ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ՅՈԹ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

                                                    

Տիրապետելով այս հմտություններին, քրիստոնյան կարող է լինել արդյունավետ և հաջողակ։ Իսկ ո՞վ չի ուզում հաջողակ լինել։

Խնդիրը նրանում է, որ քրիստոնյաների, և ընդհանրապես, բոլոր մարդկանց գերակշռող մեծամասնությունը չունի այդ հմտությունները։

Սթիվեն Քովիի հանրահայտ «Արդյունավետ մարդկանց յոթ հմտությունները» գրքում կարելի է գտնել յոթ հմտությունների մանրամասն շարադրանքը։

Այդ հմտությունները հիմնված են Աստվածաշնչի վրա։ Իմ դոկտորական դիսերտացիան «Արդյունավետ քրիստոնյաների յոթ հմտությունները» վերնագրով ներկայացնում է քրիստոնյայի հաջողության ուղին։ Ես գտնում եմ, որ համացանց եկեղեցու յուրաքանչյուր անդամ և մշտական այցելու պարտավոր է հաջողակ լինել քրիստոնեական կյանքում։

«Հաջողակ քրիստոնյա» ասելով հասկանում ենք կազմակերպված, եռանդուն, նախաձեռնող, պատասխանատու, նպատակասլաց, հաղթանակող, օրհնված, ինքնուրույն, հոգևոր և Աստծո գործում ակտիվ քրիստոնյա։

Յոթ հմտությունները նպաստում են նաև հոգևոր անձի անմիջական զարգացմանը. քրիստոնեական բնավորության ձևավորմանը, սրբագործմանը, աճին, ինքնակատարելագործմանը, սիրո փոխհարաբերությունների զարգացմանը, համագործակցությանը, ավետարանչությանը, և վերջապես, Սուրբ Հոգով մկրտությանը։  

Այսօր մարդիկ մեծ գումարներ են ծախսում նման հնարավորություններից օգտվելու համար, սակայն ես համացանց եկեղեցու շրջանակներում առաջարկում եմ սովորել և տիրապետել այդ հմտություններին միանգամայն անվճար, չնայած առայժմ միայն ՀԵ անդամներին և այցելուներին։ Օգտվեք ընձեռած հնարավորություններից։ Առայժմ հերթագրում է կատարվում։ Հերթագրվածների հետ առանձին հանդիպումներ կլինեն, իսկ մյուսները կբավարարվեն վեբինարին իրական ժամանակում մասնակցելով կամ տեսաձայնագրությունները դիտելով։

Փորձությունը սկսվեց… Դուք արդեն հարցնո՞ւմ եք, թե ինչպես հերթագրվե՞լ… Դա լավ է, որ հարցնում եք։ Պատասխանում եմ. «Եղեք նախաձեռնող և գտեք դա անելու ճանապարհը…» Հաջողություն եմ մաղթում…

Սիրով,  Պավել Սարգսյան 

 

ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ՅՈԹ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (Տեսաձայնագրություն) 

1. Բնավորությունը և բարձր արդյունավետ քրիստոնյաների յոթ հմտությունները - 15.01.2014 

2. Նվիրում և հոգևոր պարապմունքներ - 22.01.2014

3. Վերադարձ «Ներսից դուրս» պարադիգմային. 7 հմտություններ  - 30.01.2014

4. Հմտություն 1. Եղեք եռանդուն  - 05.02.2014

5. Հմտություն 2. Սկսեք վերջից  - 12.02.2014

6. Հմտություն 3. Նախ՝ կարևորը  - 19.02.2014

7. Հմտություն 4. Հաղթեք փոխադարձաբար - 05.03.2014

8. Հմտություն 5. Հասկացեք հասկացվելով - 12.03.2014

9. Հմտություն 6. Ձգտեք համագործակցության - 19.03.2014 

10. Հմտություն 7. Մշտապես կատարելագործվեք - 26.03.2014

 

Առաջարկվող նյութեր յոթ հմտությունների հետ կապված, որոնք կարող եք ներբեռնել։

Стивен Кови, Семь навыков высокоэффективных людей, pdf ֆորմատ (ներբեռնել)       

Стивен Кови, Семь навыков высокоэффективных людей, docx ֆորմատ (ներբեռնել)

The Seven Habits of Highly Effective People in English, doc ֆորմատ (ներբեռնել)

Յոթ հմտությունների համառոտ նկարագրությունը, pdf ֆորմատ (ներբեռնել)

Յոթ հմտությունների համառոտ նկարագրությունը, docx ֆորմատ (ներբեռնել)

Հոգևոր օրագիր, pdf ֆորմատ (ներբեռնել)

Հոգևոր օրագիր, doc ֆորմատ (ներբեռնել)