուն մերժող մարդուն։ Հոբ 8.13-22

 

3. Ինչպիսի՞ պատկերացում ուներ Հոբի երրորդ ընկերը` Սոփարը պատժող պատուհասների մասին։ Հոբ 11

 

4. Ո՞ւմ են վերագրվում ջրհեղեղի (Ծննդոց 6-9) կամ Սոդոմ-Գոմորի (Ծննդոց 18-19) պատժող պատուհասները։

 

5. Ո՞ւմ կարող է ոչ միայն վերագրվել, այլ իսկապես պատկանել պատժող պատուհասը։ Թվոց 16

 

6. Ո՞ւմ եմ ես սովորաբար վերագրում այս կամ այն պատժող պատուհասը։



5 նոյեմբերի,  2016

Դաս 6   ԱՆՏԵՂԻ ԱՆԵ՞ԾՔ

 

Հիշելու համարը` Հոբ 4.17

 

1. Մի՞շտ է անտեղի անեծքը, թե այն կարող է ինչ-որ օգտակար բան անել։ Սաղմոս 119.65-72

 

2. Կարո՞ղ է արդյոք անեծքը կպչել անմեղին։ Հոբ 2.11-13

 

3. Ինչպիսի՞ն է Հոբի ընկեր Եղիփազի կարծիքը անեծքի տեղին կամ անտեղի լինելու մասին։ Հոբ 4.1-11

 

4. Ի՞նչ աղբյուրից Եղիփազը իմացավ անեծքի տեղին լինելու մասին։ Հոբ 4.12-21

 

5. Ի՞նչ է առաջարկում Եղիփազը անտեղի անեծքից խուսափելու համար։ Հոբ 5

 

6. Ի՞նչ դեր ունեն անեծքները իմ կյանքում։


29 հոկտեմբերի,  2016

Դաս 5  «ԿՈՐՉԻ՛ ԱՅՆ ՕՐԸ»
 
 
 
Հիշելու համարը` Հայտնություն 4.11

1. Հոբն ասում է. «Կորչի՛ այն օրը». ո՞ր օրվա մասին է խոսքը։ Հոբ 3.1-9


2. Էլ ո՞ր օրվա մասին էր Հոբը նմանատիպ արտահայտվում. «Կորչի՛ այն օրը»։ Հոբ 3.11-26

3. Ինչո՞ւ է Հոբը գանգատվում իր ներկա իրավիճակից։ Հոբ 6

4. Ինչի՞ց էր բողոքում Հոբը։ Հոբ 7.1-11

5. Ինչո՞ւ է Հոբը հարցնում «Ի՞նչ է մարդը», «Կորչի՛ այն օրը» հարցի համատեքստում։ Հոբ 7.12-21

6. Չե՞Նք օգտագործում նաև մենք Հոբի արտահայտությունը. «Կորչի՛ այն օրը»։

 

22 հոկտեմբերի,  2016

Դաս 4  ԱՍՏՎԱԾ ԵՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՏԱՌԱՊԱՆՔՆԵՐԸ

 
Հիշելու համարը` Մատթեոս 6.34

1. Ի՞նչ կարող է մեզ հայտնել բնությունը Աստծո մասին։ Հոբ 12.7-9

2. Ո՞վ է տիեզերքի գոյության պատճառը։ Հռոմեացիս 1.19,20

3. Ըստ ձեզ, եթե Աստված է ամեն ինչի պատճառը, ապա ո՞վ է մարդկային տառապանքների պատճառը։ Ինչո՞ւ։


4. Ի՞նչ երկընտրանք էր տանջում Հոբին մարդկային տառապանքների համատեքստում։ Հոբ 10.8-12


5. Ինչպե՞ս է Գողգոթայի խաչը պատասխանում այն բոլոր հարցերին, որոնք կապված են թեոդիցեայի` Աստծո արդարացման հետ։ Հռոմեացիս 3.1-4


6. Ինչպե՞ս եմ ես պատասխանում այն հարցին, թե իրականում ինչպիսին է Աստված իմ համար։




15 հոկտեմբերի,  2016

Դաս 3   «ՄԻ՞ԹԵ ՀՈԲԸ ՁՐԻ Է ԱՍՏՎԱԾԱՎԱԽ» 
 
 
Հիշելու համարը`  Հոբ 2.10

 

1. Հոբը ձրի՞ էր աստվածավախ։ Հոբ 1

2. Ի՞նչ դեր ուներ Հոբի առողջությունը նրա աստվածավախության հարցում։ Հոբ 2

3. Համեմատեք Հոբի աստվածավախ մնալու որոշումը առաջին մարդկանց որոշման հետ։ Ծննդոց 3.1-8

4. Ի՞նչ դեր ուներ Հոբի կինը նրա աստվածավախության հարցում։ Հոբ 2.9-10

5. Հոբի աստվածավախ մնալու փորձառությունը ինչպե՞ս է արտացոլում Քրիստոսի փորձառությունը։ Մատթեոս 4.1-11

6. Ինչպե՞ս է իմ աստվածավախության հարցը. ես ձրի եմ աստվածավախ, թե՞ ոչ։


8 հոկտեմբերի,  2016

Դաս 2  ՄԵԾ ՊԱՅՔԱՐԸ
 
 
Հիշելու համարը`  Զաքարիա 3.2

 

1. Հոբ 1.1-5 համարներում ինչպե՞ս է նկարագրված մեծ պայքարի թվացյալ բացակայությունը։

2. Ի՞նչ կարելի է ասել երկնքում մեծ պայքարի առկայության մասին։ Հոբ 1.6-12

3. Ինչպե՞ս սկսվեց մեծ պայքարը երկրի վրա։ Ծննդոց 3.1-5

4. Ինչպե՞ս է սկսվել Հոբի գրքում նկարագրված մեծ պայքարը։ Եզեկիել 28.12-16

5. Ինչպե՞ս լուծվեց մեծ պայքարի հարցը։ Հովհաննես 12.31,32

6. Ինչպիսի՞ն է իմ դերը մեծ պայքարում։


1 հոկտեմբերի,  2016

Դաս 1  ՎԱԽՃԱՆԸ
 
 
Հիշելու համարը`  Հովհաննես 11.25

 

1. Ինչպիսի՞ն էր Հոբի վախճանը։ Հոբ 42.10-17

2. Թվարկեք դժբախտ վախճան ունեցած արդար 7 մարդկանց անուն։

3. Ի՞նչ է սպասվում Հոբին նրա վախճանից հետո։ Ա Կորնթացիս 4.5

4. Ի՞նչ է սպասվում աշխարհին նրա վախճանից հետո։ Դանիել 2.44, 7.18

5. Ինչպիսի՞ վերջնական վախճանի էր սպասում Հոբը։ Հոբ 14.14,15

6. Ինչպիսի՞ն կլինի քո վախճանը։

24 սեպտեմբերի,  2016

Դաս 13  ՄԵՆՔ ԻՆՉՊԵ՞Ս ՊԵՏՔ Է ՍՊԱՍԵՆՔ
 
 
Հիշելու համարը`  Հռոմեացիս 12.11-13
 
 
1. Մատթեոս 24.36-25.46 գլուխների մեջ գտնվող առակներից ի՞նչ ենք սովորում, թե մենք ինչպես պետք է սպասենք Հիսուսի գալուստին։

2. Մենք ինչպե՞ս պետք է սպասենք Հիսուսի գալուստին վերածննդի և վերափոխման համատեքստում։ Բ Պետրոս 3

3. Ինչո՞ւմ է եկեղեցու առաքելությունը Հիսուսի գալուստին սպասման ժամանակ։ Հակոբոս 2.14-26

4. Ինչպե՞ս կհասունանա վերջին ժամանակի հունձքը Հիսուսին սպասելիս։ Հովհաննես 4.35-38

5. Մենք ինչպե՞ս պետք է կատարենք մեր առաքելությունը Հիսուսի գալուստին սպասելիս։ Ա Կորնթացիս 3.6-8

6. Ի՞նչ ձևով կարդարանան մեր սպասումները Հիսուսի գալուստով։ Հայտնություն 21.1-4

7. Ինչպե՞ս եմ ես սպասում Հիսուսի գալուստին։

 

17 սեպտեմբերի,  2016

Դաս 12  ՔԱՂԱՔԱԲՆԱԿՆԵՐԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՋԻՆ ԺԱՄԱՆԱԿՈՒՄ
 
 
 
Հիշելու համարը`  Երեմիա 29.7
 
 

 

1. Ըստ ձեզ, ծառայությունը քաղաքաբնակներին ի՞նչ դժվարությունների հետ է առնչվում վերջին ժամանակում։

2. Ըստ ձեզ, ծառայությունը քաղաքաբնակներին ի՞նչ առավելություններ ունի վերջին ժամանակում։

3. Գործք առաքելոց 18 գլխում նկարագրված աշխատանքը Պողոսի կողմից ինչպե՞ս կարող է նմուշ հանդիսանալ վերջին ժամանակում ապրող քրիստոնյաների քաղաքաբնակներին ծառայության տեսակետից։

4. Ինչպիսի՞ մարտահրավերների են բախվում վերջին ժամանակի քրիստոնյաները քաղաքաբնակներին ծատայելիս։ Հոբ 24.12

5. Վերջին ժամանակում քաղաքաբնակներին ծատայելիս ի՞նչ հանգամանք պետք է հաշվի առնել։ Մատթեոս 13.3-9, 18-23

6. Հակոբոսի ո՞ր խորհրդին պետք է հետևեն քրիստոնյաները վերջին ժամանակում քաղաքաբնակներին ծառայության ընթացքում։ Հակոբոս 1.27

7. Ինչո՞ւ է կարևոր վերջին ժամանակում քաղաքաբնակներին ծառայելը։ Բ Պետրոս 3.9

8. Ծառայո՞ւմ եմ արդյոք քաղաքաբնակներին։

 

10 սեպտեմբերի,  2016

Դաս 11  ՀԻՍՈՒՍԸ ԿՈՉ ԷՐ ԱՆՈՒՄ. «ՀԵՏԵՎԻՐ ԻՆՁ»
 
 
 
Հիշելու համարը`  Հովհաննես 10.4,5
 
 

1. Ո՞ր դեպքում են ոչխարները հետևում հովվին։ Հովհաննես 10.1-5.16

2. Ի՞նչ է անհրաժեշտ անել մարդկանց Հիսուսի հետևորդ դարձնելու համար։ Մարկոս 1.17

3. Ինչպիսի՞ կոչը Զաքեոսին դրդեց հետևել Հիսուսին։ Ղուկաս 19.1-10

4. Հիսուսին հետևելու կոչ անելուց առաջ ի՞նչ մոտեցում է դրսևորում Պողոսը։ Գործք առաքելոց 26.11-27

5. Ի՞նչ է անհրաժեշտ անել Հիսուսի «Ինձ հետևիր» կոչին արձագանքելու համար։ Հայտնություն 3.20

6. Հիսուսին հետևելու կոչ անո՞ւմ եմ մարդկանց։

 

 

3 սեպտեմբերի,  2016

Դաս 10  ՀԻՍՈՒՍԸ ՆՎԱՃՈՒՄ ԷՐ ՄԱՐԴԿԱՆՑ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ
 
Հիշելու համարը`  Ղուկաս 5.15
 

1. Ինչպե՞ս է «հավատալ» բառը արտահայտում համոզվածության և վստահության գաղափարը։ Թվոց 14.11


2. Եկեղեցու ինչպիսի՞ իրավիճակը չի նպաստում Հիսուսի նկատմամբ վստահություն հաստատելուն։ Ա Կորնթացիս 3.1-9

3. Աստծո նկատմամբ վստահություն նվաճելու համար ինչպիսի՞ սոցիալական կապիտալ ուներ Հովսեփը։ Ծննդոց 41.38-45 

4. Աստծո նկատմամբ վստահություն նվաճելու համար ինչպիսի՞ սոցիալական կապիտալ ուներ Դանիելը։ Դանիել 6.1-3

5. Ի՞նչ արդյունքներ ունեցավ Արտաշես թագավորի կողմից Նեեմիային ցույց տրված վստահությունը։ Նեեմիա 2.1-9

6. Ինչպե՞ս էր առաջին եկեղեցու նկատմամբ վստահությունը օրհնություններ բերում եկեղեցուն։ Գործք առաքելոց 2.42-47

7. Իմ ապրելակերպը վստահություն ներշնչո՞ւմ է մարդկանց մոտ։ 

 

27 օգոստոսի,  2016

Դաս 9   ՀԻՍՈՒՍԸ ԾԱՌԱՅՈՒՄ ԷՐ ՄԱՐԴԿԱՆՑ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ
 
 
 
Հիշելու համարը`  Մատթեոս 9.35

 

 
1. Ինչպե՞ս էր Հիսուսը վերաբերվում մարդկանց կարիքներին, երբ գնում էր կարևոր ծառայություն կատարելու։ Մարկոս 5.22-43

2. Ի՞նչ հարց էր պարզում Հիսուսը մարդկանց կարիքը բավարարելուց առաջ։ Մարկոս 10.46-52

3. Ըստ ձեզ, ինչո՞ւ էր Հիսուսը մարդու կարիքը բավարարելուց առաջ նրան հարցնում նրա կարիքի մասին։ Հովհաննես 5.1-9

4. Մակերեսային կարիքը բավարարելուց բացի ինչպիսի՞ խորքային կարիք էր բավարարում Հիսուսը։ Մարկոս 2.1-12

5. Հետևելով Հիսուսի օրինակին, ինչպե՞ս Պետրոսը բավարարեց Տաբիթայի կարիքը, ով ինքն էր մարդկանց կարիքներին ծառայում։ Գործք առաքելոց 9.36-42

6. Ի՞նչ է ասում Հիսուսը բարիք գործելու համատեքստում ծրագրելու կարևորության մասին։ Ղուկաս 14.25-45

7. Բավարարո՞ւմ եմ արդյոք մարդկանց կարիքները։

 

20 օգոստոսի,  2016

 
Դաս 8   ՀԻՍՈՒՍԸ ԿԱՐԵԿՑԱՆՔ ԷՐ ԱՐՏԱՀԱՅՏՈՒՄ
 
 
 
Հիշելու համարը`  Մատթեոս 14.14
 

 

1. Ինչպե՞ս էր Հիսուսը կարեկցանք արտահայտում Հին կտակարանում Եսայիա 54.7-10 

2. Ի՞նչ դասեր կարող ենք քաղել Հիսուսի կարեկցանք արտահայտելու սույն օրինակից։ Ղուկաս 7.11-16

3. Ինչպիսի՞ խորհուրդ է տալիս առաքյալը հաշվի առնելով Հիսուսի կարեկցանք արտահայտելու հանգամանքը։ Կողոսացիս 3.17

4. Հիուսի պես կարեկցանք արտահայտելու համար ինչպե՞ս պետք է մենք ապրումակցենք մարդկանց։ Հռոմեացիս 12.15

5. Ո՞ւմ մոտ էր Հիսուսը գտնում իր կարեկցանք արտահայտելու ոգեշնչման Աղբյուրը։ Բ Կորնթացիս 1.3,4

6. Ինչպիսի՞ն ենք մենք կարեկցանք արտահայտելու հարցում։



13 օգոստոսի,  2016

 
Դաս 7   ՀԻՍՈՒՍ ՄԱՐԴԿԱՆՑ ԲԱՐԻՔ ԷՐ ԿԱՄԵՆՈՒՄ
 
 
 
Հիշելու համարը`  Մատթեոս 23.37

1. Ինչպե՞ս էր Հիսուսը Նինվեի մարդկանց բարիք կամենում Հովնանի միջոցով։ Հովնան 3.4 - 4.6

2. Ինչպե՞ս Հիսուսը Իր ուսմունքում ցույց տվեց, որ Նա մարդկանց բարիք է կամենում։ Մատթեոս 5.43-47

3. Ինչպե՞ս է Հիսուսի մարդկանց բարիք կամենալու գաղափարը ներկայացնում Պողոսը։ Ա Կորնթացիս 13

4. Հիսուսի կողմից մարդկանց բարիք կամենալը ինչպե՞ս գործնական կիրառություն ստանում։ Մարկոս 8.22-25

5. Ինչպե՞ս է Պողոսը ընդլայնում Հիսուսի մարդկանց բարիք կամենալու գաղափարը։ Փիլիպեցիս 2.3-5

6. Կամենո՞ւմ եմ արդյոք բարիք մարդկանց։


6 օգոստոսի,  2016

 
Դաս 6   ՀԻՍՈՒՍՆ ԱՊՐՈՒՄ ԷՐ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԵՋ
 
 
 
Հիշելու համարը`  Ղուկաս 15.1-2

 

1. Ի՞նչ ճանապարհ ընտրեց Հիսուսը մարդկանց մեջ ապրելու համար։ Հովհաննես 1.14

2. Ի՞նչ նպատակ էր հետապնդում Հիսուսը մարդկանց մեջ ապրած ժամանակ։ Ղուկաս 15
 
3. Ապրելով մարդկանց մեջ ի՞նչ միջոցներ էր օգտագործում Հիսուսը մեղավորների հետ շփվելու համար։ Մատթեոս 9.10-13

4. Մարդկանց մեջ ապրելով Հիսուսը ի՞նչ սկզբունքի էր հետևում, որի մասին նշում է Հովհաննեսը։ Ա Հովհաննես 2.16

5. Ո՞րն է մարդկանց մեջ քրիստոնյայի ապրելու նպատակը։ Փիլիպեցիս 2.13-15

6. Ո՞րն է մարդկանց մեջ ապրելու իմ նպատակը։

30 հուլիսի,  2016

 
 
Դաս 5   ՔՐԻՍՏՈՍԻ ԼՈՒՍԱՎՈՐՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
 
 
 
Հիշելու համարը`  Մատթեոս 4.23

1. Ինչպե՞ս է Քրիստոսի առաքելությունը լույս սփռում Նրա լուսավորչական գործունեության վրա։ Ղուկաս 4.16-19

2. Ի՞նչ պատմությամբ Հիսուսը ներկայացրեց Իր լուսավորչական գործունեությունը։ Ղուկաս 10.25-37


3. Ի՞նչ դեր ունի եկեղեցու չուրաքանչյուր անդամ Քրիստոսի լուսավորչական գործունեության մեջ։ Մատթեոս 5.13-16

4. Իր լուսավորչական գործունեության ի՞նչ քայլեր է ներկայացնում Քրիստոսը Հովհաննես 4.35-38 համարներում։

5. Քրիստոսը Իր լուսավորչական գործունեության իրականացման համար ինչպիսի՞ միջոցներ է նախատեսել։ Մատթեոս 10.5-10

6.  Մասնակի՞ց եմ արդյոք Քրիստոսի լուսավորչական գործունեության մեջ։

 

23 հուլիսի,  2016

 
Դաս 3   ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆՈՒՄ, Մաս 2
 
Հիշելու համարը`  Եզեկիել 47.9

1. Արդարության և ողորմության դրսևորման ի՞նչ երևույթ է նկարագրված Հին կտակարանի սույն հատվածում։ Եզեկիել 37.1-14

2. Ո՞ր խորհրդանիշն է տաճարը ներկայացնում որպես արդարության և ողորմության կենտրոն։ Եզեկիել 47.1-8

3. Ինչպիսի՞ օրհնությունների` արդարության և ողորմության աղբյուր կարող էր հանդիսանալ տաճարը։ Եզեկիել 47.9-12

4. Արդարության և ողորմության ի՞նչ խոստումներ են տրված Հին կտակարանում Մեսիայի գալուստի հետ կապված։ Եսայիա 61.1-11

5. Ինչո՞ւմ էր Աստծո ժողովրդի` եկեղեցու դերը արդարություն և ողորմություն սերմանելու գործում։ Միքիա 6 

6. Նպաստո՞ւմ եմ արդյոք արդարության և ողորմության հաստատմանը հասարակության մեջ։


16 հուլիսի,  2016

 
Դաս 3   ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆՈՒՄ, Մաս 1
 
 

Հիշելու համարը`  Սաղմոս 146.7-9

 
 
1. Հին կտակարանում Աստծո կողմից ինչպիսի՞ պատվերներ տրվեցին եկեղեցուն արդարություն և ողորմություն դրսևորելու տեսակետից։ Ելից 22.21-23, 23.2-9

2. Արդարության և ողորմության գաղափարն ինչպե՞ս էր Հին կտակարանում արտացոլվում յոթնօրյա շաբաթի պատվերի մեջ։ Ելից 20.8-10 

3. Արդարության և ողորմության գաղափարն ինչպե՞ս էր Հին կտակարանում արտացոլվում տարեկան շաբաթի պատվերի մեջ։ Ելից 23.10-11 

4. Արդարության և ողորմության գաղափարն ինչպե՞ս էր Հին կտակարանում արտացոլվում հոբելյան շաբաթի պատվերի մեջ։ Ղևտացոց 25.8-55

5. Ինչպե՞ս էր հինկտակարանյան մարգարե Եսայիան զգուշացնում արդարության և ողորմության դրսևորման կարևորության մասին։ Եսայիա 1.13-17

6. Ինչպե՞ս պետք է դրսևորվեր արդարությունը և ողորմությունը հինկտակարանյան ժամանակներում։ Եսայիա 58

7. Ես` որպես եկեղեցու հետևորդ ինչպե՞ս եմ դրսևորում արդարություն և ողորմություն։


2 հուլիսի,  2016

 
Դաս 1   ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ
 
 
Հիշելու համարը`  Ծննդոց 1.27
 
 

1. Ի՞նչ նշանակություն ունի Աստծո պատկերը համընդհանուր վերականգնման համատեքստում։ Ծննդոց 1.26,27

2. Ինչո՞ւ համընդհանուր վերականգման կարիք առաջացավ։ Ծննդոց 3.8-19

3. Համընդհանուր վերականգնման համատեքստում ի՞նչ դեր ունի թշնամությունը։ Ծննդոց 3.14,15

4. Ինչպե"ս ապահովվեց համընդհանուր վերականգնման իրավական կողմը։  Ա Կորնթացիս 5.7

5. Ինչպե՞ս է տեղի ունենում համընդհանուր վերականգնումը։ Գաղատացիս 4.19

6. Ինչպե՞ս է Մարկոս 2.1-12-ի պատմությունը ներկայացնում եկեղեցու դերը մարդկանց բժշկության և վերականգնման գործում։

7. Ինչպիսի՞ն էր Քրիստոսի առաքելությունը համընդհանուր վերականգնման մեջ։ Հովհաննես 10.10

8. Ո՞րն է իմ դերը համընդհանուր վերականգման համատեքստում։



25 հունիսի
,  2016

 
Դաս 13   ԽԱՉԵԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ուսումնասիրության համար` Մատթեոս 27 և 28
 
 
 
Հիշելու համարը`  Մատթեոս 28.18
 
 

1. Ինչպե"ս կայացվեց Քրիստոսի խաչելության որոշումը։ Մատթեոս 27.11-26

2. Խաչելության ի՞նչ մանրամասներ են ներկայացվում Մատթեոս 27.27-44 համարներում։

3. Ինչպիսի՞ իրադարձություններ ուղեկցեցին խաչելությանը։ Մատթեոս 27.45-66

4. Ինչպիսի՞ն էին հարության հանգամանքները։ Մատթեոս 28.1-15

5. Ինչպիսի՞ն էին հարության հետևանքները։ Մատթեոս 28.16-20

6. Ի՞նչ է տալիս ինձ Քրիստոսի խաչելությունը և հարությունը։

 


18 հունիսի,  2016

 
Դաս 12  ՀԻՍՈՒՍԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Ուսումնասիրության համար` Մատթեոս 26, 17.1-10
 
 
 
Հիշելու համարը`  Մատթեոս 26.31
 
 

1. Հիսուսի վերջին օրերի հետ կապված ինչպիսի՞ ընտրություն կատարեցին Հուդան և Հիսուսին օծող կինը։ Մատթեոս 26.1-16

2. Ինչո՞վ էր պայմանավորված Հիսուսի վերջին օրերի ընտրությունը Զատկի հետ համընկնելու պարագան։ Մատթեոս 26.17-29

3. Ինչպիսի՞ն էր Հիսուսի վերջին օրերում կատարած ընտրությունը Գեթսեմանիում։ Մատթեոս 26.36-46

4. Ինչպիսի՞ն էր Հիսուսի վերջին օրերում Հուդայի կատարած ընտրությունը։ Մատթեոս 26.47-50, 27.1-10

5. Ինչո՞ւ Պետրոսը Հիսուսի կյանքի վերջին օրերում որոշում կայացրեց ուրանալ Նրան։ Մատթեոս 26.51-75

6. Ինչպիսի՞ն է իմ ընտրությունը Հիսուսի վերջին օրերի համատեքստում։



11 հունիսի,  2016
 
 
Դաս 11  ՎԵՐՋԻՆ ԺԱՄԱՆԱԿԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
 
Ուսումնասիրության համար` Մատթեոս 23-24
 
Հիշելու համարը`  Մատթեոս 23.12

1. Հաշվի առնելով վերջին ժամանակի իրադարձությունները, ինչպիսի՞ նախազգուշացում է տալիս Հիսուսը Իսրայելի առաջնորդներին։ Մատթեոս 23

2. Որո՞նք են վերջին ժամանակի նշաննրը։ Մատթեոս 24.1-14

3. Ինչպե՞ս է Երուսաղեմի կործանումը պատկերացում տալիս վերջին ժամանակի իրադարձությունների մասին։ Մատթեոս 24.15-22

4. Ինչպիսի՞ն կլինեն վերջին ժամանակի իրադարձությունները Քրիստոսի երկրորդ գալուստից առաջ։ Մատթեոս 24.23-31

5. Վերջին ժամանակի իրադարձությունները ինչպե՞ս կվկայեն Քրիստոսի երկրորդ գալուստի ժամանակի մասին։ Մատթեոս 24.32-39

6. Ի՞նչ նպատակ են հետապնդում վերջին ժամանակի իրադարձությունները։ Մատթեոս 24.40-51

7. Ինչպե՞ս են վերջին ժամանակի իրադարձությունները նպաստում իմ նախապատրաստությանը Քրիստոսի երկրորդ գալուստին։

 

4 հունիսի,  2016

 
Դաս 10  ՀԻՍՈՒՍԸ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ

Ուսումնասիրության համար` Մատթեոս 21-22
 
 
 
Հիշելու համարը`  Մատթեոս 21.42
 

 

1. Ինչպե՞ս իրականացավ Հիսուսի մուտքը Երուսաղեմ ըստ մարգարեության։ Մատթեոս 21.1-11

2. Ո՞րն էր Հիսուսի առաջին գործողությունը Երուսաղեմում։ Մատթեոս 21.12-17

3. Հիսուսի կողմից թզենին անիծելն ի՞նչ կապ ունի նրա կողմից տաճարը մաքրելու հետ։ Մատթեոս 21.18-22

4. Իր մասին ի՞նչ առակ պատմեց Հիսուսը Երուսաղեմում։ Մատթեոս 21.33-46

5. Ի՞նչ առակ պատմեց Հիսուսը Երուսաղեմում հավատով փրկության մասին։ Մատթեոս 22.1-15

6. Ի՞նչ են ինձ սովորեցնում Երուսաղեմում Հիսուսի գործողությունները։

 

28 մայիսի,  2016
 


 
Դաս 9  ՀՈԳՈՒ ԿՈՒՌՔԵՐԸ
 
 
 
Ուսումնասիրության համար` Մատթեոս 18-20
 
 
 
Հիշելու համարը`  Մատթեոս 18.1

 

1. Հոգու ո՞ր կուռքի հետ կապված զգուշացրեց Հիսուսը։ Մատթեոս 18.1-4 

2. Ինչպե՞ս կբնութագրեք այն կուռքը, որը ներկայացված է Մատթեոս 18.15-35 համարներում։

3. Հոգու ո՞ր կուռքն է ներկայացված Մատթեոս 19.16-30 համարներում, որ կարող է սպառնալ հատկապես ադվենտիստներին։

4. Հոգու ո՞ր կուռքից է զգուշացնում Քրիստոսը այգու մշակների առակում։ Մատթեոս 20.1-16

5. Ինչո՞ւմ է կայանում Զեբեդիայի որդիների մոտ դրսևորվող հոգու կուռքը։ Մատթեոս 20.20-27

6. Ունե՞մ արդյոք հոգու կուռքեր իմ մեջ։



21 մայիսի,  2016
 
 
 
Դաս 8  ՊԵՏՐՈՍՆ ՈՒ ՔԱՐԸ

 
Ուսումնասիրության համար` Մատթեոս 16 և 17

 
Հիշելու համարը`  Մատթեոս 16.15

1. Ինչպիսի՞ կարևոր հայտնագործություն կատարեց Պետրոսը Քարի` Հիսուսի հետ կապված։ Մատթեոս 16.13-17

2. Ո՞ւմ էր խորհրդանշում քարը Պետրոսին ուղղված Հիսուսի խոսքում։ Մատթեոս 16.18-20

3. Ինչպիսի՞ն էր Պետրոսի վերաբերմունքը Հիսուսի նկատմամբ։ Մատթեոս 16.21-23

4. Ինչպիսի՞ մոտեցում էր սպասում Հիսուսը (Քարը) Պետրոսից և մյուս աշակերտներից։ Մատթեոս 16.24-27

5. Ինչպե՞ս այլակերպության իրադարձությունը ամրապնդեց Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի հավատը Հիսուսի նկատմամբ։ Մատթեոս 17.1-9

6. Հարկ տալու հետ կապված միջադեպը ինչպե՞ս վկայեց Հիսուսի իշխանության մասին։ Մատթեոս 17.23-25

7. Ո՞վ է ինձ համար Քրիստոսը։



14 մայիսի,  2016
 
 
 
Դաս 7   ՀՐԵԱՆԵՐԻ ԵՎ ՀԵԹԱՆՈՍՆԵՐԻ ՏԵՐԸ
 
 
Ուսումնասիրության համար` Մատթեոս 14, 15
 
 
Հիշելու համարը`  Եսայիա 42.6 

 

1. Ո՞ր իրադարձությունը կարող էր Հիսուսի Տեր լինելու հետ կապված կասկածների առիթ տալ։ Մատթեոս 14.1-12

2. Հոգատարության ինչպիսի՞ դրսևորումը ցույց տվեց, որ Հիսուսը Տերն է բոլորի։ Մատթեոս 14.13-21

3. Ի՞նչ իրավիճակում պարզ դարձավ, որ Հիսուսը ողջ արարչագործության Տերն է։ Մատթեոս 14.22-33

4. Ո՞ր հարցում պարզ դարձավ Հիսուսի Տեր լինելու փաստը։ Մատթեոս 15.1-20

5. Ի՞նչ իրադարձություն ստիպեց հասկանալ, որ Հիսուսը նաև հեթանոսների Տերն է։ Մատթեոս 15.21-28

6. Ինչո՞ւմ էր դրսևորվում Հիսուսի հեթանոսների Տեր լինելու հանգամանքը։ Մատթեոս 15.29-39

7. Ի՞նչ տվեց ինձ այն միտքը, որ Հիսուսը հրեաների և հեթանոսների Տերն է։


 

7 մայիսի,  2016
 
 
 
Դաս 6   ՀԱՆԳԻՍՏԸ ՔՐԻՍՏՈՍՈՒՄ
 
 
 
Ուսումնասիրության համար` Մատթեոս 11.20-30, 12.1-14
 
Հիշելու համարը`  Մատթեոս 11.28

 

 
1. Ովքե՞ր Քրիստոսի հանգստի կարիքն ունեին։ Մատթեոս 11.20-27

2. Հաշվի առնելով նախորդ և հետագա (Մատթեոս 12) համատեքստը, ինչպե՞ս կարող եք բնութագրել Քրիստոսի առաջարկած հանգիստը։ Մատթեոս 11.28-30

3. Ինչպիսի՞ հանգամանքներ չպետք է խանգարեին Քրիստոսի հանգիստը վայելելուն։ Մատթեոս 12.1-8

4. Ինչպե՞ս են շաբաթը և բժշկությունը առնչվում Քրիստոսի հանգստի հետ։ Մատթեոս 12.9-14

5. Ունե՞մ արդյոք Քրիստոսի հանգիստը իմ սրտում։ 



23 ապրիլի,  2016
 
 
 
Դաս 4   «ՎԵ՛Ր ԿԱՑ ԵՎ ՔԱՅԼԻ՛Ր. ՀԱՎԱՏ ԵՎ ԲԺՇԿՈՒՄ
 
 
 
 
Ուսումնասիրության համար` Մատթեոս 8, 9, 10
 

Հիշելու համարը`  Մատթեոս 9.5
 
 
 
 
 
1. Ո՞վ առաջինը հավատ դրսևորեց և բժշկվելուց Հիսուսի ապաքինման ծառայությունը սկսելիս։ Մատթեոս 8.1-4

2. Ի՞նչ յուրահատկություններ են ներկայացվում հարյուրապետի ծառայի բժշկման հետ կապված։ Մատթեոս 8.5-13

3. Հիսուսի կողմից հիվանդություններից բժշկման ի՞նչ հաշվետվություն է ներկայացված Մատթեոս 8.14-17-ում։

4. Ինչպիսի՞ բարդ իրավիճակում Հիսուսը դրսևորեց բժշկելու Իր ունակությունը։ Մատթեոս 8.28-34

5. Հավատի դրսևորումը անդամալույծի կողմից ինչպիսի՞ աստվածաբանական հարցեր առաջացրեց։ Մատթեոս 9.1-8

6. Ինչպե՞ս Հիսուսը Իր աշակերտներին ընդգրկեց Իր ապաքինման ծառայության մեջ։ Մատթեոս 10.1-8

7. ինչպե՞ս եմ ես ընդգրկված ապաքինման ծառայության մեջ։



16 ապրիլի,  2016
 
 
 
Դաս 3   ԼԵՌԱՆ ՔԱՐՈԶԸ

 
Ուսումնասիրության համար` Մատթեոս 5, 6 և 7

Հիշելու համարը`  Մատթեոս 7.28,29

 

 
1. Ինչպիսի՞ն պետք է լինի Քրիստոսի հետևորդը ըստ Լեռան քարոզի։ Մատթեոս 5.1-16

2. Լեռան քարոզում օրենքի ո՞ր պատվիրաններն է վերլուծում Քրիստոսը։ Մատթեոս 5.17-37

3. Ինչպիսի՞ տեղ է հատկացվում Լեռան քարոզում փոխհարաբերություններին։ Մատթեոս 5.38-48

4. Քրիստոնեական ո՞ր պրակտիկաներն են ներկայացված Լեռան քարոզում։ Մատթեոս 6.1-18

5. Ինչպե՞ս է Աստծո նկատմամբ վստահությունը ներկայացված Լեռան քարոզում։ Մատթեոս 6.19-34

6. Ընտրության հետ կապված ո՞ր հարցերն է Քրիստոսը ներկայացնում Լեռան քարոզում։ Մատթեոս 7.1-14

7. Ո՞րն է մեր հավատի և փորձառության հիմքը ըստ Լեռան քարոզի։ Մատթեոս 7.15-27

8. Լեռան քարոզի ո՞ր գաղափարն է ամենահրատապը ինձ համար այսօր։

 

9 ապրիլի,  2016
 
 
 
Դաս 2   ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ
 
 
 
Ուսումնասիրության համար` Մատթեոս 3 և 4

Հիշելու համարը`  Մատթեոս 4.19
 
 

 

1. Ինչպիսի՞ նախապատրաստական աշխատանք նախորդեց Հիսուսի ծառայության սկզբին։ Մատթեոս 3.1-12

2. Ինչո՞ւ Հիսուսը Իր ծառայությունը սկսեց մկրտությամբ։
 Մատթեոս 3.13-17


3. Ինչպիսի՞ նախապատրաստություն անցավ Հիսուսը Իր ծառայությունը սկսելուց առաջ։ Մատթեոս 4.1-11

4. Որտե՞ղ Հիսուսը սկսեց Իր ծառայությունը։ Մատթեոս 4.12-17

5. Իր ծառայության հենց սկզբում ո՞ւմ հետ էր համագործակցում Հիսուսը։ Մատթեոս 4.18-22

6. Ինչպիսի՞ երեք բնութագրիչներ ունի Հիսուսի ծառայության սկիզբը։ Մատթեոս 4.23-25

7. Ինչպե՞ս կարելի է բնութագրել Ձեր անձնական ծառայության սկիզբը։



2 ապրիլի,  2016
 
Դաս 1   ԴԱՎԹԻ ՈՐԴԻՆ
 
 
Ուսումնասիրելու համար` Մատթեոս 1 և 2

Հիշելու համարը`  Մատթեոս 1.21

 

1. Ինչպիսի՞ առանձնահատկություններ ունի Դավիթի Որդու տոհմաբանությունը։ Մատթեոս 1.1-17

2. Դավիթի Որդու` Հիսուսի ծննդյան հետ կապված ի՞նչ դեր ունեցան Հովսեփն ու Մարիամը` Դավթի մյուս որդիները։ Մատթեոս 1.18-25

3. Ինչո՞ւ էին մոգերը փնտրում Դավթի Որդուն։ Մատթեոս 2.1-12

4. Ինչո՞ւ Դավթի Որդին տեղափոխվեց Եգիպտոս։ Մատթեոս 2.13-15

5. Ինչպիսի՞ն էր Հերովդեսի վերաբերմունքը Դավթի Որդու նկատմամբ։ Մատթեոս 2.16-18

6. Ի՞նչ դեր ունեցավ Նազարեթ քաղաքը Դավթի Որդու կյանքում։ Մատթեոս 2.19-23

7. Ինչպիսի՞ն է իմ վերաբերմունքը Դավթի Որդու` Հիսուսի նկատմամբ։ 



 

26 մարտի,  2016

 
Դաս 13   ՓՐԿԱԳՆՎԱԾՆԵՐԸ

 
Հիշելու համարը`  Հայտնություն 21.4

1. Ի"նչը կնպաստի փրկագնվածների վերջնական ազատագրմանը։ Հայտնություն 20.1-3

2. Ինչո՞վ են զբաղվելու փրկագնվածները հազարամյակի ընթացքում։ Հայտնություն 20.4

3. Ինչպե՞ս վերջնական ավարտին կհասցվի Աստծո փրկագնման աշխատանքը։ Հայտնություն 20.7-15

4. Որտե՞ղ են բնակվելու փրկագնվածները։ Հայտնություն 21.1-10, 22.1-3

5. Ինչպե՞ս է նկարագրվում փրկագնվածների վերջնական ճակատագիրը։ Հայտնություն 21.3-5

6. Ինչպե՞ս է ընթանում իմ փրկագնման գործընթացը։


19 մարտի
,  2016     Տեսագրություն

 
Դաս 12     ՊԱՏԵՐԱԶՄՈՂ ԵԿԵՂԵՑԻՆ

 
Հիշելու համարը`  Հայտնություն 3.20

1. Ինչպե՞ս է Հայտնություն 2.1-7 համարներում ներկայացված պատերազմող Եփեսոսի եկեղեցին։ 

2. Ինչպիսի՞ մարտահրավերների հետ էր բախվում պատերազմող Զմյուռնիայի եկեղեցին։ Հայտնություն 2.8-11

3. Ինչի՞ դեմ պետք է տաներ իր պատերազմը Պերգամոնի եկեղեցին։ Հայտնություն 2.12-17

4. Ինչպե՞ս է դրսևորվում Թյուատիրայի եկեղեցու պատերազմը։ Հայտնություն 2.18-29

5. Ինչի՞ դեմ պետք է պայքարեր Սարդեսի եկեղեցին որպեսզի կարողանար վարել իր հոգևոր պատերազմը։ Հայտնություն 3.1-6

6. Ինչո՞ւմ էր կայանում Փիլադելփիայի եկեղեցու պատերազմը։ Հայտնություն 3.7-13

7. Ի՞նչ է պակասում Լավոդիկեյի եկեղեցուն իր հոգևոր պատերազմը վարելու համար։ Հայտնություն 3.14-22

8. Ինչպե՞ս է ընթանում հոգևոր պատերազմը իմ անձնական կյանքում։

 

12 մարտի,  2016

 

Դաս 11     ՊԵՏՐՈՍՆ ՈՒ ՄԵԾ ՊԱՅՔԱՐԸ

 

Հիշելու համարը`  Ա Պետրոս 2.9

 

1. Ինչո՞ւմ  է Պետրոսը տեսնում Աստծո ժողովրդի դերը մեծ պայքարի մեջ։ Ա Պետրոս 2.9,10

2. Ի՞նչ է Պետրոսը առաջարկում մեծ պայքարում շրջապատողների ճնշման դեմ որպես հակազդեցություն։  Ա Պետրոս 4.1-7

3. Ըստ Պետրոսի մեծ պայքարում ի՞նչ դեր ունի Աստծո խոսքը (Քրիստոսը և Աստվածաշունչը)։ Բ Պետրոս 1.16-21

4. Վերջին օրերում ինչի՞ շուրջ է ծավալվելու մեծ պայքարը ըստ Պետրոսի։ Բ Պետրոս 3.3-7

5. Ինչպե՞ս է նկարագրում Պետրոսը մեծ պայքարի ավարտը։ Բ Պետրոս 3.8-14

6. Ի՞նչ բնույթ է կրում մեծ պակքարը իմ կյանքում։

 

5 մարտի,  2016     Տեսագրություն

 
Դաս 10     ՊՈՂՈՍՆ ՈՒ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ


 
Հիշելու համարը`  Ա Կորնթացիս 15.54

 

1. Ինչպե՞ս է Պողոսը ներկայացնում մեծ պայքարը Հռոմեացիս 5.12-21 համարներում։

2. Ըստ Պողոսի ո՞րն կառույցն է, որ ընդգրկված է մեծ պայքարում։ Ա Կորնթացիս 3.12-15

3. Ըստ Պողոսի ո՞ւմ դեմ չպետք է ուղղված լինի եկեղեցու մեծ պայքարը։ Ա Կորնթացիս 12.14-26

4. Ինչպիսի՞ զենքեր է խորհուրդ տալիս օգտագործել Պողոսը մեծ պայքարում։ Եփեսացիս 6.11-17

5. Ըստ Պողոսի, դավանաբանական ո՞ր ուսմունքի նկատմամբ անհավատությունը կբերի պարտության մեծ պայքարում։ Ա Կորնթացիս 15.12-18

6. Իմ անձնակաան մեծ պայքարի համար ի՞նչ օգնություն ստացա Պողոսի ներկայացրած ուսմունքից։

 


27 փետրվարի,  2016      Տեսագրություն

 
Դաս 9     ՄԵԾ ՊԱՅՔԱՐԸ ԵՎ ՎԱՂ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ
 
 
 
Հիշելու համարը`  Գործք առաքելոց 4.13

 

1. Ո՞ր հարցն էր ամենակարևորը վաղ եկեղեցու համար մեծ պայքարի մեջ հաղթանակ տանելու համար։ Գործք առաքելոց 1.6-8


2. Մեծ պայքարում հաղթանակ տանելու համար վաղ եկեղեցին ինչպե՞ս լուծեց լեզուների խնդիրը։ Գործք առաքելոց 2.5-12

3. Ինչպե՞ս էր դիմակայում վաղ եկեղեցին մեծ պայքարի ընթացքի հալածանքին։ Գործք առաքելոց 4.1-30

4. Ինչպե՞ս կբնութագրեք Ստեփանոսի քարկոծումը վաղ եկեղեցու մեծ պայքարի համատեքստում։  Գործք առաքելոց 7

5. Վաղ եկեղեցու համար մեծ պայքարի հաջորդ փուլը ինչո՞վ նշանավորվեց։ Գործք առաքելոց 10

6. Որպես եկեղեցու հետևորդ ինչպիսի՞ն է իմ մասնակցությունը եկեղեցու համար մեծ պայքարին։

 

 

20 փետրվարի,  2016

Դաս 8      ԶԻՆԱԿԻՑ ԸՆԿԵՐՆԵՐ

 

Հիշելու համարը`  Ղուկաս 24.32

 

1. Ինչո՞ւ Հիսուսը Պետրոսին ընտրեց մեծ պայքարի մեջ որպես զինակից ընկեր։ Ղուկաս 5.4-11


2. Մեծ պայքարի մեջ Քրիստոսի զինակից ընկեր լինելու համար ի՞նչ պայման է անհրաժեշտ։ Մարկոս 3.14

3. Մեծ պայքարի համատեքստում ինչպիսի՞ զինակից Ընկեր ունենք մենք, որ իշխանություն ունի ամբողջ բնության նկատմամբ։ Մատթեոս 8.23-27

4. Մեծ պայքարի համատեքստում զինակից ընկերն ինչպիսի՞ մտայնությունից պետք է ազատ լինի։ Մարկոս 9.32-39

5. Հոգևոր պայքարի մեջ զինակից ընկերների համար ո՞րն է ամենազորեղ զենքը։ Ղուկաս 24.13-35

6. Ո՞վ է իմ զինակից ընկերը մեծ պայքարի մեջ։

 

  

13 փետրվարի,  2016

Դաս 7      ՀԻՍՈՒՍԻ ՈՒՍՄՈՒՆՔՆ ՈՒ ՄԵԾ ՊԱՅՔԱՐԸ

 

Հիշելու համարը`  Մատթեոս 11.28

 

1. Ինչպե՞ս է Հիսուսի ուսմունքը հանգստի մասին առնչվում մեծ պայքարի հետ։ Մատթեոս 11.28-30


2. Հիսուսի ուսմունքում ներկայացված այս առակում ինչպե՞ս է ցույց տրվում մեծ պայքարի պատմությունը։ Մատթեոս 13.3-8, 18-23

3. Ի՞նչ է ուսուցանում մեծ պայքարի մասին ժայռի վրա կառուցված տան մասին Հիսուսի պատմած առակը։ Մատթեոս 7.21-27

4. Ինչպե՞ս է Հիսուսը ներկայացնում մեծ պայքարը դատելու մասին ուսմունքի մեջ։ Մատթեոս 7.1-5

5. Ինչպե՞ս է Հիսուսի այս խոստումը առնչվում մեծ պայքարի հետ։ Մատթեոս 28.20

6. Ի՞
նչ տեղ է զբաղեցնում մեծ պայքարը մեր դավանած ուսմունքի մեջ։

 



6 փետրվարի,  2016

Դաս 6      ՀԱՂԹԱՆԱԿԸ ԱՆԱՊԱՏՈՒՄ

 

Հիշելու համարը`  Ղուկաս 19.10

 

1. Որպեսզի մեր երկրի վրա` անապատում ռազմավարական հաղթանակ տանի ի՞նչ քայլի դիմեց Հիսուսը` Էմմանուելը։ Մատթեոս 1.20-23

 

2. Ինչպիսի՞ նախապատրաստություն պետք է նախորդեր անապատի հաղթանակին Հիսուսի կյանքում։ Մատթեոս 3.7-12

 

3. Ինչպիսի՞ հաղթանակ տարավ Հիսուսը անապատում ի հակադրություն Իսրայելի անապատի։ Մատթեոս 4.1-4

 

4. Ո՞րն էր անապատում երկրորդ հաղթանակի ոլորտը, որտեղ Իսրայելը անապատում պարտություն կրեց։  Մատթեոս 4.5-7 

 

5. Ո՞ր հարցն էր դրված անապատում Հիսուսի (նաև` Իսրայելի) հաղթանակի հիմքում երրորդ փորձության ժամանակ։ Մատթեոս 4.8-10 

 

6. Ունե՞մ արդյոք հաղթանակներ իմ «անապատում»։



30 hունվարի,  2016   
 

Դաս 5      ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

 

Հիշելու համարը`  Նեեմիա 2.18

 

1. Շարունակվող պայքարում ինչպիսի՞ զենքով է պետք պայքարել թշնամու դեմ։ Ա Թագավորաց 17.43-51

 

2. Դավիթը իր ներսում շարունակվող պայքարի ընթացքում պարտություն կրեց (Բ Թագավորաց 11.1-17), սակայն ինչպե՞ս նա նորից հասավ հաղթանակի։ Սաղմոս 51

 

3. Շարունակելով պայքարը չարի ուժերի դեմ ինչպիսի՞ բարենորոգության էր ձգտում տանել ժողովրդին Եղիան։ Գ Թագավորաց 18.21-39

 

4. Շարունակվող պայքարում ինչպիսի՞ լուր ուղարկեց Աստված Եսայիա մարգարեի միջոցով Եզեկիային քաջալերելու համար։ Դ Թագավորաց 19.20-34

 

5. Աստծո ժողովրդի և սատանայի ժողովրդի միջև շարունակվող պայքարը ինչպիսի՞ ավարտ կունենար, եթե չլիներ Եսթերի միջամտությունը։ Եսթեր 3.8-11

 

6. Ի՞նչ միջոցի է դիմում Նեեմիան շարունակվող պայքարում հաղթանակ տանելու համար։ Նեեմիա 1

 

7. Քանի դեռ պայքարը շարունակվում է, ի՞նչ եմ ես անում հաղթանակի հասնելու համար։

 

 

23 hունվարի,  2016

       Դաս 4.  ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՃԳՆԱԺԱՄԸ. 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ


Հիշելու համարը`  Ա Թագավորաց 2.1


1. Դատավորաց 4-րդ գլխում ինչպե՞ս է ներկայացվում հակամարտությունը ճգնաժամի ժամանակ Իսրայելի դատավոր Դեբորայի մասնակցությամբ։

2. Ինչպե՞ս Իսրայելի հաջորդ դատավոր Գեդեոնը լուծեց ճգնաժամը հակամարտության մեջ մտնելով հալածիչների հետ։ Դատավորաց 6

3. Հիշատակեք մինչև 5 դեպք, երբ Իսրայելի դատավոր Սամսոնը իր անձնական վրեժն է լուծում, դրանով իսկ հակամարտության մեջ մտնելով և լուծելով ծագած ճգնաժամը։ Դատավորաց 14.1-4 (14-16 գլ.)

4. Դատավորների օրոք մեծ ճգնաժամի` սովի պայմաններում ի՞նչը օգնեց Հռութին հակամարտության մեջ հաղթանակի հասնել։ Հռութ 1.8, 16-17  (1-4 գլ.)

5. Ինչպիսի՞ դեր ունեցավ Իսրայելի վերջին դատավոր Սամվելը ծագած հոգևոր ճգնաժամի ժամանակ հակամարտությունը լուծելու մեջ։ Ա Թագավորաց 2.12-26

6. Լուծո՞ւմ ենք արդյոք ծագած ճգնաժամերը հակամարտության մեջ մտնելով չարի դեմ։






 

         16 hունվարի,  2016      Տեսագրություն

       Դաս 3.  ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆՆ

ՈՒ ՆԱՀԱՊԵՏՆԵՐԸ

 

Հիշելու համարը`  Ծննդոց 28.15

 

1. Ինչպե՞ս դրսևորվեց համաշխարհային ապստամբությունը նահապետ լինելու առաջին թեկնածու Կայենի մեջ։ Ծննդոց 4.1-15


2. Ինչի՞ վերածվեց համաշխարհային ապստամբությունը Նոյ նահապետի օրոք։ Ծննդոց 6.1-13

3. Ինչպիսի՞ դրսևորում ունեցավ համաշխարհային ապստամբությունը Աբրահամ նահապետի կյանքում։ Ծննդոց 22.1-19

4. Ինչպե՞ս Աստված ցույց տվեց համաշխարհային ապստամբությունը Հակոբ նահապետին։ Ծննդոց 28.12-15

5. Ինչպիսի՞ն էր նահապետ Հովսեփի դերակատարությունը համաշխարհային ապստամբության շրջանակներում։ Ծննդոց 45.4-11

6. Ի՞նչ դեր ունեմ ես համաշխարհային ապստամբության համատեքստում։




       9 հունվարի,  2016


       Դաս 2.   ՃԳՆԱԺԱՄ ԵԴԵՄՈՒՄ            Տեսագրություն

       Հիշելու համարը`  Ծննդոց 3.15

 

1. Ինչպիսի՞ երեք օրհնություն տվեց Աստված մինչև Եդեմի ճգնաժամի առաջացումը։ Ծննդոց 1 և 2

2. Ինչպե՞ս սահմանների գաղափարին հետևելը կարող էր կանխել Եդեմի ճգնաժամը։ Ծննդոց 2.15-17

3. Ի՞նչը նախորդեց Եդեմի ճգնաժամին։ Ծննդոց 3.1-5

4. Ինչպե՞ս սկսվեց Եդեմի ճգնաժամը։ Ծննդոց 3.6-8

5. Ինչպիսի՞ն էին Եդեմի ճգնաժամի հետևանքները։ Ծննդոց 3.9-19

6. Ինչպիսի՞ դաս է հանդիսանում Եդեմի ճգնաժամը ինձ համար։



       2 hունվարի,  2016

       Դաս 1.   ՃԳՆԱԺԱՄ ԵՐԿՆՔՈՒՄ            Տեսագրություն

 

       Հիշելու համարը`  Հայտնություն 7.10

 

1. Ո՞վ էր երկնային ճգնաժամի պատճառ հանդիսացող էակը։ Եսայիա 14.12-15

2. Ինչպե՞ս հասունացավ երկնային ճգնաժամը։ Եզեկիել 28.12-19

3. Ո՞վ դարձավ երկրի վրա երկնային ճգնաժամի հեղինակը։ Հովհաննես 12.31

4. Ինչպիսի՞ ավարտ ունեցավ երկնային ճգնաժամը։ Հայտնություն 12.7-16

5. Ի՞նչ տեսքով է երկնային ճգնաժամը շարունակվում երկրի վրա։ Ղուկաս 10.1-21

6. Ո՞րն է երկնային ճգնաժամի հաղթահարման ճանապարհը։ Եբրայեցիս 12.1-3

7. Ինչպե՞ս է երկնային ճգնաժամը առնչվում ինձ հետ։ 

18 մարտի 2017

Դաս   ԱՎԵՏԱՐԱՆԻ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Ուսումնասիրության համար՝  Գաղատացիս 2.1-14

Հիշելու համարը՝ Փիլիպեցիս 2.2

 

1. Ի՞նչ քայլեր ձեռնարկեց Պողոսը Ավետարանի միասնությունը պահպանելու համար։ Գաղատացիս 2.1-2

2.  Ի՞նչն էր սպառնում Ավետարանի միասնությանը։ Գաղատացիս 2.3-5

3. Ի՞նչ էր անհրաժեշտ բազմազանության մեջ Ավետարանի միասնությունը պահպանելու համար։ Գաղատացիս 2.1-10

4. Ինչպիսի՞ վարքագիծը կարող է վնասել Ավետարանի միասնությանը։ Գաղատացիս 2.11-13

5. Ավետարանի միասնության պահպանման մտահոգությունը ինչի՞ դրդեց Պողոսին։ Գաղատացիս 2.14

6. Ինչպե՞ս եմ ես նպաստում Ավետարանի միասնությանը։

3  փետրվարի, 2018 

 

Դաս 5     ՏՆՏԵՍՆԵՐ ԵԴԵՄԻՑ ՀԵՏՈ

 

Հիշելու համարը՝ Ա Թեսաղոնիկեցիս 2.4

 

1. Ըստ ձեզ

    3  մարտի, 2018 

 

Դաս 9    ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆԾԱՆԵՐ

 

Հիշելու համարը՝ Հովհաննես 3.16

 

 

1. Ինչպիսի՞ մտածելակերպի դեպքում կարող ենք երախտագի